Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նորք-Մարաշ թաղապետարանի /պետ. գրանցման վկայական ------/ ընդդեմ "Հայէներգո" ՓԲԸ-ի /պետ. գրանցման վկայական -------/ և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման` 15.10.2002թ.-ի թիվ 189; 12.10.2002թ.-ի թիվ 190; 11.10.2002թ.-ի թիվ 185 և 11.10.2002թ.-ի թիվ 186 ստուգման ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Նորք-Մարաշ թաղապետարանը, դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 142 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 185 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 168 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 57 մանկապարտեզի միջև 12.10.2002թ. կազմված թիվ 190 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 53 մանկապարտեզի միջև 15.10.2002թ. կազմված թիվ 189 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը: Դատաքննությամբ պնդելով հայցը և մասնակի փոփոխելով հայցի հիմնավորումները` հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց հետևյալը:
ՀՀ տնտեսական դատարանի 23.08.2005թ. վճռով /քաղ. գործ թիվ S-1145/ մերժվել է "Հայգազարդ" ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Նորք-Մարաշ թաղապետարանի` 11.444.425 դրամ բռնագանձելու պահանջի մասին, իսկ Երևանի Նորք-Մարաշ թաղապետարանի հակընդդեմ հայցը բավարարվել է և անվավեր են ճանաչվել "Երևանի էլեկտրացանց" ՊՓԲԸ-ի "Կենտրոն" մասնաճյուղի և Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի միջև 15.10.2002թ., 12.10.2002թ., 11.10.2002թ. և 11.10.2002թ. կազմված համապատասխանաբար թիվ 189, 190, 185 և 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը:
Նշված վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 28.10.2005թ. որոշմամբ թողնվել է անփոփոխ և վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2006թ. որոշմամբ բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի թիվ S-1145 քաղ. գործով 23.08.2005թ. կայացված վճիռը, քանի որ ՀՀ տնտեսական դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած "Հայէներգո" ՓԲԸ-ի "Երևանի էլեկտրացանցեր" ՊՓԲԸ-ի "Կենտրոն" մասնաճյուղի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղ. դատ. օր-ի 215-րդ հոդվածի համաձայն վերաքննության կանոններով գործը քննելիս դատարանն իրավունք չունի "Հայէներգո" ՓԲԸ-ի և "Երևանի էլեկտրացանց" ՊՓԲԸ-ի "Կենտրոն" մասնաճյուղին ներգրավել գործի քննությանը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը 24.03.2006թ. որոշմամբ քաղ. գործը բեկանել է ամբողջությամբ, ուստի այդ պատճառով Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքը հայց է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ թիվ S-1145 քաղ. գործով գործին մասնակից չդարձած անձանց հանդեպ` "Հայէներգո" ՓԲԸ-ի և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի /որը հանդիսանում է "Երևանի էլեկտրացանց" ՊՓԲԸ-ի իրավահաջորդը/ և խնդրում է անվավեր ճանաչել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 142 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 185 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 168 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 57 մանկապարտեզի միջև 12.10.2002թ. կազմված թիվ 190 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 53 մանկապարտեզի միջև 15.10.2002թ. կազմված թիվ 189 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, հետևյալ պատճառաբանությամբ.
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" մասնաճյուղը ակտերը պետք է կազմեր Նորք-Մարաշ թաղապետարանի հետ, մինչդեռ ակտերը կազմվել են թաղապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հետ: Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 62 հոդվածի 2-րդ կետի պահանջի` հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Այն, որ մանկապարտեզներն առանց թաղապետարանի համաձայնության իրավունք չունեին կազմել ակտերը, հիմնավորվում է նաև թաղապետարանի որոշմամբ հաստատվող նախադպրոցական հիմնարկների կանոնադրություններով /որոնք նույնաբովանադակ են, բացառությամբ նախադպրոցական հիմնարկների կոնկրետ հասցեների և համարի վերաբերյալ տեղեկությունների/: Դատարանին որպես օրինակ ներկայացնելով թիվ 57 նախադըպրոցական հիմնարկի /մանկապարտեզի/ կանոնադրությունը` պատասխանողը նշեց, որ կանոնադրության 7.2 կետի համաձայն մանկապարտեզի կանոնադրական խնդիրների իրականացման միջոցների լրացուցիչ աղբյուր է հանդիսանում համայնքի գրավոր թույլտվությունը, մինչդեռ նման թույլտվություն չի եղել :
Բացի այդ, հայցվորը նշեց, որ ՀՀ կառավարության 22.08.2002թ. 1318-Ա որոշմամբ մանկապարտեզների էլ.էներգիայի պարտքերը ակտերով պետք է սահմանազատվեին ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի: Դա տեղի չի ունեցել, որն ապացուցվում է թիվ S-1145 քաղ. գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից տրված եզրակացությամբ:
Ելնելով վերոգրյալից` հայցվորը խնդրեց հայցը բավարարել:
Պատասխանող "Հայէներգո" ՓԲԸ-ն հայցի դեմ առարկեց, դատարանին ներկայացնելով հետևյալ պատճառաբանությունները: ՀՀ քաղ. օր-ի 550-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` էներգամատակարարման պայմանագըրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին /սպառողին/ միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար:
բ) "Էներգետիկայի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 16-րդ պարբերության համաձայն սպառող է հանդիսանում էլեկտրական էներգիայի, բնական գազի և /կամ/ ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել լիցենզավորված անձի հետ.
գ) ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001թ. մայիսի 29-ի թիվ 22 որոշմամբ հաստատված "Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին" կանոնների 1-ին կետի 3-րդ պարբերության համաձայն սպառող /բաժանորդ/ է համարվում էլեկտրաէներգիայի /հզորության/ սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել էլեկտրամատակարարող ընկերության հետ:
Վերոհիշյալ իրավական ակտերի բովանադակությունից երևում է, որ էլեկտրական էներգիայի մատակարման պայմանագիրը կարող է կնքվել ոչ միայն սպառող /բաժանորդ/ հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այլև ոչ իրավաբանական անձ հանդիսացող սպառողի /բաժանորդի/ հետ:
Տվյալ դեպքում էլեկտրաէներգիայի մատակարման պայմանագրերը կնքվել են, իսկ դրանց հիման վրա հայցվորի մատնանշած վիճարկվող բոլոր 4 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվել են սպառող /բաժանորդ/ հանդիսացող մանկապարտեզների հետ, որը չի հակասում ինչպես ՀՀ քաղ. օր-ի 62-րդ հոդվածի, այնպես էլ նշված իրավական ակտերի պահանջներին: Ուստի, հայցվորի պնդումն այն մասին, որ ակտերը պետք է կազմվեին Նորք-Մարաշ թաղապետարանի հետ, անհիմն է:
Հայցվորի մյուս պատճառաբանությունը, որ ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1318-Ա որոշմամբ մանկապարտեզների էլեկտրաէներգիայի պարտքերն ակտերով պետք է սահմանազատվեին ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի պարտքերի, որն ըստ հայցվորի տեղի չի ունեցել, նույնպես անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1318-Ա որոշմամբ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի դասակարգման պահանջ չկա և ընդհանրապես այդ ակտերի մասին ՀՀ կառավարության այդ որոշման մեջ ոչին չկա նշված: Իսկ եթե հայցվորը նկատի է ունեցել "Հայգազարդ" ՓԲԸ-ին զիջված դեբիտորական պարտքերի դասակարգումը, ապա դրանք ""Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի հաշվեկշիռից 01.11.2002թ. դրությամբ "Հայգազարդ" ՓԲԸ-ի հաշվեկշռին հանձնվող դեբիտորական պարտքերի" պարտքացուցակի համաձայն դասակարգվել են ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի պարտքերի: Բացի այդ, դատաքննությամբ պատասխանողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց գրավոր միջնորդություն հայցային վաղեմություն կիրառելու մասին, նշելով, որ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվել են 2002թ. դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, մինչդեռ հայցադիմումը ՀՀ տնտեսական դատարանի կողմից վարույթ է ընդունվել 14.09.2006թ-ին, այսինքն` փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմելուց 4 տարի անց: "Հայէներգո" ՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրեց հայցը մերժել նաև այդ հիմքով /չնայած այն հանգամանքին, որ մինչև այդ դատարանին ներկայացրած գրավոր կարծիքում, որը պնդեց դատաքննությամբ, նշել էր, որ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի և մանկապարտեզների միջև կնքված ստուգման ակտերը գործարքներ չեն/: Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողի միջնորդության կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ այն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Նորք-Մարաշ թաղապետարանը վիճարկվող ակտերի մասին տեղեկացվել է 22.02.2005թ.-ին, երբ "Հայգազարդ" ՓԲԸ-ի կողմից հայց է ներկայացվել ՀՀ տնտեսական դատարան` խնդրելով ՆորքՄարաշ թաղապետարանից բռնագանձել ակտերով նախատեսված գումարները /դատարանին ներկայացվեց "Հայգազարդ" ՓԲԸ-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին ՀՀ տնտեսական դատարանի 22.02.2005թ. որոշումը/: Պատասխանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցի դեմ առարկեց, նշելով, որ համամիտ է մյուս պատասխանողի պատճառաբանությունների հետ:
Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, գնահատելով հետազոտված գրավոր ապացույցները, դատարանը եկավ եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ և գործերի նյութերով պարզվեց, որ "Երևանի էլեկտրացանց" ՊՓԲԸ-ի "Կենտրոն " մասնաճյուղի և Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի թիվ 53, 57, 142, 168 մանկապարտեզների միջև համապատասխանաբար 27.07.1998թ., 08.02.2001թ., 08.02.2001թ. և 09.02.2001թ. կնքված համապատասխանաբար թիվ 462, 2921, 2919 և 2922 էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերով "Երևանի էլեկտրացանց" ՊՓԲԸ-ի "Կենտրոն" մասնաճյուղը վաճառել, իսկ նշված մանկապարտեզները պարտավորվել են վճարել մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի և Նորք-Մարաշ համայնքի թիվ 53, 57, 142, 168 մանկապարտեզների միջև համապատասխանաբար 15.10.2002թ., 12.10.2002թ., 11.10.2002թ. և 11.10.2002թ. կազմված համապատասխանաբար թիվ 189, 190, 185 և 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերով 01.10.2002թ. դրությամբ թիվ 53 մանկապարտեզի պարտքը կազմել է 3.876.297 դրամ, թիվ 57 մանկապարտեզինը` 4.270.542 դրամ, թիվ 142 մանկապարտեզինը` 1.973.514 դրամ և թիվ 168 մանկապարտեզինը` 1.324.072 դրամ, ընդամենը` 11.444.425 դրամ: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 62 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի` հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը, որն իրավաբանական անձ չէ և գործում է իր իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը: ՀՀ կառավարության 13.03.1997թ. "Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին" թիվ 42 որոշմամբ մանկապարտեզները, բացի գերատեսչականներից, անցել են թաղային համայնքների սեփականությանը, որոնք գործող օրենսդրության պահանջներից ելնելով գործում են հիմնադրի կողմից` տվյալ դեպքում Նորք-Մարաշ թաղապետարանի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա, իսկ նրանց պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում նույն թաղապետարանը: Նման պայմաններում հիմնավոր է հայցվորի փաստարկն այն մասին, որ վիճարկվող ստուգման ակտերը պետք է կնքվեին Նորք-Մարաշ թաղապետարանի հետ կամ վերջինիս մասնակցությամբ, որպիսի պայմաններում թաղապետարանը կընդուներ կամ կներկայացներ առարկություններ մանկապարտեզներին վերագրվող պարտավորությունների վերաբերյալ: Այսպիսով, վերը հիշատակված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվել են գործող օրենսդրության պահանջների խախտմամբ ու առանց հիմնարկի հիմնադրի մասնակցության, ուստի դրանք ենթակա են անվավեր ճանաչման, նկատի ունենալով նաև, որ ՀՀ քաղ. օր-ի 62րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը: Այսինքն, տվյալ դեպքում մանկապարտեզներն առանց հիմնադրի իրազեկության իրավասու չէին կնքելու հիմնադրի համար նոր պարտավորություններ ստեղծող վիճարկվող ակտերը: Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում է պատասխանող "Հայէներգո" ՓԲԸ-ի կողմից բերված այն փաստարկը, որ ակտերը կարող էին կնքվել աբոնենտ հանդիսացող մանկապարտեզների հետ` առանց թաղապետարանի թույլտվության: ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածի համաձայն "Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է…": Տվյալ դեպքում թիվ 53, 57, 142, 168 մանկապարտեզների ու "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի միջև կնքված գործարքները հակասում են ՀՀ քաղ. դատ. օր-ի 62-րդ հոդվածին: Ուստի, "Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 142 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված 185 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 168 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 57 մանկապարտեզի միջև 12.10.2002թ. կազմված թիվ 190 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 53 մանկապարտեզի միջև 15.10.2002թ. կազմված թիվ 189 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը օրենքին հակասելու հիմքով դատարանի կողմից պետք է ճանաչվեն անվավեր: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի բաց թողնման հիմքով հայցը մերժելու վերաբերյալ պատասխանող "Հայէներգո" ՓԲԸ-ի պատճառաբանությանը, ապա դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է, հետևյալ հիմնավորումներով: Ըստ հայցվորի, Նորք-Մարաշ թաղապետարանը վիճարկվող ակտերի մասին տեղեկացել է միայն 22.02.2005թ.-ին, երբ "Հայգազարդ" ՓԲԸ-ի կողմից հայց է ներկայացվել ՀՀ տնտեսական դատարան Նորք-Մարաշ թաղապետարանից 11.444.425 դրամ բռնագանձելու պահանջով: Ի հակադրումն հայցվորի այդ փաստարկի` պատասխանողները որևէ ապացույց դատարանին չներկայացրեցին: Իսկ վիճարկվող ակտերի մասին հայցվորի կողմից ավելի վաղ տեղեկություն ունենալու փաստերի բացակայության պայմաններում հայցային վաղեմության բաց թողնման վերաբերյալ "Հայէներգո" ՓԲԸ-ի պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 22.08.2002թ. 1318-Ա որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան մանկապարտեզների էլեկտրաէներգիայի պարտքերը ակտերով ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի սահմանազատված լինելու խնդրի վերաբերյալ հայցվորի կողմից բերված փաստարկներին և դրա դեմ ուղղված պատասխանողի հակափաստարկներին, ապա օրենքին հակասելու հիմքով հայցը մերժելու պարագայում վեճի լուծման համար նշված փաստարկը որևէ նշանակություն չունի: Այդ պատճառով դատարանը չի անդրադառնում նշված փաստարկի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ հայցվորի և պատասխանողների հակադիր կարծիքների իրավական վերլուծությանը:
Ելնելով վերոգրայալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 73-րդ, 130-132-րդ 2211-2214-րդ և 2216 -րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Նորք-Մարաշ թաղապետարանի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն " ստորաբաժանման և թիվ 142 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 185 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 168 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 57 մանկապարտեզի միջև 12.10.2002թ. կազմված թիվ 190 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 53 մանկապարտեզի միջև 15.10.2002թ. կազմված թիվ 189 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը: "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ից հօգուտ Նորք-Մարաշ թաղապետարանի բռնագանձել 16.000 դրամ վճարված պետական տուրքի գումար: Որպես անվավերության հետևանք` "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 142 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 185 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 168 մանկապարտեզի միջև 11.10.2002թ. կազմված թիվ 186 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 57 մանկապարտեզի միջև 12.10.2002թ. կազմված թիվ 190 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի "Կենտրոն" ստորաբաժանման և թիվ 53 մանկապարտեզի միջև 15.10.2002թ. կազմված թիվ 189 փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով առաջադրված գումարները ենթակա չեն վճարման: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Դատավոր` Ա.Սարգսյան
|