Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Վարչական գործ թիվ ՎԴ/0089/05/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
14.03.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
քարտուղարությամբ` Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ; Լ. ԱՎԱԳՅԱՆ; Ա. ԱՆՈՒՇՅԱՆ
հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող ` ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազնդանի ՏՀՏ-ի /ներկայացուցիչ Կ.ԱՂԱՋԱՆՅԱՆ/
Պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր` Ա/ձ Բենիկ Աբգարյանի /ներկայացուցիչ Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ի /պետ. գրանցման վկայական -----; ՀՎՀՀ ------/ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի /պետ. գրանցման վկայական ------; ՀՎՀՀ -------/` 3.741.400 դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բռնագանձելու պահանջի մասին և անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ի ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտը` 2-րդ և 4-րդ կետերի մասերով վերցնելու պահանջի վերաբերյալ

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց


ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի` 3.741.400 դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, որը տնտեսական դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ և "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելու մասին" ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների համապատասխան փոխանցվել է վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանի որոշմամբ նշված գործն ընդունվել է վարույթ: Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 09.11.2007թ. դրությամբ պատասխանողի պարտավորությունը ՀՀ պետական բյուջեի հանդեպ կազմել է 3.741.400 դրամ, այդ թվում` 1.041.100 դրամ եկամտահարկ, որից 450.300 դրամ ապառք, 281.900 դրամ տույժ, 308.900 դրամ տուգանք; 2.664.900 դրամ ԱԱՀ, որից 1.240.900 դրամ ապառք, 679.400 դրամ տույժ, 744.600 դրամ տուգանք; 35.400 դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, որից 23.000 դրամ ապառք, 12.400 դրամ տույժ:

Եկամտահարկի և ԱԱՀ-ի գծով պարտավորություններն առաջացել են ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 17.09.2007թ. թիվ 1032548 համաձայնագրի համաձայն ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտով առաջադրված պարտավորություններից, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունն առաջացել է պատասխանողի կողմից հարկային տեսչություն ներկայացված 2007թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններից և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները չվճարելու հետևանքով դրանց վրա հաշվարկված տույժերից, որոնք հաշվարկվել են "Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին" ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Հիմք ընդունելով վերոգրյալը` հայցվորը հայցադիմումով խնդրել է հայցը բավարարել և պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բռնագանձել 3.741.400 դրամ:

Հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի դեմ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրեց հակընդդեմ հայց` խնդրելով վերացնել ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտը` 2-րդ և 4-րդ կետերը: Ի հիմնավորումն իր պահանջի պատասխանողի ներկայացուցիչը հակընդդեմ հայցով դատարանին ներկայացրեց հետևյալ փաստարկները:

ՀՀ ԿԱ ՀՊԾ 17.09.2007թ. թիվ 1032548 համաձայնագրի հիման վրա օպերատիվ-հետախուզության վարչության Հրազդանի տարածքային բաժնի կողմից անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի մոտ կատարվել է ստուգում, որի արդյունքում 11.10.2007թ. կազմվել է թիվ 1032548 ստուգման ակտը, որով անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի գործունեության վերաբերյալ հայտնաբերվել են խախտումներ` եկամտահարկի մասով 1.228.500 դրամ, ԱԱՀ-ի մասով 2.691.000 դրամ: Ակտում նշված խախտումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ "Ագրիքո" ԲՎ-ի տնօրենի կողմից տրված պարզաբանումներով անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի անվամբ առաքված 50 տոննա կարտոֆիլի տնկանյութից 30 տոննա առաքվել է անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանին, որից 10 տոննան անհատույց, իսկ 20 տոննան առաքվել է գնորդ Հունան Պետրոսյանին և վերջինս էլ ստացել է այն: Հետևաբար անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի կողմից 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի չմուտքագրման և իրացման փաստ տեղի չի ունեցել, ուստի և հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ, ապացուցվում է նաև փորձագետի եզրակացությամբ, որի համաձայն անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի կողմից 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի չմուտքագրման և իրացման փաստ տեղի չի ունեցել, որպիսի պայմաններում չէին կարող առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը` պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը հակընդդեմ հայցով խնդրել է հակընդդեմ հայցը բավարարել` վերացնել ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտի 2-րդ և 4-րդ կետերը, իսկ հայցը մերժել:

ՀՀ վարչական դատարանի 07.02.2008թ. որոշմամբ անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ի` ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտը` 2-րդ և 4-րդ կետերի մասերով վերացնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Դատաքննությամբ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի ներկայացուցիչը հայցը` 35.400 դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ բռնագանձելու պահանջի մասով չպնդեց, նշելով, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով կատարվել են վճարումներ, իսկ 1.041.100 դրամ եկամտահարկ և 2.664.900 դրամ ԱԱՀ բռնագանձելու պահանջի մասով հայցը պնդեց և խնդրեց այդ մասով հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել: Իր հերթին պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը հակընդդեմ հայցը պնդեց և խնդրեց այն բավարարել ամբողջությամբ, իսկ հայցը` մերժել:

Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով ու գնահատելով գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը` բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ հաստատվեց, որ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 17.09.2007թ. թիվ 1032548 համաձայնագրի հիման վրա 01.10.2007թ.-ից մինչև 11.10.2007թ. անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 11.10.2007թ. կազմվել է թիվ 1032548 ստուգման ակտը: Ակտի 2-րդ կետում /եկամտահարկ/ արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատերը 2005թ. տարեկան համախառն եկամուտը պակաս է հաշվարկել 6.894.00 դրամի չափով, որը իրենից ներկայացնում է 2005թ. մայիսի 10-ին նիդեռլանդական "Ագրիկո Հոլլանդ" ֆիրմայից ներմուծված 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի արժեք, նույն ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը համախառն եկամտից նվազեցված ծախսերը պակաս է հաշվարկել "Նատալի Ֆարմ" ՍՊԸ-ից 19.04.2005թ. ստացված 460 հատ պրեստիժ բայերի արժեքի չափով և 2005թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ծախսած 230.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախի չափով: Ակտի 4-րդ կետում /ԱԱՀ/ արձանագրվել է, որ 2005թ. մայիսի 10-ին անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանը "Ագրիկո Հոլլանդ" նիդեռլանդական ֆիրմայից ներմուծել է 50 տոննա կարտոֆիլի տնկանյութ 17.234.900 դրամ մաքսային արժեքով, որը ամբողջ գումարով արտացոլվել է անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. 2-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի 15ա տողում, սակայն ա/ձ-ն 50 տոննա տնկանյութի փոխարեն մուտքագրել է 30 տոննա, այսինքն չի մուտքագրել 6.894.000 դրամ արժեքով, որի իրացումը չի արտացոլվել ա/ձ-ի հաշվետվություններում: Ակտով անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանին առաջադրվել են եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի գործով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ռ.Ադիլխանյանի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին 23.10.2007թ. որոշման հիման վրա "Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն" ՊՌԱԿ-ը իրականացրել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում փորձագետ Ա. Ստեփանյանի կողմից 08.11.2007թ. կազմվել է փորձագետի թիվ 37360709 եզրակացությունը: Նշված եզրակացության "Հետևություններ" բաժնում արձանագրվել է, որ "…ապրանքի սեփականատիրոջ "Ագրիքո" ԲՎ-ի տնօրենի կողմից, նախաքննությանը տրված գրավոր պարզաբանումներով, Բենիկ Աբգարյան Ա/Ձ-ի անվամբ առաքված 50 տոննա կարտոֆիլի տնկանյութից, 30 տոննա առաքվել է Բենիկ Աբգարյան Ա/Ձ-ին, որից 10 տոննան անհատույց, իսկ 20 տոննան գնորդ Հունան Պետրոսյանին և քննությամբ հիմնավորվել է ֆերմեր Հունան Պետրոսյանի կողմից 20 տոննա տնկանյութի ստացման հանգամանքը, ուստի փորձաքննությամբ դիտվում է, որ նման պայմաններում Բենիկ Աբգարյան Ա/Ձ-ում 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի չմուտքագրման և իրացման փաստեր տեղի չի ունեցել, հետևաբար լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ…": Հիմք ընդունելով հիշյալ եզրակացության մեջ նշված այն հանգամանքը, որ Բենիկ Աբգարյան Ա/Ձ-ում 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի չմուտքագրման և իրացման փաստեր տեղի չի ունեցել, հետևաբար լրացուցիչ հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ն դատաքննությամբ չներկայացրեց փորձագետի եզրակացության մեջ նշված հանգամանքները հերքող որևէ փաստարկ կամ ապացույց, դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի կողմից 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի չմուտքագրելու և իրացվելու փաստերի բացակայության պայմաններում ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտի 2-րդ կետը` 20 տոննա կարտոֆիլի տնկանյութի վերաբերող մասով, և 4-րդ կետը պետք է ճանաչել անվավեր: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտի 2-րդ կետի մյուս դրվագներին /"Նատալի Ֆարմ" ՍՊԸ-ից ստացված 460 հատ պրեստիժ բայերի և 2005թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ծախսած 230.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսի դրվագներին/, ապա այդ մասով ակտը ևս պետք է ճանաչել անվավեր, հետևյալ նկատառումներով: "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում; "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վերոհիշյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ վարչական ակտը պետք է կազմվի այնպես, որպեսզի դրանում ամփոփվեն համապատասխան ակտի համար օրենքով նախատեսված պահանջները և այն փաստական հանգմանքները, որոնք տվյալ ակտի ընդունման հիմք են հանդիսացել: Ընդ որում, վարչական ակտում ամփոփված փաստական հանգամանքները պետք է լինեն հիմնավորված, այսինքն` բացի որոշակի փաստական հանգամանքներից վարչական ակտում պետք է նշված լինեն նաև այդ փաստական հանգամանքների հավաստիության հիմքերը: Տվյալ դեպքում, ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտի 2-րդ կետի հիշատակված մասերում չեն նշվել և դատաքննությամբ էլ ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ի կողմից դատարանին չներկայացվեցին արձանագրված խախտումների հավաստիության հիմքերը, մասնավորապես անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկի հաշվարկները, որոնց ուսումնասիրության հիման վրա հնարավոր կլիներ պարզել` արդյոք անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի կողմից կատարվել են ակտի 2-րդ կետի վերը նշված մասերում արձանագրված խախտումները, թե`ոչ, իսկ նման հիմքերի բացակայությունն ինքնին բացառում է ակտի 2-րդ կետի նշված մասով վճարման առաջադրված գումարները բռնագանձելու պահանջի բավարարումը և հանգեցնում է թիվ 1032548 ակտի 2-րդ կետի վերոհիշյալ մասերի անվավեր ճանաչմանը: Իսկ ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ բռնագանձելու հայցվորի պահանջին, ապա նկատի ունենալով, որ հայցվորը և հակընդդեմ հայցով պատասխանողը նշված պահանջի մասով դատաքննությամբ հայցը չպնդեց` անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով վճարումների կատարված լինելու պատճառաբանությամբ, դատարանը գտնում է, հայցն այդ մասով ևս ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ն հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի` 3.741.400 դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել: Անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի ՏՀՏ-ի` ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտը` 2-րդ և 4-րդ կետերի մասերով վերացնելու պահանջի մասին, բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Հրազդանի տարածքային բաժնի կողմից 11.10.2007թ. կազմված թիվ 1032548 ակտի 2-րդ և 4-րդ կետերը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին:

Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ԴԱՏԱՎՈՐ ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ