Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ

Թիվ 96 (1908) 17-20 Դեկտեմբեր 2010
ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՉԲՌՆԵՑԻՆՔ ՕՏԱՐ ԱՄԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Հարգելի խմբագրություն, երբ մարդու տարրական իրավունքը խախտվում է, մարդ դառնում է անզոր, անկանխատեսելի: Նրա համար բոլոր գույները դառնում են սև, իսկ կյանքը` միապաղաղ:
Մենք` "Ռուսալ-Արմենալ" գործարանի 117 աշխատակիցներս, չէինք ստացել 2004-2006թթ-ի վնասակար աշխատանքի համար տրվող վնասակարության գումարները, ինչի վերաբերյալ դիմել էինք գործարանի գլխավոր տնօրենին (այժմ` նախկին) և մերժում ստացել: Ընդ որում, մերժումը համեմված էր հետևյալ կերպ, որ շատ խոսելու դեպքում կհեռացվենք աշխատանքից:Ստիպված որոշոցինք դիմել իրավաբանի օգնությունը և մեր  ընտրությունը կանգ առավ "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակի վրա: Այդ պահից սկսած մեզ համար տեղի ունեցան ինչ-որ տեղ անհասկանալի  իրավաբանական գործառույթներ, որի արդյունքում գործը մտավ դատարան:Դատական առաջին իսկ օրվանից "Իրավունք" թերթը լուսաբանեց այս գործի հետ կապված դեպքերը և հանրությանը ներկայացրեց այն պատկերը, ինչը որ կար: Ինչ խոսք, ցավալի էր, որ այս հարցը մտավ դատարան, սակայն կրկնակի ցավալի էր, որ ընդամենը մեկ, երկու լրատվամիջոց արձագանքեցին այս խնդրին: Իսկ հեռուստատեսությունն ընդհանրապես լռեց: Հարգելի "Իրավունք" թերթի խմբագրակազմ, մեծարգո պարոն Բաբուխանյան, պարոն Գալաջյան, Արմենուհի Հակոբյան և խմբագրության բոլոր աշխատակիցներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, որ  անշահախնդիր լուսաբանեցիք հայ մարդու, հայ բանվորի խնդիրը, այն համարեցիք Ձերը և հանրությանը տեղեկացրեցիք, որ հայ մարդն իր երկրում ունի խնդիր, որն արդար լուծման կարիքն ունի : Մենք այդ արդար լուծումը ստացանք: Կնքվեց գրավոր հաշտության համաձայնություն մեր և մեր գործարանի գլխավոր տնօրենի միջև: Գործարանի նոր գլխավոր տնօերնը որոշեց մեր հասանելիք գումարը /մի փոքր նվազեցված տեսքով/ երեք ամսվա ընթացքում վճարելու մեզ, ինչի կապակցությամբ ևս Ձեր թերթի միջոցով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրենին` պարոն Սինելնիկովին, տեղակալ պարոն Ավետիքյանին, ինչպես նաև մեր շահերը պաշտպանած, մինչև վերջին պահը մեր կողքին կանգնած "Լեվ Գրուպ" իրավաբանական  գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին, քաղաքացիական իրավունքի հարցերով տնօրեն Սերգեյ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանին և "Լեվ Գրուպ"-ի ողջ անձնակազմին: Նաև մեր շնորհակալությունն ենք ցանկանում հայտնել Արաբկիրի առաջին ատյանի դատարանին, ի դեմս այս գործով նախագահող դատավոր պարոն Սարո Արամյանին, նրա քարտուղարին` Կիմային, որոնք համաբերատար տարան դատական լսումների ժամանակ 117 աշխատողների մեկ-մեկ տեղից հնչող ռեպլիկները, իսկ հարկ եղած դեպքում էլ երկար պարզաբանում էին մեզ համար օրենքի համապատասխան կետերը: Վերջում ցանկանում ենք ավելացնել, որ 117 աշխատակիցները 117 հայ ընտանիքների հայրեր են և մեր ընտանիքների անունից մաղթում ենք բարիք այն բոլոր մարդկանց և նրանց ընտանիքներին, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ լուծվեց մեր` 117 աշխատակիցների հացի խնդիրը և շատերի պես մենք էլ չբռնեցինց օտար ամայի ճանապարհները:

 

 

"ԱՐՄԵՆԱԼԻ" ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ