Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ


Վերջին շրջանում բազմաթիվ զանգեր են ստացվում, մասնավորապես` Երեւանից, Հրազդանից, Վանաձորից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից, որոնք բողոքում են բանկերի կողմից տարվող կոշտ քաղաքականությունից, իսկ Հրազդանից էլ մի քաղաքացի բողոքում է, որ ցանկանում է վաղաժամկետ մարել վարկային պարտավորությունը, սակայն բանկը համաձայնություն չի տալիս: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժողովրդի բոլոր խնայողությունները, որոնք ի պահ էին հանձնվել բանկերին, փոշիացան, իսկ մարդկանց լեքսիկոնում հայտնվեց ՙխաբված ավանդատուներ՚ տերմինը: Իննսունականներին խաբված ավանդատուների շարքերը համալրեցին տարբեր ոչ պետական բանկերում հաշիվներ ունեցող մեր հայրենակիցները, որոնք մեկ գիշերվա ընթացքում կորցրեցին իրենց ավանդները, քանի որ կա°մ բանկերը սնանկացան, կա°մ էլ բանկիրներն ավանդատուների փողերով անհետացան:

Տարիներ առաջ միջազգային ճգնաժամը ես սկսվեց բանկերից: Դժվար է մեկնել, թե տնտեսագետների ինչ հաշիվների արդյունքում է գլխավոր պլան մղվել բանկերին մեծ տեղ տալը, սակայն իրավական հարթության վրա բանկերին կամ բանկային գործունեությանը վերաբերող իրավանորմը, կարծես, կարված լինի միայն բանկերի համար: Այս ոլորտում քաղաքացին կամ իրավաբանական անձը հայտնվում է մի տեսակ անհավասար հարթության վրա: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե կողմերը գործարք են կնքում, այլ քաղաքացին կամ իրավաբաական անձը պարտադրված ստորագրում է բանկի կողմից տրամադրված պայմանագիրը` բխող հետագա բոլոր իրավական հետեւանքներով: Դրան էլ գումարվում է գործող, իմ կարծիքով, ի նպաստ բանկի իրավանորմը, արդյունքում հաճախ քաղաքացին կամ իրավաբանական անձը դառնում են անվճարունակ, կորցնում են գրավադրված գույքը և համալրում օրենքով բոմժերի քանակը: Եվ, եթե մենք ընդունելի ենք համարում, որ իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, իսկ երկրային օրենքները գրվում են մեր` մահկանացուներիս կողմից, իսկ եթե գրված օրենքը չհամաձայնեցվի իրավունքի հետ, օրենքը կարող է վերածվել կործանարար ուժի, ինչի ականատեսն ենք (տիպիկ օրինակը միջազգային ճգնաժամն է):

 

ՀՀ քաղ.օր-ի 880 հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասը նախատեսում է, որ տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով: Փաստորեն, սույնով օրենսդիրը իրավունք է վերապահում բանկերին օգտվել երկրի տնտեսական վայրիվերումներից, կնքել բարձր տոկոսադրույքով վարկային պայմանագիր, պայմանագրում ներառել օրենքի այս դրույթը եւ թույլ չտալ փոխառուին` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու:

Հարկավոր է գիտենալ.

1. Ցանկացած գործարք կնքելիս անհրաժեշտ է .

ա) կարդալ պայմանագիրը (հարկ եղած դեպքում մի քանի անգամ, խորհրդակցել տվյալ ոլորտի մասնագետ-իրավաբանի հետ, իսկ մեծ գործարքների դեպքում ունենալ մասնագետ-ներկայացուցիչ):

բ) Պետք է տիրապետել այն օրենքներին, իրավական ակտերին, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել կնքվող գործարքներին:

գ) Եթե փոխատուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն օրենքի ուժով նախատեսված բանկային տոկոսներ, սակայն այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր` մինչեւ գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

դ) Վարկառուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկը ստանալուց` այդ մասին մինչև պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ վարկային պայմանագրով:
ե) Քաղաքացին կամ իրավաբանական անձն իրավունք ունի վերավարկավորման հայտ ներկայացնել ինչպես տվյալ բանկին, ումից ստացել է նախկին վարկը, այնպես էլ` այլ բանկերի:

զ) Փախառուն պարտավոր է պայմանագրով նախատեսված պարտավորությունը, մասնավորապես` վարկի գումարը և տոկոսները վճարել ժամանակին, հակառակ պարագայում գրավի առարկա հանդիսացող գույքն օրենքի ուժով ենթակա է օտարման:

Է) Բանկերը պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր հաճախորդի վարկային պարտավորության չկատարման եւ գույքի իրացման արդյունքում վերջիններս ոչ միայն կորցնում են պոտենցիալ վճարունակ հաճախորդի, այլ նաեւ երկիրն է կորցնում պոտենցիալ վճարունակ քաղաքացու կամ հարկատուի: