Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՙՆԱԶԻՐ-ՎԵԶԻՐՆԵՐԸ՚ ՀՐԱՄԱՅԵԼ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ 40 ՏԱՐՎԱ ԱՎՏՈՏՆԱԿՍ


Ես բնիկ Երեւանից եմ, իմ հայրն էլ, իմ պապն էլ ծնվել են Երևանում: Մեր շենքի բակում դեռևս 1970-ականներից հորս անունով տեղադրված է մետաղյա ավտոտնակ, որի վերաբերյալ ունեմ տեղադրման թույլտվություն: Քաղաքային իշխանությունները վերջերս գրավոր ծանուցում են ուղարկել, որ այն խանգարում է բակի բարեկարգման աշխատանքներին եւ որպես շարժական գույք ենթակա է տեղափոխման: Պատկերացնու±մ եք, քառասուն տարի անշարժ կանգնած օրինական ավտոտնակը հանկարծ Երեւանի քաղաքապետի կողմից դիտվում է շարժական գույք, իսկ նրա ՙնազիր-վեզիրներն՚ էլ հրամայում են, որ տեղափոխեմ: Հիմա իմ գույքը շարժակա±ն է, թե` անշարժ:

 

Կորյուն, ք. Երևան.           

Հարգելի Կորյուն, իրեն երեւանցի համարող քաղաքացին, քաղաքային իշխանության հասցեին, կարծում եմ, իրավունք չունի այդ տոնով արտահայտվելու: Քաղաքապետարանի անօրինական կամ ոչ իրավաչափ գործողությունները կամ որոշումները, որոնցից տուժել են կամ կարող են տուժել քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով կարող են դիմել դատական պաշտպանության ՀՀ վարչական դատարանին, ինչի վերաբերյալ ՙԻրավունք՚ թերթի նախորդ համարներում մանրամասն ներկայացվել է, թե քաղաքացիական կամ իրավաբանական անձն ինչպես և ինչ ժամկետներում պետք է վիճարկի պետական լիազոր մարմնի գործողությունները կամ որոշումները: Ավելին, օրենսդիրը հնարավորություն է տալիս անձին, ում իրավունքը խախտվել է` պահանջելու իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Դրանց թվում կարող են լինել ինչպես իրավունքը խախտված անձի ծախսերը, այնպես էլ` գույքի կորուստը կամ վնասվածքը:

Օրենսդիրը նաև հնարավորություն է տալիս անձանց (այդ թվում նաեւ իրավաբանական անձանց) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար դիմելու դատական ատյաններին, ուստի, հարգելի Կորյուն, խորհուրդ եմ տալիս ձեր խոսքերի մեջ հետագայում լինել զգույշ:         Ինչ վերաբերում է այն հարցին, թե 40 տարվա տեղադրված մետաղյա ավտոտնակը շարժական է, թե` ոչ, ապա կարծում եմ, որ այն շարժական գույք է, ստորև բերվող հիմնավորմամբ:

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134 հոդվածի պահանջի` անշարժ գույք են համարվում.

ա) հողամասերը;

բ) ընդերքի մասերը;

գ) մեկուսի ջրային օբյեկտները;

դ) անտառները, բազմամյա տնկիները;

ե) ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը, շինությունները;

զ) հողին ամրակցված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել, առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:                                       Մետաղյա ավտոտնակն, իմ կարծիքով, չի մտնում օրենսդրի կողմից օրենքի ուժ ստացած անշարժ գույքի ցանկում, ուստի վերոշարադրյալ հոդվածի 2-րդ մասով համարվում է շարժական գույք: