Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ


- Մայիսին Հայաստանում սպասվում են Ազգային ժողովի ընտրություններ: Չեք կարծում, որ Հայաստանի պես երկրում անհրաժեշտ չէ Ազգային ժողով եւ ավելորդ ճոխություն է պետության համար` պահել հարյուր երեսունմեկ պատգամավոր, աշխատակազմ, վճարել աշխատավարձ եւ այլն: Ո±րն է դրանց գործը, բացի քամի անելուց, կամ իրենց անձնական գործերը լուծելուց:

Վահագն
-Պաշտոնական տվյալներով աշխարհի մոտ հարյուր երեսուն երկրներում գործում են խորհրդարաններ: ԱՄՆ-ում Սենատն է, Գերմանիայում` Բունդեսդագը, հարեւան Մելիքությունում` Միլի մեջլիսը, Բանգլադեշում` Պառլամենտը, Հայաստանում` Ազգային ժողովը եւ այլն: Պատգամավորների թիվը, որը կարգավորվում է օրենքով եւ Հայաստանի Ազգային ժողովում կազմում է հարյուր երեսունմեկ պատգամավոր, կարծում եմ` երկու անգամ ավելին է, բայց… Երկրի զարգացման, կայացման գործում մեր օրենսդիր մարմինն ընդհանուր առմամբ անուրանալի գործ է կատարել ու կատարում:

 

Եվ նախկինում, եւ ներկայում ունենք պատգամավորներ, որոնք պատիվ կբերեն աշխարհի ցանկացած խորհրդարանի: Այսօր երկրին անհրաժեշտ է բազմակուսակցական, կյանքի փորձով, քաղաքականապես կայացած, ազգային մտածողությամբ անհատներ: Նախընտրական մեկնարկը տրված է, եւ, վեր կանգնելով քաղաքական ամբիցիաներից, ինձ համար հանրահայտ փաստ է, որ երբեւիցե Հայաստանում այսքան պրոֆեսիոնալ, բաց եւ թափանցիկ լիազոր մարմինները, սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերջացրած ոստիկանական ծառայություններով, չեն եղել: Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների հետ կապված թերություններին եւ բացթողումներին, հարկավոր է, որ յուրաքանչյուրը մինչեւ ընտրությունները գտնի իր կամ իր ընտանիքի անդամների հետ կապված բոլոր թերությունները` ՙմահացած, կրկնակի ցուցակում ներառված, երկրից բացակայող՚, եւ ներկայացնի լիազոր մարմնին` մինչ ընտրություններն այն ճշտելու, իսկ անհրաժեշտության դեպքում` շտկելու համար: Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավին, ապա, ցավոք, չի գործում միմյանց հարգելու ներքին կուլտուրան, որի արդյունքում, վերջում տուժում է ինքը` ընտրողը:
Հարկավոր է գիտենալ.

ա. քաղաքացու ընտրական ազատ իրականացումը խոչընդոտելը, ինչպես նաեւ լրատվամիջոցների լիազորությունների խոչընդոտելն անձանց կողմից նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում,

բ. ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, քվեատուփ հափշտակելը կամ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը նախատեսում է միչեւ հինգ տարվա ազատազրկում,

գ. ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը նախատեսում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում,

դ. քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկած թերթիկը քվերակության արդյունքը բացահայտելու նպատակով ստուգելը, քվեարկության խցիկ մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարակության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է մինչեւ երկու տարի ազատարկմամբ:

Բարի գալուստ ապագա պատգամավորներին օրենսդիր մարմին, եւ թող նրանք լինեն ամենաարժանավորները: