Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵԷԴ/0913/02/11 ք.Երևան

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
23.12.2011թ. ք.Երևան
Դատավոր` Ա. ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ
քարտուղարությամբ` Վ. ԽԵԴՈՅԱՆ
Մասնակցությամբ Հայցվոր` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Պատասխանողի ներկայացուցիչ` Թ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
/Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ/

 

2011 թվականի դեկտեմբերի 23-ին, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Թադևոսյանի` (անձնագիր` AB0419823, տրված` 30.10.1997 թվականին, 009-ի կողմից) ընդդեմ Լիլիա Թադևոսյանի՝ (Հեննիգ) գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին.

 


Պ
Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվոր Սուսաննա Թադևոսյանի վերոհիշյալ պահանջով հայցադիմումը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2011թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության 01.09.2011թվականին։
Դատարանի 21.07.2011 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։
18.08.2011թվականին դատարան է մուտքագրվել պատասխանող` Լիլիա Թադևոսյանի (Հեննիգ) ներկայացուցիչ՝ Վահե Հովհաննիսյանի հայցադիմումի պատասխանը։
Հայցվոր Սուսաննա Թադևոսյանը դիմելով դատարան խնդրել է` վավեր ճանաչել Լիլիա Հենինգի /Թադևոսյանր/ կողմից Երևան քաղաքի Էրեբունի 4 փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.5 բաժնեմասը իրեն օտարելու գործարքը, իրեն ճանաչել նշված բնակարանի 0.609 բաժնեմասի սեփականատեր՝ այդ մասով անվավեր ճանաչելով Լիլիա Հենինգի /Թադևոսյանի/ սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ։
11.08.2011թվականին ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Բունիաթյանն որոշում է կայացրել հարուցել կատարողական վարույթ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԷԴ/0913/02/11 կատարողական թերթի, համաձայն որի պետք է արգելանք դնել Երևանի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի վրա։
15.09.2011թվականին ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ա. Բունիաթյանն որոշում է կայացրել ավարտել Երևանի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի վրա արգելանք դնելու վերաբերյալ 11.08.2011թվականին հարուցված թիվ 01/01-3618/11 կատարողական վարույթը։
09.09.2011թվականի դատական նիստի ժամանակ պատասխանող` Լիլիա Թադևոսյանի (Հեննիգ) ներկայացուցիչ՝ Վահե Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։
Դատարանը 17.09.2011թվականին հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին կայացրել է որոշում, համաձայն որի միջնորդությունը մերժվել է։
21.10.2011թվականի դատական նիստի ժամանակ հայցվոր՝ Սուսաննա Թադևոսյանը դիմում է ներկայացրել, համաձայն որի Սուսաննա Թադևոսյանը ավելացրել է հայցային պահանջների չափը։
01.12.2011թվականին դատարան է մուտքագրվել պատասխանող` Լիլիա Թադևոսյանի (Հեննիգ) ներկայացուցիչ՝ Վահե Հովհաննիսյան հայցադիմումի պատասխանը՝ հայցվոր Սուսաննա Թադևոսյանի կողմից ներկայացված հայցապահանջի ավելացման վերաբերյալ։
Գործը քննվել է 09.12.2011թվականին հայցվոր` Սուսաննա Թադևոսյանի և պատասխանողի ներկայացուցիչ՝ Թադևոս Ալեքսանյանի մասնակցությամբ։


2.
Հայցվորի դիրքորոշումը.

Հայցվոր` Սուսաննա Թադևոսյանը դիմելով դատարան հայտնել է, որ իրենք բազմանդամ ընտանիքով բնակվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի փող. 36գ շենքի թիվ 31 երկու սենյականոց բնակարանում։ Էրեբունի շրջխորհրդի գործկոմի 29.06.1995թ. թիվ 25/67 որոշմամբ նշված բնակարանը սեփականաշնորհվել է իրենց յոթ անձից բաղկացած ընտանիքին (հայրը, ինքը և երկու քույրերը, փեսաս, նրանց երկու երեխաները)։
Հայցվորը նշել է, որ իրենց ընտանիքի ծանր բնակարային պայմանները հաշվի առնելով, հետագայում համատեղ որոշել են վաճառել նշված բնակարանը և գնել առանձին բնակարաններ։ Նշել է, որ իրենք ընտանիքով որոշել էին, որ հայրը կբնակվի մեծ քրոջ՝ Ռուզաննա Թադևոսյանի և նրա ընտանիքի հետ առանձին բնակարանում, իսկ ինքը և փոքր քույրը՝ Լիլիա Թադևոսյանը կբնակվեն միասին համատեղ ձեռք բերվող բնակարանում, կամ, գումարը բավականացնելու դեպքում՝ ձեռք կբերեին առանձին մեկ սենյականոց բնակարաններ։
Նկատի ունենալով, որ մի քանի ամսով մեկնելու էի արտագնա աշխատանքի, ինքը լիազորագիր է տվել իր քույր Լիլիա Թադևոսյանին, որ նա իր անունից կարողանա իրականացնել իրենց բնակարանի առուծախի գործարքը։ Նշել է, որ ինքը մեկնել է Ղրիմ /քաղաք Ֆեոդոսիա/ 1998թ. հունվարին և վերադարձել է Երևան 1998թ. հոկտեմբերի վերջին։
Նշել է, որ 1998թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի փող. 36գ շենքի թիվ 31 հասցեի իրենց բնակարանը օտարվել է 12.500 ԱՄՆ դոլարով։
Նշված գումարից 6500 ԱՄՆ դոլարը տնօրինել է հայրը և ավագ քույրը՝ Ռուզաննա Թադևոսյանը։ 11.11.1998թ. բնակելի տան առուծախի պայմանագրով Ռ. Թադևոսյանը 5000 ԱՄՆ դոլարով գնել է Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքի թիվ 279 չորս սենյականոց բնակարանը։ Նշված բնակարանը գնելու օրվանից քույրս իր ընտանիքով և հայրս բնակվում են այդ բնակարանում։ Նշել է, որ հայրս մահացել է 2000թվականին։
Վաճառված բնակարանի դիմաց ստացված գումարից մնացած 6000 ԱՄՆ դոլարը ամբողջությամբ տնօրինել է փոքր քույրս՝ Լիլիա Թադևոսյանը։ Նա իր աշխատանքային ընկերոջից՝ Լիզա Ակոջյանից 4000 ԱՄՆ դոլարով գնել է Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը, որի գործարքը, փոխադարձ համաձայնությամբ, 15.10.1998թ. բնակելի տան նվիրատվության պայմանագրով ձևակերպել են որպես նվիրատվություն։ Մնացած 2000 ԱՄՆ դոլարը Լիլիա Թադևոսյանը օգտագործել է իր անձնական կարիքների համար՝ Գերմանիա մեկնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ պատրաստելու համար։
Նշել է, որ բնակարանը ձեռք բերելուց հետո 1998թ. նոյեմբերին Լիլիա Թադևոսյանը մեկնել է Գերմանիա մշտական բնակության նպատակով, փախստականի կարգավիճակով։ Ներկայումս նա այնտեղ ամուսնացել է և ունի ընտանիք՝ ամուսին, երեխա, և կրում է ամուսնու ազգանունը՝ Հենինգ Լիլիա։
Չմոռանալով մինչև իրենց բնակարանի վաճառելը ձեռք բերված իրենց պայմանավորվածության մասին, Լիլիա Թադևոսյանը, Գերմանիա մեկնելուց առաջ, իրեն է հանձնել Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 բնակարանի բանալիները և անընդհատ հայտարարել է, որ որոշ ժամանակ անց կկատարի անվանափոխություն /նվիրատվության կամ առուծախի օտարման գործարք կնքելով/, և իրեն կճանաչի նշված բնարականի 1/2 բաժնի համասեփականատեր։ Նա միշտ ընդունել է, որ նշված բնակարանը ինքը ձեռք է բերել իրենց երկուսիս ընդհանուր գումարով՝ որպես իրենց ընդհանուր սեփականություն։
Հայցվորը նշել է, որ 1998թ. նոյեմբերից մինչև օրս իրնքը բնակվում է Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանում, 1999թ. հունիսի 12-ից հաշվառված է նույն հասցեում։ 1999թ–ից մինչև օրս կատարում է բնակարանի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները, կոմունալ ծառայությունների պայմանագրերը սեփականատիրոջ փոխարեն ստորագրել է ինքը և վճարումները կատարում է անձամբ, նույն հասցեում հեռախոսակապի ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքվել է իր անունից։ Նշված բնակարանը 1998թ. եղել է չվերանորոգված, պետական վիճակում։ Տարիների ընթացքում ինքը կատարել է բնակարանի հիմնական վերանորոգում, ծախսել է զգալի միջոցներ, դրանով իսկ զգալի ավելացնելով բնակարանի արժեքը։ Վերջին վերանորոգումը ինքը կատարել է 2008թ–ին՝ տեեղադրել է եվրոպատուհաններ, կատարել է ներքին հարդարման աշխատանքներ, պատվիրել և տեղադրել է խոհանոցի կահույքը, գազաֆիկացրել է բնակարանը՝ Լիլիայի անունից կնքելով համապատասխան պայմանագիր և անձամբ վճարելով այդ ամենի համար։
Այդ մասին ինքը միշտ տեղյակ է պահել Լիլիա Թադևոսյանին և նա միշտ տվել է իր համաձայնությունը և հավանությունը կատարված բարելավումների կապակցությամբ։ Հաճախ ինքն անձամբ իրեն խնդրել է վերանորոգել բնակարանը, քանի որ ինքն իր գերմանացի ամուսնու հետ նպատակ ունի գալու Հայաստան և չէր ուզենա, որ նա քայքայված և չվերանորոգված վիճակում տեսներ իրենց բնակարանը։
Նշել է նաև, որ այս ամենի մասին տեղյակ է իր մեծ քույրը՝ Ռուզաննա Թադևոսյանը և իրենց մյուս բարեկամները։
Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանում իր կողմից կատարված բարելավումների և ներդրումների հաշվառմամբ իրենց բնակարանի շուկայական արժեքը որոշելու նպատակով ինքը դիմել է լիցենզավորված կազմակերպությանը։ Համաձայն «Ֆիրմա Ագաթ» ՍՊԸ-ի 31.05.2011թ. հաշվետվության իրենց բնակարանի շուկայական արժեքը ըստ ընթացիկ վիճակի 30.05.2011թ. դրությամբ կազմում է 12.2 մլն դրամ, իսկ առանց իմ կողմից կատարված վերանորոգման աշխատանքների՝ նույն օրվա դրությամբ բնակարանի արժեքը կկազմեր մոտ 11.0 մլն դրամ, կամ մոտ 10.9 տոկոս ավելի։
Հայցվորը նշել է, որ Լիլիա Թադևոսյանը ներկայումս հրաժարվում է իր խոստումը կատարել և կնքել Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 1/2 բաժնեմասը իր անվամբ անվանափոխելու նպատակով օտարման գործարք։
Նշել է, որ պատասխանողը հայտարարել է, որ հայցվորը ոչ մի կապ չունի նշված բնակարանի հետ և իրենից պահանջում է ազատել բնակարանը, քանի որ ս/թ հուլիսի 7-ին ինքը գալու է Հայաստան՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով այն օտարելու նպատակով։ 25.04.2011թ. և 13.06.2011թ. Լիլիա Թադևոսյանից /Հենինգից/ ստացել է նամակներ /ծանուցումներ/, որոնցով իրենից պահանջել է մինչև ս/թ հուլիսի 7-ը ազատել բնակարանը։
Հայցվորը մեջբերել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, համաձայն որի նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 189 հոդվածի 1-ին կետի երկու և ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 191 հոդվածի 1-ին կետի բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի սահմանած կարգով։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 190 հոդվածի Բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող է սահմանվել նրանց բաժինները որոշելու և փոփոխելու կարգ՝ ընդհանուր գույքի կազմավորման ու աճի մեջ նրանց ներդրմանը համապատասխան։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն բաժնային սեփականության մասնակիցը, որն ընդհանուր գույքի օգտագրոծման սահմանված կարգի պահպանմամբ իր հաշվին իրականացրել է այդ գույքից անբաժանելի բարելավումներ, կարող է պահանջել դրանց համապատասխան մեծացնելու ընդհանուր սեփականության իրավունքում իր բաժինը։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 273 հոդվածի սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 289 հոդվածի գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 299 հոդվածի 3-րդ կետի գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է սույն օրենսգրքում նշված դեպքերում։ Իսկ համաձայն ՀՀ քաղ. օր-ի 562 և 595 հոդվածների համաձայն անշարժ գույքի վաճառքի և նվիրատվության պայմանագրերեը ենթակա են նոտարական վավերացման։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 300 հոդվածի 2-րդ կետի համաձայն եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից , դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել։ Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 345-րդ հոդվածի 1-ին կետի պարտավորության ուժով մի անձը՝ պարտապանը, պարտավոր է մեկ այլ անձի՝ պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 73-րդ հոդվածի 1-ին կետի դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Ելնելով վերոգրյալներից դատարանից խնդրել է՝ վավեր ճանաչել Լիլիա Հենինգի /Թադևոսյանր/ կողմից Երևան քաղաքի Էրեբունի 4 փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.5 բաժնեմասը ինձ օտարելու գործարքը, ինձ ճանաչել նշված բնակարանի 0.609 բաժնեմասի սեփականատեր՝ այդ մասով անվավեր ճանաչելով Լիլիա Հենինգի /Թադևոսյանի/ սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ։
Հայցվոր Սուսաննա Թադևոսյանը ավելացնելով հայցային պահանջների չափը, նշել է, որ իրենց բազմանդամ ընտանիքով բնակվում են Երևան քաղաքի Տիգրան Մեծի փող. 36գ շենքի թիվ 31 երկու սենյականոց բնակարանում։ Էրեբունի շրջխորհրդի գործկոմի 29.06.1995թ. թիվ 25/67 որոշմամբ նշված բնակարանը սեփականաշնորհվել է իրենց յոթ անձից բաղկացած ընտանիքին (հոր, իր և երկու քույրերի, փեսաի, նրանց երկու երեխաներին)։
Նշել է, որ իրենց ընտանիքի ծանր բնակարանային պայմանները հաշվի առնելով, հետագայում համատեղ որոշել են վաճառել նշված բնակարանը և գնել առանձին բնակարաններ։ Նշել է, որ իրենք ընտանիքով որոշել են, որ հայրը կբնակվի մեծ քրոջ՝ Ռուզաննա Թադևոսյանի և նրա ընտանիքի հետ առանձին բնակարանում, իսկ ինքը և փոքր քույրը՝ Լիլիա Թադևոսյանը կբնակվեն միասին համատեղ ձեռք բերվող բնակարանում, կամ, գումարը բավականացնելու դեպքում՝ ձեռք կբերեինք առանձին մեկ սենյականոց բնակարաններ։
Նկատի ունենալով, որ մի քանի ամսով մեկնելու էի արտագնա աշխատանքի, ինքը լիազորագիր է տվել իր քույր Լիլիա Թադևոսյանին, որ նա իր անունից կարողանա իրականացնել իրենց բնակարանի առուծախի գործարքը։ Նշել է, որ ինքը մեկնել է Ղրիմ /քաղաք Ֆեոդոսիա/ 1998թ. հունվարին և վերադարձել է Երևան 1998թ. հոկտեմբերի վերջին։ Նշել է, որ 1998թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի փող. 36գ շենքի թիվ 31 հասցեի իրենց բնակարանը օտարվել է 12500 ԱՄՆ դոլարով։ Նշված գումարից 6500 ԱՄՆ դոլարը տնօրինել են հայրը և ավագ քույրը՝ Ռուզաննա Թադևոսյանը։ 11.11.1998թ. բնակելի տան առուծախի պայմանագրով Ռ. Թադևոսյանը 5000 ԱՄՆ դոլարով գնել է Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքի թիվ 279 չորս սենյականոց բնակարանը։ Նշված բնակարանը գնելու օրվանից քույրը իր ընտանիքով և հայրը բնակվել են այդ բնակարանում։ Նշել է, որ հայրը մահացել է 2000թ–ին։
Վաճառված բնակարանի դիմաց ստացված գումարից մնացած 6000 ԱՄՆ դոլարը ամբողջությամբ տնօրինել է փոքր քույրս՝ Լիլիա Թադևոսյանը. Նա իր աշխատանքային ընկերոջից՝ Լիզա Ակոջյանից 4000 դոլարով գնել է Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը, որի գործարքը, փոխադարձ համաձայնությամբ, 15.10.1998 թ. բնակելի տան նվիրատվության պայմանագրով ձևակերպել են որպես նվիրատվություն։ Մնացած 2000 ԱՄՆ դոլարը Լիլիա Թադևոսյանը օգտագործել է իր անձնական կարիքների համար՝ Գերմանիա մեկնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ պատրաստելու համար։
Բնակարանը ձեռք բերելուց հետո 1998թ. նոյեմբերին Լիլիա Թադևոսյանը մեկնել է Գերմանիա մշտական բնակության նպատակով, փախստականի կարգավիճակով։ Ներկայումս նա այնտեղ ամուսնացել է և ունի ընտանիք՝ ամուսին, երեխա, և կրում է ամուսնու ազգանունը՝ Հենինգ Լիլիա։
Չմոռանալով մինչև իրենց բնակարանի վաճառելը ձեռք բերված իրենց պայմանավորվածության մասին, Լիլիա Թադևոսյանը, Գերմանիա մեկնելուց առաջ, իրեն է հանձնել Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 բնակարանի բանալիները և անընդհատ հայտարարում էր, որ որոշ ժամանակ անց կկատարի անվանափոխություն /նվիրատվության կամ առուծախի օտարման գործարք կնքելով/, և իրեն կճանաչի նշված բնարականի 1/2 բաժնի համասեփականատեր։ Նա միշտ ընդունել է, որ նշված բնակարանը ինքը ձեռք է բերել իրենց երկուսի ընդհանուր գումարով՝ որպես իրենց ընդհանուր սեփականություն։
Հայցվորը նշել է, որ 1998թ. նոյեմբերից մինչև օրս ինքը բնակվուն է Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանում, 1999թ. հունիսի 12-ից հաշվառված է նույն հասցեում։ 1999թ–ից մինչև օրս կատարում է բնակարանի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները, կոմունալ ծառայությունների պայմանագրերը սեփականատիրոջ փոխարեն ստորագրել է ինքը և վճարումները կատարել է անձամբ, նույն հասցեում հեռախոսակապի ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքվել է իր անունից։ Նշված բնակարանը 1998թ. եղել է չվերանորոգված, պետական վիճակում։ Տարիների ընթացքում ինքը կատարել է բնակարանի հիմնական վերանորոգում, ծախսել է զգալի միջոցներ, դրանով իսկ զգալի ավելացնելով բնակարանի արժեքը։ Վերջին վերանորոգումը ինքը կատարել է 2008թ–ին՝ տեղադրել է եվրոպատուհաններ, կատարել է ներքին հարդարման աշխատանքներ, պատվիրել և տեղադրել է խոհանոցի կահույքը, գազաֆիկացրել է բնակարանը՝ Լիլիայի անունից կնքելով համապատասխան պայմանագիր և անձամբ վճարելով այդ ամենի համար։
Այդ մասին ինքը միշտ տեղյակ է պահել Լիլիա Թադևոսյանին և նա միշտ տվել է իր համաձայնությունը և հավանությունը կատարված բարելավումների կապակցությամբ։ Հաճախ ինքն անձամբ ինձ խնդրել է վերանորոգել բնակարանը, քանի որ ինքն իր գերմանացի ամուսնու հետ նպատակ ունի գալու Հայաստան և չէր ուզենա, որ նա քայքայված և չվերանորոգված վիճակում տեսներ իրենց բնակարանը։
Նշել է, որ այս ամենի մասին տեղյակ է իր մեծ քույրը՝ Ռուզաննա Թադևոսյանը և իրենց մյուս բարեկամները։
Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանում իր կողմից կատարված բարելավումների և ներդրումների հաշվառմամբ իրենց բնակարանի շուկայական արժեքը որոշելու նպատակով ինքը դիմել է լիցենզավորված կազմակերպությանը։ Համաձայն «Ֆիրմա Ագաթ» ՍՊԸ-ի 31.05.2011թ. հաշվետվության իրենց բնակարանի շուկայական արժեքը ըստ ընթացիկ վիճակի 30.05.2011թ. դրությամբ կազմում Է 12.2մլն դրամ, իսկ առանց իր կողմից կատարված վերանորոգման աշխատանքների՝ նույն օրվա դրությամբ բնակարանի արժեքը կկազմեր մոտ 11.0 մլն ՀՀ դրամ, կամ մոտ 10.9 տոկոս ավելի։
Հայցվորը նշել է, որ Լիլիա Թադևոսյանը ներկայումս հրաժարվում է իր խոստումը կատարել և կնքել Էրեբունի փող.21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 1/2 բաժնեմասը իր անվամբ անվանափոխելու նպատակով օտարման գործարք։ Նա հայտարարում է, որ նա ոչ մի կապ չունի նշված բնակարանի հետ և իրենից պահանջում Է ազատել բնակարանը, քանի որ ս/թ հուլիսի 7-ին ինքը գալու Է Հայաստան՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով այն օտարելու նպատակով։ 25.04.2011թ. և 13.06.2011թ. Լիլիա Թադևոսյանից /Հենինգից/ ստացել է նամակներ /ծանուցումներ/, որոնցով իրենից պահանջել է մինչև ս/թ հուլիսի 7-ը ազատել բնակարանը։
Մեջբերելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում Է սեփականության իրավունքը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի յուրաքանչյուչ ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն Է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 273 հոդվածի սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 73-րդ հոդվածի 1-ին կետի դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 187-րդ հոդվածի քաղաքացին, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։
Ձեռքբերման վաղեմությունը իրենից ներկայացնում Է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռք բերման, իսկ մյուսի կողմից՝ այղ իրավունքի դադարման միջոց. ՀՀ քաղ օր-ի 187-րդ հոդվածի վերլուծությունից հետևում Է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռք բերման համար անհրաժեշտ Է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝
1/ տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Այն պետք Է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող Է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապեւոելու Է, որպես սեփականություն։
2/ փաստացի տիրապետողը գույքը պետք Է տիրապետի որպես սեփականություն, այսինքն գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանմանը, ինչպես սեփական գույքի դեպքում։
3/ տիրապետումը պետք Է լինի 10 տարի և անընդմեջ։
4/ տիրապետումը պետք Է լինի բացահայտ, այսինքն փաստացի տիրապետողը գույքը չպետք Է տիրապետի գաղտնի եղանակով։
Ես 1998թ. նոյեմբերից առ այսօր բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ օգտագործում և տիրապետում եմ Երևանի Էրեբունի փողոցի 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը՝ որպես սեփական գույք։
Քաղ. գործում առկա են տան կոմունալ վճարումներ կատարելու, գույքահարկի վճարման անդորրագրերը, համատիրության և թաղապետարանի տեղեկանքները։
Վերոհիշյալ ապացույցներով հիմնավորվում է, որ ես 10 տարուց ավել բացահայտ, բարեխիղճ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետում եմ վեճի առարկա բնակարանը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք եմ բերել սեփականության իրավունք։
Որպես սեփական գույք տիրապետելու հանգամանքը հիմնավորվում Է նրանով, որ ես մասնակցել եմ բնակարանի կառավարմանը՝ երկար տարիներ անընդմեջ, բացահայտ, որպես սեփականություն տիրապեւոելով նշված բնակարանը, կատարել եմ վերանորոգման և բնակարանի բարելավման աշխատանքներ, ինչի արդյունքում էապես բարելավվել է բնակարանի վիճակը, վճարել բոլոր հարկերն ու պահպանման համար պահանջվող բոլոր վճարումները, հոգ են տարել դրա պահպանման համար։
Ելնելով վերոգրյալից դատարանից խնդրել է՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ՝ որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի /Հենինգի/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցումը։


3.
Պատասխանողների դիրքորոշումը.

Պատասխանող` Լիլիա Թադևոսյանի (Հեննիգ) ներկայացուցիչ՝ Վահե Հովհաննիսյանը հայցադիմումի պատասխանում նշել է, որ գտնում եմ, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն իր փաստական հանգամանքներով ու պահանջով անհիմն է և իրավազուրկ, իսկ վկայակոչված իրավանորմերը ոչ կիրառելի։ Հետևապես, գտել է, որ հայցադիմումը ենթակա Է մերժման հետևյալ հիմնավորմամբ։
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով նշվել են գործի փաստական հանգամանքներ՝ մեջբերելով միակողմանի և սուբյեկտիվ հիմնավորումներ և վկայակոչելով իրավական նորմերի պահանջներ։ Մինչդեռ, հայցվորը, հայցի՝ գործարքը վավեր ճանաչելու, պահանջի վերաբերյալ, որևէ հիմնավոր, թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել, ինչը վերջինս պարտավոր Էր անելու։
Մասնավորապես, հայցվորը պարտավոր Էր համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք Է ապացուցել իր վկայակոչած փաստերը, ընդունելի և վերաբերելի ապացույցներով հիմնավորել իր կողմից հայցադիմումում նշված հանգամանքները, ինչը հայցվորի կողմից, ինչպես վերը նշվեց, չի արվել։ Ուստի, հայցվորի նման դիրքորոշումը չի կարող հայցադիմումի բավարարման համար հիմք հանդիսանալ։
Հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված իրավական նորմերի պահանջները ևս գտնում եմ, որ թույլ չեն տալիս, որպեսզի հայցվորի կողմից նշված գործարքը վավեր ճանաչվի, քանի որ հայցվորը դրանց կիրառման համար կրկին որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել։
Հետևապես, հայցվորի կողմից հայցադիմումում նշելով հետևյալ փաստական հանգամանքը՝ «… Վաճառված բնակարանի դիմաց ստացված գումարից մնացած 6000 ԱՄՆ դոլարը ամբողջությամբ տնօրինել է փոքր քույրս՝ Լիլիա Թադևոսյանը։ Նա իր աշխատանքային ընկերոջից՝ Լիզա Ակոջյանից 4000 դոլարով գնել է Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը, որի գործարքը, փոխադարձ համաձայնությամբ, 15.10.1998թ. բնակելի տան նվիրատվության պայմանագրով ձևակերպել են որպես նվիրատվություն...», անհիմն է ու իրավազուրկ, ավելին, որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով չհիմնավորված։
Նշել է նաև, որ բնակարանի նվիրատվության գործարքը կնքվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և իրավական նորմերով սահմանված դրույթների պահպանմամբ, հակառակ պարագայում այն համապատասխան նոտարական վավերացում չէր ստանա։ Ավելին, նվիրատվությամբ ձեռք բերված բնակարանը որևէ առնչություն չունի հայցվորի հետ։ Ուստի, հայցվորի կողմից վկայակոչված՝ գումարի տնօրինման, բնակարանը գնելու և դրա գործարքը փոխադարձ համաձայնությամբ որպես նվիրատվություն ձևակերպվելու մասին վկայակոչումները, գտել է, որ պետք է դիտել անհիմն և իրավազուրկ։
Վերը նշվածը վերաբերում է նաև հայցվորի կողմից նշված հետևյալ մեջբերումներին՝ «... Չմոռանալով մինչև մեր բնակարանի վաճառելը ձեռք բերված մեր պայմանավորվածության մասին, Լիլիա Թադևոսյանը, Գերմանիա մեկնելուց առաջ, ... անընդհատ հայտարարում էր, որ որոշ ժամանակ անց կկատարի անվանափոխություն /նվիրատվություն կամ առուծախի օտարման գործարք կնքելով/, և ինձ կճանաչի նշված բնակարանի 1/2 բաժնի համասեփականատեր։ Նա միշտ ընդունել է, որ նշված բնակարանը ինքը ձեռք է բերել մեր երկուսիս ընդհանուր գումարով՝ որպես մեր ընդհանուր սեփականություն»։
Ինչ վերաբերում է Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ որոշակի գործողությունների կատարմանը, ապա դրանց վկայակոչումից առաջ, պատասխանողը պետք է գիտակցի, որ այլ անձին պատկանող բնակարանում ժամանակավորապես բնակվելու դեպքում պետք է բնակարանի պահպանման համար կատարի որոշակի գործողություններ, այդ թվում նաև բարելավումներ և ներդրումներ, ինչպես նշել է հայցվորը, որի պարտավորությունը կրել է պատասխանողը, այն էլ այն պարագայում, երբ բնակարանում բնակվելու համար հայցվորը որևէ վարձավճար չի վճարել պատասխանողին։
Անհիմն և իրավազուրկ է, ինչպես նաև որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով չհիմնավորված է նաև հայցվորի այն պնդումը, որ իբր Լիլիա Թադևոսյանի կողմից հայցվորին տրվել է խոստում՝ կնքել Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 1/2 բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու նպատակով օտարման գործարք։ Նշվածը կայանում է նրանում, որ հայցվորն այս հանգամանքը հիմնավորելու համար ևս դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել, որը կապացուցեր, որ բնակարանի մի մասի նկատմամբ տրվել է օտարում կատարելու մասին խոստում։ Ավելին, հայցվորին բազմաթիվ անգամ ասվել է, որ վերջինս նշված բնակարանի հետ որևէ կապ չունի և վերջինս պետք է ազատի այդ բնակարանը, որի մասին նշել է նաև հայցվորը։
Վերը նշվածից ելնելով, ևս մեկ անգամ, գտնում եմ, որ հայցվորի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջները՝ հայցի իրավական հիմնավորման համար, չեն կարող կիրառվել։
Ավելին, հայցվորի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջները պաշտպանում են գույքի սեփականատիրոջ իրավունքները, ուստի, այդ հիմքով ևս գտնում եմ, որ դատարան ներկայացված հայցը պետք է մերժել, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության (որը վկայակոչել է հայցվորը) 8-րդ հոդվածի պահանջի սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։
Նույն հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանվել է հետևյալը՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում։
Գտել է, որ հայցը բավարարելու իրավական հիմք չի կարող հանդիսանալ նաև հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, մասնավորապես վկայակոչված օրենսգրքի 163-րդ հոդվածի դրույթը, քանի որ դրա ուժով ևս պաշտպանվում է սեփականատիրոջ իրավունքը։
Վերը նշվածի հիման վրա կարելի է ասել, որ հայցվորը վկայակոչել է այնպիսի նորմեր, որոնք վերաբերում են սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, մինչդեռ, հայցվորն անտեսել է այն կարևոր փաստը, որ վերջինս որևէ կերպ չի կարող հանդիսանալ և չի էլ հանդիսանում վերը նշված հասցեի բնակարանի սեփականատեր, ուստի վկայակոչված իրավանորմերի պահանջները կիրառելի չեն։
Ավելին, հայցվորը հայցադիմումում վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 191-րդ 190-րդ, 273-րդ հոդվածների պահանջները, որոնք վերը նշված պատճառաբանությունների հիման վրա ևս կիրառելի չեն։ Նույնը վերաբերում է նաև հայցադիմումում նշված օրենսգրքի 289-րդ, 299-րդ 300-րդ հոդվածների պահանջների կիրառմանը, քանի որ ինչպես վերը նշվեց, հայցվորի և պատասխանողի միջև որևէ գործարք տեղի չի ունեցել։ Հետևապես, կիրառելի չի կարող լինել նաև օրենսգրքի 345-րդ և 347-րդ հոդվածների պահանջները, քանի որ պատասխանողը որևէ պարտավորություն չի ստանձնել հայցվորի նկատմամբ և որևէ պարտավորություն չունի վերջինիս հանդեպ։
Ելնելով վերոգրյալից, պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն իր պահանջով ամբողջությամբ ենթակա է մերժման։
Պատասխանողի ներկայացուցիչ` Վահե Հովհաննիսյանը 01.12.2011թվականին բերելով հայցադիմումի պատասխան, նշելէ, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն իր փաստական հանգամանքներով ու պահանջով անհիմն Է և իրավազուրկ, իսկ վկայակոչված իրավանորմերը` ոչ կիրառելի։ Հետևապես, հայցադիմումը ենթակա Է ամբողջությամբ մերժման հետևյալհիմնավորմամբ։
Հայցվորի կողմից 21.10.2011թվականով թվագրված դիմում Է ներկայացվել դատարանին, որով վերջինս հիմք Է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը և կատարել Է հայցապահանջի չափի ավելացում` նշելով, որ ավելացված հանյցը չի բհրում հայցի Էության փոփոխության։
Մինչդեռ ներկայացված նոր պահանջը վերաբերվում Է ձեռքբերման վաղեմության ուժով Երևան քաղաքի Էրեբունի փող. 21/1շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելուն և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելու այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցումը։
Պատասխանողը նշել է, որ տվյալ պարագայում ստացվում Է, որ դատարանում քննվում Է երկու պահանջ։
Առաջին` վավեր ճանաչել Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ կողմից Երևան քաղաքի Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.5 բաժնեմասը հայցվորին օտարելու գործարքը, հայցվորին ճանաչել նշված բնակարանի 0.609 բաժնեմաս այդ մասով անվավեր ճանաչելով Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ։
Երկրորդ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ՝ որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցումը։
Հետևապես, հայցվորի կողմից երկրորդ պահանջը ներկայացնելով՝ հիմնվելով որոշակի հանգամանքների վրա, ակնհայտ է, որ վերջինս կատարել է հայցի էության ակնհայտ փոփոխություն, որից ելնելով ներկայացրել է միմյանց հակասող երկու պահանջներ։ Նշվածը թույլ է տալիս պնդելու, որ ներկայացված ավելացված հայցապահանջը բացի ստորև մեջբերված պատճառաբանություններից ևս ենթակա է մերժման։
Ավելին, հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի ավելացումով կրկին նշվել են գործի փաստական հանգամանքներ՝ մեջբերելով միակողմանի և սուբյեկտիվ հիմնավորումներ և վկայակոչելով իրավական նորմերի պահանջներ։ Մինչդեռ, հայցվորը, հայցի նման պահանջի վերաբերյալ, որևէ հիմնավոր, թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին կրկին չի ներկայացրել, ինչը վերջինս պարտավոր էր անելու։
Մասնավորապես, հայցվորը պարտավոր էր համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի՝ գործին մասնակցող յուրւսքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, ընդունելի և վերաբերելի ապացույցներով հիմնավորի իր կողմից հայցադիմումում նշված հանգամանքները, ինչը հայցվորի կողմից, ինչպես վերը նշվեց, չի արվել։ Ուստի, հայցվորի նման դիրքորոշումը չի կարող հայցադիմումի բավարարման համար հիմք հանդիսանալ։
Հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված իրավական նորմերի պահանջները կրկին, գտել են, որ թույլ չեն տալիս, որպեսզի հայցվորի կողմից ներկայացված նոր պահանջը բավարարվի, քանի որ հայցվորը դրանց կիրառման համար կրկին որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել։
Հետևապես, հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված հանգամանքները, մասնավորապես՝ «... Վաճառված բնակարանի դիմաց ստացված գումարից մնացած 6000ԱՄՆ դոլարը ամբողջությամբ տնօրինել է փոքր քույրս՝ Լիլիա Թադևոսյանը։ Նա իր աշխատանքային ընկերոջից` Լիգա Ակոջյանից 4000 դոլարով գնել է երերունի փող. 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը, որի գործարքը, փոխադարձ համաձայնությամբ, 15.10.1998 թ. բնակելի տան նվիրատվության պայմանագրով ձևակերպել են որպես նվիրատվություն...», և բնակարանը տիրապեւոելու վերաբերյալ հանգամանքները, անհիմն են և իրավազուրկ։ Ավելին, որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով չհիմնավորված։
Կրկին անգամ պետք է նշել, որ բնակարանի նվիրատվության գործարքը կնքվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և իրավական նորմերով սահմանված դրույթների պահպանմամբ։ Իսկ այլ անձին /այս պարագայում պատասխանողին/ պատկանող բնակարանում բնակվելը, դեռևս որևէ իրավական և բարոյական հիմք չի առաջացնում, որպեսզի այդ բնակարանում բնակվող անձը ցանկանա ձեռքբերման վաղեմության ուժով այդ բնակարանի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք։ Առավել ևս այն պարագայում, երբ բնակարանի սեփականատերը ժամանակավորապես թույլ է տվել մեկ այլ անձին /տվյալ պարագայում՜ հայցվորին/ այդ բնակարանում բնակվել, քանի որ հայցվորը պատասխանողի հարազատ քույրն է և պատասխանողն էլ հանրապետությունից ժամանակավորապես պետք է բացակայեր։ Հետևապես, նման պարագայում, գտնում ենք, որ ավելացված հայցապահանջը ևս ենթակա է մերժման։
Ավելին, ավելացված հայցապահանջն ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ պատասխանողի կողմից որևէ գործողություններ չեն արվել, որոնք թույլ կտային հայցվորին ձեռքբերման հիմքից ելնելով գույքի նկատմամբ որևէ իրավունք ձեռք բերել։ Առավել ևս այն պարագայում, երբ հայցվորը, ինչպես նախկին ներկայացված հայցադիմումում, այնպես էլ նոր ներկայացված հայցադիմումում ընդունել է այն փաստը, որ պատասխանողը երբևէ չի հրաժարվել իրեն պատկանող սեփական բնակարանից և որևէ գործողություններ չի արել, որը կփաստեր, որ նա հրաժարվել է իր սեփականությունից։
Ասվածը հիմնավորվում է հենց նրանով, որ հայցվորը հայցադիմումի փաստական հանգամանքներում նշել է հետևյալը՝ «... Նա հայտարարում է, որ ես ոչ մի կապ չունեմ նշված բնակարանի հետ և ինձանից պահանջում է ազատել բնակարանը, քանի որ ս/թ հուլիսի 7-ին ինքը գալու է Հայաստան` անձամբ կամ լիազորված անձի միջոցով այն օտարելու նպատակով։ 25.04.2011թ. և 13.06.2011թ. Լիլիա Թադևոսյանից /Հեննիգից/ ստացել եմ նամակներ /ծանուցումներ/, որոնցով ինձանից պահանջել է մինչև ս/թ հուլիսի 7-ը ազատել բնակարանը»։ Այսինքն, հայցվորը փաստել է, որ պատասխանողը չի հրաժարվել իրեն պատկանող սեփական բնակարանից։
Ինչ վերաբերում է վիճարկվող բնակարանի նկատմամբ որոշակի գործողությունների կատարմանը, ապա դրանց վկայակոչումից առաջ հայցվորը պետք է գիտակցի, որ այլ անձին պատկանող բնակարանում ժամանակավորապես բնակվելու դեպքում պետք է բնակարանի պահպանման համար կատարի որոշակի գործողություններ, այդ թվում նաև` բարելավումներ և ներդրումներ, ինչպես նշել է հայցվորը, որի կատարման պարտավորությունը ինքը կրել է։ Այն էլ այն պարագայում, երբ բնակարանում բնակվելու համար հայցվորը որևէ վարձավճար չի վճարել պատասխանողին։
Վերը նշվածից ելնելով, ևս մեկ անգամ, գտել են, որ հայցվորի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջները` հայցի իրավական հիմնավորման համար, չեն կարող կիրառվել։ Առավել ևս այն պարագայում, երբ հայցվորը հայցապահանջը հիմնավորող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել։
Ավելին, ևս մեկ անգամ պետք է նշվի նաև այն, որ հայցվորի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջները պաշտպանում են գույքի սեփականատիրոջ իրավունքները, ուստի, այդ հիմքով ևս դատարան ներկայացված հայցը պետք է մերժել, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության (որը վկայակոչել է հայցվորը) 8-րդ հոդվածի պահանջի, սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։
Նույն հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանվել է հետևյալը` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապեւոելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում։
Ավելին, հայցը բավարարելու իրավական հիմք չի կարող հանդիսանալ նաև հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, մասնավորապես վկայակոչված օրենսգրքի 163-րդ հոդվածի դրույթը, քանի որ դրա ուժով ևս պաշտպանվում է սեփականատիրոջ իրավունքը։
Վերը նշվածի հիման վրա կարելի ասել, որ հայցվորը վկայակոչել է այնպիսի նորմեր, որոնք վերաբերում են սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, մինչդեռ, հայցվորն անտեսել է այն կարևոր փաստը, որ վերջինս որևէ կերպ չի կարող հանդիսանալ և չի էլ հանդիսանում վերը նշված հասցեի բնակարանի սեփականատեր, ինչպես նաև չի կարող դիտվել, որպես գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իրավունք ունեցող անձ, ուստի վկայակոչված իրավանորմերի պահանջները կիրառելի չեն։
Ավելին, հայցվորը հայցադիմումում վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մյուս իրավական նորմերի հետ մեկտեղ 187-րդ հոդվածի պահանջը, որը վերը մեջբերված հիմնավորումներից ելնելով ևս կիրառելի չէ և հայցը բավարարելու իրավական հիմք չի կարող լինել։
Ելնելով վերոգրյալից, նշել է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցն իր պահանջներով ամբողջությամբ ենթակա է մերժման։


4.
Գործով փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ վարչության տարածքային մարմնի ղեկավարի կողմից տրված թիվ 027580 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի, դատարանը փաստել է, որ Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրված է սեփականության իրավունքով Լիլիա Թադևոսյանին, որը գրանցվել է ՀՀ ԱԳԿ անշարժ գույքի պետական գրանցման միասնական 4-5-4 մատյանի 296 համարի տակ։


5.Դատարանի իրավական վերլուծություններն ու եզրահանգումը.

Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցային պահանջները ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն.
«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա»։
Դատարանը փաստել է, որ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ վարչության տարածքային մարմնի ղեկավարի կողմից տրված թիվ 027580 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի՝ Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, տրված է սեփականության իրավունքով Լիլիա Թադևոսյանին։
Դատարանը հիմնավորված է համարում այն հանգամանքը, որ հայցվորը չի ապացուցել այն, որ Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի կողմից հայցվորին տրվել է խոստում՝ 1/2 բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու նպատակով օտարման գործարք։ Դատարանը անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված ապացույցներին հանգել է այն համոզման, որ վերջինս այս հանգամանքը հիմնավորելու համար ևս դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել, որը կապացուցեր, որ բնակարանի մի մասի նկատմամբ տրվել է օտարում կատարելու մասին խոստում։ Ավելին, դատարանը փաստել է այն կարևոր հանգամանքը, որ հայցվորին բազմաթիվ անգամ ասվել է, որ վերջինս նշված բնակարանի հետ որևէ կապ չունի և վերջինս պետք է ազատի այդ բնակարանը, որի մասին նշել է նաև հայցվորը, իր հայցադիմումում, չնայած նրան, որ դատարանը ընդունում է այն հանգամանքը, որ հայցվորը 1999թվականից ապրում է նշված հասցեում և կատարում է նշված հասցեի նկատմամբ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները, որի մասին նշել են նաև Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 բնակարանի հարևանությամբ ապռող բնակիչները իրենց հայտարարությամբ, ինչի մսին հաստատվել է նաև ՀՀ Երևանի Էրեբունի համայնքի «Արեշ» համատիրության կառավարիչի, տեսուչի և հաշվետարի կողմից տրված 18.05.2011 և 19.05.2011թվականների տեղեկանքներով։
Վերը նշվածներից ելնելով, դատարանը գտել է, որ հայցվորի կողմից վկայակոչված պահանջները՝ հայցի հիմնավորման համար, չեն ապացուցվել, հայցը անհիմն է և ենթակա է մերժման։
Դատարանը անդրադառնալով հայցվորի կողմից վկայակոչած նորմերին, փաստել է, որ հայցվորը ներկայացրել է այնպիսի պահանջ որոնք վերաբերում են սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, մինչդեռ, դատարանը գտել է, որ հայցվորն մոռացել է այն կարևոր փաստը, որ վերջինս որևէ կերպ չի կարող ունենալ և չունի էլ վերը նշված հասցեի բնակարանի սեփականության հետ, ինչպես նաև դատարանը անդրադառնալով հայցադիմումում նշված օրենսգրքի 289-րդ, 299-րդ 300-րդ հոդվածների պահանջների կիրառմանը, արձանագրել է, որ հայցվորի և պատասխանողի միջև որևէ գործարք տեղի չի ունեցել, հետևապես, կիրառելի չի կարող լինել նաև օրենսգրքի 345-րդ և 347-րդ հոդվածների պահանջները, քանի որ պատասխանողը որևէ պարտավորություն չի ստանձնել հայցվորի նկատմամբ և որևէ պարտավորություն չունի վերջինիս հանդեպ, ուստի դատարանը գտել է, որ վկայակոչված իրավանորմերի պահանջները կիրառելի չեն, անհիմն է և իրավազուրկ։
Դատարանը անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված հայցի ավելացման պահանջին` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ, դատարանը փաստել է, որ այլ անձին տվյալ պարագայում պատասխանողին պատկանող բնակարանում բնակվելը հայցվորի կողմից, դեռևս որևէ իրավական և բարոյական հիմք չի առաջացնում, որպեսզի այդ բնակարանում բնակվող անձը ցանկանա ձեռքբերման վաղեմության ուժով այդ բնակարանի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, առավել ևս այն պարագայում, երբ բնակարանի սեփականատերը ժամանակավորապես թույլ է տվել մեկ այլ անձին` տվյալ պարագայում իր քրոջը, այդ բնակարանում բնակվել, քանի որ հայցվորը պատասխանողի հարազատ քույրն է և պատասխանողն էլ հանրապետությունից ժամանակավորապես պետք է բացակայեր։ Հետևապես, նման պարագայում, դատարանը գտնում է, որ ավելացված հայցապահանջը ևս ենթակա է մերժման։
Ավելին, ավելացված հայցապահանջն ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ պատասխանողի կողմից որևէ գործողություններ չեն արվել, որոնք թույլ կտային հայցվորին ձեռքբերման հիմքից ելնելով գույքի նկատմամբ որևէ իրավունք ձեռք բերել։ Առավել ևս այն պարագայում, երբ հայցվորը, ինչպես նախկին ներկայացված հայցադիմումում, այնպես էլ նոր ներկայացված հայցադիմումում ընդունել է այն փաստը, որ պատասխանողը երբևէ չի հրաժարվել իրեն պատկանող սեփական բնակարանից և որևէ գործողություններ չի արել, որը կփաստեր, որ նա հրաժարվել է իր սեփականությունից։
Դատարանը հանգելով ներքին համոզման և համադրելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, գնահատելով հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, անդրադառնալով հայցվոր` Սուսաննա Թադևոսյանի հայցին` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ՝ որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի /Հեննիգի/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցուման պահանջին, գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։
Միաժամանակ դատարանը անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը` դատարան դիմելու համար պետական տուրքի հարցին, գտնում է, որ այն ամբողջությամբ կարելի է համարել լուծված, քանի որ հայցվորը այն ամբողջությամբ վճարել է։
ՀՀ քաղաքացիական դատավարության 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»։
Շարադրվածը ընդունելով հիմք և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132,134, 140, 140.1 հոդվածներով, դատարանը.


Վ
Ճ Ռ Ե Ց


1. Սուսաննա Թադևոսյանի ընդդեմ Լիլիա Թադևոսյանի՝ /Հեննիգի/ գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին հայցային պահանջը մերժել։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ

* * *

 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի
23.12.2011 թվականի վճիռ
նախագահող դատավոր` Ա. Մերանգուլյան

Քաղ. գործ թիվ ԵԷԴ 0913/02/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
22.03.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ
մասնակցությամբ` դատավորներ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2012 թվականի մարտի 22-ին,
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի Սուսաննա Թադևոսյանի ընդդեմ Լիլիա Թադևոսյանի /Հեննիգ/` գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011թ. ԵԷԴ 0913/02/11 վճռի դեմ հայցվոր Սուսաննա Թադևոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը,


Պ
Ա Ր Զ Ե Ց


1.
Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Թադևոսյանը խնդրել է վավեր ճանաչել Լիլիա Թադևոսյանի /Հեննիգ/ կողմից Երևան քաղաքի Էրեբունի փողոց, 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.5 բաժնեմասն իրեն օտարելու գործարքը, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փողոց, 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ` որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի / Հեննիգ/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցումը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011թ. ԵԷԴ 0913/02/11 վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Սուսաննա Թադևոսյանը:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Լիլիա Թադևոսյանը /Հեննիգ/ /ներկայացուցիչ` Թ. Ալեքսանյան/:


2.
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, 172-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 178-րդ և 280-րդ հոդվածների պահանջները` գտնում է, որ դատարանի վճիռը կայացվել է նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով:
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել հայցվորի կողմից դատարան ներկայացրած բազմաթիվ ապացույցները և այն հանգամանքը, որ հայցվորը 1998թ.–ից բնակվել և բնակվում է վերոհիշյալ բնակարանում:
Դատարանը սույն գործի շրջանակներում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները, որի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորված է հայցադիմումում։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները /այդ թվում նաև թիվ 3-1723, 3-1229, 3-1435 և այլ քաղաքացիական գործերով որոշումներ/, հայտնել է, որ մշտապես կատարել է վեճի առարկա հանդիսացող Էրեբունի փողոց, 21/1 շենքի 8-րդ բնակարանի կոմունալ և այլ ծառայությունների համար սահմանված վճարումները, ինչպես նաև միջոցներ է տրամադրել գույքի պահպանման համար: Իրականացրել է նշված տան ընթացիկ վերանորոգումները, գույքը պահպանել է 3-րդ անձանց ոտնձգություններից, օգտագործել է նպատակային նշանակությամբ, տիրապետել է որպես սեփական գույք և ոչ մի խոչընդոտի չի հանդիպել պատասխանող Լիլիա Թադևոսյանի կողմից: Տիրապետումը չի եղել Լիլիա Թադևոսյանից գաղտնի։
Վերը շարադրված բոլոր հանգամանքները միանշանակ փաստում են, որ հայցվոր Ս. Թադևոսյանը 1999թ.–ից սկսած անընդմեջ բարեխիղճ և բացահայտ օգտագործել է ք. Երևանի Էրեբունի փողոց, 21/1 շենքի 8-րդ բնակարանը:
Մեջբերելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008թ. թիվ 3-54 ՎԴ, 01.08.2007թ. թիվ 1229, թիվ 3-342 և 3-1723 որոշումները, գտնում է, որ սույն գործով Լիլիա Թադևոսյանի անվամբ առկա սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայությունը արգելք չպետք է հանդիսանա իր հայցի բավարարման համար, քանի որ վիճելի անշարժ գույքի սեփականատիրոջ` Լիլիա Թադևոսյանի կողմից այնպիսի գործողություններ կատարելը, որոնք վկայում են վիճելի անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության բացակայության մասին, հաստատված է գործում առկա ապացույցներով։
Խնդրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011թ. թիվ ԵԷԴ/0913/02/11 վճիռը բեկանել և փոփոխել` ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքի կադաստրում կատարված Լիլիա Թադևոսյանի /Հեննիգ/ անվամբ սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը բավարարել:
2.1.Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
Պատասխան ներկայացրած անձի հավաստմամբ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի, 21/1 շենքի թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիա Թադևոսյանին, ինչպես նաև ապացուցված չի համարել, որ Լիլիա Թադևոսյանի կողմից հայցվորին տրվել է խոստում վերոհիշյալ բնակարանի նկատմամբ 1/2 բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու նպատակով օտարման գործարք կատարելու վերաբերյալ:
Վերաքննիչ բողոքում հայցվորի մատնանշված այն պնդումը, համաձայն որի վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքը հայցվորի կողմից փաստացի տիրապետելը, ինչպես նաև սեփականը համարելը հիմնավորվում է հայցվորի կողմից մշտապես կատարված տան կոմունալ և այլ ծառայություների համար սահմանված վճարումներով, ինչպես նաև գույքի պահպանման համար միջոցներ տրամադրելով, հիմնավորված չէ, քանի որ այլ անձին, տվյալ պարագայում պատասխանողին պատկանող բնակարանում բնակվելը հայցվորի կողմից, դեռևս որևէ իրավական և բարոյական հիմք չի առաջացնում, որպեսզի այդ բնակարանում բնակվող անձը ցանկանա ձեռքբերման վաղեմության ուժով այդ բնակարանի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, առավել ևս այն պարագայում, երբ բնակարանի սեփականատերը ժամանակավորապես թույլ է տվել մեկ այլ անձի՝ տվյալ պարագայում իր քրոջը, այդ բնակարանում բնակվել, քանի որ հայցվորը պատասխանողի հարազատ քույրն է և պատասխանողն էլ հանրապետությունից ժամանակավորապես պետք է բացակայեր:
Վերաքննիչ բողոքում հայցվորի կատարված հղումները մի շարք իրավական նորմերի, որոնք վերաբերում են սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, ևս հիմնավոր չեն, քանի որ հայցվորը որպես այդպիսիք վեճի առարկա բնակարանի նկատմամբ չունի նման իրավունքներ:
Հայցվորի պնդմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ սեփականատերը հրաժարվել է կամ նրա գործողություններից ակնհայտորեն բխում է, որ ցանկություն ունի հրաժարվելու իր սեփականությունից: Մինչդեռ պատասխանողը երբևէ չի հրաժարվել իրեն պատկանող բնակարանից և որևէ գործողություն չի արել, որը կփաստեր, որ նա հրաժարվել է իր սեփականությունից:
Խնդրել է մերժել սույն վերաքննիչ բողոքը:


3.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1) Լիլիա Թադևոսյանի և Լիզա Ակոջյանի միջև 15.10.1998թ. կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիզա Ակոջյանը Լիլիա Թադևոսյանին նվիրել է ք. Երևան Էրեբունի 21/1շ. թիվ 8 բնակարանը. (գ.թ. 15)
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից 04.11.1998թ. տրված թիվ 027580 վկայականի համաձայն` ք. Երևան Էրեբունի 21/1շ. թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիա Թադևոսյանին. (գ.թ. 16-18)
3) Լիլիա Հեննիգի կողմից /Թադևոսյան/ 13.06.2011թ. և 25.04.2011թ. Սուսաննա Թադևոսյանին ուղարկված նամակները, որոնցով վերջինս Ս.Թադևոսյանին խնդրել է ազատել բնակարանը մինչև 02.08.2011թ. (գ.թ. 38-41)


4.
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, և որոնց վերաբերյալ բողոք բերած անձինք հայտնել են իրենց դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:
Սույն բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյո՞ք սույն իրավահարաբերությունում առկա են գործարքը վավեր ճանաչելու օրենքով սահմանված, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման բավարար հիմքեր:
Հայցվոր Սուսաննա Թադևոյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 30.09.1998թ. ք. Երևան Տիգրան Մեծի 36գ շենքի թիվ 31 բնակարանն օտարվել է 12 500 ԱՄՆ դոլարով, որից 6 500 ԱՄՆ դոլարը տնօրինվել է հայցվորի հոր և ավագ քրոջ կողմից` ձեռք բերելով Խաղաղ Դոնի փողոցի 31շենքի թիվ 279 չորս սենյականոց բնակարանը: Բնակարանի վաճառքից մնացած 6 000 ԱՄՆ դոլարն ամբողջությամբ տնօրինվել է Լիլիա Թադևոսյանի կողմից` ձեռք բերելով ք. Երևան Էրեբունի փողոց, 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանը: Մնացած 2 000 ԱՄՆ դոլարը Լիլիա Թադևոսյանն օգտագործել է իր անձնական կարիքների համար` Գերմանիա մեկնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ պատրաստելու համար : Պատասխանող Լիլիա Թադևոսյանը բազմիցս խոստացել է նվիրատվության կամ առուծախի գործարք կնքելով` ճանաչել Սուսաննա Թադևոսյանին բնակարանի 1/2 բաժնի համասեփականատեր:
Վերոհիշյալ փաստարկմամբ խնդրել է վավեր ճանաչել Լիլիա Թադևոսյանի /Հեննիգ/ կողմից Երևան քաղաքի Էրեբունի փողոց, 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.5 բաժնեմասն իրեն օտարելու գործարքը, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Էրեբունի փողոց, 21/1 շենքի թիվ 8 մեկ սենյականոց բնակարանի 0.609 բաժնեմասի նկատմամբ` որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի / Հեննիգ/ սեփականության իրավունքը և դրա պետական գրանցումը:
Վիճարկվող վճռով հայցը մերժվել է:
Բողոքաբերի պնդմամբ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել գործում առկա ապացույցները, քանի որ դատարանի կողմից անտեսվել են գործին կցված Սուսաննա Թադևոսյանի ներկայացրած բազմաթիվ ապացույցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս 1998թ.-ից բնակվել և բնակվում է վերոհիշյալ բնակարանում:
Բողոքի սույն հիմքին անդրադառնալիս Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի հիման վրա, այն է՝ յուրաքանչյուր կողմ ունի հավասար իրավունքներ, պարտականություններ և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել իր կողմից վկայակոչած փաստերը: Ամեն դեպքում դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով գնահատում է միայն քաղաքացիական գործում առկա ապացույցները, դրանք գնահատում է իրենց համակցության մեջ և այդ ապացույցների գնահատումը պետք է հիմնված լինի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, կրելով իր փաստարկներն ապացուցելու պարտականությունը, չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այդ կապակցությամբ: Մասնավորապես, սույն գործով հայցվորը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել այն մասին, որ վեճի առարկա հանդիսացող ք. Երևան Էրեբունի 21/1շ. թիվ 8 բնակարանը պատասխանողի կողմից ձեռք է բերվել ք. Երևան Տիգրան Մեծի փողոցի 36գ շենքի թիվ 31 բնակարանի վաճառքից մնացած 6 000 ԱՄՆ դոլար գումարով, ինչպես նաև այն մասին, որ Լիլիա Թադևոսյանի կողմից հայցվորին տրվել է խոստում վերոհիշյալ բնակարանի 1/2 բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Գործով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի փող., 21/1 շենքի թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիա Թադևոսյանին /հիմք` ՀՀ ԿԱ ԱԳ միասնական պետական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից 04.11.1998թ. տրված թիվ 027580 սեփականության իրավունքի գրանցման վկայական/: Գործում առկա չէ գրավոր ձեռք բերված որևէ համաձայնություն, որով պատասխանողը պարտավորվել է վիճելի բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ հայցվորին համասեփականատեր ճանաչելու վերաբերյալ: Ավելին, գործի նյութերում առկա է Լիլիա Թադևոսյանի և Լիզա Ակոջյանի միջև 15.10.1998թ. կնքված նվիրատվության պայմանագիրը, որի համաձայն` Լիզա Ակոջյանը Լիլիա Թադևոսյանին է նվիրել ք. Երևան Էրեբունի 21/1 շենքի թիվ 8 բնակարանը: Հետևաբար հայցվորի հայտարարությունն այն մասին, որ իր և Լիլիա Թադևոսյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերոհիշյալ բնակարանի 1/2 բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու մասին, սույն գործով չի կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորը չի ապացուցել իր վկայակոչած փաստերը, որպիսիք ապացուցելու հնարավորությունից, սակայն, զրկված չի եղել:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցվորի այն պնդմանը, ըստ որի վերջինս 1998թ.–ից սկսած անընդմեջ բարեխիղճ և բացահայտ օգտագործել է ք. Երևանի Էրեբունի փողոց, 21/1 շենքի 8-րդ բնակարանը, հետևաբար ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք է ձեռք բերել խնդրո առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ, հարկ է համարում արձանագրել, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր սեփականության իրավունքից հրաժարվելու դեպքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Թեև Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ բնակարանի սեփականատիրոջ` պատասխանողի թույլտվությամբ Սուսաննա Թադևոսյանը 1998թ.-ից բնակվում է վիճելի բնակարանում, որպիսի հանգամանքը հաստատվում է գործի նյութերով, միևնույն ժամանակ հարկ է համարում արձանագրել.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրը սույն դրույթով նախատեսել է սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու երկու դեպք: Այն է` այդ մասին գրավոր հայտարարելը, կամ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վիճելի անշարժ գույքի սեփականատեր Լիլիա Թադևոսյանի` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից հրաժարվելը հավաստող որևէ ապացույց հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների ուժով հիշյալ փաստարկների ապացուցման բեռը կրել է հայցվոր կողմը: Հայցվորի այն պնդումը, որ վիճելի բնակարանը Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ թույլտվությամբ տիրապետել է որպես սեփական գույք և ոչ մի խոչընդոտի չի հանդիպել պատասխանողի կողմից, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դեռևս բավարար հիմք չէ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Սուսաննա Թադևոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար:
Սույն գործով հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ կողմից կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք վկայում են վիճելի անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության բացակայության մասին: Ավելին, սեփական գույքից հրաժարվելու` պատասխանողի մտադրության բացակայության մասին են վկայում նաև գործի նյութերում առկա նամակներն ու ծանուցումները, որոնցով Լիլիա Հեննիգը /Թադևոսյան/ հայցվորից պահանջում է ազատել բնակարանը / գ. թ. 38-41/:
Այսպիսով, Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները հիմնավոր չհամարելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ, ուստի այն պետք է թողնել անփոփոխ` ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածներով, 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Վերաքննիչ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011թ.-ի թիվ ԵԷԴ 0913/02/11 վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:
2.Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:




ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`                                  

Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ


ԴԱՏԱՎՈՐ`  
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ


ԴԱՏԱՎՈՐ`
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

* * *

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում

Նախագահող դատավոր`    
Ն. Բարսեղյան

Դատավորներ`                     
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան

Քաղ. գործ թիվ ԵԷԴ/0913/02/11
2012թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)`
23.05.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Քննարկելով ըստ Սուսաննա Թադևոսյանի հայցի ընդդեմ Լիլիա Թադևոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ բաժնեմասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման դեմ Սուսաննա Թադևոսյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,


Պ Ա Ր Զ Ե Ց


1.
Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Թադևոսյանը հայտնել է, որ իր և իր քրոջ` Լիլիա Թադևոսյանի միջև պայմանավորվածություն է եղել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող բնակարանի վաճառքից առաջացած գումարի մի մասով` 6.000 ԱՄՆ դոլարով իրենց երկուսի համար գնել մեկ բնակարան կամ մեկսենյականոց երկու առանձին բնակարաններ: Չնայած դրան` Լիլիա Թադևոսյանը, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, 4.000 ԱՄՆ դոլար գումարով իր անվամբ ձեռք է բերել Երևանի Էրեբունի փողոցի 21/1 շենքի թիվ 8 բնակարանը, իսկ մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար: Դրանից հետո Լիլիա Թադևոսյանը մեկնել է Գերմանիա և, չմոռանալով իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, իրեն է հանձնել այդ բնակարանի բանալիները: Պատճառաբանելով, որ սկսած 1998 թվականի նոյեմբեր ամսից մինչև օրս նշված բնակարանում բնակվում է միայն ինքը, կատարում պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները, որոշ ծառայություններից օգտվելու նպատակով սեփականատիրոջ փոխարեն ստորագրում պայմանագրեր, կատարել է բնակարանի հիմնական վերանորոգում` ավելացնելով դրա արժեքը, որին իր համաձայնությունն է տվել Լիլիա Թադևոսյանը, իսկ վերջինս հրաժարվում է այդ բնակարանի 1/2-րդ բաժնի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված Երևանի Էրեբունի փողոցի 21/1 շենքի թիվ 8 բնակարանի 0,609 քմ բաժնեմասի նկատմամբ և այդ հիմքով անվավեր ճանաչել այդ բաժնեմասի նկատմամբ Լիլիա Թադևոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2012 թվականի որոշմամբ Սուսաննա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 23.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Թադևոսյանը:


2.
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով:
Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 178-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ ինքը մինչև օրս բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետում ու օգտագործում է վերը նշված բնակարանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լիլիա Թադևոսյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայությունը, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա ստեղծված դատական պրակտիկան, չէր կարող խոչընդոտ հանդիսանալ հայցը բավարարելու համար:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:


3.
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով:
Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ <<սույն գործով հայցվորը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել այն մասին, որ վեճի առարկա հանդիսացող ք. Երևան Էրեբունի 21/1շ. թիվ 8 բնակարանը պատասխանողի կողմից ձեռք է բերվել ք. Երևան Տիգրան Մեծի փողոցի 36գ շենքի թիվ 31 բնակարանի վաճառքից մնացած 6.000 ԱՄՆ դոլար գումարով>>, <<Գործում առկա չէ գրավոր ձեռք բերված որևէ համաձայնություն, որով պատասխանողը պարտավորվել է վիճելի բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ հայցվորին համասեփականատեր ճանաչելու վերաբերյալ: Ավելին, գործի նյութերում առկա է Լիլիա Թադևոսյանի և Լիզա Ակոջյանի միջև 15.10.1998թ. կնքված նվիրատվության պայմանագիրը, որի համաձայն` Լիզա Ակոջյանը Լիլիա Թադևոսյանին է նվիրել ք. Երևան Էրեբունի 21/1 շենքի թիվ 8 բնակարանը: Հետևաբար հայցվորի հայտարարությունն այն մասին, որ իր և Լիլիա Թադևոսյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերոհիշյալ բնակարանի 1/2-րդ բաժնեմասը հայցվորի անվամբ անվանափոխելու մասին, սույն գործով չի կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ>>:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ <<Վիճելի անշարժ գույքի սեփականատեր Լիլիա Թադևոսյանի` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից հրաժարվելը հավաստող որևէ ապացույց հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել>>, <<Սույն գործով հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ Լիլիա Հեննիգի /Թադևոսյանի/ կողմից կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք վկայում են վիճելի անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության բացակայության մասին: Ավելին, սեփական գույքից հրաժարվելու` պատասխանողի մտադրության բացակայության մասին են վկայում նաև գործի նյութերում առկա նամակներն ու ծանուցումները, որոնցով Լիլիա Հեննիգը /Թադևոսյան/ հայցվորից պահանջում է ազատել բնակարանը>>:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը` դատական սխալի առկայության մասին, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, այն ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո
Ր Ո Շ Ե Ց

1. Վերադարձնել թիվ ԵԷԴ/0913/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2012 թվականի որոշման դեմ Սուսաննա Թադևոսյանի բերած վճռաբեկ բողոքը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ՆԱԽԱԳԱՀՈՂ`        
Վ. ԱԲԵԼՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`      
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ