դատարանում` դռնբաց դատական նիստում, քննեց գործն ըստ մեղադրանքի` 1. Վարդան Ժորժիկի Սեդրակյանի՝ ծնված 20.08.1967թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ամուսնացած, խնամքին՝ 3 անձ, բարձրագույն կրթությամբ, վատառողջ, չի աշխատել, չդատված, բնակվել է՝ ք.Երևան, Զ.Քանաքեռցու փողոց, հ. 34 տուն, արգելանքի տակ է 2013թ. մարտի 5-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով,
2. Խաչատուր Ալբերտի Պողոսյանի՝ ծնված 12.03.1966թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, իր հայտարարությամբ՝ աշխատել է որպես մասնավոր տաքսու վարորդ, ամուսնացած, խնամքին 2 անձ, միջնակարգ կրթությամբ, վատառողջ, նախկինում դատված՝ Երևան քաղաքի նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատա-րանի 16.02.2006թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասե-րով, 268-րդ հոդվածի 2-րդ ու 271-րդ հոդվածի 1-ին մասերով՝ նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասին համաձայն, դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով և 200.000 դրամ տուգանքի, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 05.09.2008թ-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրա-վասության առաջին ատյանի դատարանի 09.07.2009թ. որոշմամբ Խ.Պողոսյանի վերաբեր-յալ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով ԵԱՔԴ 0054/01/09 քրեական գործի վարույթը կարճվել է՝ ,Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, հաշվառված է՝ ք.Երևան, Ֆանարջյան փողոց, հ. 35 տուն, բնակվել է՝ ք.Երևան, Ֆանարջյան փողոց, հ. 40 տուն, արգելանքի տակ է 2013թ. փե-տրվարի 7-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով։
3. Սամվել Արամայիսի Հարությունյանի՝ ծնված 29.06.1972թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, իր հայտարարությամբ՝ ամուսնալուծված, խնամքին 2 անձ, միջնակարգ կրթությամբ, առողջ, զբաղվել է մասնավոր կարգով բնակարանների վերանորոգման աշխա-տանքներով, չդատված, բնակվել է՝ ք.Երևան, Զ.Քանաքեռցու փողոց, հ. 57 տուն, արգելանքի տակ է 2013թ. փետրվարի 7-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։
Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանը 01.02.2013թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցել է թիվ 58200813 քրեական գործը և այն ընդունել իր վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 58200813 քրեական գործով կազմել է քննչական խումբ։
07.02.2013թ. ձերբակալվել են Խ.Պողոսյանը և Ս.Հարությունյանը։ ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանի 10.02.2013թ. որոշմամբ Խ.Պողոսյանը ներգրավ-վել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ս.Հարու-թյունյանն է ներգրավվել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա-սության դատարանի 10.02.2013թ. որոշումներով Խ.Պողոսյանի ու Ս.Հարությունյանի նկատ-մամբ` որպես խափանման միջոց, կիրառվել է կալանքը։ ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանի 05.03.2013թ. որոշմամբ Վ.Սեդրակյանը ներ-գրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա-սության դատարանի 05.03.2013թ. որոշմամբ Վ.Սեդրակյանի նկատմամբ` որպես խափան-ման միջոց, կիրառվել է կալանքը։
ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանի 16.04.2013թ. որոշմամբ Վ.Սեդրակյանին նախ-կինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով։ ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանի 16.04.2013թ. որոշմամբ Ս.Հարությունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջա-դըրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ ՀՀ ԿԱ ԱԱԾ ՔՎ պետ Մ.Մարուքյանի 16.04.2013թ. որոշմամբ Խ.Պողոսյանին նախկի-նում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով։ 2013թ. ապրիլի 23-ին թիվ 58200813 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա-սության առաջին ատյանի դատարանի (դատավոր Գ.Պողոսյան) 2013թ. ապրիլի 23-ի որոշ-մամբ Վարդան Ժորժիկի Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, Խաչատուր Ալբերտի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով և Սամվել Արամայիսի Հարությունյանի վերաբեր-յալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2013թ. մայիսի 3-ի որոշմամբ Վարդան Ժորժիկի Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, Խաչատուր Ալբերտի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեա-կան օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով և Սամվել Արամայիսի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով քրեական գործը նշանակել է դատաքննության։ Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդ-վածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ,Առաջադրվելով 2013 թվա-կանի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզ-արշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ,Ազգային Ինքնորոշում Միավորում» կու-սակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով՝ զենք ձեռք բերելու համար, հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասա-րապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրի-նի կերպով ձեռք բերված և պահված՝ 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրա-մաչափի ,НГ 201» համարի ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Զենքի պիտանելիությունն ստուգելու և հանցագործությունը կատարելու ժամանակ կրակոցի աղմուկը խլացնելու նպատակով Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյա-նը զենքն երկու անգամ փորձարկել են, որից հետո որոշել են՝ որպես խլացուցիչ, օգտագոր-ծել պոլիմերի շիշ՝ ատրճանակի փողին ամրացնելու եղանակով։ Սպանության պատվերն ստանալուց հետո, Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը ճշտել են Հայրիկյանի երթուղին և նրա օրակարգը՝ պարբերաբար հետևելով նրան, իսկ 2013 թվականի հունվարի 31-ին, հանցագործությունն իրականացնելու համար հարմար պահ ընտրելով, երբ 23 անց 20 րոպեի սահմաններում Պարույր Հայրիկյանն ավ-տոմեքենայից իջել և շարժվել է դեպի Տպագրիչների 9 հասցեում գտնվող իր բնակարանի շքամուտք, Խաչատուր Պողոսյանն արագ մոտեցել է նրան և մոտ մեկ մետր հեռավորութ-յունից նախապես հարմարեցված և քողարկված վերոհիշյալ ատրճանակից երկու անգամ կրակել է Պարույր Հայրիկյանի կրծքավանդակին։
Արձակված կրակոցներից Պարույր Հայրիկյանի պաշտպանական շարժումներից, նրա բղավոցներից, կրակոցների ձայներից օգնության հասնող հարևաններից վախենալով, Խաչատուր Պողոսյանը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունը մինչև վերջ հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով։ Ընկնելով խուճապի մեջ, ստեղծված իրավի-ճակում վերջինս չի կարողացել անգամ վերադառնալ՝ պայմանավորվածության համաձայն, Տպագրիչների փողոցի վրա իր ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով իրեն սպասող Սամվել Հարությունյանի մոտ, փախել է դեպքի վայրից այլ ուղղությամբ, ճանապարհին նստել է պա-տահական տաքսի և դրանից հետո միայն Սամվել Հարությունյանին հեռախոսով հայտնել հանգամանքների բերումով իր փախուստի մասին»։
Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ,1995-1996 թվականներին Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերելով 1941թ. գործարանային ար-տադրության 7,62մմ տրամաչափի ,НГ 201» համարի ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված՝ 9 հատ 7,62մմ տրամա-չափի փամփուշտներ, մինչև 2013 թվականի հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը։ Այնուհետև, իր ընկերոջ՝ Սամվել Հարությունյանի հետ Հայաստանի Հանրապետու-թյան Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկ-նածու Վարդան Սեդրակյանից 2013 թվականի հունվարի սկզբներին ստանալով պատվեր՝ ,Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունն իրագոր-ծելու վերաբերյալ՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար։
Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պո-ղոսյանն օգտագործել է իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահած վերոհիշյալ ատրճանակը, որի պիտանելիությունը ստուգելու և հանցագործությունը կատարելու ժամա-նակ կրակոցի աղմուկը խլացնելու նպատակով Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարու-թյունյանը զենքը երկու անգամ փորձարկել են, որից հետո որոշել են՝ որպես խլացուցիչ, օգ-տագործել պոլիմերի շիշ՝ այն ամրացնելով ատրճանակի փողին։
Սպանության պատվերն ստանալուց հետո Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարու-թյունյանը ճշտել են Պարույր Հայրիկյանի երթուղին և նրա օրակարգը՝ պարբերաբար հետ-ևելով նրան, իսկ 2013 թվականի հունվարի 31-ին, հանցագործությունն իրականացնելու հա-մար հարմար պահ ընտրելով, երբ 23 անց 20 րոպեի սահմաններում Պարույր Հայրիկյանն ավտոմեքենայից իջել է և շարժվել դեպի Տպագրիչների 9 հասցեում գտնվող իր բնակարանի շքամուտք, Խաչատուր Պողոսյանն արագ մոտեցել է նրան և մոտ մեկ մետր հեռավորութ-յունից նախապես հարմարեցված և քողարկված ,Նագան» տեսակի ատրճանակից 2 ան-գամ կրակել է Պարույր Հայրիկյանի կրծքավանդակին։
Արձակված կրակոցներից Պարույր Հայրիկյանի պաշտպանական շարժումներից, նրա բղավոցներից, կրակոցների ձայներից օգնության հասնող հարևաններից վախենալով, Խաչատուր Պողոսյանը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունը մինչև վերջ հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով։ Ընկնելով խուճապի մեջ, ստեղծված իրա-վիճակում վերջինս չի կարողացել անգամ վերադառնալ՝ պայմանավորվածության համա-ձայն, Տպագրիչների փողոցի վրա իր ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով իրեն սպասող Սամ-վել Հարությունյանի մոտ, փախել է դեպքի վայրից այլ ուղղությամբ, ճանապարհին նստել է պատահական տաքսի և դրանից հետո միայն Սամվել Հարությունյանին հեռախոսով հայտ-նել հանգամանքների բերումով իր փախուստի մասին»։ Ամբաստանյալ Սամվել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդ-վածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ,իր ընկերոջ՝ Խաչատուր Պո-ղոսյանի հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013 թվականի հունվարի սկզբներին ստանալով պատվեր՝ ,Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցու-թյան առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Արշա-վիրի Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ՝ նրա քաղաքական գործունեու-թյունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն Խաչատուր Պողոսյանի առաջարկով ծրագրված հանցագործությունն իրա-կանացնելու համար օգտագործել են վերջինիս կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած՝ 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչա-փի ,НГ 201» համարի ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը, որի պիտանելիությու-նը ստուգելու և հանցագործությունը կատարելու ժամանակ կրակոցի աղմուկը խլացնելու նպատակով միասին զենքն երկու անգամ փորձարկել են, որից հետո որոշել են՝ որպես խլա-ցուցիչ, օգտագործել պոլիմերի շիշ՝ այն ամրացնելով ատրճանակի փողին։
Սպանության պատվերն ստանալուց հետո Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը ճշտել են Պարույր Հայրիկյանի երթուղին և նրա օրակարգը, պարբերաբար հետևել են նրան և պայմանավորվել, որ սպանությունն անմիջականորեն կիրականացնի Խաչատուր Պողոսյանը, իսկ Սամվել Հարությունյանը կսպասի ավտոմեքենայի ղեկին՝ դեպ-քի վայրից արագ փախուստն ապահովելու նպատակով։ 2013 թվականի հունվարի 31-ին, հանցագործությունն իրականացնելու համար հարմար պահ ընտրելով, երբ 23 անց 20 րոպեի սահմաններում Պարույր Հայրիկյանն ավտոմեքենայից իջել է և շարժվել դեպի Տպագրիչ-ների 9 հասցեում գտնվող իր բնակարանի շքամուտք, Խաչատուր Պողոսյանն արագ մոտե-ցել է նրան և մոտ մեկ մետր հեռավորությունից նախապես հարմարեցված և քողարկված ,Նագան» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել է Պարույր Հայրիկյանի կրծքա-վանդակին։
Արձակված կրակոցներից Պարույր Հայրիկյանի պաշտպանական շարժումներից, նրա բղավոցներից, կրակոցների ձայներից օգնության հասնող հարևաններից վախենալով՝ Խաչատուր Պողոսյանը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունը մինչև վերջ հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով։ Ընկնելով խուճապի մեջ, ստեղծված իրավի-ճակում վերջինս չի կարողացել անգամ վերադառնալ՝ պայմանավորվածության համաձայն, Տպագրիչների փողոցի վրա իր ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով իրեն սպասող Սամվել Հարությունյանի մոտ, փախել է դեպքի վայրից այլ ուղղությամբ, ճանապարհին նստել է պա-տահական տաքսի և դրանից հետո միայն Սամվել Հարությունյանին հեռախոսով հայտնել հանգամանքների բերումով իր փախուստի մասին»։
Դատաքննությամբ մեղադրողը հայտարարեց, որ հրաժարվում է ամբաստանյալ Խ. Պողոսյանի կողմից արձակված երկրորդ կրակոցով տուժող Պ.Հայրիկյանին մարմնական վնասվածք պատճառելու մասով մեղադրանքից, նկատի ունենալով, որ դատաքննությամբ դա չհիմնավորվեց։
Դատարանի կողմից հաստատված հանգամանքները.
Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, կազմակեր-պելով ,Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ և 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու՝ տուժող, Պարույր Հայրիկ-յանի սպանությունը, 2013թ. հունվարի սկզբներին՝ Նոր Տարվա տոնակատարություններից հետո, իր մտերիմներին՝ ամբաստանյալներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոս-յանին, պատվիրել է հրազենով կրակել տուժող Պ.Հայրիկյանի վրա՝ պատճառաբանելով, որ դա ազգի համար է պետք։ Ի կատարումն հանցավոր մտահղացման` զենք ձեռք բերելու համար նա ամբաստան-յալ Ս.Հարությունյանին 1000 ԱՄՆ դոլար է տվել, սակայն ամբաստանյալներ Ս.Հարություն-յանը և Խ.Պողոսյանը որոշել են նշված գումարը պահել իրենց ու պատվերը կատարել վերջի-նիս ունեցած՝ 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի ,НГ 201» թվա-գրմամբ ,Նագան» տեսակի ատրճանակով։ Մինչև պատվերը կատարելը՝ ցանկանալով ստուգել, արդյոք, նշված ատրճանակը պի-տանի է կրակոցներ արձակելու համար, ամբաստանյալներ Խ.Պողոսյանն ու Ս.Հարություն-յանն այն երկու անգամ փորձարկել են և համոզվել, որ այն սարքին է։ Միաժամանակ, պար-զելով որ նշված ատրճանակից արձակված կրակոցների ձայնը շատ ուժեղ է, կրակոցների ձայնը խլացնելու համար նրանք ատրճանակի փողին կպչուն ժապավենով ամրացրել են 0.5լ տարողությամբ պոլիէթիլենե դատարակ շիշ։ Պատվերն ստանալուց հետո ամբաստանյալներ Ս.Հարությունյանը և Խ.Պողոսյանն սկսել են նախապատրաստվել դրա իրականացմանը, որի համար մի քանի օր հետևել են տու-ժող Պ.Հայրիկյանին ու պարզել նրա երթուղին և օրակարգը։ 2013թ. հունվարի 31-ին շարունակելով հետևել տուժողին և ժամը 23-ի սահմաններում հասկանալով, որ նա միայնակ մեկնում է տուն, ամբաստանյալներ Խ.Պողոսյանն ու Ս.Հա-րությունյանը որոշել են, որ պահը հարմար է տուժողի սպանությունն իրականացնելու հա-մար, վազանցել են տուժողին, նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբաս-տանյալ Խ.Պողոսյանին պատկանող ,Վոլվո S80» մակնիշի 03os333 համարանիշով ավտո-մեքենան կանգնեցրել են տուժողի բնակության շենքից ոչ հեռու՝ Տպագրիչների փողոցի և Վարդանանց անցուղու անկյունում, և ամբաստանյալ Խ.Պողոսյանը, իր հետ վերցնելով պո-լիէթիլենե տոպրակի մեջ գտնվող վերոհիշյալ ատրճանակը, ոտքով գնացել է տուժողի բնա-կության շենքի բակ, իսկ ամբաստանյալ Ս.Հարությունյանը, նստելով վարորդի նստարանին և չանջատելով ավտոմեքենայի շարժիչը, սպասել է վերջինիս։ Ժամը 2320-ի սահմաններում տուժողը, հասնելով տեղ՝ ք.Երևանի Տպագրիչների փո-ղոցի 9-րդ շենքի մոտ, և ավտոմեքենան կայանելով բակում, դուրս է եկել ավտոմեքենայից և քայլել շենքի՝ իր բնակարան տանող մուտքի ուղղությամբ, սակայն հիշելով, որ մոռացել է վերցնել ավտոմեքենայում գտնվող պայուսակը, վերադարձել և վերցրել է այն։ Երբ նա փակել է ավտոմեքենայի դուռն ու շրջվել դեպի շենքի մուտքը, ամբաստանյալ Խ.Պողոսյանն արագ մոտեցել է նրան և կարճ տարածությունից՝ մոտ մեկ մետր հեռավորությունից, բարձրացնելով ձեռքը՝ տոպրակից չհանված ատրճանակից կրակել է տուժողի կրծքավանդակին, սակայն արձակված գնդակը 7 սմ խորությամբ խրվելով տուժողի մարմնի մեջ՝ աջ ուսագոտու փա-փուկ հյուսվածքներում, պատճառել է միայն մարմնական վնասվածք։ Տուժող Պ.Հայրիկյանը, գիտակցելով, թե ինչ է կատարվում, պաշտպանվելու նպատա-կով սկսել է շարժումներ կատարել, նրա ձեռքից ընկել է պայուսակը, իսկ վիրավորվելուց հե-տո, երբ նա բղավելով օգնություն է կանչել, ամբաստանյալ Խ.Պողոսյանը երկրորդ անգամ է կրակել նրա վրա, սակայն արձակված գնդակը չի խոցել տուժողին, այլ միայն վնասել է նրա հագին եղած վերարկուի և բաճկոնի աջ թևամասերը։ Ամբաստանյալ Խ.Պողոսյանը գիտակցելով, որ կրակոցների ձայնից և տուժողի գո-ռոցներից կարող են մարդիկ հավաքվել ու բռնել իրեն, խուճապի մատնված դիմել է փախուս-տի և, վազելով ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ գտնվող հ. 71 դպրոցի ուղղությամբ, դուրս է եկել փողոց, կանգնեցրել է վկա Կարեն Զաքարյանի ,Օպել Վեկտրա Բ» մակնիշի տաքսի ավտոմեքենան ու գնացել է Քանաքեռ։ Ճանապարհին նա զանգահարել է ամբաստանյալ Ս.Հարությունյանին ու տեղեկացրել, որ պայմանավորվածու-թյան համաձայն չի կարողացել մոտենալ նրան, չնկատվելու համար գնացել է այլ ուղղութ-յամբ և տաքսի ավտոմեքենայով գնում է Քանաքեռ, ուր էլ կանչել է նրան։ Տուժող Պ.Հայրիկյանը, հրազենային վնասվածքն ստանալուց հետո՝ արյունահոսելով, մտել է շենքի մուտք և բարձրացել է մինչև երկրորդ հարկ տանող աստիճանավանդակ, որտեղ էլ ընկել է։ Նրան օգնության հասած կինը, դուստրը և հարևանները զանգահարել են շտապ օգնության ծառայություն ու ոստիկանություն, և քիչ անց ժամանած շտապ օգնության ավտո-մեքենայով տուժողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։
Ամբաստանյալ Ս.Հարությունյանն ամբաստանյալ Վ.Սեդրակյանին պատմել է կա-տարվածի մասին և ամբաստանյալ Խ.Պողոսյանի հետ միասին թաքնվել են տարբեր բնակա-րաններում։ Գիտակցելով, որ վաղ թե ուշ բռնվելու են, նրանք նախապես պայմանավորվել են, թե ինչ ցուցմունք պետք է տան ձերբակալվելուց հետո։ Ապացույցների հետազոտում և գնահատում.
Դատաքննությամբ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առաջադրված մեղադրան-քում իրեն մեղավոր չճանաչեց՝ պատճառաբանելով, որ թեև ճանաչում է ամբաստանյալներ Խ.Պողոսյանին և Ս.Հարությունյանին, սակայն որևէ առնչություն չունի նրանց կողմից կա-տարված հանցագործությանը։
Ամբաստանյալ Վ.Սեդրակյանի ցուցմունքի համաձայն՝ ամբաստանյալ Ս.Հարություն-յանը վերանորոգել է Քանաքեռում գտնվող իր առանձնատունը և այդ ժամանակ նրա միջո-ցով ծանոթացել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հետ, ով ավտոմեքենայով ծառա-յություն է մատուցել ամբաստանյալ Ս.Հարությունյանին՝ նրան տեղափոխելով ք.Եղվարդ, որտեղ նույնպես վերջինս վերանորոգել է իր ամառանոցը։ Ամբաստանյալ Խ.Պողոսյանին վաճառել է իր ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, քանի որ այն եղել է հին և վաղուց ցանկություն է ունեցել այն վաճառելու։ Ամբաստանյալներ Ս.Հարությունյանն ու Խ.Պողոսյանը նաև տարածել են իր ,բուկ-լետները»՝ քարոզարշավի ժամանակ, որի դիմաց գումար է տվել նրանց։ Նրանք իրենից դժգո-հելու առիթ չեն ունեցել և եթե ունենային նման առիթ, ապա չէին աշխատի իր մոտ։
Ամբաստանյալ Խ.Պողոսյանը, իրեն մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և տուժող Պ.Հայրիկյանին մարմ-նական վնասվածք պատճառելու մեջ, պատճառաբանեց, որ քաղաքական գործիչ Պ.Հայրիկ-յանի նկատմամբ՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, սպանու-թյան փորձ չի կատարել։ Թեև նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Սեդրակյանն է իրենց պատվիրել վախեցնել Պ.Հայրիկյանին՝ իր աշխատասենյակում մատը դնելով Պ.Հայ-րիկյանի՝ թերթում տպված նկարի վրա, սակայն դա այդպես չէ, քանի որ Ս.Հարությունյանի առաջարկով են այդպես ասել, մտածելով, որ Վ.Սեդրակյանն իրենց մտերիմն է, ՀՀ Նախա-գահի թեկնածու, և եթե բռնվելիս ասեն, որ նա է պատվիրել վախեցնել Պ.Հայրիկյանին, ապա նա կօգնի իրենց։ Իր և Ս.Հարությունյանի նախաքննական ցուցմունքները նույնն են, քանի որ նախա-պես՝ մինչև բռնվելը, նրա հետ որոշել և համաձայնեցրել են, թե ինչ ցուցմունք պետք է տան, եթե բռնվեն։
Իրականում Պ.Հայրիկյանի ուղղությամբ հրազենով կրակելու և նրան այդ եղանակով վախեցնելու առաջարկն իրեն արել է Սամվել Հարությունյանը։ Սկզբում նրան չի հարցրել, թե ինչու է պետք վախեցնել Պ.Հայրիկյանին, սակայն Պ.Հայրիկյանին վախեցնելուց հետո Ս.Հարությունյանից տեղեկացել է, որ նա դժգոհ է եղել Վ.Սեդրակյանից, քանի որ վերջինս իր տան վրա կատարած աշխատանքների դիմաց անհրաժեշտ վարձատրություն չի կատարել Ս.Հարությունյանին, որի համար էլ Ս.Հարությունյանը՝ իրեն հասանելիք գումարը չստանալու դեպքում, պետք է հայտներ, որ Վ.Սեդրակյանի պատվերով են կրակել Պ.Հայրիկյանի վրա։ Եթե Պ.Հայրիկյանին սպանելու նպատակ ունենար, ապա դա կարող էր անել հեշտու-թյամբ, սակայն նման նպատակ չի ունեցել, ու կրակոցը պետք է կատարվեր նրանից երկու մետր հեռու՝ պատի կամ դռան վրա, իր կողմից 20 տարի առաջ ձեռք բերված զենքով։ Եթե կրակոցների ընթացքում Պ.Հայրիկյանն անկանոն շարժումներ չաներ, ապա նրան որևէ վը-նաս չէր պատճառվի, ինչը հաստատվում է իր հետագա գործողություններով. որ ատրճա-նակի պահունակում ունենալով ևս 5 փամփուշտ և մասնակցած լինելով Աֆղանստանում տե-ղի ունեցած պատերազմին՝ ցանկության դեպքում կարող էր հեշտությամբ սպանել տուժողին, սակայն դա չի արել։ Պ.Հայրիկյանի ուղղությամբ երկու կրակոց արձակելը նախապես որոշված չի եղել։ Երկրորդ անգամ կրակել է, որպիսի նա սուս մնա։ Չնայած նրան ասել է, որ չաղմկի, սակայն նա շարունակել է գոռգոռալ և օգնություն կանչել, ինչի համար էլ փախել է, սակայն գնացել է ոչ թե իր ավտոմեքենայով իրեն սպասող Ս.Հարությունյանի մոտ, այլ հակառակ ուղղութ-յամբ, քանի որ մոտ 60 մետր ճանապարհ պետք է անցներ և իրեն կարող էին նկատել։
Կրակոցների ժամանակ՝ որպես խլացուցիչ, օգտագործել է ատրճանակի փողին ամ-րացրած պոլիէթիլային շիշ, որպեսզի ուրիշ մարդ չլսի կրակոցներն ու չվախենա։ Ամբաստանյալ Խ.Պողոսյանի՝ դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքների համաձայն` նա 2012թ. սկզբներին իր հետ նույն թաղամասում բնակվող ընկե-րոջ՝ Սամվել Հարությունյանի միջոցով ծանոթացել է Վարդան Սեդրակյանի հետ՝ որպես էպո-սագետի։ Ս.Հարությունյանն աշխատել է Վ.Սեդրակյանի՝ Եղվարդում գտնվող տանը և կա-տարել է վերանորոգման աշխատանքներ։ Ինքն ունեցել է ,Լադա» մակնիշի ավտոմեքենա, որով մասնավոր կարգով տաքսի ծառայություններ է մատուցել և Ս.Հարությունյանի առա-ջարկով սկսել է աշխատել Վ.Սեդրակյանի տան համար՝ տեղափոխել է նրա տանն աշխա-տող բանվորներին։ Այդ ընթացքում՝ 2012թ. օգոստոս ամսին, Վ.Սեդրակյանի առաջարկով 4.500 ԱՄՆ դոլարով գնել է նրա ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, քանի որ իր ավտոմեքե-նան արդեն շարքից դուրս եկած է եղել և վերանորոգման կարիք է ունեցել։ Գործարքի վերա-բերյալ փաստաթուղթ չի կազմվել և պայմանավորվել են, որ ամեն ամիս նրան կվճարի 500 դոլար։ 2012թ. օգոստոսից Վ.Սեդրակյանին վճարել է չորս ամսվա փող՝ 2.000 դոլար և նրան պարտք է մնացել 2.500 դոլար։ Վ.Սեդրակյանի հետ իր հարաբերությունները եղել են նորմալ և աստիճանաբար սկսել են մտերմանալ։ Ինքը և Սամվելը երբեմն օգնել են Վ.Սեդրակյանին՝ լուծելու նաև նրան ան-հանգստացնող մի շարք խնդիրներ։
2013թ. հունվար ամսին՝ Նոր տարվա տոներից հետո, Ս.Հարությունյանի հետ միասին գնացել են Վ.Սեդրակյանի գրասենյակ, որը գտնվում է ք.Երևանի ,Կինո Երևան»-ի հետնա-մասում գտնվող շենքերից մեկում։ Գրասենյակում Սամվելից իմացել է, որ Վ.Սեդրակյանն ինչ-որ մեկին ցանկանում է վախեցնել։ Մտել են Վ.Սեդրակյանի աշխատասենյակ, որտեղ նա, ցույց տալով իր աշխատասեղանի վրա գտնվող շաբաթաթերթը կամ օրաթերթը, որում պատկերված են եղել ՀՀ Նախագահի թեկնածուների լուսանկարները, մատը դրել է Պ.Հայ-րիկյանի լուսանկարի վրա և ասել, որ նրան պետք է շատ ուժեղ վախեցնել։ Նա նաև ասել է, որ դա պետք է անել Պ.Հայրիկյանի ավտոմեքենան այրելու, նրան ծեծելու կամ նրա վրա հրազենով կրակելու միջոցով, սակայն վերջում նախընտրել է վախեցնել զենքի գործադըր-մամբ` նրա վրա կրակելու միջոցով։ Վ.Սեդրակյանը նաև ասել է, որ Պ.Հայրիկյանին վախեց-նելն ազգի համար է պետք։ Նրան հարցրել է, թե ինչ նպատակով է պատվիրում, որ վախեց-նեն Պ.Հայրիկյանին, բայց նա պատասխանել է, որ դա իրենց չի վերաբերվում և որ զբաղվեն իրենց գործերով։ Այդ օրն ինքը և Սամվելը Վ.Սեդրակյանի առաջարկությունը լուրջ չեն ըն-դունել ու հեռացել են նրա մոտից։ Վերը նշվածից մոտ 15 օր հետո Սամվելը զանգահարել է իր բջջային 077-977-507 հե-ռախոսահամարին ու ասել, որ Վարդանը կանչում է իր գրասենյակ` հանդիպման։ Սամվելի հեռախոսազանգից մոտավորապես մեկ ժամ հետո իր ,Վոլվո» Ս80» մակնիշի ավտոմեքե-նայով գնացել է Սամվելենց տուն, վերցրել է նրան և միասին գնացել են Վ.Սեդրակյանի գրասենյակ, որտեղ Վարդանն ասել է, որ պետք է արագացնել Պ.Հայրիկյանին վախեցնելու գործընթացը, քանի որ ինքը շտապում է։ Նաև ասել է, որ եթե զենքը ճարեն՝ դրա համար կվարձատրի։ Այդ խոսակցության ժամանակ Սամվելը՝ զենք գնելու համար, գումար է խնդրել Վարդանից, սակայն նա պատասխանել է, որ զենքը ճարելու դեպքում գումարը կտա։ Դրանից հետո Սամվելին հայտնել է, որ ինքը զենք ունի, որի համար կարող են Վ.Սեդ-րակյանից գումար վերցնել, և Պ.Հայրիկյանին վախեցնելու ժամանակ կարող են օգտագոր-ծել իր ,Նագան» տեսակի ատրճանակը, որը պահել է իր տանը կամ ավտոտնակում։ Նշված ատրճանակն ինքը ձեռք է բերել 1995 կամ 1996 թվականին՝ Բագրատաշեն գյուղում, ազգությամբ հայ` Մառնեուլի կամ Շուլավերի բնակիչ, Գևորգ կամ Գարիկ անունով 30-35 տարեկան տղամարդուց։
Վ.Սեդրակյանի հետ 2-րդ հանդիպումից հետո վերադարձել են տուն և հստակ որոշել են, որ պետք է վախեցնեն Պ.Հայրիկյանին։ Երեկոյան՝ ժամը 20-ից 22-ն ընկած ժամանակա-հատվածում, զանգահարել է տեղեկատու՝ 187 կամ քաղաքային 5151 համարով սկսվող հե-ռախոսահամարով, և պարզել, որ Պ.Հայրիկյանի ,ԱԻՄ» կուսակցության գրասենյակը գը-րանցված է Ձոր 1, տուն 14 հասցեում։ Դրանից հետո գանցել են նշված հասցե, սակայն պար-զըվել է, որ այնտեղ միայն կիսակառույց շինություն է։ Հաջորդ օրը՝ հետուստացույցով երեկո-յան լուրերը դիտելիս, տեղեկացել է, որ Պ.Հայրիկյանի շտաբը գտնվում է Բաղրամյան 11 հասցեում։ Հաջորդ օրը Սամվելի հետ միասին գնացել են նշված հասցե, տեսել և հետևել են Պ.Հայրիկյանի ավտոմեքենան ու պարզել են, որ նա բնակվում է Տպագրիչների փողոցում։ Հաջորդ օրը կրկին հետևել են Պ.Հայրիկյանին և ուշ երեկոյան, երբ նա ավտոմեքենայով գրասենյակից ուղևորվել է տուն և Տպագրիչների փողոցից ,դալանով» մտել է բակ, իր ավտո-մեքենան կանգնեցրել է ,դալանից» 50 մետր ներքև, իջել է ավտոմեքենայից, վերցրել է զենքը, որը նախօրոք ցելոֆանի տոպրակով դրած է եղել ավտոմեքենայի մեջ և քայլելով գնացել է դեպի Պ.Հայրիկյանի ավտոմեքենան։ Երբ հասել է նրա ավտոմեքենային, իր դեմ դիմաց դուրս է եկել Պ.Հայրիկյանը, ում ուղղությամբ պահել է զենքը, որպեսզի կրակոցով վախեցնի նրան։ Այդ պահին նա սկսել է շարժումներ անել, թռել է դեպի զենքը և այդ ժամանակ կրակել է, ու գնդակը կպել է նրա ուսին։ Դրանից հետո, նա մի քայլ առաջ է կատարել, սակայն ոտքը ,լյուկին» կպնելու հետևանքով ընկել է գետնին` քսվելով կողքի ավտոմեքենային։ Նա սկսել է գոռալ՝ օգնեցեք, որից հետո ինքը նրա ուղղությամբ 2-րդ անգամ է կրակել, որպեսզի նա վա-խենա ու չգոռա։ Դրանից հետո պտտվել է դեպի դպրոցի կողմը, վազքով դուրս է եկել բակից, անցել փողոցը, թեքվել դեպի Թումանյան փողոց և տաքսի է կանգնեցրել ու գնացել է դեպի Քանաքեռ։ Ճանապարհին՝ Աբովյանի տուն թանգարան չհասած, զանգահարել է դեռևս Տպա-գրիչների փողոցում իր ,Վոլվո» ավտոմեքենայում իրեն սպասող Սամվելին ու ասել, որ ինքը հասնում է տուն։
Քանի որ իր ,Նագան» տեսակի զենքից՝ մինչև վերը նկարագրված դեպքը, ոչ մի ան-գամ կրակած չի եղել և չի իմացել, թե կոնկրետ, որ դեպքում ինչպես է կրակոցը արձագան-քում, մինչև կոնկրետ գործողություն կատարելը՝ Սամվելի հետ որոշել են այն փորձարկել։ Որովհետև որ Պ.Հայրիկյանին վախեցնելու գործողությունը պլանավորած են եղել կատարել ուշ ժամի՝ մթության պայմաններում, դեպքից 4-5 օր առաջ փորձարկումը նույնպես կատարել են մթության ժամանակ, որպեսզի հստակ կարողանային պարզել կրակոցի ձայնի արձա-գանքը։ Այդ նպատակով երեկոյան՝ ժամը 22։30-23-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Սամվելի հետ միասին գնացել են իր բնակության վայր՝ Ֆանարջյան 40 հասցե, Սամվելը մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ ինքը, մտնելով ավտոտնակ, վերջում՝ ձախ կողմում դրված տակառի հետևից վերցրել է իր կողմից պահված՝ շորի մեջ փաթաթված, ,Նագան» տեսակի ատրճանակը, որը դնելով ձախ գոտկատեղի հատվածում՝ վերադարձել է ավտոմեքենայի մոտ և շարժվել են դեպի Թբիլիսյան խճուղի, քանի որ մինչ այդ որոշած են եղել փորձարկումը կատարել Թբիլիսյան խճուղու վրա գտնվող անմարդաբնակ տարածքում։ Սամվելի հետ ավ-տոմեքենայով հասնելով այդ տարածք՝ ,Էտնա» ռեստորանային համալիրից դեպի ,ռադիո-մաչտ» տանող ճանապարհի աջ հատված, կանգնել են և առանց ավտոմեքենայից իջնելու՝ ավտոմեքենայի աջ կողմում նստած, պատուհանից ատրճանակը հանել է դուրս և մեկ անգամ կրակել։ Կրակոցի ձայնը շատ բարձր է եղել։ Դրանից հետո, վերադարձել են, Սամվելը մտել է տուն, իսկ ինքը՝ ավտոտնակ, և նույն տակառի հետևում պահել է ատրճանակը։ Քանի որ կրակոցի արձագանքը շատ բարձր է եղել, որոշել է այն ինչ-որ եղանակով խլացնել և այդ ժա-մանակ հիշել է իր կողմից սիրված ,Բրատ» ֆիլմում գլխավոր հերոսի կողմից կրակելու հետ կապված գործողությունները, երբ վերջինս ֆիլմում ,պլաստմասե» շիշը ամրացնելով ատր-ճանակի փողին՝ շուկայում կրակում է չեչենի վրա ու ոչ-ոք կրակոցի ձայնը չի լսում։ Ֆիլմի այդ հատվածը իր մոտ լավ տպավորված է եղել, ուստի որոշել է նույն ձևով կրակոցի ձայնը խլացնել, սակայն նախապես փորձարկել ,պլաստմասե» շշով։ Դեպքից երկու օր առաջ՝ ժա-մը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, երբ իրենց տանը բացի իրենից և Սամվելից մարդ չի եղել, ավտոտնակից վերցրել է ատրճանակը, փողի վրա կպչուն ժապավենով ամրաց-րել է ,Ջերմուկ»-ի ,պլաստմասե» 0.5 լիտր տարողությամբ շիշը, որից հետո տան այգում՝ թոնրին չհասած 3-4 մետր հեռավորության վրա, մեկ անգամ կրակել է հողի ուղղությամբ։ Կրակոցի ձայնն առաջին փորձարկման ձայնի հետ համեմատած խլացված է եղել։ Տեսնելով, որ ,պլաստմասե» շիշը խլացնում է կրակոցի ձայնը, ատրճանակի վրայից հանել է փորձարկ-ված շիշը և նույն եղանակով ամրացրել նոր 0.5 լիտր տարողությամբ շիշ, իսկ օգտագործված շիշն ու 2 փորձարկումների ժամանակ կրակված փամփուշտների պարկուճները հանելով ատրճանակի թմբուկից՝ միասին նետել է ,Ռայկոմի» խաչմերուկ չհասած՝ Զ.Քանաքեռցու փողոցում գտնվող երկու մթերային խանութների մոտ դրված աղբարկղի մեջ։
Զենք ձեռք բերելու համար Վ.Սեդրակյանից ստացած գումարը Ս.Հարությունյանն իր հետ չի կիսել։
Ամբաստանյալ Ս.Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճա-նաչեց՝ պատճառաբանելով, որ Պ.Հայրիկյանին սպանելու դիտավորություն չեն ունեցել, այլ ցանկացել են վախեցնել նրան։
Ամբաստանյալ Ս.Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ նա 2011թ-ից աշխատել է Վ.Սեդրակյանի տան շինարարությունում, որի ընթացքում շատ դեպքեր են եղել, որ գործի հետ կապված գումարներ են պայմանավորվել նրա հետ, սակայն նա միշտ իրեն պակաս գու-մար է տվել ու քիչ-քիչ իր մեջ հավաքվել է նրա հանդեպ վատություն անելու ցանկությունը։ Մտածել է նրա մոտիկներից մեկի նկատմամբ դա անի, սակայն չի գտել այդ մեկին, որի հա-մար որոշել է այնպիսի մարդու նկատմամբ դա անել, որ աղմուկ բարձրանա։ Խաչիկին ասել է, որ նման բան պետք է արվի, բայց չի մանրացել։ Դեկտեմբեր ամսին Վարդանից գումար է ուզել, սակայն նա քիչ գումար է տվել և հունվարին որոշել է այնպիսի բան անել, որ կարողա-նա Վարդանից վերադարձնել պակաս ստացած գումարները, քանի որ Խաչիկին էլ է պարտք մնացած եղել ու չի կարողացել տալ ինչպես նրան, այնպես էլ Վարդանի աշխատողներին պակաս վճարած գումարները։ Մտածելով, որ Պարույր Հայրիկյանը ճանաչված մարդ է և աղմուկը ավելի շատ կլինի, որոշել է նման բան կազմակերպել, բայց ոչ թե զենքով այլ ,գա-զովի պուգաչով»։ Սակայն չի կարողացել ,պուգաչ» գտնել և, իմանալով, որ Խաչիկը զենք ունի, որոշել են դա զենքով անել, բայց որպես զենք չօգտագործել։ Այդ նպատակով զենքի փո-ղին շիշ են դրել, որ ձայն չգա։ Այդ ամենն անելուց հետո՝ մինչև Խաչիկին բռնելը, նրա հետ պայմանավորվել են բռնվելու դեպքում ասել, որ Վարդան Սեդրակյանն է իրենց ասել, որ վախեցնեն Պ.Հայրիկ-յանին։ Վ.Սեդրակյանից չի կարողացել ստանալ իր գումարները՝ մոտ 5.000 ԱՄՆ դոլարը, դրա համար էլ ցանկացել է վատություն անել նրան։ Ամբաստանյալ Ս.Հարությունյանի՝ դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքների համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն իրենց հարե-վանն է և բնակվում է իր տան հարևանությամբ, սակայն առանձնապես մտերիմ չի եղել նրա հետ։ Մոտ 3 տարի առաջ նա իրեն ասել է, որ մտադիր է վերանորոգել սեփական տունը՝ սա-լիկապատել առաջին հարկը և առաջարկել է անել այդ գործը։ Նրա տանը պայմանավորվել են աշխատանքի գնի վերաբերյալ, սակայն գործն սկսել է մի քանի ամիս անց, երբ Վարդանը կանչել է իրեն։ Նրա ասելով այդ ձգձգումը պայմանավորված է եղել գումարի բացակայութ-յամբ։ Նրա տան միջանցքի սալիկապատումը տևել է մի քանի օր, հետո նա առաջարկել է սա-լիկապատել նաև խոհանոցը, որը կատարել է մոտ 10 օրվա ընթացքում։ 2011թ. ապրիլ ամսվա ընթացքում վերանորոգել է Վ.Սեդրակյանի տան բաղնիքը, զու-գարանը և կիսանկուղային հարկը, այնուհետև՝ հյուրասենյակը, ննջասենյակները և սալիկա-պատել է տան բակը։ Զգացել է, որ նրա ֆինանսական վիճակը բարելավվել է, սակայն թե ինչի՞ հաշվին, չի հետաքրքրվել։ Նա նոր ավտոմեքենա է գնել, տունն է բարեկարգել, որից հե-տո ասել է, որ Եղվարդում հողատարածք է ձեռք բերել, այնտեղ պետք է տուն կառուցել, և իրեն ու իր գործընկերոջը՝ Համլետին, հարցրել է, թե կարո՞ղ են շենք կառուցել, ինչին դրական են պատասխանել։ Մի քանի օր անց նա ասել է, որ Եղվարդում բարեկամները կկառուցեն շենքը, իսկ դրանից հետո իրենք կզբաղվեն տան ներսի շինարարական աշխատանքներով։ 2012թ. գարնանը նա ասել է, որ կարող են Եղվարդում կառուցած տան տանիքը կառուցել և անցնել ներսի աշխատանքներին։ Դրանից հետո սկսել են այդ աշխատանքները, որոնք շա-րունակվել են մինչև իր ձերբակալվելը։ 2012թ. ամռանը Վ.Սեդրակյանը, վերադառնալով արտասահմանից, ուր մեկնել էր հանգստանալու, խոսակցության մեջ հիշատակել է, որ մտադիր է իր թեկնածությունն առա-ջադրել 2013թ-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ։ Ինքն էլ խոստա-ցել է իր հնարավորությունների սահմաններում օգնել նրան։ Որոշ ժամանակ անց նա առա-ջարկել է տարածել իր հարցազրույցներով լազերային սկավառակները, որոնց վրա տպա-գըրված են եղել նրա լուսանկարը, Սասունցի Դավթի պատկերը և ,Վերևում Աստված կա» կարգախոսը։ Այդ սկավառակները տարածելու գործին մասնակցել է նաև իր ընկեր Խաչա-տուր Պողոսյանը, ում ճանաչում է մանկուց, սակայն ընկերացել են վերջին երկու տարվա ըն-թացքում։ Վ.Սեդրակյանի լազերային սկավառակները տարածել են անշահախնդիր, քանի որ վերանորոգման աշխատանքների ընթացքում բավականին մտերմացած է եղել նրա հետ։ Խաչիկն էլ հաճախակի իր տաքսի ավտոմեքենայով սպասարկել է Վարդանին և նույնպես մտերմացել է նրա հետ։ Լազերային սկավառակների հետ մեկտեղ Վ.Սեդրակյանը պատվի-րել է տպագրել նաև ինչ-որ ,բրոշյուրներ», որոնք նույնպես տվել է իրենց՝ տարածելու նպա-տակով։ Դրա համար իրենց չի վարձատրել, միայն ճանապարհածախսի համար գումարներ է տվել։ Սկավառակները և ,բրոշյուրները» վերցրել են Վ.Սեդրակյանի գրասենյակից, որը գտնվել է ք.Երևանի Դեղատան փողոցում՝ ,Երևան» կինոթատրոնից դեպի ներքև՝ ոսկու շու-կայի փողոցին զուգահեռ փողոցում։
2012թ. դեկտեմբերի կեսերին Վ.Սեդրակյանից պարտքով 3000 ԱՄՆ դոլար է խնդրել, քանի որ եղբոր՝ Ռոբերտ Հարությունյանին, կալանավորած են եղել ավազակային հարձակ-մանն օժանդակելու մեղադրանքով, ընթանալիս է եղել նրա դատավարությունը և փաստա-բանին վարձատրելու, հանձնուքների և այլ ծախսերի համար գումարի կարիք է ունեցել։ Վարդանը չի մերժել և տվել է այդ գումարը։ 2012թ. դեկտեմբերի վերջերին՝ Նոր Տարուց առաջ, քարոզարշավի հետ կապված Վ. Սեդրակյանն իրեն ասել է, որ մի մարդ կա, որին պետք է վախեցնել, սակայն ոչ մեկի անունն այդ ժամանակ չի տվել, և նրա խոսքերը լուրջ չի ընդունել։ 2013թ. հունվարի 3-ին գնացել է Վ.Սեդրակյանի տուն՝ Նոր տարվա տոնը շնորհավո-րելու։ Քանի որ Վ.Սեդրակյանն ասած է եղել, որ քարոզարշավի հետ կապված աշխա-տանքներն սկսելու են Ամանորյա տոներից հետո, 2012թ. հունվարի 7-ին կամ 8-ին իր բջջա-յին 093-58-90-90 հեռախոսահամարից զանգահարել է Վ.Սեդրակյանի 099-94-04-94 հեռախո-սահամարին ու քանի որ տոներն արդեն անցած են եղել, հարցրել է, թե նա գրասենյակում է գտնվում, որին նա դրական է պատասխանել։ Ընկերոջ՝ Խաչիկի հետ գնացել են Վ.Սեդրակ-յանի գրասենյակ՝ ճշտելու, թե երբ է նա սկսելու քարոզարշավը, քանի որ նա մինչ այդ ասած է եղել, որ քարոզարշավի ժամանակ այն ծանոթները, ովքեր պետք է բաժանեն նրա ,բուկլետ-ները», վարձատրվելու են աշխատանքի համար։ Վ.Սեդրակյանն իր աշխատասենյակում միայնակ է եղել, երբ երկուսով մտել են նրա մոտ։ Նա համակարգչով աշխատելիս է եղել և նրա սեղանին դրված է եղել մի օրաթերթ, որում տպագրված են եղել ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների լուսանկարները։ Վարդանն այդ թերթի մեջ մատնացույց է արել Պ.Հայրիկյա-նի լուսանկարը և, անվայել խոսքով հիշատակելով նրան, ասել է, որ նրա մասին է եղել խոսքը, երբ ասել է, որ ինչ-որ մեկին պետք վախեցնել։ Ընդ որում, թեկնածուների լուսանկարների վրա մատով ցույց տալիս՝ ասել է. ,սա չէ, սա չէ» և ուղղակի մատնացույց է արել Պ.Հայրիկ-յանի լուսանկարը։ Թեկնածուներից մեկի վրա մատնացույց անելով, ասել է, որ մեղք է, 5 երե-խա ունի։ Վ.Սեդրակյանը հարցրել է, թե ինքը գիտի մարդկանց, ովքեր կարող են Պ.Հայրիկ-յանին վախեցնել։ Ընդ որում, ասել է, որ պետք է կամ վերջինիս ավտոմեքենան վառել, կամ կրակոցով վախեցնել։ Ինքը պատասխանել է, որ ունի այդ գործն անելու ունակ ծանոթներ, իսկ Վարդանն ասել է, որ եթե կրակոցով վախեցնեն Պ.Հայրիկյանին, նրանց վարձահա-տույց կլինի, եթե զենք չունենան և դրա համար գումար պետք լինի, ապա զենքի համար փողը կտա։ Գումարի չափը այդ ժամանակ չի նշել, սակայն հիշատակել է, որ կատարողները գոհ կմնան։ Դրանից հետո ինքն ու Խաչիկը հեռացել են։ Խաչիկի հետ քննարկել են Վարդանի առաջարկը և, ի վերջո, քանի որ խոսքը գնացել է միայն Պ.Հայրիկյանին վախեցնելու մասին, որոշել են ինքնուրույն կատարել դա։ Խաչիկն էլ ասել է, որ զենք ունի՝ ,Նագան» տեսակի ատրճանակ, դրա համար գումարը կարելի է կիսել միմյանց միջև։ Մի քանի օր անց ինքն ու Խաչիկը նորից գնացել են Վարդան Սեդրակյանի գրասենյակ՝ մինչ այդ զանգահարելով նրան և զգուշացրել իրենց գալու մասին։ Վարդանի աշ-խատասենյակ են մտել ցերեկը՝ ժամը 13-ից 14-ի սահմաններում։ Նա ասել է, որ Պ.Հայրիկ-յանին վախեցնելու գործը պետք է արագացնել, ինքն էլ պատասխանել է, որ զենքի համար գումար է պետք՝ 1000 ԱՄՆ դոլար։ Վ.Սեդրակյանը բաճկոնի ծոցագրպանից հանել և 1.000 ԱՄՆ դոլար է տվել է իրեն։ Այդ խոսակցության ընթացքում Խաչիկը ներս ու դուրս է եկել աշ-խատասենյակից և ստույգ չի հիշում, նա այդ խոսակցությանը ներկա է եղել և տեսել է, ար-դյոք, փողը տալու պահը։
Վարդանից ստացած 1000 ԱՄՆ դոլարը Խաչիկի հետ հավասար կիսել են, որից հետո Խաչիկն իմացել է Պ.Հայրիկյանի շտաբի հասցեն, այնուհետև, հետևել են նրան ու ճշտել են նրա բնակության հասցեն։ Այդ ընթացքում մի քանի անգամ գնացել է Վ.Սեդրակյանի մոտ, ով հետաքրքրվել է պատվերի իրականացման ընթացքի մասին և հարցրել է, թե ինչ նորություն-ներ կան։ Նրան ասել է, որ ամեն ինչ նորմալ է, բայց ավտոմեքենան լիցքավորելու և այլ ըն-թացիկ ծախսերի համար գումարներ են պետք։ Մանրամասնություններ չեն քննարկվել, և նա տրամադրել է տարբեր չափերով գումարներ՝ 1.000 ԱՄՆ դոլար, 200.000 դրամ, 100.000 դրամ, 60.000 դրամ։ Քանի որ որոշած են եղել Պ.Հայրիկյանին վախեցնել Խաչիկի ,Նագան»-ից կրակոց արձակելով, Խաչիկի ավտոմեքենայով գնացել են զենքը փորձարկելու։ Ուշ երեկոյան, Թբի-լիսյան խճուղով անցնելիս, երբ ինքն է վարել Խաչիկի ավտոմեքենան ու հասել են առանց մարդկանց և շինությունների հատված, Խաչիկն ավտոմեքենայի ընթացքի ժամանակ կրակել է ատրճանակից։ Զգացել են, որ կրակոցի ձայնը բավականին բարձր է և հասկացել են, որ Պ. Հայրիկյանի հարևանները կարող են լսել այն, դուրս գալ և տեսնել իրենց։ Մոտ երկու օր անց, երբ գնացել է Խաչիկի տուն, նա ասել է, որ կրակոցի ձայնը խլացնելու մի ձև է գտել։ Ատրճա-նակի փողի վրա սպիտակ գույնի կպչուն լենտով 0.5 լիտր տարողության շիշ է ամրացրել և գնացել են նրանց սեփական տան բակ՝ դա փորձարկելու։ Խաչիկն իրենից առաջ է անցել և կրակոց է իրականացրել, իր կարծիքով գետնի ուղղությամբ։ Կրակոցի ձայնն ավելի ցածր է լսվել։ Դա եղել է Պ.Հայրիկյանի վրա կրակելու օրից մեկ կամ երկու օր առաջ։ Խաչիկի հետ որոշել են, որ կրակոցը պետք է իրականացնի Խաչիկը, քանի որ ինքը զենքից հեռու է և զենքը նրանն է։ Ուսումնասիրել են Պ.Հայրիկյանի շենքի բակը, այնտեղ մուտք գործելու և հեռանալու հնարավորությունները։ Սկզբից Խաչիկն առաջարկել է միասին գնալ կրակոց իրականացնելու, սակայն ի վերջո որոշել են, որ ավելի ճիշտ կլինի, որ մեկը մնա ավտոմեքենայի ղեկի մոտ՝ փախուստն ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է հար-ձակման վայրին և ժամին, ապա որոշել են դա իրականացնել ըստ հնարավորության, հար-մար պահ առաջանալու դեպքում։ Որևիցէ ստույգ օր կամ վայր ընտրված չի եղել։ Պ.Հայ-րիկյանին հետևելուց ոչ միշտ է զենքը եղել Խաչիկի մոտ, այն նրա մոտ եղել է հարձակման օրն ու նախօրեին, և այն դրված է եղել ավտոմեքենայի հետևի նստարանին՝ սև գույնի ցելո-ֆանի տոպրակի մեջ ու դրա փողին արդեն ամրացված է եղել շիշը։ Այսինքն, ,Նագան»-ը պատրաստ է եղել հարմար պահին օգտագործելու համար։ 2013թ. հունվարի 31-ին՝ առավոտյան, Խաչիկի հետ՝ նրա ,Volvo» մակնիշի ավտոմե-քենայով, գնացել են Դավթաշենի ,Ձոր-1» թաղամաս՝ Պ.Հայրիկյանի տան մոտ և, տեսելով, որ այնտեղ մարդ չկա, գնացել են ք.Երևանի Տպագրիչների փողոց, որտեղ որոշ ժամանակ սպասելուց հետո՝ գնացել են ք.Երևանի Բաղրամյան պողոտա՝ Պ.Հայրիկյանի շտաբի մոտ, սակայն այն փակ է եղել։ Ժամը 18.00-ի սահմաններում Խաչիկի հետ՝ նրա ավտոմեքենայով, նորից գնացել են Տպագրիչների փողոց՝ Պ.Հայրիկյանի տան մոտ և կանգնել են ,դալանից» մոտ 50-60 մետր հեռավորության վրա, որպեսզի տեսնեն, թե երբ է նա գալու։ Մի փոքր սպա-սելուց հետո տեսել են Պ.Հայրիկյանի ավտոմեքենան, երկուսով իջել և մտել են նրա բակ։ Տեսնելով, որ Պ.Հայրիկյանը 2 հոգու ուղեկցությամբ մտել է շենք, վերադարձել են իրենց ավ-տոմեքենայի մոտ։ Սպասել են մոտ կես ժամ, Պ.Հայրիկյանը դուրս է եկել նույն մարդկանց ուղեկցությամբ, ովքեր նստել են նրա ավտոմեքենան և շարժվել են։ Իրենք շարժվել են նրանց հետևից, ճանապարհին Պ.Հայրիկյանի ավտոմեքենայի ուղևորներից մեկը դուրս է եկել, իսկ Պ.Հայրիկյանի ավտոմեքենան ուղևորվել է դեպի Դավթաշեն թաղամաս՝ ,Արմենիա» հեռուս-տաընկերության մոտ։ Պ.Հայրիկյանը մտել և մոտ 15-20 րոպե անց դուրս է եկել հեռուստա-ընկերությունից, ուղեկցողի հետ նստել է ,Ջիպ»-ի մեջ և շարժվել են դեպի ,Ձոր-1» թաղամաս։ Մոտ 40 րոպե անց Պ.Հայրիկյանի ավտոմեքենան դուրս է եկել այդ թաղամասից՝ ինչ-որ սև գույնի ,Ջիպ» տեսակի ավտոմեքենայի ուղեկցությամբ, և նրանք գնացել են Բաղրամյան պո-ղոտա՝ Հայրիկյանի նախընտրական շտաբի մոտ։ Մոտ 1 ժամ անց Պ.Հայրիկյանը 3 հոգու ուղեկցությամբ դուրս է եկել շտաբից, հրաժեշտ է տվել ուղեկցողներին, միայնակ նստել է իր ,Գրանդ Չերոկի» ավտոմեքենայի ղեկի դիմաց և Բաղրամյան պողոտայով շարժվել դեպի ներքև։ Հասկանալով, որ նա գնում է տուն, որոշել են օգտագործել պահը և այդ օրը վախեցնել նրան, քանի որ նա միայնակ է եղել։ Ք.Երևանի Սայաթ-Նովա պողոտայում անցել են նրա ավտոմեքենայից և առաջինը հասել Տպագրիչների փողոց։ Խաչիկն ավտոմեքենան կանգ-նեցրել է Տպագրիչների փողոցի և Վարդանանց անցուղու անկյունում, իջել է ավտոմեքենա-յից, հետևի նստարանից վերցրել է ցելոֆանի տոպրակի մեջ թաքցված ,Նագան»-ը, որի փո-ղին ամրացված է եղել շիշը, և գնացել է դեպի Պ.Հայրիկյանի տուն։ Թե որ ,դալանից» է նա մտել բակ, ինքը չի տեսել, քանի որ այդ պահին նստած է եղել վարորդի նստատեղին և նրա բակ մտնելու պահը չի ,ֆիքսել»։ Նրա հագին եղել է սև գույնի ,դուբլյոնկա» և սև գլխարկ, որ-պեսզի որևիցէ մեկը նրան չճանաչի։ Ինքը նստել է վարորդի տեղում և ավտոմեքենայի շար-ժիչը թողել է աշխատող վիճակում։ Ըստ պլանի՝ կրակոցն իրականացնելուց հետո, Խաչիկը պետք է վերադառնար, նստեր ավտոմեքենան և շարժվեին, բայց մոտ 5-10 րոպե անց նա իր 055-40-03-33 հեռախոսահամարից զանգահարել է իրեն և, ասելով, որ արդեն տաքսի ավտո-մեքենայի մեջ է և բարձրանում է Քանաքեռ, առաջարկել է, որ ինքն էլ գնա ,Օնկոլոգիա»-ի ինստիտուտի մոտ։ Խաչիկի ավտոմեքենայով գնացել է պայմանավորված վայր, որտեղ Խա-չիկը սպասել է տաքսու մեջ։ Դուրս գալով տաքսուց, նա նստել է իր ավտոմեքենան, որից հե-տո քշել է դեպի իր տուն։ Ճանապարհին հարցրել է, թե ինչ է եղել, և նա ասել է, որ շատ վատ բան է եղել. որ կրակոցը դիպել է Պ.Հայրիկյանին։ Ինքը հարցրել է, թե ինչպես է դա եղել, և նա պատասխանել է, որ քաշքշուկ է տեղի ունեցել, Պ.Հայրիկյանն օգնություն է կանչել, հարևան-ներն են դուրս եկել և ինքը միամտաբար կրակել է։ Խաչիկն ասել է, որ երկրորդ անգամ էլ է կրակել՝ Պ.Հայրիկյանին վախեցնելու և փախչելու նպատակով։ Ըստ նրա, ,Նագան»-ն իր մոտ է մնացել, սակայն ցելոֆանի տոպրակ նրա ձեռքին չի եղել, գլխարկը նույնպես գլխին չի եղել։ Դրանից հետո գնացել են տուն։ Խաչիկի կրակոցներն ինքը չի լսել, և չի նկատել, թե ինչպես է Պ. Հայրիկյանն ավտոմեքենայով բակ մտել։
Շուրջ երկու օր մնացել է տանը, սակայն հասկացել է, որ մեծ աղմուկ է բարձրացել և ուշ թե շուտ իրենց բռնելու են։ Դրանից հետո, մի գիշեր անցկացրել է Նոր Նորք համայնքում՝ կնոջ տանը, այնուհետև, Խաչիկի հետ որոշել են թաքնվել նրա կնոջ մորաքրոջ տանը՝ ք.Երե-վանի Ավետիսյան փողոցում, որտեղ էլ իրենց ի վերջո բռնել են։ Այդ ընթացքում Խաչիկից հարցրել է, թե որտեղ է զենքը, և նա պատասխանել է, որ այն այլևս չկա։ Թե ինչ է այն արել, չգիտի։ Նաև տեղյակ չէ, թե այդ զենքը նա որտեղից է ձեռք բերել։
Դեպքից հետո հանդիպել է Վ.Սեդրակյանին և նրան պատմել է տեղի ունեցածը։ Տուժող Պարույր Հայրիկյանի ցուցմունքի համաձայն՝ 2013 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 2320-ի սահմաններում, վերադառնալով տուն՝ ավտոմեքենան կայանել է իր տան՝ ք.Երե-վանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում։ Ավտոմեքենայից իջնելուց հետո հիշել է, որ մոռացել է պայուսակը, որի համար վերադարձել և վերցրել է պայուսակը։ Երբ փակել է ավ-տոմեքենայի դուռն ու շրջվել դեպի շենքի մուտքը, տեսել է ամբաստանյալ Խ.Պողոսյանին՝ իր դեմ դիմաց կանգնած, ձեռքը բարձրացրած ու պարզած իր ուղղությամբ։ Թեև նրա ձեռքի զեն-քը չի տեսել, քանի որ այն ինչ-որ բանով փաթաթված է եղել, սակայն անմիջապես հասկացել է, որ նրա ձեռքին զենք է և որ ոչ խոսելու ժամանակն է, ոչ էլ՝ հարց տալու։ Գոռացել է՝ հեյ, և անմիջապես լսել է կրակոցի ձայն ու ցավ է զգացել կրծքավանդակում։ Սկսել է ճոճվել, ձեռ-քից ընկել է պայուսակն ու նկատել է, որ ամբաստանյալ Խ.Պողոսյանը երկրորդ անգամ է նշան բռնում, որ կրակի իր վրա։ Երկրորդ կրակոցից խուսափելու համար՝ կիսականգնած վի-ճակում կտրուկ շարժումներ է կատարել և ենթադրում է, որ ուսով խփել է հարևանի ավտոմե-քենայի հետնամասի մի կտորին, որը կոտրվել է և բավականին ժամանակ ցավ է ունեցել ուսի հատվածում։ Կտրուկ շարժումներ կատարելու հետ միասին գոռոցով օգնություն է կանչել, միացել է ինչ-որ ավտոմեքենայի ազդանշանային համակարգը, որից հետո լսել է հարևան-ների ձայները և զգացել է, որ ուժերն սպառվում են։ Երկրորդ կրակոցի ձայնը լսել է, սակայն հետևանքը չի զգացել։
Հետո բժիշկներից է տեղեկացել, որ երկրորդ գնդակն իր մարմինը չի խոցել, իսկ առա-ջին կրակոցով գնդակը կրծքավանդակի աջ մասով մտել և մարմնից դուրս չի եկել։ Երկրորդ կրակոցից հետո, երբ ամբաստանյալ Խ.Պողոսյանը հեռացել է թիվ 71 դպրոցի ուղությամբ, բարձրացել է մուտքի աստիճաններով, ընկել է երկրորդ հարկի հարթակի վրա և զգացել, որ քունը տանում է։ Զգացել է նաև, որ հարևանները թեթև ապտակում են իր դեմքին և ասում են, որ աչքերը բացի ու չքնի։ Դրանից հետո հիշում է, որ գտնվել է շտապ օգ-նության ավտոմեքենայի մեջ և շատ հանգիստ է եղել։ Հիվանդանոցում իրեն վիրահատել են և պարզվել է, որ կյանքին ոչին չի սպառնում։ Կարծում է, որ կատարվածը քաղաքական նկատառումներով սպանություն է եղել։ Ամբաստանյալներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին չի ճանաչել, իսկ Վարդան Սեդրակյանի մասին իմացել է, երբ դեպքից հետո նա ասել է, որ իր ավտոմեքե-նան Պարույր Հայրիկյանից ավելի թանկ արժի։ Իր և ամբաստանյալ Խ.Պողոսյանի միջև երկխոսություն չի եղել, նա միայն կրակել է և իրեն պահել է պրոֆեսիոնալ մարդասպանի նման։ Նրա արձակած կրակոցների ձայնը սո-վորականից ցածր է եղել, և նա կրակել է, որպեսզի սպանի իրեն։ Պարզապես, նրա և իր բախ-տը բերել է, որ սպանությունը դարձել է փորձ։ Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների 9-րդ շենքի հ. 88 բնակարանի բնակիչ, Կարեն Հայրա-պետյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, երբ գտնվել է տանը և վերանորոգելիս է եղել լվացքի մեքենան, բակի կողմից երկու ճտտոց և օգ-նության ձայն է լսել։ Բացելով պատուհանն ու դուրս նայելով՝ շքամուտքի մոտ տեսել է օգ-նություն կանչող Պ.Հայրիկյանին։ Նկատել է նաև թիվ 71 դպրոցի ուղղությամբ հեռացող, սև հագուստով մարդու։ Երբ իջել է բակ, տեսել է շքամուտքում ընկած Պ.Հայրիկյանին։
Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների 9-րդ շենքի հ. 98 բնակարանի բնակիչ, Արտավազդ Դավթյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին ժամը 23։30-ի սահմաններում, երբ գտնվել է իր բնակարանում՝ համակարգչի առջև, շքամուտքից ձայներ լսելով՝ բացել է բնա-կարանի մուտքի դուռն ու տեսել, որ հավաքված հարևաններն օգնություն են ցույց տալիս գետնին ընկած Պ.Հայրիկյանին։ Լսելով, որ նրա վրա կրակել են, զանգահարել է 911 համա-րով և ասել այդ մասին։ Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի հ. 22 բնակարանի բնակիչ, Արթուր Վարդանյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին տուն վերադառնալիս տեսել է Պարույր Հայրիկյանին պատկանող ,Գրանդ Չերոկի» մակնիշի ջիպ տեսակի ավտոմեքե-նան, որի հետևի նստատեղի մասում նա ինչ-որ բան է անելիս եղել։ Այնուհետև, շարունակել է ճանապարհը և շքամուտքում լսել է երկու պայթյունի ձայն՝ երեխաների կողմից օգտագործ-վող փոքրիկ հրավառության ձայնին նմանվող ճտտոցների նման, ու տղամարդու գոռոցներ և օգնության կանչեր։ Շարունակել է շքամուտքից դեպի բնակարան տանող ճանապարհը, հասկանալով, որ լսված օգնության կանչին արձագանքողներ կան։
Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի հ. 100 բնակարանի բանկիչ, Խա-չատուր Ջանազյանի ցուցմունքի համաձայն՝ 2013 թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 24-ի սահմաններում, երբ գտնվել է տանը, բակից՝ պատուհանների կողմից, լսվել է 2 կրակոցի ձայն, բայց շատ թույլ, խլացուցիչով կրակոցի տպավորություն թողնող, որից հետո լսվել են նաև բղավոցներ։ Նայելով պատուհանից՝ տեսել է, որ Պ.Հայրիկյանը վնասվածքներ է ստացել և բղավում է ցավից։ Շենքի բնակիչները խառնվել են իրար և շտապ-օգնություն հրավիրել, որից հետո Հայրիկյանին տեղափոխել են հիվանդանոց։
Վկա՝ տուժող Պ.Հայրիկյանի կին, Սուսաննա Ավագյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 22։30-ից 23-ի սահմաններում, երբ դստեր՝ Նարեի հետ տանը հեռուստացույց են դիտել, ուժեղ աղմուկ է լսվել, և Նարեն անջատել է հեռուստացույցը, վա-զելով գնացել դեպի պատուհանը և բղավել՝ հայրիկն է մամ։ Պատուհանին մոտենալուց հետո վազքով նետվել է դեպի շքամուտք և նկատել է աստիճաններով բարձրացող Պարույրին։ Առաջին պահին իրեն թվացել է, որ նա սրտի կաթված է ստացել, սակայն մոտենալով նրան՝ տեսել է, որ կրծքավանդակից արյուն է հոսում։ Հարևանների հետ միասին օգնություն են ցույց տվել ամուսնուն, իսկ շտապօգնության ավտոմեքենայի գալուց հետո նրան տեղափոխել են ,Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Վկա՝ տուժող Պ.Հայրիկյանի դուստր, Նարե Հայրիկյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, երբ մոր հետ միասին հյուրասենյակում հեռուստացույց են դիտել, դրսից պայթյունի կամ կրակոցի նմանվող երկու ձայն է լսվել։ Ան-միջապես անջատել է հեռուստացույցն ու, վազելով պատուհանի մոտ, տեսել հորը, ում ձեռ-քից այդ պահին ընկել է պայուսակը։ Գոռալով, որ հայրիկն է, մոր հետ միասին դուրս են եկել շքամուտք, առաջին և երկրորդ հարկերի միջնամասի հարթակ, որտեղ տեսել են ամբողջութ-յամբ արյունոտ շորերով գետնին ընկնող հորը։ Այդ պահին հավաքվել են նաև հարևանները և շտապօգնություն ու ոստիկանություն են կանչել։ Երբ եկել է շտապօգնության ավտոմեքենան, հորը տեղափոխել են ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի հ. 106 բնակարանի բանկիչ, Ամա-լիա Խաչատրյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23։30-24-ի սահ-մաններում, երբ ամուսնու հետ գտնվել են իրենց բնակարանի խոհանոցում, ամուսինն ինչ-որ ձայն լսելով՝ բացել է պատուհանը և լսել են օգնություն կանչող ձայն։ Ամուսնու հետ միասին դուրս են եկել բնակարանից և տեսել են աստիճանավանդակի վրա ուժասպառ ընկած Պ.Հայ-րիկյանին։ Նրա վիճակը շատ վատ է եղել, փորձել են ինչ-որ ձևով օգնել նրան և զանգահարել են շտապօգնություն ու ոստիկանություն։ Երբ եկել է շտապօգնության ավտոմեքենան՝ աջ ուսի հատվածում վիրավորված և արյունի մեջ թաթախված Պ.Հայրիկյանին տարել են հի-վանդանոց։
Վկա՝ ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի հ. 98 բնակարանի բանկիչ, Սեդա Գևորգյանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, երբ գտնվել է իր բնակարանի հյուրասենյակում, բակից երկու թույլ թրմփոց է լսել, որից հետո բղավոցներ՝ օգնեցեք, օգնեցեք։ Անմիջապես պատուհանից դուրս է նայել և տեսել, որ բղավո-ղը Պ.Հայրիկյանն է, ով վնասվածք է ունեցել։ Հասկացել է, որ նրա վրա կրակել են։ Դրանից հետո շենքի բնակիչները խառնվել են իրար և շտապօգնություն կանչել։ Պ.Հայրիկյանը վնասված վիճակով բարձրացած է եղել 1-ին և 2-րդ հարկերի հարթակ։ Քիչ հետո ժամանած շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց։
Վկա՝ ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Արմեն Խանո-յանի ցուցմունքի համաձայն՝ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, երբ հեր-թապահել է վերակենդանացման բաժանմունքում, վնասվածքներով բաժանմունք է ընդուն-վել Պ.Հայրիկյանը, որի մարմնի զննությամբ հայտնաբերվել են աջ անրակի շրջանում ան-հարթ եզրով վերք՝ քիչ արնահոսող, ինչպես նաև՝ աջ կրծքավանդակի միջին գծով 5-րդ միջ-կողի մակարդակում մաշկի քերծվածք։ Նշված վերքերը մշակել է անտիսեպտիկ հեղուկով, որից հետո վերքի վրա դրվել է վիրակապ։ Այնուհետև, իրականացվել է ռենտգեն հետազո-տություն, որի արդյունքում հայտնաբերվել է մետաղյա օտար մարմին՝ հավանաբար հրազե-նային գնդակ, որից ելնելով եզրակացրել է, որ աջ անրակի շրջանում ստացած մարմնական վնասվածքը հրազենային է։ Նույնը չի կարողացել այդ պահին հաստատապես ասել երկրորդ վնասվածքի վերաբերյալ։
Վկա Կարեն Զաքարյանի ցուցմունքի համաձայն՝ նա 2012թ. սեպտեմբերի սկզբներին վարձակալել է ,Օպել Վեկտրա Բ» մակնիշի 5565 պետհամարանիշով արծաթագույն ավտո-մեքենան և զբաղվել է տաքսի ծառայության մատուցմամբ։ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում, երբ ավտոմեքենայով անցնելիս է եղել ք.Երևանի Հանրապետության և Թու-մանյան փողոցների խաչմերուկով, իրեն կանգնեցրել է թուխ մաշկով, մոտ 40-45 տարեկան մի տղամարդ և խնդրել է տանել ,Ռայկոմ»։ Այդ տղամարդու հագին եղել է սովորական սև գույնի սպորտային տիպի ձմեռային գլխարկ, սև գույնի ,դուբլյոնկա»՝ թևերի և վզի հատ-վածում արհեստական մորթով։ Թումանյան փողոցից շարժվել են դեպի Նալբանդյան, որից հետո, բարձրանալով այդ փողոցով, մտել են Մոսկովյան փողոց, այնուհետև՝ Աբովյան փողո-ցով բարձրանալով ,Մոնումենտ», մոտեցել են ,Ռայկոմին»։ Այդ պահին ուղևորն առաջարկել է շարունակել ճանապարհը դեպի Քանաքեռ։ Ճանապարհին նա իր բջջային հեռախոսով 3-4 անգամ խոսել է ինչ-որ մեկի հետ, և բոլոր խոսակցությունները վերաբերվել են այդ պահին նրա գտնվելու վայրին, այսինքն` թե ուր է հասել, և այն հանգամանքին, որ գումար չունի, որի համար նա ինչ-որ մեկին առաջարկել է մոտենալ՝ ուղևորավարձը վճարելու համար։ Ուղևորի ձեռքին որևէ փաթեթ կամ իր չի տեսել, սակայն ճանապարհին նա հաճախ ձեռքը տարել է դե-պի ,դուբլյոնկայի» ներսի մաս՝ սրտի կողմը, որի ժամանակ ցելոֆանի ձայն է լսվել։ Դա իր մոտ տպավորվել է այն պատճառով, որ, աշխատանքի բերումով մշտապես ուշադիր է լինում երեկոյան և գիշերային ժամերին տաքսի նստող տղամարդկանց նկատմամբ՝ վախենալով, որ կարող են վնաս տալ և թալանել, որպիսի դեպքեր այդ աշխատանքում հաճախ են լինում։ Ուս-տի, քանի որ ուշ ժամ է եղել, ուղևորը գումար չի ունեցել և չնայած դրան՝ տաքսի է նստել, այդ ամենն իրեն մի փոքր լարել է, և ինքն ուշադիր է եղել նրա գործողություններին։ Բարձրանա-լով Սարկավագի փողոցով՝ ուղևորը խնդրել է աջ թեքվել՝ դեպի Ֆանարջյան փողոց, որից հե-տո, որոշ ճանապարհ անցնելով և մոտենալով ,Ռենտգեն» ինստիտուտին, առաջարկել է կանգնել և մի քանի րոպե սպասել՝ մինչև ընկերը մոտենա և նրանից վարձավճարի գումարը՝ մոտ 1700 դրամը, վերցնի։ 3-4 րոպե անց իր ավտոմեքենայի հետևում կանգնել է սև գույնի ,Վոլվո» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշը չի տեսել, քանի որ դրա լուսարձակ-ներն ուղղված են եղել իր ավտոմեքենայի վրա։ Ուղևորն իջել է, մոտեցել այդ ավտոմեքենա-յին և վերադառնալով, մանրով վճարել է 1700 դրամ, որից հետո նստել է նշված ավտոմեքե-նան և հեռացել։ Դրանից մի քանի օր անց, երբ մի պահ հեռուստացույցով դիտել է ՀՀ նախագահի թեկ-նածու Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձանց վերա-բերյալ հաղորդումը, դրանցից մեկին, ով ավելի տարիքով է եղել, սակայն անուն, ազգանունը չգիտի, ճանաչել է որպես այն ուղևորի, ում 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23։30-ի սահման-ներում, վերցրել է ք.Երևանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի հատ-վածից և տարել մինչև Քանաքեռում գտնվող ,Ռենտգեն» ինստիտուտի մոտ։
Վկա՝ ամբաստանյալ Խ.Պողոսյանի զոքանչ, Կարինե Էլչակյանի ցուցմունքի համա-ձայն՝ ամբաստանյալները միմյանց ճանաչել են, նրանք Քանաքեռի բնակիչներ են և լավ հա-րաբերությունների մեջ են եղել։ Գիտի, որ Ս.Հարությունյանն աշխատում էր Վ.Սեդրակյանի տանը, իսկ Խ.Պողոսյանն առավոտներն իր ավտոմեքենայով նրան տանելիս է եղել Վ.Սեդ-րակյանի՝ Եղվարդում գտնվող առանձնատուն, իսկ երեկոյան՝ ժամը 18։30-ին, նրան և մյուս աշխատող բանվորին հետ է բերել ք.Երևան, որի համար նրան վարձատրելիս է եղել Սամ-վելը։ Խաչատուրը Պ.Հայրիկյանի հետ որևէ կապ չի ունեցել և չէր կարող ունենալ, սակայն նա ուրիշի ազդեցության տակ ընկնող է, դա նրա միակ թերությունն է, ու նա կարող էր ազդե-ցության տակ ընկնելով՝ կատարել հանցանք։
Խաչատուրին ձերբակալելուց հետո խուզարկության ժամանակ ներկա է եղել, բայց չի իմացել, որ տանը զենք է եղել։
Եթե Խաչիկն ու Սամվելը կատարել են այդ քայլը, ապա ենթադրում է, որ նրանց դրդել, պարտադրել կամ ստիպել է Վ.Սեդրակյանը։
,Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» 05.04.2013թ. որոշման համաձայն՝ 1941թ. գոր-ծարանային արտադրության 7,62մմ տրամաչափի ,НГ 201» համարով ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը, որը ներկայացվել է ամբաստանյալ Խ.Պողոսյանի կնոջ կողմից, դրանից կրակված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ու վիրահատությամբ տուժող Պ.Հայրիկյանի մարմնից հանված, գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի փամփուշտների երկու գնդակը, դեպքի պահին Պ.Հայրիկյանի հագին եղած հագուստները՝ կարճաթև ու երկարաթև վերնաշապիկները, բաճկոնը, վերարկուն, և Խ.Պողոսյանի հագին եղած հագուստները՝ սև գույնի հնամաշ բաճկոնն ու ջինսե տաբատը, ճանաչվել են իրեղեն ա-պացույց։ ,Այլ փաստաթուղթն ապացույց ճանաչելու մասին» 06.03.2013թ. որոշմամբ ապացույց է ճանաչվել 05.03.2013թ. ամբաստանյալ Վ.Սեդրակյանի աշխատասենյակի խուզարկութ-յամբ հայտնաբերված ,Հայկական Ժամանակ» օրաթերթի 2013թ. հունվարի 9-ի (771829238004 և 13001 շտրիխ ծածկագրերով) թողարկումը և կցվել գործին։
,Verbatim» ֆիրմայի ,DVD-R DL» տեսակի, PH25F6MB099214X3 գործարանային համարով, ձեռագիր ,1» գրառմամբ լազերային սկավառակի, ,Verbatim» ֆիրմայի ,DVD-R DL» տեսակի, PH25F6MB088223X4 գործարանային համարով, ձեռագիր կատարված ,2» գրառմամբ լազերային սկավառակի, Verbatim» ֆիրմայի MAP7050D26032818 գործարանա-յին համարի, ,Տպագրիչների 8» գրառումով լազերային սկավառակի և ,Verbatim» ֆիրմայի MAP7050D26032406 գործարանային համարի ,58200813» ձեռագիր գրառմամբ լազերային սկավառակի վրա առկա տեսագրություններն ուսումնասիրելու և անհրաժեշտ տեսագրութ-յուններն առանձին կրիչի (կրիչների) վրա ամրագրելու մասին 13.03.2013թ. արձանագրութ-յան համաձայն՝ Խ.Պողոսյանը՝ սև գույնի գլխարկով, ձմեռային բաճկոնով և ձեռքին պոլի-էթիլենային փաթեթով, Պ.Հայրիկյանի ավտոմեքենայի հետևից մուտք գործելով Տպագրիչ-ների 9-րդ շենքի բակ տանող կամարամուտքով, արագ քայլերով շարժվում է դեպի վերջինիս շքամուտք։ Տեսագրությամբ երևում է, որ Խ.Պողոսյանը, ,Մամա Միյա» սրճարանի դիմացի հատվածով վազելով, գնում է դեպի Հանրապետության փողոց՝ գլխից հանելով գլխարկը և բաճկոնի տակ քողարկելով ատրճանակը։ Այնուհետև, Խ.Պողոսյանը, Հանրապետության փողոցով վազելով դեպի Թումանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկ, թեքվում է դեպի ձախ, որից հետո նստելով արտասահմանյան մակնիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևոր-վում է դեպի Խանջյան փողոց։ Տեսաձայնագրություններում երևում է, որ Խ.Պողոսյանին պատկանող, սակայն տվյալ պահին Ս.Հարությունյանի կողմից շահագործվող ,Վոլվո» մակ-նիշի սև գույնի ավտոմեքենան՝ գիշերային ժամին առանց լուսարձակները միացնելու, Տպա-գրիչների փողոցից արագ ընթացքով թեքվում է դեպի Վարդանանց փողոց։
Վ.Սեդրակյանի կողմից օգտագործված 099-94-04-94, Ս.Հարությունյանի կողմից օգ-տագործված 093-58-90-90 և Խ.Պողոսյանի կողմից օգտագործված 055-40-03-33 ու 077-97-75-07 հեռախոսահամարներից 2013թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանա-կահատվածում կայացած մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումներն ուսում-նասիրելու, վերլուծելու և այլ ապացույցների՝ ամբաստանյալների ցուցմունքների հետ հա-մադրելու մասին 16.04.2013թ. արձանագրության համաձայն՝ Խ.Պողոսյանը և Ս.Հարություն-յանը 31.01.2013թ-ին գտնվել են ք.Երևանի Տպագրիչների փողոցի հ. 9 հասցեում գտնվող շեն-քի մոտակայքում, որտեղ բնակվում է Պ.Հայրիկյանն, այնուհետև, հետևել են տուժող Պ.Հայ-րիկյանին՝ մինչև ,Արմենիա» հեռուստատեսության շենք, դարանել են վերջինիս ,Ձոր-1» թա-ղամասի առանձնատան մոտակայքում, որից հետո գտնվել են դեպքի վայրում՝ ք.Երևանի Տպագրիչների փողոցի հ. 9 հասցեում գտնվող շենքի մոտակայքում, որտեղ բնակվում է Պ.Հայրիկյանը։
08.01.2013թ-ին՝ ժամը 11.45-ին, Ս.Հարությունյանի կողմից օգտագործվող 093-58-90-90 հեռախոսահամարից զանգ է կատարվել Վ.Սեդրակյանի կողմից օգտագործվող 099-94-04-94 հեռախոսահամարին։
Դատաբժշկական փորձաքննության 04.02.2013թ. թիվ 183/հ եզրակացության և փոր-ձագետ Վ.Ադամյանի պարզաբանումների (ցուցմունքի) համաձայն՝ Պ.Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքը պատճառված է գնդակ/ներով/ով լիցքավորված հրազենից արձակ-ված կրակոցով, որը նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջութ-յան տևական քայքայումով։ Տուժողի մարմնի զննությամբ աջ ուսագոտու փափուկ հյուսվածքներում՝ կրծքային մկաններից 7 սմ խորությամբ հայտնաբերվել է օվալաձև վնասվածք` 1,2x0.7 սմ չափերով վերքի տեսքով, և հանվել է 1,9x0,6 սմ չափերով գնդակ, որը հեռացվել է աջ թիակի դրսային հատվածում։
Դատաձգաբանական, դատաքիմիական և դատանյութագիտական համալիր փորձա-քննության 12.02.2013թ. հ. 238 եզրակացության ու փորձագետ Ա.Ասլանյանի պարզաբանում-ների (ցուցմունքի) համաձայն՝
- տուժող Պ.Հայրիկյանի մարմնից վիրահատությամբ հայտնաբերված և փորձաքննու-թյանը ներկայացված 2 հատ գնդակը կրակված են 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի ,НГ 201» համարի ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փո-ղից,
- տուժող Պ.Հայրիկյանի՝ փորձաքննությանը ներկայացված հագուստների վրա հայտ-նաբերված վնասվածքները հանդիսանում են հրազենային-գնդակային բնույթի կույր և մի-ջանցիկ վնասվածքներ՝ պատճառված պղինձ պարունակող, հավանաբար 7.62մմ տրամա-չափի գնդակների ներգործության հետևանքով, - հրազենային-գնդակային վնասվածքներն ստանալու պահին տուժողը հագուստի վրա առկա մուտքի կույր և միջանցիկ հրազենային-գնդակային վնասվածքների մասով հնա-րավոր բոլոր դիրքերով ուղղված է եղել դեպի կրակող զենքի փողի դիմային կտրվածքը,
- դեպքի վայրից հայտնաբերված գնդակի իրանի միջնամասում հայտնաբերվել են պո-լիմերային՝ պոլիէթիլենային թաղանթի միկրոմասնիկներ, սև գույնի, քիմիական ծագում ունե-ցող միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Պ.Հայրիկյանի վերարկուի աստառի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ,
- եթե կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել, ապա դա նշանակում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է զենքի առանձնահատկություններով՝ կախված դրա ձգա-նահարվածական մեխանիզմից, այսինքն՝ այն թմբուկավոր է, թե առանց թմբուկի։ Ցելոֆանե տոպրակի օգտագործման պարագայում կարող էր նաև չլինել արգասիք, այսինքն՝ այդ ար-գասիքները կնստեին ցելոֆանե տոպրակի արտաքին մակերեսի վրա և համապատասխան հագուստի վրա չէին արտահայտվի։ Նշված արգասիքները շատ չնչին են լինում և տևական ժամանակ չեն մնում ու շուտ են վերանում։ Դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննության 10.02.2013թ. թիվ 287 եզրակացության համաձայն՝ 1941թ. գործարանային արտադրության 7.62մ տրամաչափի ,НГ 201» համարի ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը՝ նա-խատեսված 7.62 տրամաչափի ,Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտներով կրակելու համար, սարքին է, պիտանի է կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսավոր հրազեն։ Դատաձգաբանական փորձաքննության 15.02.2013թ. հ. 324 եզրակացության համա-ձայն՝ թվով հինգ հատ գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի ռևոլվերային փամփուշտները՝ նախատեսված համապատասխան տրամաչափի ,Նագան» տեսակի թըմ-բուկավոր ատրճանակներից կրակելու համար, պիտանի են կրակելու համար և հանդիսանում են ռազմամթերք։ ,Դեպքի վայրի զննության մասին» 01.02.2013թ. արձանագրությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ք.Երևանի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում։ ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի գրանցման ընթացիկ մատյանի զննման արձանագրության համաձայն՝ 31.01.2013թ-ին՝ ժամը 23 անց 55 րոպեին, Պ.Հայրիկյանը բերվել է ԲԿ վերակենդանացման բաժանմունք շտապօգնության 2-րդ բրիգադի կողմից՝ աջ անրակի շրջանի հրազենային վնասվածք ախտորոշմամբ։
Դատարանի վերլուծություն.
Դատարանը, վերլուծելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներն ու համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզ-մամբ հանգում է հետևության, որ սույն քրեական գործին վերաբերվող փոխկապակցված հա-վաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատվում է, որ.
ամբաստանյալ Վ.Սեդրակյանը կազմակերպել է քաղաքական գործչի սպանություն, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով, սակայն հանցա-գործությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներով, ամբաստանյալ Խ.Պողոսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն ու ռազմամթերք՝ հրազենի փամփուշտներ,
ամբաստանյալներ Խ.Պողոսյանն ու Ս.Հարությունյանը ցանկացել են իրականացնել քաղաքական գործչի սպանություն, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադա-րեցնելու նպատակով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։
Ինչ վերաբերվում է ամբաստանյալների՝ սույն դատավճռի ,Ապացույցների հետազո-տում և գնահատում» մասում նշված պատճառաբանություններին, ապա դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանություններով նրանք ցանկանում են խուսափել կատարած հան-ցագործությունների համար պատասխանատվությունից ու պատժից, միաժամանակ պաշտ-պանության տակ վերցնելով միմյանց։ Դատարանը նաև գտնում է, որ նրանց պատճառաբանություններն անհիմն են և հերք-վում են դատարանի կողմից արժանահավատ համարվող և գնահատված ապացույցներով՝ ամբաստանյալներ Խ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի՝ դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքներով, տուժողի ու վկաների ցուցմունքներով, գործի մյուս գրավոր ապացույցներով և իրեղեն ապացույցներով։ Դատարանն ուշադրության արժանի է համարում այն փաստը, որ ամբաստանյալներ Խ.Պողոսյանը և Ս.Հարությունյանը, դատաքննության ընթացքում հրաժարվելով ամբաս-տանյալ Վ.Սեդրակյանի վերաբերյալ տրված իրենց նախաքննական ցուցմունքներից, վերը շարադրված պատճառաբանությամբ հայտարարեցին, որ նա որևէ կապ չի ունեցել իրենց կողմից կատարված արարքի հետ, մինչդեռ՝ ամբաստանյալ Վ.Սեդրակյանը դատաքննութ-յամբ ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալներ Ս.Հարությունյանն ու Խ.Պողոս-յանն իրենից դժգոհելու առիթ չեն ունեցել և եթե ունենային նման առիթ, ապա չէին աշխատի իր մոտ։ Ինչ վերաբերվում է ամբաստանյալ Խ.Պողոսյանի այն պատճառաբանությանը, որ ատրճանակի պահունակում ունենալով ևս 5 փամփուշտ և մասնակցած լինելով Աֆղանստա-նում տեղի ունեցած պատերազմին՝ ցանկության դեպքում կարող էր հեշտությամբ սպանել տուժողին, ապա դատարանը գտնում է, որ դա կատարվածից հետո դրա վերաբերյալ նրա ցանկալի մեկնաբանությունն է։ Դատարանը, անդրադառնալով պաշտպանների միջնորդություններին և դրանց հիմ-նավորումներին ու պատճառաբանություններին, վերը նշված ապացույցների համակցված գնահատմամբ և իրավական վերլուծության հիման վրա հանգում է եզրակացության, որ ամ-բաստանյալների կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատական-ներ ու քրեական գործի ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պա-հանջների պահպանմամբ, հետևաբար՝ ամբաստանյալ Վ.Սեդրակյանին արդարացնելու, իսկ ամբաստանյալներ Խ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգքրի 34-305-րդ հոդվածով որակված արարքներն այլ հոդվածով վերաորակելու վերաբերյալ պաշտպաննե-րի միջնորդություններն ու դրանցում նշված հիմնավորումները և պատճառաբանություններն անհիմն են, և նշված միջնորդությունները չեն կարող բավարարվել։ Միաժամանակ, դատարանն ուշադրության արժանի է համարում այն հանգամանք-ները, որ ամբաստանյալ Վ.Սեդրակյանը, կազմակերպելով վերը նշված հանցագործությունը, ամբաստանյալներ Խ.Պողոսյանին և Ս.Հարությունյանին մատնացույց է արել այդ պահին ՀՀ Նախագահի ընտրություններում որպես թեկնածու գրանցված քաղաքական գործիչ Պ. Հայրիկյանի նկարը։ Ավելին, նա չնշելով որևէ անձնական դրդապատճառ, ամբաստանյալ-ներ Խ.Պողոսյանին և Ս.Հարությունյանին հանձնարարել է հրազենով կրակել Պ.Հայրիկյանի վրա՝ պարզաբանելով, որ դա ազգի համար է պետք։
Ամբաստանյալներ Խ.Պողոսյանը և Ս.Հարությունյանը Պ.Հայրիկյանին ճանաչել են որպես քաղաքական գործչի, ինչը հիմնավորվում է նաև նրանց ցուցմունքներով, որ Պ.Հայ-րիկյանին փնտրելիս առաջին հերթին պարզել են նրա գլխավորած ,ԱԻՄ» կուսակցության գրասենյակի գտնվելու տեղը։
Դատարանը նաև գտնում է, որ մարդու վրա հրազենով կրակելու հանձնարարությունը թե քրեաիրավական և թե լեզվաբացատրական տեսանկյունից չի կարող դիտվել ու գնահատ-վել որպես տվյալ անձին վախեցնելու հանձնարարություն, առավել ևս, որ նշված կրակոցը կատարվում է անձի կրծքավանդակին՝ կենսական կարևոր օրգանների գտնվելու հատվածին։ Այսպիսով, դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Վ.Սեդրակյա-նը կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, ամբաստանյալ Խ.Պողոսյանը կատարել է հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենս-գրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով, իսկ ամբաստանյալ Ս.Հարություն-յանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով, որոնցով և նրանք պետք դատապարտվեն ու կրեն նշանակված պատիժները։
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս` պատիժների տեսակը և չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում նրանցից յուրաքանչյուրի կատարած հանցագործու-թյունների բնույթն ու հանրության համար վտանգավորության բարձր աստիճանը և նրանց անձը բնութագրող տվյալները։
Որպես ամբաստանյալ Վ.Սեդրակյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղ-մացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առնում, որ նա վատառողջ է՝ տառապում է ,Քրոնիկական հեպատիտ» ախտորոշմամբ հիվանդությամբ, նրա խնամքին են գտնվում 3 անձ, որոնցից մեկն անչափահաս, իսկ մյուսը՝ մինչև 14 տարեկան երեխաներն են։
Դատական քննությամբ ամբաստանյալ Վ.Սեդրակյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրվեցին։
Որպես ամբաստանյալ Խ.Պողոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմաց-նող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առնում, որ նա վատառողջ է՝ տառապում է ,Շա-քարային դիաբետ» ախտորոշմամբ հիվանդությամբ և նրա խնամքին են գտնվում անչափա-հաս որդին ու մինչև 14 տարեկան դուստրը։ Որպես ամբաստանյալ Խ.Պողոսյանի անձը բնութագրող տվյալ` դատարանը հաշվի է առնում, որ նա բնակության վայրում բնութագրվում է դրական։ Որպես ամբաստանյալ Խ.Պողոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծան-րացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առնում նրա կողմից հանցանք կատարելու վտանգավոր ռեցիդիվը։
Որպես ամբաստանյալ Ս.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղ-մացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առնում, որ նրա խնամքին են գտնվում 3 անձ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան դուստրն է։ Որպես ամբաստանյալ Ս.Հարությունյանի անձը բնութագրող տվյալ` դատարանը հաշվի է առնում, որ նա բնակության վայրում բնութագրվում է դրական։ Դատական քննությամբ ամբաստանյալ Ս.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրվեցին։ Միաժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալ Խ.Պողոսյանի անձը բնութագրող տվյալներն ու նկատի ունենալով, որ նրա կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդ-վածի 1-ին մասով նախատեսված, հանցանքի համար նշված հոդվածի 1-ին մասով սահման-ված պատիժներից նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, դա-տարանը գտնում է, որ նշված արարքի համար նա պետք է դատապարտվի ազատազրկման։
Դատարանը, քննելով տուժող Պ.Հայրիկյանի ընդդեմ ամբաստանյալների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը և նկատի ունենալով, որ քրեական դատավարու-թյամբ հատուցման են ենթակա միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասները, մինչդեռ՝ տուժողի պահանջը իր մեջ ներառում է նաև ապագայում կատարվելիք ծախսերի բռնագանձման պահանջ, գտնում է, որ տուժողի հայցը պետք է թողնվի առանց քննության` դրանում նշված վեճը քաղաքացիական դատավարության կարգով լուծման են-թակա լինելու հիմքով, որի համար էլ ամբաստանյալ Վ.Սեդրակյանի գույքի վրա դրված կա-լանքը պետք է թողնվի անփոփոխ։
Դատարանը, քննության առնելով իրեղեն ապացույցների տնօրինման հարցը` գտնում է, որ 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի ,НГ 201» համարով ,Նա-գան» տեսակի թմբուկավոր ատրճանակը պետք է թողնվի ՀՀ ոստիկանության ՓՔՎ տնօ-րինմանը, նշված ատրճանակից կրակված փամփուշտների երկու գնդակը՝ ոչնչացվի, Պ.Հայ-րիկյանի հագուստները՝ կարճաթև ներքնաշապիկը, երկարաթև վերնաշապիկը, բաճկոնը և վերարկուն՝ վերադարձվեն նրան, իսկ Խ.Պողոսյանի հագուստները՝ սև գույնի հնամաշ բաճ-կոնն ու ջինսե տաբատը՝ հանձնել նրա կնոջը։
Դատարանը, նկատի ունենալով, որ իրեղեն ապացույց ճանաչված 5 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտները փորձաքննության կատարման ժամանակ կրակվել են, հետե-վաբար՝ դրանք գոյություն չունեն, գտնում է, որ դրանք չեն կարող տնօրինվել։ Քննության առնելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ ամ-բաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները` կալանավորումները, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը պետք է թողնվեն անփոփոխ։
Վերոգրյալների հիման վրա ու ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենս-գրքի 119-րդ, 357-360-րդ, 365-րդ, 367-րդ և 369-372-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Վարդան Ժորժիկի Սեդրակյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2013թ. մարտի 5-ից։ Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Վ.Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 2. Խաչատուր Ալբերտի Պողոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ու 34-305-րդ հոդվածով, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ 34-305-րդ հոդվածով՝ ազատազրկման 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդված 4-րդ մասի համաձայն՝ պատիժները մասնա-կիորեն գումարելու միջոցով, որպես վերջնական պատիժ՝ նշանակել ազտազրկում 14 (տասն-չորս) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2013թ. փետրվարի 7-ից։
Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Խ.Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 3. Սամվել Արամայիսի Հարությունյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 12 (տասներկու) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2013թ. փետրվարի 7-ից։ Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ս.Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թող-նել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Իրեղեն ապացույց ճանաչված՝ 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրա-մաչափի ,НГ 201» համարով ,Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը թողնել ՀՀ ոս-տիկանության ՓՔՎ տնօրինմանը, նշված ատրճանակից կրակված փամփուշտների երկու գնդակը՝ ոչնչացնել, Պ.Հայրիկյանի հագուստները՝ կարճաթև ու երկարաթև վերնաշապիկ-ները, բաճկոնը և վերարկուն, վերադարձնել նրան, իսկ Խ.Պողոսյանի հագուստները՝ սև գույնի հնամաշ բաճկոնն ու ջինսե տաբատը, հանձնել նրա կնոջը։
Պարույր Հայրիկյանի ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամ-վել Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը թողնել առանց քննու-թյան։
Վարդան Սեդրակյանի գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապա-րակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։
ԴԱՏԱՎՈՐ` Գ.ՊՈՂՈՍՅԱՆ
|