Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՄԴ/0846/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

21.10.2013թ. ք.Երևան
Նախագահությամբ` դատավոր Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ
քարտուղարությամբ` Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվորի ներկայացուցիչ` Նաիրա Վասիլյան
Թ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

/Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 87/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

դռնբաց դատական նիստում, քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի` Նաիրա Արմենակի Վասիլյանի ընդդեմ Արմենակ Հմայակի  և Լիանա Արմենակի Վասիլյանների` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:



05.08.2013 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
04.10.2013 թվականին կողմերի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել հաստատել այն ու քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Դատարանը, ուսումնասիրելով թիվ ԵՄԴ/0846/02/13 քաղաքացիական գործի նյութերը, հաշտության համաձայնությունը, գտնում է, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, քանի որ այն համապատասխանում է օրենքի պահանջներին, հայցվորի և պատասխանողի շահերին, չի ոտնահարում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, ներկայացված է գրավոր, կողմերը տեղյակ են քաղաքացիական գործի վարույթի կարճման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցերը:
ՈՒստի, լուծելով դատական ծախսերի բաշխման` պետական տուրքի հարցը, դատարանը գտնում է, որ այն պետք է համարել լուծված, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելիս վճարվել է պետական տուրք ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 70-րդ, 109-110-րդ, 124-րդ, 130-132-րդ, 133-րդ հոդվածներով, 140-րդ հոդվածի 1-ին մասով, 1401-րդ հոդվածով, դատարանը

 

Վ ճ Ռ Ե Ց

 

 

Հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.



ՀԱՇՏՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան ՙ22՚ ՙ09՚2013թ.


Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից` Նաիրա Արմենակի Վասիլյանը այսուհետ տեքստում կանվանվի ՙԿողմ 1՚, և մյուս կողմից` Արմենակ Հմայակի Վասիլյանը, /անձնագիր`  այսուհետ տեքստում կանվանվի ՙԿողմ 2՚, ինչպես նաև Լիանա Արմենակի Վասիլյանը,  այսուհետ տեքստում կանվանվի ՙԿողմ 3՚, կնքեցինք սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին:

Սույն հաշտության համաձայնագրով Կողմերը եկան համաձայնության.
1. Կողմերը պարտավորվում են սույն հաշտության համաձայնագիրը կնքելու պահից 6 (վեց) ամսվա ընթացքում Կողմերի բաժնային սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան փողոցի 10 շենքի 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (Նաիրա Արմենակի Վասիլյանին` 1/3-րդ մասով, Արմենակ Հմայակի Վասիլյանին` 1/3-րդ մասով և Լիանա Արմենակի Վասիլյանին` 1/3րդ մասով) վաճառելու համար գտնել գնորդ և վաճառել բնակարանը, որի արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան շուկայական արժեքը, իսկ շուկայական արժեքից պակասի դեպքում` նշված հասցեի բնակարանը վաճառել փոխադարձ համաձայնությամբ:

2. Հաշտության համաձայնագրի 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը վաճառելուց հետո անմիջապես Կողմերը համապատասխան փաստաթուղթ կազմելով բնակարանի վաճառքից առաջացած դրամական միջոցները կբաշխեն իրանց բաժիններին համապատասխան հետևյալ կերպ`

ա) Նաիրա Արմենակի Վասիլյանին` 1/3-րդ մաս,

բ) Արմենակ Հմայակի Վասիլյանին` 1/3-րդ մաս,

գ) Լիանա Արմենակի Վասիլյանին` 1/3-րդ մաս:

3. Կողմ 2-ը և Կողմ 3-ը պարտավորվում են չխոչնդոտել Կողմ 1-ին կամ նրա ներկայացուցչին վերջիններիս կողմից Երևան քաղաքի Մանուկյան փողոցի 10 շենքի 4 բնակարանի վաճառքի համար, ինչպես նաև որևէ գործողություններ չկատարել, որոնք կհանգեցնեն Կողմ 1-ի կամ նրա ներկայացուցչի կողմից նշված բնակարանի վաճառքի անհնարինությանը:

4. Եթե Կողմերը Երևան քաղաքի Մանուկյան փողոցի 10 շենքի 4 բնակարանը սույն հաշտության համաձայնագիրը կնքելու պահից 6 (վեց) ամսվա ընթացքում չեն վաճառում, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի բնակարանը վաճառել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից /ԴԱՀԿ ծառայություն/` հրապարակային սակարկությունների միջոցով, որից ստացված դրամական միջոցները Կողմերի միջև կբաշխվեն նրանց բաժիններին համապատասխան` Նաիրա Արմենակի Վասիլյանին` 1/3-րդ մասով, Արմենակ Հմայակի Վասիլյանին` 1/3-րդ մասով, Լիանա Արմենակի Վասիլյանին` 1/3-րդ մասով:
5. Կողմերը եկան համաձայնության, որ Կողմ 1-ը իր կողմից ներկայացված սույն գործով հայցադիմումի համար վճարված գումարի, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների համար վճարված գումարի վերադարձման պահանջ չի ներկայացնում, իսկ Կողմ 2-ը և Կողմ 3-ը ստանձնում են բնակարանի վաճառքի, մինչ այդ պահն առաջացած բնակարանի կոմունալ և սպասարկման հետ կապված այլ վճարումները կատարելու պարտականությունը:

6. Կողմը ազատվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե բնակարանը չի վաճառվել մյուս կողմի հրաժարման պատճառով: Այս դեպքում ծախսերն ամբողջությամբ հատուցում է բնակարանի վաճառքից հրաժարված կողմը:
7. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնագրի ստորագրմամբ չեն խախտվում 3-րդ (երրորդ) անձանց իրավունքները և սույն հաշտության համաձայնագիրը չի առնչվում 3-րդ (երրորդ) անձանց իրավունքներին և պարտականություններին:
8. Կողմերը եկան համաձայնության, որ սույն հաշտության համաձայնագրով սահմանված պայմանները կատարելուց հետո, սույն դատական գործով վեճի առկա խնդրի հետ կապված հետագայում որևէ պահանջ միմյանց չներկայացնեն, այդ թվում նաև դատական ծախսերի մասով:

9.Սույն հաշտության համաձայնագրով Կողմերը հայտնում են, որ հրաժարվում են դատարանի կողմից սույն հաշտության համաձայնագիրը դատական ակտով հաստատելուց հետո վերադաս դատարան բողոքելու իրենց իրավունքից:
10. Վերոգրյալի հիմքով Կողմերը դիմում են դատարանին և խնդրում են, որ դատարանը հաստատի սույն հաշտության համաձայնագիրը և կարճի գործի վարույթը:
11. Սույն հաշտության համաձայնագիրը կազմված է չորս օրինակից, որոնք ունեն միևնույն իրավաբանական ուժը:

Թիվ ԵՄԴ/0846/02/13 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի` Նաիրա Արմենակի Վասիլյանի ընդդեմ Արմենակ Հմայակի և Լիանա Արմենակի Վասիլյանների` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, կարճել` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:



ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԿՐՏՉՅԱՆ