Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ ԵԿԴ 2596(02)11
2013թվ.

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` հետևյալ կազմով

18.10.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. Ներսիսյանի
քարտուղարությամբ` Ս. Կիրակոսյանի
Կ. Մանուկյանի
հայցվորի ներկայացուցիչ` Է. Բադեմյանի
պատասխանող` Ս. Մովսիսյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

 

2013թ. հոկտեմբերի 18-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Միրմանի Մովսիսյանի (անձնագիր AK 0649959) ընդդեմ Սամվել Սանասարի Մովսիսյանի, երրորդ անձ «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության` ՍՊ ընկերության մասնակցի բաժնեմասը բնեղենով հատկացնելու, իսկ դրա անհանարինության դեպքում` դրա արժեքը վճարելու պահանջի մասին.


Պ
Ա Ր Զ Ե Ց


Հայցվորի դիրքորոշումը.

Դիմելով դատարան հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվոր Նարինե Մովսիսյանը հանդիսանում է «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից՝ 10 տոկոս բաժնեմասով։ Ընկերության մնացած 90 տոկոսի բաժնետեր է հանդիսանում պատասխանող՝ Սամվել Մովսիսյանը, որը հայցվորի նախկին ամուսինն է, որի հետ դատարանի վճռով ամուսնալուծվել են և ներկայումս գտնվում են անհաշտ հարաբերությունների մեջ։
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման ղեկավարի կողմից 30.09.2011թ. տրված թիվ ՎՄ-2/3984 գրության համաձայն՝ ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքը ներկայումս սեփականության իրավունքով գրանցված է «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության անվամբ։
Ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.12.2006թ. թիվ 2162371 վկայականի՝ ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 814«0քմ. մակերեսով հողամասից և դրա վրա գտնվող 76«44քմ. մակերեսով տաղավարից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցը« անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից« իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը« եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ։
Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով։

Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով»։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հորվածի համաձայն՝ «Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն՝ (...)
ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից« ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից.
զ) ընկերության լուծարման դեպքում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից։
Ընկերության մասնակիցներն ունեն նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ»։

Փատորեն« պատասխանող Սամվել Մովսիսյանն օրենքի ուժով պարտավոր է իրեն վճարել Ընկերությանը պատկանող գույքի իր բաժնեմասի արժեքը կամ այն պարտավոր է հատուցել բնեղենով։ Սակայն« հայցվորի և Սամվել Մովսիսյանի ներկայիս անհաշտ փոխհարաբերությունների պատճառով« վերջինս չի ցանկանում լսել հայցվորին և այդ հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ։
Ընկերության սեփականությունը հանդիսացող գույքը« այն է՝ ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքը« ներկայումս գտնվում է Սամվել Մովսիսյանի տիրապետման ներքո և վերջինս հայցվորին արգելում է նշված գույքի հետ որևէ առնչություն ունենալ։ Հետևաբար« այդ գույքը դատական կարգով պետք է բաժանվի և դրանից հայցվորին տրամադրվի նրա բաժինը։
Խնդրել է «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցված ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքից բնեղենով հայցվոր Ն. Մովսիսյանին հատկացնել իր բաժնեմասը« իսկ դրա անհնարինության դեպքում Սամվել Մովսիսյանից հօգուտ հայցվորի բռնագանձել նշված անշարժ գույքից նրա բաժնեմասի արժեքը։


Պատասխանողների դիրքորոշումը.

Պատասխանողը ներկայացնելով հայցադիմումի պատասխան հայտնել է, որ հանդիսացել է «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն և գույքի 90 տոկոս բաժնետեր։ Հայցվորը հանդիսացել է իր նախկին կինը և «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության մասնակից 10 տոկոս բաժնեմասով։
1996թվ. Երևանի առևտրի տան Երկքաղարդառի կողմից սեփականաշնորված տաղավարը մինչ օրս չի գործում իր ոչ բանուկ տարածքի պատճառով։
Ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.12.2006թ. թիվ 2162371 վկայականի՝ ք.Երևան, Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 814«0 քմ. մակերեսով հողամասից և դրա վրա գտնվող 76«44 քմ« մակերեսով տաղավարից տրված քաղաքապետարանի կողմից անհատույց սեփականաշնորման տարածքի իրավունքով։

«Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուծարվել է 2009 թվ-ին, որպեսզի հայցվորը ստանա ընտանեական նպաստ։
Բազմիցս դիմել է հայցվորին« «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության լուծարվելուց հետո անշարժ գույքի կադաստրային արժեքը վճարելու իրենց պարտավորությունը կատարելու« ֆիզիկական անձի վրա գրանցելու« նոտարական գրասենյակի միջոցով նորից իրենց բաժնեմասերի տերը լինելու մասին« սակայն հայցվորը արհամարելով իր առաջարկությունը նախընտրում է ավելի ցածր գնով ԴՀԱԿ-ի կողմից գնահատելուն և վաճառելուն« որը ձեռնատու չէ կողմերին։

Նարինե Մովիսյանի միջնորդությամբ ԴԱՀԿ-ի կողմից արգելանքի տակ է դրված Ռուստամյան փող. 49/1 հասցեում գտնվող խանութ տաղավարը։
Գույքահարկը կազմել է 500.000 ՀՀ դրամ« իսկ պատասխանողը վճարունակ չէ և չի կարող վճարել ոչ կադաստրային արժեքը, ոչ գույքահարկը և նախկին հարկային վճարները, բացի այդ պատասխանողը 1-ին խմբի հաշմանդամ ազատամարտիկ է, զրկված է ձախ աչքի տեսողությունից« աջ աջքի տեսողությունը կազմում է 0«03չ/, անաշխատունակ է« կենսագործունեության կտրուկ սահմանափակումներով« նյութապես անապահով« մշտապես ունի խնամքի« բուժման կարիք« դեղորայքների օգտագործումից է կախված նրա հետագա կենսունակությունը։

Պատասխանողը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո« նշանակված են մի շարք դեղորայքներ« որոնք նա անընդմեջ պետք է օգտագործի, իր ներկայիս վիճակը պահպանելու համար։ Այդ դեղորայքները շատ թանկ են և նրանց մի մասը Ս. Մովսիսյանը չի կարողանում գնել« քանի որ անվճարունակ է։ Հայցվորը հայցադիմումի մեջ նշել է« որ պատասխանողը ժամանակին չի վճարում ալիմենտը« սակայն այդպես չէ, պատասխանողը կատարում է իր վրա դրված ծնողական պատասխանատվությունը։
Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացնելով հայցադիմումի պատասխան հայտնել է« որ հայցվորի կողմից ներկայացված հայցն անհիմն Է, իրավազուրկ և ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ, հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով նշվել են որոշակի փաստական հանգամանքներ և վկայակոչվել են իրավական նորմերի պահանջներ։ Մինչդեռ« հայցվորը« ներկայացնելով նման պահանջ պարտավոր էր համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի ներկայացնել որևէ հիմնավորող« թույլատրելի և վերաբերելի ապացույց՝ ներկայացված պահանջը հիմնավորելու համար« ինչը չի արվել« որը վերջինս պարտավոր էր անելու։ Ուստի և հայցադիմումի հիմնավորումների բացակայության պարագայում հայցը գտնում է« որ իրավազուրկ է։

Ավելին« գտնում է« որ հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված իրավական նորմերի պահանջները ևս թույլ չեն տալիս« որպեսզի հայցապահանջը բավարարվի« քանի որ հայցվորը դրանց կիրառման համար կրկին որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել։

Դեռ ավելին« հայցադիմումի անհիմն և իրավազուրկ լինելը նաև հիմնավորվում է նրանով« որ սույն գործի քննության ընթացքում պարզվել« որ «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուծարվել է։ Հետևապես« նման պայմաններում« գտնում է« որ լուծարված կազմակերպության առկայության դեպքում հայցվորի կողմից որևէ պահանջ չի կարող ներկայացվել դատարանին« ինչը հիմք է տալիս պնդելու« որ ներկայացված հայցն իր պահանջներով ենթակա է մերժման կամ կարճման« այն հիմքով« որ ընկերությունը լուծարված է։
Դատարան ներկայացված հայցադիմումի պահանջներն անհիմն են և իրավազուրկ նաև այն հիմքով« որ հայցվորը պահանջն ուղղել է քաղաքացու դեմ« մինչդեռ« վերջինս« գտնում է« որ պետք է ընկերության դեմ ներկայացներ պահանջ« որը չի արվել« այսինքն« սույն գործով Սամվել Մովսիսյանը հանդիսանում է ոչ պատշաճ պատասխանող և հետևապես չի կարող որևէ պարտավորություններ կրել հայցվորի հանդեպ։ Ավելին« ինչպես վերը նշվեց արդեն« հայցվորի կողմից մատնանշված կազմակերպությունը լուծարված է« հետևապես հայցը չի կարող բավարարվել։
Ավելին« հայցվորի կողմից ներկայացնելով նման պահանջ. «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցված՝ ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքից բնեղենով ինձ հատկացնել իմ բաժնեմասը« իսկ դրա անհնարինության դեպքում Սամվել Մովսիսյանից հօգուտ ինձ բռնագանձել նշված անշարժ գույքից իմ բաժնեմասի արժեքը»« վերջինս որևէ իրավանորմ չի ներկայացրել« որի հիմքով Սամվել Մովսիսյանից հօգուտ իրեն հնարավոր կլիներ բռնագանձել նշված անշարժ գույքից իր բաժնեմասի արժեքը« իսկ հայցադիմումում մեջբերված իրավանորմերի պահանջները նման հնարավորություն հայցվորին չեն տալիս։ Ավելին« պատասխանողի վրա նման պարտավորություն այդ իրավանորմերի պահանջները չեն էլ դնում։

Վերը նշվածից ելնելով խնդրել է հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել։

Միաժամանակ« հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը« խնդրել է սույն վեճը լուծել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա։


3-րդ անձի դիրքորոշումը

3-րդ անձ «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերությունը լուծարվել է 29.07.2009թվ. համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքի։

Դատաքննությամբ հաստատված փաստերն են.

Պատասխանողը հանդիսացել է «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն և գույքի 90 տոկոս բաժնետեր, իսկ 10 տոկոս բաժնեմասով ընկերության մասնակից Նարինե Մովսիսյանը` հայցվորի նախկին կինը։

Ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.12.2006թ. թիվ 2162371 վկայականի՝ ք.Երևան, Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 814«0 քմ. մակերեսով հողամասից և դրա վրա գտնվող 76«44 քմ« մակերեսով տաղավարից, որը սեփականության իրավունքով գրանցված է եղել «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։
«Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուծարվել է 29.07.2009 թվ-ին։


Դատարանի պատճառաբանություններն ու հետևությունները.

Ուսումնասիրելով հայցադիմումը« հետազոտելով ներկայացված գրավոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ« դատարանը գտավ« որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի իրավական վերլուծությունը.

Համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի 1-ին կետի «Ընկերության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

Համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի կողմից 29.07.2009թվ. տրված տեղեկանքի «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերությունը լուծարվել է 29.07.2009թվ.
Հայցվորը պահանջ է ներկայցրել թեև Սամվել Մովսիսյանի նկատմամբ, սակայն պահանջում է «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության անվամբ 2006 թվ. սեփականության իրավունքով գրանցված ք. Երևանի Ռուստամյան փողոցի թիվ 49/1 հասցեի անշարժ գույքից բնեղենով իրեն հատկացնել իր բաժնեմասը« իսկ դրա անհնարինության դեպքում Սամվել Մովսիսյանից հօգուտ հայցվորի բռնագանձել նշված անշարժ գույքից նրա բաժնեմասի արժեքը, սակայն «Գեղեցիկ Անահիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուծարվել է, հետևապես« հայցվորի կողմից ներկայացված պահանջը առարկայազուրկ է։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով« դատարանը

 

 

ՎՃՌԵՑ



Նարինե Միրմանի Մովսիսյանի հայցն ընդդեմ Սամվել Սանասարի Մովսիսյանի, երրորդ անձ «Գեղեցիկ Անահիտ» ՍՊ ընկերության` ՍՊ ընկերության մասնակցի բաժնեմասը բնեղենով հատկացնելու, իսկ դրա անհանարինության դեպքում` դրա արժեքը վճարելու պահանջի մասին` մերժել։

Նարինե Միրմանի Մովսիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ« որպես չվճարված պետական տուրքի գումար։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2011թվ. որոշմամբ սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։



ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆ