Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԱՆԴ/0592/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` հետևյալ կազմով

10.01.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Աիդա Դավթյանի
քարտուղարությամբ` Ագնետա Հակոբյանի
հայցվորի ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
պատասխանող` ԱրամԳաբրիելյանի /անձնագիր`AH0349430/

Դռնբաց նախնական դատական նիստում, դատարանում, քննության ենթարկելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սեյրան Երեմի Գաբրիելյանի /անձնագիր AH0521217/ ընդդեմ Արամ Երեմի Գաբրիելյանի` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին.

 


Պ
Ա Ր Զ Ե Ց


1. Դատավարական նախապատմությունը.


Հայցվոր Սեյրան Երեմի Գաբրիելյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 03.04.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արամ Երեմի Գաբրիելյանի` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:

Դատարանի 04.04.2013 թվականի որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների համաձայն գործը նախապատրաստվել է դատաքննության:
Պատասխանող Արամ Երեմի Գաբրիելյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Դատարանի 16.04.2013 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ 15.05.2013 թվականին:

Պատասխանող Արամ Երեմի Գաբրիելյանը 29.04.2013 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում:

Դատարանի 30.04.2013 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:

Դատարանի 06.06.2013 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը

շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը:

21.11.2013 թվականին դատարան է մուտք եղել ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ պետական ոչ առևտրային կազմակերպության 06.11.2013 թվականի թիվ 13-00306դ եզրակացությունը:

Դատարանի 22.11.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է` կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալու կապակցությամբ և գործի քննությունը նշանակվել է 26.12.2013 թվականին:
Կողմերը 26.12.2013 թվականին նշանակված նախնական դատական նիստի ժամանակ ներկայացրել են հաշտության համաձայնություն և խնդրել են այն հաստատել վճռով:

Գործի քննությունն ավարտվել է 26.12.2013 թվականին և վճռի հրապարակման օր է հայտարարվել 10.01.2014 թվականը:


2.Կիրառելի իրավունքը /իրավական հիմքերը/


Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաuտատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն դատարանը չի հաuտատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակաuում է oրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և oրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըuտ էության:
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաuտատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաuտական փուլում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի կողմերի հաշտության համաձայնությունը հաuտատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքuտը):


3. Դատարանի իրավական վերլուծությունը

 

Պարզելով, որ ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, դատարանը գտավ, որ այն պետք է հաստատել վճռով:
Նկատի ունենալով, որ դատարանի 06.06.2013 թվականի որոշմամբ բավարարվել էր հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արժեքը կազմել է 59.400 ՀՀ դրամ և որ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ը խնդրել է ապահովել վճարման կատարումը, դատարանը գտավ, որ Սեյրան Երեմի Գաբրիելյանից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 59.400 ՀՀ դրամ, որպես փորձաքննության կատարման հետ կապված ծախսեր:

Դատական ծախսերին անդրադառնալով, դատարանն այդ հարցը համարեց լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 140-րդ, 1401-րդ հոդվածներով դատարանը`

Վ Ճ Ռ Ե Ց

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.


ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ք. Երևան 26 ՚ դեկտեմբերի 2013թ.


Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից` Սեյրան Երեմի Գաբրիելյանը (անձնագիր` AH 0521217, տրված 01.02.2008թ. 005 կողմից, հասցե` ք. Երևան, Մոլդովական 36-43), որի անունից Սեյրան Երեմի Գաբրիելյանի կողմից 06.02.2013թ-ին տրված լիազորագրի հիման վրա հանդես է գալիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88, գործունեության հասցե` ք. Երևան, Արշակունյաց 2), այսուհետ տեքստում կանվանվի ՙԿողմ 1՚, և մյուս կողմից` Արամ Երեմի Գաբրիելյանը (անձնագիր` AH 0349430, տրված 27.03.2007թ-ին 005-ի կողմից, հասցե` ք. Երևան, Մոլդովական 36-43), այսուհետ տեքստում կանվանվի ՙԿողմ 2՚, կնքեցինք սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին:

Սույն հաշտության համաձայնագրով Կողմերը եկան համաձայնության.

1. Կողմ 2-ը պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը կնքելու պահից 5 (հինգ) ամսվա ընթացքում Կողմերին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի 36 շենքի 43 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (Սեյրան Երեմի Գաբրիելյանին` 1/3-րդ մասով, Արամ Երեմի Գաբրիելյանին` 2/3-րդ մասով) վաճառելու համար գտնել գնորդ և վաճառել բնակարանը` բնակարանի վաճառքի հետ կապված անհրաժեշտ գործողությունները համաձայնեցնելով Կողմ 1-ի հետ, որի արժեքը պետք է լինի ոչ պակաս քան 15.100.000 (տասնհինգ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ գումար, իսկ 15.100.000 (տասնհինգ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքից պակասի դեպքում, նշված հասցեի բնակարանը վաճառել միմիայն Կողմերի երկուստեք համաձայնությամբ:
2. Կողմ 2-ը պարտավորվում է սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը վաճառելու պահին անմիջապես Կողմ 1-ին տրամադրել վերջինիս նշված բնակարանից պատկանող` 1/3-րդ մասի արժեքը` համապատասխան փաստաթուղթ կազմելով:
3. Կողմ 2-ը պարտավորվում է չխոչընդոտել Կողմ 1-ին կամ նրա ներկայացուցիչին վերջիններիս կողմից Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի 36 շենքի 43 բնակարանի վաճառքի համար, ինչպես նաև որևէ գործողություններ չկատարել, որոնք կհանգեցնեն Կողմ 1-ի կամ նրա ներկայացուցիչի կողմից նշված բնակարանի վաճառքի անհնարինության:
4. Կողմերը եկան համաձայնության, որ իրենց սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի 36 շենքի 43 բնակարանի վաճառքից առաջացած դրամական միջոցները Կողմերի միջև կբաշխվեն նրանց բաժիններին համապատասխան հետևյալ կերպով` ա) Սեյրան Երեմի Գաբրիելյանին` 1/3-րդ մասով, բ) Արամ Երեմի Գաբրիելյանին` 2/3-րդ մասով:

5. Եթե Կողմերին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի 36 շենքի 43 բնակարանը սույն հաշտության համաձայնագիրը կնքելու պահից 5 (հինգ) ամսվա ընթացքում չի վաճառվում, ապա Կողմերը համաձայնում են, որ նշված բնակարանը կվաճառվի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումը ապահովող ծառայության կողմից (ԴԱՀԿ ծառայություն)` հրապարակային սակարկությունների միջոցով, որից ստացված դրամական միջոցները Կողմերի միջև կբաշխվի նրանց բաժիններին համապատասխան` Սեյրան Երեմի Գաբրիելյանին` 1/3-րդ մասով, Արամ Երեմի Գաբրիելյանին` 2/3-րդ մասով:
6. Կողմերը եկան համաձայնության, որ Կողմ 1-ը իր կողմից ներկայացված սույն գործով հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարի վերադարձման պահանջ չի ներկայացնում, իսկ Կողմ 2-ը ստանձնում է բնակարանի վաճառքի, մինչ այդ պահն առաջացած բնակարանի կոմունալ և սպասարկման հետ կապված այլ վճարումներ, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու հետ կապված ողջ ծախսերի կատարման պարտականությունը:
7. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնագրի ստորագրմամբ չեն խախտվում 3-րդ (երրորդ) անձանց իրավունքները և սույն հաշտության համաձայնագիրը չի առնչվում 3-րդ (երրորդ) անձանց իրավունքներին և պարտականություններին:

8. Կողմերը եկան համաձայնության, որ սույն հաշտության համաձայնագրով սահմանված պայմանները կատարելուց հետո պարտավորվում են սույն դատական գործով վեճի և կողմերի միջև առկա խնդրի հետ կապված հետագայում որևէ պահանջ միմյանց նկատմամբ չներկայացնել, այդ թվում նաև դատական ծախսերի մասով:

9. Սույն հաշտության համաձայնագրով Կողմերը հայտնում են, որ հրաժարվում են դատարանի կողմից սույն հաշտության համաձայնագիրը դատական ակտով հաստատելուց հետո վերադաս դատարան բողոքելու իրենց իրավունքից:

10. Վերոգրյալի հիմքով Կողմերը դիմում են դատարանին և խնդրում են, որ դատարանը հաստատի սույն հաշտության համաձայնագիրը և կարճի գործի վարույթը:
11. Սույն հաշտության համաձայնագիրը կազմված է երեք օրինակից, որոնք ունեն միևնույն իրավաբանական ուժը:


Կողմ 1 Կողմ 2

Սեյրան Երեմի Գաբրիելյան     Արամ Երեմի Գաբրիելյան

ի դեմս ներկայացուցիչ`

փաստաբան Լևոն Բաղդասարյան


/ստորագրություն/ /ստորագրություն/


2. Սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սեյրան Երեմի Գաբրիելյանից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի բռնագանձել 59.400 /հիսունինը հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես դատարանի 06.06.2013 թվականի որոշմամբ նշանակված փորձաքննության կատարման հետ կապված ծախսեր:

4. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:.

5. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

6.Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՎԹՅԱՆ