Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԸ


"Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակ է դիմել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասի թիվ 126 վագոն-տնակի բնակիչ Ռազմիկ Նազարյանը, տեղեկացնելով, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է բնակարանը, սակայն ոչ միայն մինչեւ հիմա բնակարան չի ստացել, այլեւ պետական լիազոր մարմինը, ի դեմս քաղաքաշինության նախարարության, մերժել է դիմումը:

Ավերիչ երկրաշարժից անցել է քառորդ դար եւ ավելի: ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պարտավորություն վերցրեց` աղետի գոտին վերականգնել չորս տարում: Միգուցե վերականգներ, եթե իր կողմից ղեկավարվող երկիրը չքանդվեր: Նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք աղետի գոտին, որպես կույրաղիք, մնացել է ու մոռացվել: Իսկ պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը, որն աշխատանքի ավարտին գնում է տուն եւ գլուխը հանգիստ դնում բարձին, մոռացել է, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի տուն ունենալու իրավունք ունի, որ անձը չի կարող քառորդ դար ապրել վագոն-տնակում, որ այս տարիների ընթացքում կառավարության տասնյակ  որոշումներ են դուրս եկել` երկրաշարժի ժամանակ բնակարան ունեցած եւ կորցրած անձանց արտահերթ բնակարան հատկացնելու համար:

Ասում են` աղետի գոտու մարդիկ չեն ժպտում: Ինչպե՞ս ժպտա երկրաշարժի ժամանակ տունը կորցրած եւ 26 տարի վագոն-տնակում ապրող մարդը, երբ տվյալ վագոն-տնակի պիտանելիության ժամկետը 5 տարի է, երբ վագոն-տնակի հարեւանությամբ ավելի շատ առնետներ եւ այլ զեղուններ են բազմանում, իսկ այդ վագոն-տնակից դեպի անհայտություն արդեն երրորդ սերունդն է դուրս գալիս: 
Պետական լիազոր մարմինները, որոնք պարտավոր են ապահովել մինչեւ երկրաշարժը բնակարան ստացած եւ երկրաշարժի ժամանակ տունը կորցրած քաղաքացուն համապատասխան բնակմակերեսով, ՀՀ քաղաքացուն մեկ մեկի "պաս" տալով` վերջում հեղինակավոր մերժում են տալիս, իսկ մերժման տողերի տակ հասկանում ես, որ շատ բողոքելու դեպքում այլ խնդիրներ կունենաս: 
Տվյալ քաղաքացու դրվագով` պետական լիազոր մարմինը անսալով դիմումատուի հորդորները` իր ներկայությամբ իր բնակարանի խնդիրը քննարկելու պահանջը (ընդ որում, ի գիտություն տվյալ պաշտոնյայի, դա օրենքի պահանջն է), քննարկման է դրվում վերջինիս հարցը եւ որոշվում է, որ նախկինում արդեն իսկ քննարկվել եւ որոշվել է, որ քանի որ N օրդերի համաձայն` տվյալ դիմումատուի 7 անձից բաղկացած ընտանիքին, այդ թվում` դիմումատուին, համապատասխան որոշմամբ հատկացվել է բնակարան, դիմումատուի հարցը բնակարան ստանալու վերաբերյալ մերժում են: Երբ ուսումնասիրում ես տվյալ գործում եղած փաստաթղթերը հետեւյալ պատկերն է ի հայտ գալիս. որոշումը, որ իբր դիմումատուին հատկացրել են բնակարան, բացարձակ չի վերաբերում վերջինիս, քանի որ որոշման մեջ նրա անունն ուղղակի բացակայում է: Տվյալ որոշմամբ տրված օրդերում, չգիտես ինչու, հայտնվել է նաեւ դիմումատուի անունը, որը չի կարող լինել իրավաչափ, քանի որ օրդերը տրվում է որոշման հիման վրա, ուստի հետագայում օրդերը դիմումատուի մասով պետական լիազոր մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում: Այսքանից հետո, չցանկանալով խորանալ գործի փաստական հանգամանքների մեջ, ընդ որում, տվյալ որոշումը թեկուզ մերժման տեսքով, օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ պետք է լինի պատճառաբանված մերժում: Ի՞նչ է սա. պետական պաշտոնյայի կողմից անգործությո՞ւն, անտարբերությո՞ւն, թե Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմ: Սույն գործով ստեղծվել է աշխատանքային խումբ, օրենքով սահմանված կարգով տվյալ անձնավորության շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու պետական ատյաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` դատական ատյաններում: 

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

"Լեւ գրուպ" փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ: