Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՐԴՈՒ ՄԵՂՔՈՎ ԿԱՐՈՂ Է ՀՈՐ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ

 

Տղաս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Օրեր առաջ քննիչի որոշմամբ կալանք է դրվել սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարանի վրա, որտեղ 1/3-ի չափով բաժնեմաս ունի նաեւ տղաս: Ճի՞շտ է վարվել քննիչը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի պահանջի. գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագանձումը եւ դատական ծախսերն ապահովելու համար:

Այնքանով, որքանով ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածը` խարդախությունը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է, ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում տուժողը (տուժողները) կարող է օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հայց ներկայացնել տվյալ քրեական գործի շրջանակներում ընդդեմ Ձեր որդու: Առավելեւս Ձեր դիմումում նշում եք, որ Ձեր տղան մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ, ուստի քննիչի գործողությունները` կալանք դնել Ձեր անշարժ գույքի վրա, որտեղ 1/3-ի չափով բաժնեմաս ունի նաեւ մեղադրյալը, իրավաչափ է եւ օրինական:
Հետագայում, քաղ.հայցը բավարարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, եթե հնարավոր չեղավ Ձեր տղայի բաժինն առանձնացնել ընդհանուր գույքից, ապա Ձեզ կառաջարկեն շուկայական գնով գնել Ձեր տղայի բաժինը: Ողջամիտ ժամկետում Ձեր կողմից այն չգնելու պարագայում, ամբողջ անշարժ գույքը կարող է հրապարակային սակարկություններով վաճառվել` փոխանցելով Ձեզ` սեփականության իրավունքով պատկանող գույքի ողջ շուկայական արժեքը:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի

հիմնադիր նախագահ