Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ 

ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՑԸ


Դատարանը հայցս մերժեց` պատճառաբանելով, որ ես այդ տանը փաստացի չեմ բնակվել, ուստի չեմ կարող ձեռքբերման վաղեմության ուժով դառնալ այդ տան սեփականատերը: Մինչդեռ, այդ տանը կատարել եմ շինարարական աշխատանքներ, տասը և ավել տարի իմ կողմից է վճարվում այդ տան գույքահարկը, կոմունալ վճարները և այլն:

Արմեն

Պատասխան

Հարգելի Արմեն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածում ամրագրված է հետևյալ իրավանորմը. քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:

 

Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը պարտադիր պահանջ չի դիտում այնտեղ փաստացի բնակվելու պայմանը: Իմ կարծիքով բնակելի տան տիրապետումը կարող է ապացուցվել ոչ միայն այնտեղ փաստացի բնակվելով, այլ տվյալ բնակարանին ուղղված այնպիսի իրավաբանական գործողություններ կատարելով, ինչպիսիք են տվյալ բնակելի տան պահպանմանը, դրա հետ կապված ծախսեր կատարելը, երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից այն պահպանելը, որից պարզվում է, որ տվյալ անձն ունի արտահայտված հավակնություններ` տվյալ գույքի նկատմամբ, որպես իր սեփականի:

Եթե դատական ակտում, որպես հայցի մերժման հիմք է դիտվել միայն Ձեր այնտեղ փաստացի չբնակվելու հանգամանքը, կարծում եմ, որ տվյալ վճիռը չի կարող լինել իրավաչափ և հեղինակավոր` համահունչ գործող ներպետական օրենքներին և իրավակիրառ պրակտիկային:

ԵԱՔԴ 1272/02/08  2009թ-ի հուլիսի 24

 

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

"Լեւ գրուպ" փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ