ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Մեր բժշկական կենտրոնի հաճախորդներից մեկի հետ կնքված պայմանագրով, թեպետ ծառայությունը կատարվել է պատշաճ, սակայն ամիսներ անց հաճախորդի դիմումի հիման վրա, նաև հաշվի առնելով տվյալ անձի տարիքն ու այլ հիվանդության հետ կապված գործոններ, ամբողջ գումարը ետ վերադարձվեց: Այժմ տվյալ անձը կրկին դիմում է գրել, որ վնաս է կրել, կրկին գումար է ուզում: Իրավաչա՞փ է վերջինիս պահանջը: Պատասխան Դժվար է միանշանակ տալ պատասխան, այնքանով, որքանով կարիք կա ուսումնասիրել տվյալ գործը:
Ցանկանում եմ փաստել, որ իրավամբ Հայաստանում գործող իրավանորմը դնում է այն խաղի կանոնը, որը խախտելուց հետո գործում է վնասի հատուցման ինստիտուտը: Մասնավորապես, օրենքի ուժով վնասի հատուցման համար անհրաժեշտ է իրավունքը խախտած անձի ա). ոչ օրինաչափ վարքագծի, բ). վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի, գ). պատասխանողի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ավելին, այս երեք անհրաժեշտ պայմաններից թեկուզ մեկի բացակայության դեպքում, օրենքի ուժով վնասը ենթակա չէ հատուցման:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|