ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԻՌ
Դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունը, սակայն վճռով չի անդրադարձել դատական ծախսերին, մասնավորապես, պետական տուրքին: Պատասխան Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142 հոդվածի. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե չի լուծել դատական ծախսերի հարցը:
Անհրաժեշտ է սույնի հետ կապված դիմում ներկայացնել տվյալ դատարանին մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում: Այն դեպքում, երբ դատարանը մերժում է լրացուցիչ վճիռ կայացնել, այն կայացնում է որոշակի տեսքով, որը ենթակա է բողոքարկման:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|