ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ
Երկար տարիների իրավաբան եմ, աշխատել եմ տարբեր նախարարություններում, գերատեսչություններում, որպես իրավախորհրդատու: Դատի եմ տվել հարևանիս, քանի որ ճշտել եմ, որ հողազավթում է կատարել իմ հողամասից: Գործը գտնվում է դատարանում: Նիստի ժամանակ միջնորդեցի, որպեսզի դատական նիստը գրավոր արձանագրվի, այլ ոչ թե համակարգչի կողմից ձայնագրվի, քանի որ չեմ վստահում համակարգիչներին: Դատավորը միջնորդությունս մերժեց, որն ինձ կասկած հարուցեց և դատավորին բացարկ հայտնեցի, որը ևս մերժեց: Ուներ դատավարական իրավունք միջնորդությունս, նիստերն արձանագրելու հետ կապված, մերժելու:
Մամիկոն Պատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 2-րդ կետի ուժով. դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով, միաժամանակ համառոտագրման միջոցով: Դրանց բացակայության դեպքում արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով: Սույն իրավանորմի վերլուծությունից ակնհայտ է, որ համապատասխան գործող տեխնիկայի առկայության պայմաններում արգելվում է պարզ թղթային արձանագրումը, որի հիմքով ձեր միջնորդությունն իրավացիորեն մերժվել է դատարանի կողմից:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|