Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՄԻԱՅՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԸ
ԿԱՐՈՂ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԱՆՈՒՆԻՆ


Մամուլով և համացանցով հետևում ենքՇանթհեռուստաընկերություն ևԻրավունք Մեդիադատական վեճերին: Արդեն մի քանի նիստ է, ինչ տարբեր դատարաններում քննվող երկու ընկերությունների միջև ընթացող դատական նիստերը հետաձգվում են: Դուք ներկայացնում եքԻրավունք Մեդիաընկերության շահերը: Ասացեք, նման ձգձգումներով արդյո՞ք չի խախտվում դատարանի կողմից ողջամիտ ժամկետներում գործը լսելու վերջինիս պարտականությունը:

 

Մի խումբ ուսանողներ

Պատասխան

Այն ընկերությունները, ում անունը Դուք տվեցիք, իրավամբ համարվում են Հայաստանում և տարածաշրջանում լավագույն ընկերությունները, որը, կարծում եմ, պատիվ կբերի ցանկացած պետության: Միայն ազատ խոսք և ազատ մամուլ ունեցող երկրները կարող են ունանալ նմանատիպ դատական վեճեր, ինչը որ կա այս երկու ընկերությունների միջև: Փաստեմ, որ այս երկու ընկերությունների միմյանց դատել-դատվելով չի կարող նսեմացվել ոչ մեկի, ոչ մյուսի անունը: Ավելին, միայն արժանապատվություն ունեցող անձը կարող է տեր կանգնել իր անունին, իսկ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Տեղեկացնում եմ, որ կողմերը, ըստ էության, ցանկանում են, որպեսզի դատական բոլոր գործերն ավարտվեն հաշտությամբ, ինչի հիմքով ներկայացուցիչ փաստաբանների մակարդակով ընթանում են հաշտության բանակցություններ, որի հիմքով էլ դատական նիստերը հետաձգվում են, ուստի դատավարական ժամկետների խախտման մասին խոսք լինել չի կարող:

 

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

"Լեւ գրուպ" փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ