Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Վարչական գործ թիվ ՎԴ/4167/05/15

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
18.02.2016թ
ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ս. Հովակիմյան


քարտուղարությամբ`

Ն. Հովակիմյանի


Մասնակցությամբ`
Հայցվորի ներկայացուցիչ


Ժ. Սաֆարյանի

/արտոնագիր` թիվ 1744/

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ



 

Դռնբաց դատական նիստում, քննության առնելով վարչական գործն ըստ հայցի` Աշոտ Հայկազի Սարգսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության` վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց


1. Գործի դատավարական նախապատմությունը.

Աշոտ Հայկազի Սարգսյանը (այսուհետ նաև` Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև` Պատասխանող)` վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) 02.09.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Աշոտ Հայկազի Սարգսյանը հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելուց հետո` 15-օրյա ժամկետում, 10.09.2015 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության` վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 17.09.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ` այն ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը` 26.08.2015 թվականին, և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 03.11.2015 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/4167/05/15 վարչական գործի դատաքննությունը նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 08-ին։
Դատարանը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածով, գործի դատաքննությունը հետաձգել է։

Դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 18.02.2016 թվականին։

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.

Հայցվոր` Աշոտ Հայկազի Սարգսյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, հայտնել է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է թիվ ԱՐԴ/0008/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի` Աշոտ Հայկազի Սարգսյանի ընդդեմ Ավագ Գոգինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
06.03.2001 թվականի դատարանի թիվ ԱՐԴ/0008/02/08 որոշմամբ բավարարվել էր հայցի ապահովում կիրառելու մասին Աշոտ Սարգսյանի ներկայացված միջնորդությունը և դատական ակտը հանձնվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիր մարզային բաժին` հարկադիր կատարման։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում 19.03.2001 թվականին արգելանք էր դրվել ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքի վրա։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.10.2013 թվականի թիվ ԱՐԴ/0008/02/08 վճռի պահանջները կատարելու ընթացքում պարզվել է, որ պատասխանող Ավագ Գոգինյանը գույք չունի, այն դեպքում, երբ արգելանք էր կիրառվել վերջինիս պատկանող ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքի նկատմամբ։

Հայցի ապահովման միջոց հանդիսացող ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքը 08.05.2013 թվականին Մ. Գոգինյանն օտարել է Կարինե Մանուկյանին։

12.08.2014 թվականի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռ. Հովհաննիսյանը կայացրել է «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» որոշում, պարտապանի` Ավագ Գոգորյանի գույք չունենալու հիմքով։
Նշում է նաև, որ արգելանքի տակ գտնվող գույքն օտարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 48123714 քրեական գործը։
Թիվ 48123714 քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, «...որ Գագիկ Մուշեղյանը, ով 2001 թվականի դրությամբ հանդիսացել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի թիվ 7 հասցեում գտնվող բնակարանի վրա կալանք դնելու մասին որոշումը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանում չի ուղարկել, ինչի արդյունքում գույքը փաստացի արգելանքի չի վերցվել և օտարվել է, որով էական վնաս է պատճառել Աշոտ Սարգսյանի օրինական շահերին»։
12.03.2015 թվականի ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Մանանդյանի կողմից կայացվել է «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթն ընթացել է օրենքի պահանջների կոպտագույն խախտմամբ։
Վարչական մարմնի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ անգործություն, ինչով խախտվել են հայցվորի իրավունքները և օրինական շահերը։
Անգործությունը դրսևորվել է հետևյալ պարագայում.

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում 19.03.2001 թվականին արգելանք էր դրվել ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքի վրա։

ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքի վրա դրված արգելանքի մասին որոշումը վարչական մարմնի կողմից չի ուղարկվել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանում, ինչի պատճառով անշարժ գույքը արգելանքով չի ծանրաբեռնվել։ Օգտվելով վարչական մարմնի թույլ տված անգործությունից` 08.05.2013 թվականին պարտապան Ա. Գոգորյանը ՀՀ, ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բն. 7 հասցեի անշարժ գույքն օտարել է Կարինե Մանուկյանին։ Արդյունքում օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ պարտապանը գույք չունի և կատարողական վարույթը կասեցվել է։

Վերը նշված հանգամանքները պարզվել և հիմնավորվել են թիվ 48123714 քրեական գործի շրջանակներում և ամրագրվել են «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման մեջ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն։»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտեր` առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը։
Փաստորեն «Քրեական հետապնդում իրականացնելու մասին» որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և նրանում ամրագրված փաստերը վերստին ապացուցման կարիք չունեն։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռով նշել է, որ «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը։ Այդպիսով այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը։ Մինչդեռ, այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի։ Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարության և գործերի քննության անընդհատության սկզբունք) առանց դատական որոշումների կատարման երաշխիքների։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որը անհամատեղելի կլիներ օրինականության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել։ Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»։

Սույն պարագայում վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության հետևանքով խախտվել է հայցվորի «դատարան դիմելու իրավունք»-ը, քանի որ ներկայումս դատական ակտը փաստացի ի կատար չի ածվում նույն ոչ իրավաչափ անգործության հետևանքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` «Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Սույն պարագայում վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության հետևանքով հայցվորը կրել է գույքային վնաս և նպատակ է հետապնդում գույքային վնասի հատուցում ստանալու։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ և 97-րդ հոդվածների համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով` խնդրում է վարչական մարմնի անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ` Ժիրայր Սաֆարյանը` պնդելով վերը նշված հանգամանքները, պնդեց հայցապահանջն ամբողջությամբ և խնդրեց այն բավարարել։

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

Պատասխանող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, հայցադիմումի պատասխան չի ներկայացվել։
Պատասխանողը` պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, չի ապահովել ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին և չի խնդրել գործը քննել իրենց բացակայությամբ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, դատարանը որոշել է գործը քննել դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված, չներկայացած պատասխանողի բացակայությամբ։


4. Գործի փաստերը.

Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 06.03.2001 թվականի որոշմամբ հայցագնի` 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող` Ավագ Սամսոնի Գոգորյանի (ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բնակարան 7) գույքի` այդ թվում բնակելի տան, կամ դրամական միջոցների վրա։
2) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 30.10.2013 թվականի թիվ ԱՐԴ/0008/02/08 վճռով վճռվել է` «Բավարարել հայցը։

Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ հայցվոր Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել`

ա) 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես փոխառության պարտքի գումար.

բ) Նշված պարտքի գումարին, սկսած 26.06.2013 թվականից մինչև այդ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկվող, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ.
գ) 49725 /քառասունինը հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ որպես հայցադիմումի համար պետական տուրքի վճարած գումարի հատուցում։
Մերժել պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանի ներկայացուցիչ Աննա Վարդանյանի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու և այն մերժելու մասին։
Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված վերոնշյալ տոկոսների բռնագանձվելիք գումարի 2 /երկու/ տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար պետական տուրք։

Մասնակի` 49725 ՀՀ դրամի չափով լուծված համարել հայցադիմումի համար պետական տուրքի վճարման հարցը։»։
3) 12.08.2014 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռոմեն Հովհաննիսյանի կողմից կայացվել է որոշում` 07.02.2014թ. հարուցված թիվ 04-544/14 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցնելու մասին, համաձայն որի` հարկադիր կատարողը պարզել է, որ` «ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԴ/0008/02/08 կատարողական թերթի համաձայն պետք է Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 49725 ՀՀ դրամ որպես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև տոկոսների գումար։
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանին պատկանող գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել։»։
4) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Մանանդյանի 12.03.2015 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման համաձայն` թիվ 48123714 քրեական գործով հարկադիր կատարող Գագիկ Արծրունու Մուշեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար քրեական հետապնդում չի իրականացվել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետի 21.12.2015 թվականի թիվ Ե-7460 գրության համաձայն` 27.03.2001թ. հարուցված թիվ 04/298/01 կատարողական վարույթից լուսապատճեններ հնարավոր չէ տրամադրել, քանի որ ՀՀ ԱՆ 21.12.2004թ. թիվ 179-Ա հրամանի համաձայն թիվ 04/289/01 կատարողական վարույթը ոչնչացվել է։


5. Դատական ակտի պատճառաբանությունները և դատարանի եզրահանգումը.
Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունը, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ հայցն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանություններով.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։»։
Դատաքննությամբ հաստատվեց, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 06.03.2001 թվականի որոշմամբ հայցագնի` 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող` Ավագ Սամսոնի Գոգորյանի (ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բնակարան 7) գույքի` այդ թվում բնակելի տան, կամ դրամական միջոցների վրա։

Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ 12.08.2014 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռոմեն Հովհաննիսյանի կողմից կայացվել է որոշում` 07.02.2014թ. հարուցված թիվ 04-544/14 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցնելու մասին, համաձայն որի` հարկադիր կատարողը պարզել է, որ` «ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԴ/0008/02/08 կատարողական թերթի համաձայն պետք է Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 49725 ՀՀ դրամ որպես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև տոկոսների գումար։

Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանին պատկանող գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել։»։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 30.10.2013 թվականի թիվ ԱՐԴ/0008/02/08 վճռով վճռվել է` «Բավարարել հայցը։

Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ հայցվոր Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել`

ա) 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես փոխառության պարտքի գումար.

բ) Նշված պարտքի գումարին, սկսած 26.06.2013 թվականից մինչև այդ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկվող, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ.
գ) 49725 /քառասունինը հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ որպես հայցադիմումի համար պետական տուրքի վճարած գումարի հատուցում։
Մերժել պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանի ներկայացուցիչ Աննա Վարդանյանի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու և այն մերժելու մասին։
Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված վերոնշյալ տոկոսների բռնագանձվելիք գումարի 2 /երկու/ տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար պետական տուրք։

Մասնակի` 49725 ՀՀ դրամի չափով լուծված համարել հայցադիմումի համար պետական տուրքի վճարման հարցը։»։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` «1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարա¬բերու¬թյան առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։
2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։

3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։»։
Տվյալ դեպքում Հայցվորը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության` վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, համարելով, որ խախտվել են նրա` Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքները և ազատությունները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է վարչական վարույթ հարուցելու հիմքերը և վարույթ հարուցելը։
1. Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

ա) անձի դիմումը« բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից« բացառությամբ այն դեպքերի« երբ դիմումը կամ բողոքը« սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն« վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին)։
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից« որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը։
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը։»։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը։»։

Նշված իրավանորմերի մեկնաբանմամբ վարչական դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են այդ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը։»։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։»։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրածների, ներքին և անհատական իրավական ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերին։»։
Գործի քննությամբ պարզվեց, որ տվյալ դեպքում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 06.03.2001 թվականի որոշմամբ հայցագնի` 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող` Ավագ Սամսոնի Գոգորյանի (ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բնակարան 7) գույքի` այդ թվում բնակելի տան, կամ դրամական միջոցների վրա։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 30.10.2013 թվականի թիվ ԱՐԴ/0008/02/08 վճռով վճռվել է` «Բավարարել հայցը։

Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ հայցվոր Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել`

ա) 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես փոխառության պարտքի գումար.

բ) Նշված պարտքի գումարին, սկսած 26.06.2013 թվականից մինչև այդ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկվող, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ.
գ) 49725 /քառասունինը հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ որպես հայցադիմումի համար պետական տուրքի վճարած գումարի հատուցում։
Մերժել պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանի ներկայացուցիչ Աննա Վարդանյանի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու և այն մերժելու մասին։
Պատասխանող Ավագ Սամսոնի Գոգորյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված վերոնշյալ տոկոսների բռնագանձվելիք գումարի 2 /երկու/ տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար պետական տուրք։

Մասնակի` 49725 ՀՀ դրամի չափով լուծված համարել հայցադիմումի համար պետական տուրքի վճարման հարցը։»։
12.08.2014 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռոմեն Հովհաննիսյանի կողմից կայացվել է որոշում` 07.02.2014թ. հարուցված թիվ 04-544/14 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցնելու մասին, համաձայն որի` հարկադիր կատարողը պարզել է, որ` «ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԴ/0008/02/08 կատարողական թերթի համաձայն պետք է Ավագ Սամսոնի Գոգորյանից հօգուտ Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 49725 ՀՀ դրամ որպես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև տոկոսների գումար։
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանին պատկանող գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել։»։
Դատարանը նաև արձանագրում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Մանանդյանի 12.03.2015 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման` թիվ 48123714 քրեական գործով հարկադիր կատարող Գագիկ Արծրունու Մուշեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար քրեական հետապնդում չի իրականացվել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, սակայն նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գագիկ Մուշեղյանը, ով 2001 թվականի դրությամբ հանդիսացել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի թիվ 7 հասցեում գտնվող բնակարանի վրա կալանք դնելու մասին որոշումը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանում չի ուղարկել, ինչի արդյունքում գույքը փաստացի արգելանքի չի վերցվել և օտարվել է, որով էական վնաս է պատճառել Աշոտ Սարգսյանի օրինական շահերին։
12.03.2015 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ պարզվել է նաև, որ նախաքննության ընթացքում առգրավվել է Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի 7 հասցեում գտնվող բնակարանի կադաստրային գործը, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարող Գ. Մուշեղյանի կողմից կայացված որոշումը բացակայում է կադաստրային գործում։ Դրա հիման վրա էլ կադաստրի Արմավիրի մարզային ստորաբաժանման կողմից Ավագ Գոգորյանի կնոջ՝ Վերգուշ Գրիգորի Ավետիսյանի 06.05.2013թ. դիմումին ի պատասխան 08.05.2013թ. տրամադրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ նշված բնակարանի նկատմամբ սահմանափակումներ չկան։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։»։
Նշված դրույթն ամրագրել է վարչական մարմնի կողմից փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման սկզբունքը, ինչը ենթադրում է, որ վարչական մարմինը պարտավոր է տվյալ վարույթով ապահովել գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և անաչառ քննարկումը` գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով։ Գործի բազմակողմանի քննարկումն իրենից ներկայացնում է վարույթի առարկային առնչվող բոլոր հարցերի պարզաբանումը, իսկ յուրաքանչյուր հարց պետք է պարզաբանվի լրիվ ծավալով` առանց որևէ հանգամանք բաց թողնելու և տվյալ գործին առնչվող բոլոր հարցերի համակցությամբ, քանի որ յուրաքանչյուր հարցի պարզաբանումը, ըստ էության, հանգեցնում է գործի քննության ամբողջականությանը։ Բացի այդ, գործը պետք է քննարկվի առկա բոլոր հարցերի հստակ լուծմանը համապատասխան` օրենքի պահանջների հետ համադրմամբ։ Ընդ որում, գործի բազմակողմանի քննարկումը վարչական մարմնի պարտականությունն է։
Վերը շարադրված իրավական նորմերի և փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ Պատասխանողը պատշաճ չի իրականացրել իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես` Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի թիվ 7 հասցեում գտնվող բնակարանի վրա արգելանք դնելու մասին որոշումը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանում չի ուղարկել, ինչի արդյունքում գույքը փաստացի արգելանքի չի վերցվել և օտարվել է, և 12.08.2014 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռոմեն Հովհաննիսյանի կողմից կայացվել է որոշում` 07.02.2014թ. հարուցված թիվ 04-544/14 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցնելու մասին, պատճառաբանելով, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապանին պատկանող գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել, և դա այն դեպքում, երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դեռևս 06.03.2001 թվականի որոշմամբ հայցագնի` 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող` Ավագ Սամսոնի Գոգորյանի (ք. Արմավիր, Մաշտոցի 3 շենք, բնակարան 7) գույքի` այդ թվում բնակելի տան, կամ դրամական միջոցների վրա, հետևաբար դատարանը գտնում է, որ Պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ է, արդյունքում, այն հիմք է հանդիսացել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման անհնարինությանը։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, իսկ 8-րդ մասի համաձայն` պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Սույն գործով հայցադիմումը Հայցվորի կողմից 26.08.2015 թվականին ներկայացվել է ՀՀ վարչական դատարան, Պատասխանողի կողմից դատարան չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, ինչը դատարանը գնահատում է որպես Պատասխանողի կողմից Հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ Հայցվորի պահանջն ենթակա է բավարարման։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` «Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։»։
Դատարանը տվյալ գործով այլ դատական ծախսեր չի արձանագրել, բացի պետական տուրքից։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը« որի դեմ կայացվել է վճիռ« կրում է մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով« ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե`

1) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ...։
Նկատի ունենալով, որ Աշոտ Հայկազի Սարգսյանը 19.08.2015 թվականի վճարման հանձնարարագրի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել 4000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտ Հայկազի Սարգսյանի հայցն ենթակա է բավարարման, ուստի դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման նաև Հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 4000 ՀՀ դրամի չափով։


Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը

ՎՃՌԵՑ

1. Աշոտ Հայկազի Սարգսյանի հայցը բավարարել։

Ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործությունը` ուղղված Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի թիվ 7 հասցեում գտնվող բնակարանի վրա արգելանք դնելու մասին որոշումը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանում չուղարկելու հետ կապված։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության

նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Աշոտ Հայկազի Սարգսյանի բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։

3. Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։
4. Վճիռը կամովին չկատարելու դեպքում, դա կկատարվի հարկադրաբար` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։




ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ