ՀԱՐԿԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ:
«ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՏՂԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է» - Օրենքով սահմանված կարգով բնակարանի վարձակալության պայմանագիր եմ կնքել: Վճարումները կատարում եմ ժամանակին: Թեպետ պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, սակայն սեփականատիրոջ տղան անհարկի անհանգստացնում է մեզ` ստիպելով, որ պայմանագիրը լուծենք եւ տնից դուրս գանք: Ինչպե՞ս վարվեմ: Գայանե Երկրորդ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278 հոդվածը սահմանում է սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես, սեփականատիրոջ մի շարք իրավունքներ պատկանում են նաեւ Ձեզ, ով չնայած սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է պայմանագրով նախատեսված հիմքով, ուստի Դուք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի ուժով կարող եք դիմել դատական պաշտպանության` վերացնելու Ձեր իրավունքների ամեն մի խախտում, անգամ եթե այդ խախտումները զուգորդված չեն տիրապետումից զրկելու հետ:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԵՆԹԱԿԱՆ - Դիմել եմ Երեւանի քաղաքապետարան` հողահատկացման որոշում ստանալու համար: Կարճ ժամանակ անց ստացել եմ դիմումի մերժում` գրավոր: Արդյոք այս մերժումը կարելի՞ է դիտել որպես վարչական ակտ եւ բողոքարկել դատարանում:
«Լեւ գրուպ» փաստաբանականգրասենյակի հիմնադիր նախագահ
|