«ԴԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆՍ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼ» - 800.000 դրամի չափով գումարի բռնագանձման վճիռ կա իմ դեմ: Գործը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, որը ցանկանում է տունս աճուրդով վաճառել: Պարտատիրոջ հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որպեսզի ամսական 100 դոլարի չափով վճարեմ: Ի՞նչ անենք, որպեսզի տունս աճուրդի չգնա: ՍԵՐՈԲ, ք. Երեւան -Օրենսդիրը հնարավորություն է տալիս կողմերին հաշտության համաձայնություն կնքել նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու, այն է՝ դատարանի վճռի հարկադիր կատարման փուլում: Դրա համար անհրաժեշտ է հաշտության համաձայնությունը պատրաստել գրավոր, ստորագրել եւ ներկայացնել հարկադիր կատարողին, որը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել կատարողական թերթ տված դատարան: Հարկադիր կատարողի դիմումը հիմք է, որպեսզի դատարանն արագացված դատաքննության կարգով վերանայի նախկինում կայացրած վճիռը եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի ուժով կայացնի նոր դատական ակտ, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում շարադրել կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
ՔԱՆԻ՞ ԱՄՍՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՍԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|