Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Իրավունքը գիտություն է  բարու և  արդարի   մասին: Այս իրավանորմով է ղեկավարվում "Լեվ Գրուպ"  փաստաբանական գրասենյակն իր հիմնադրման պահից:

"Լեվ Գրուպ "` Ձեր լավագույն  պաշտպանն իրավունքների խախտման պահից մինչև խախտման վերացումը:

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ԲԱՆԿ-ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Բանկիրն անձ է, ով մեկնում է քեզ հովանոցը, երբ արեւ է
եւ հետ է վերցնում այն, երբ սկսվում է անձրեւը:
Մարկ Տվեն

Բանկը, լինելով փող վաճառող կառույց, ինքն է դնում ու պարտադրում խաղի կանոնները` ամրագրելով այն գործող իրավանորմով: Օրենքի ուժով կողմն ազատ է բանկից փոխառությամբ վերցնելու կամ չվերցնելու գումար եւ, որպես կանոն, կողմն է գնում բանկի դուռը` կնքելու փոխառության եւ վարկային պայմանագրեր: Հետագայում, մտնելով վարկային փոխառության պարտավորությունների տակ, այնուհետեւ չկատարելով կամ թերի կատարելով պայմանագրային պարտավորությունները` արդյունքում կորցնում է ամենն ու համալրում օրենքով բոմժերի քանակը:Պետությունն այս հարաբերություններում ընդունում է չեզոք դիրք եւ չի միջամտում: Ըստ էության, իրավաչափ է ե՛ւ բանկի, ե՛ւ քաղաքացու (իրավաբանական անձի) պայմանագրային իրավահարաբերություններն ու պայմանագրային պարտավորությունների չկատարման ժամանակ իրավական հետեւանքների առաջացումը եւ պետության չմիջամտելու քաղաքականությունը մինչեւ այն պահը, երբ նմանօրինակ գործերը մասշտաբային առումով չնչին տոկոս են կազմում: Բայց, երբ դատական գործերի հրապարակային սակարկությունների առյուծի բաժինը կազմում են գումարի բռնագանձման գործերը, երբ ամբողջ գյուղերով ու թաղամասերով պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով կորցնում են սեփականության իրավունքով իրենց պատկանող միակ տունը, հողը, բիզնեսը, այդտեղ պետության միջամտությունը պետք է լինի պարտադիր պայման: Մասնավորապես.
1. Իր երկրի քաղաքացու, տարիներ շարունակ իրեն հարկ վճարած իրավաբանական անձի փոխարեն պետք է փակի բանկի պարտքը` պարտապանի կողմից որոշակի ժամկետում այն հետ ստանալու պայմանով, իսկ հանցակազմի առկայության պայմաններում` ենթարկել քրեական պատասխանատվության:
2. Անհրաժեշտության դեպքում իր երկրի քաղաքացուն (իրավաբանական անձին) պետական միջոցների հաշվին պետք է իրականացնի նվազագույն տոկոսադրույքով եւ երկարաժամկետ վարկավորում:
3. Օրենքի ուժով պետք է արգելել պարտապանի այնպիսի գույքի օտարումը` պարտավորությունները չկատարելու դեպքում, որը վերջինիս միակ ապրելու տեղն է կամ` ապրուստի միակ միջոցը:
4. Օրենքի ուժով պետք է կիրառվի ֆորսմաժորի ինստիտուտը:
Օրինակ 1. Եթե փոխառությամբ վերցված գումարն օգտագործվել է հացահատիկ ցանելու, բայց կարկուտի, ջրհեղեղի, երաշտի հետեւանքով անձը չի ստացել դրա եկամուտը, ապա դրա ռիսկի կրողը չի կարող տվյալ անձը լինել: 
Օրինակ 2. Եթե անձը ներկայացնում է բիզնես-ծրագիր, որը հաստատվում է բանկի կողմից եւ տրամադրվում է համապատասխան գումար, սակայն ոչ տվյալ անձի մեղքով տվյալ բիզնեսից վերջինս չի ստանում եկամուտ, ապա տվյալ ռիսկը հավասարապես պետք է բաշխվի կողմերի միջեւ:
Երկրում պարարտ հող է ստեղծված բանկերի համար` պարտապանի սնանկության հաշվին ստանալու գերշահույթ, որը, ըստ իս, կործանարար է լինելու երկրի համար:
«Վարկ» եզրույթը ծագել է լատիներեն credo բառից, որը նշանակում է վստահություն:
Այսօր վարկերի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են քայքայվում ու բռնում օտար ճանապարհներ կամ համալրում նպաստառուների ցուցակը:
Ակնհայտ է, որ ամուր եւ կայուն բանկային համակարգը ձեռքբերում է, որն առկա է երկրում, բայց դրա օգտակար գործողության գործակիցը վաղը լինելու է զրո, քանի որ իրական սպառողը` երկրի քաղաքացին, իր կամքից անկախ դառնում է ոչ վստահելի, դառնում է անկանխատեսելի` կորցնելով գեներով եկած ու փոխանցված ամենասրբագույնը` օջախը, ընտանիքը` բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով, քանի որ դրանից հետո այլեւս կորցնելու ոչ մի բան չունի:
Որպես վերջաբան` պետական լիազոր մարմնի փորձագետները կարող են եւ պարտավոր են համալիր փորձաքննություն անել եւ հաշվել, թե այս գործառույթների արդյունքում ինչ է կորցնում պետությունը եւ ինչ է շահում:
Հարգելի  ընթերցող, մի քանի օրից կավարտվի 2016 թվականը: Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին: 2017թ.-ը թող լինի խաղաղության եւ բեղմնավոր աշխատանքի, բարեկեցության տարի, որի կրողն ու պատասխանատուն պետք է լինի կառավարությունը: Ցանկալի է, որպեսզի ստորեւ ներկայացվող հոդվածը լինի օգտակար պետական լիազոր մարմինների համար:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեվ Գրուպ» փաստաբանական 
գրասենյակի հիմնադիր նախագահ