Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ 2-1587/2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
03.08.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
սկզբնական հայցվորի ներկայացուցիչ`

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

հակընդեմ հայցվոր` Հ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում Երևան քաղաքում 2006թ. օգոստոսի 3-ին քննեց գործն ըստ սկզբնական հայցի Գոհար Հակոբյանի ընդդեմ Հրածին Վարդանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին և Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Գոհար Հակոբյանի սեփականության վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Սկզբնական հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ Արշակունյաց փողոցի 286 տունը սեփականության իրավունքուվ պատկանում է իր վստահորդ Գոհար Հակոբյանին: Վերը նշված հասցեի տարածքում է գտնվել 21 քմ մակերեսով խորդանոցը, որը հակընդդեմ հայցվոր Հրածին Վարդանյանի կողմից ապօրինի քանդել և իր վստահորդի հողատարածքի վրա կառուցել է պարիսպ, որով խախտել է իր վստահորդի որպես սեփականատիրոջ իրավունքները: Դատարանից խնդրեց պարտավորեցնել Հրածին Վարդանյանին վերացնել ապօրինի կառուցած շինությունը և հետ վերադարձնել ապօրինի զավթած տարածքը իր վստահորդին, իսկ հակընդդեմ հայցը մերժել անհիմն լինելու պատճառով: Հակընդդեմ հայցվոր Հրածին Վարդանյանը /անձնագիր AE 0597244 տրված 29.06.2000թ. 003- ի կողմից, սոց. քարտ 6009560632/ հայցի դեմ առարկեց և դատարանին հայտնեց, որ 13.06.1995թ. նոտարական կարգով չվավերացված պայմանագրով Արշակունյաց պողոտայի թիվ 286 տան նախկին սեփականատեր Շուշիկ Վարդանյանից գնել է վեր նշված հասցեի վերջինիս պատկանող 21քմ մակերեսով շինությունը /խորդանոց/: 1997թ. ինքը շինությունը քանդել վեր է ածել հողամասի և պարսպով առանձնացրել է հարևան հողամասից ու օգտագործում է որպես ճանապարհ: 2000թ. նախկին սեփականատիրոջից Գոհար Հակոբյանի կողմից տունը գնելու ժամանակ արդեն իսկ 21 քմ մակերեսով շինությունը չի եղել: Իսկ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Էրեբունի□ տարածքային ստորաբաժանման կողմից 27.10.2000թ. Հակոբյանի անվամբ տրված թիվ 0257862 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է հին հատակագծի հիման վրա, նրանք տեղում չափագրում չեն կատարել, որի պատճառով թյուրիմացաբար 21 քմ մակերեսով գոյություն չունեցող խորդանոցը ընդգրկվել է նոր սեփականության վկայականում: Այդ տարածքը 1995թ.-ից մինչև օրս բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործվում է իր կողմից: Դատարանից խնդրեց սկզբնական հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել և մասնակիորեն` 21 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Էրեբունի□ տարածքային ստորաբաժանման կողմից 27.10.2000թ. Գոհար Հակոբյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ձեռքբերման ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 21 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Լսելով կողմերին և ուսումնասիրելով քաղաքացիական գործում ներկայացված փաստաթղթերը, դատարանը գտնում է, որ սկզբնական հայցն անհիմն է, իսկ հակընդդեմ հայցը բխում է ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածի պահանջներից և ենթակա է բավարարման: Դատաքննությամբ հիմնավորվեց, որ Հրածին Վարդանյանը 13.06.1995թ. ներքին առուծախի պայմանագրով Արշակունյաց պողոտայի թիվ 286 տան նախկին սեփականատեր Շուշիկ Վարդանյանից գնել է վերջինիս պատկանող 21քմ մակերեսով շինությունը /խորդանոց/: Գնելուց հետո Վարդանյանը 1997թ. այդ շինությունը քանդել է և առաջացած բացվածքը ճշտելով այդ 21 քմ հողամասը պարսպով առանձնացրել է Շուշիկ Վարդանյանի հողամասից ու օգտագործել է որպես ճանապարհ: Վերը նշվածը հիմանվորվել է նաև □ՀՀ Փորձագիտական կենտրոն□ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված թիվ 1450607 եզրակացությամբ, համաձայն որի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող տան ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծի թիվ 3 խորդանոցի երեք հատ պատերը կարող էին ունենալ քանդման 5-8 տարվա վաղեմություն: Հիմնավորվել է նաև, որ Գոհար Հակոբյանի կողմից Արշակունյաց պողոտայի թիվ 286 տունը գնելու պահից տեղյակ է եղել, որ այդ վիճելի տարածքում եղած խորդանոցը և տարածքը Հրածին Վարդանյանի կողմից գնվել է, խորդանոցը քանդվել է և հողատարածքը օգտագործվում է որպես ճանապարհ: Այսպիսով գործի դատաքննությամբ հիմնավորվեց, որ Հրածին Վարդանյանը 1995թ.-ից ավելի քան 11 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այդ 21 քմ մակերեսով հողատարածքը որպես սեփական գույք: ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածի 1-ին կետի համաձայն քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132, 138 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Գոհար Հակոբյանի սկզբնական հայցն ընդդեմ Հրածին Վարդանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին մերժել անհիմն լինելու պատճառով: Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Գոհար Հակոբյանի սեփականության վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցը բավարարել: Մասնակիորեն անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Էրեբունի□ տարածքային ստորաբաժանման կողմից 27.10.2000թ. Գոհար Հակոբյանի անվամբ տրված թիվ 0257862 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` թիվ 3 խորդանոցի մասով /21քմ/ և ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել Հրածին Վարդանյանի սեփականության իրավունքը այդ 21 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Պետ. տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` 15 օրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ ` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ

 

* * *


Գործ թիվ 07-240/2007թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
12.01.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
դատավորներ` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ԴԱՎԹՅԱՆ
մասնակցությամբ` հայցվոր Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
հայցվորի ներկայացուցիչ`
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
պատասխանող` Հ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

2007թ. հունվարի 12-ին Երևանում, վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի /դատավոր` Գ. Խանդանյան/ 03.08.2006թ.-ին կայացված վճռի դեմ սույն քաղաքացիական գործով հայցվոր Գ. Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Գ. Հակոբյանի ընդդեմ Հրածին Վարդանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, ըստ հակընդդեմ հայցի Հրածին Վարդանյանի ընդդեմ Գ.Հակոբյանի`սեփականության վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը. Հայցվորի ներկայացուցիչ Վ. Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանում պնդեց հայցը առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները, առարկեց հակընդդեմ հայցի դեմ և հայտնեց, որ Արշակունյաց փողոցի 286 տունը սեփականության իրավունքով պատկանում է իր վստահորդ Գոհար Հակոբյանին: Վերը նշված հասցեի տարածքում է գտնվել 21քմ մակերեսով խորդանոցը, որը հակընդդեմ հայցվոր Հրածին Վարդանյանն ապօրինի քանդել և իր վստահորդի հողատարածքի վրա կառուցել է պարիսպ, որով խախտվել է իր վստահորդի որպես սեփականատիրոջ իրավունքները: Խորդանոցը գտնվել է Գոհար Հակոբյանի անվամբ տրված թիվ 0257862 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծի երեք համարի տակ գտնվող տարածքում: Վերաքննիչ դատարանից խնդրեց հայցը բավարարել, պարտավորեցնել Հրածին Վարդանյանին վերացնել ապօրինի կառուցված շինությունը և հետ վերադարձնել ապօրինի զավթած տարածքն իր վստահորդին, իսկ հակընդդեմ հայցը մերժել անհիմն լինելու պատճառով: Պատասխանող Հ. Վարդանյանը վերաքննիչ դատարանում առարկեց հայցի դեմ, պնդեց հակընդդեմ հայցը, նախկինում տրված բացատրությունները և հայտնեց, որ 13.06.1995թ-ին նոտարական կարգով չվավերացված պայմանագրով Արշակունյաց պողոտայի թիվ 286 տան նախկին սեփականատեր Շուշիկ Վարդանյանից գնել է վերը նշված հասցեի վերջինիս պատկանող 21քմ մակերեսով շինությունը /խորդանոց/: 1997թ-ին ինքը շինությունը քանդել, վեր է ածել հողամասի և պարսպով առանձնացրել է հարևան հողամասից ու օգտագործում է որպես ճանապարհ: 2000թ.-ին նախկին սեփականատիրոջ Գոհար Հակոբյանի կողմից տունը գնելու ժամանակ արդեն իսկ 21քմ մակերեսով շինությունը չի եղել: Իսկ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Էրեբունի□ տարածքային ստորաբաժանման կողմից 27.10.2000թ. Հակոբյանի անվամբ տրված թիվ 0257862 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է հին հատակագծի հիման վրա, նրանք տեղում չափագրում չեն կատարել, որի պատճառով թյուրիմացաբար 21քմ մակերեսով գոյություն չունեցող խորդանոցը ընդգրկվել է նոր սեփականության վկայականում: Այդ տարածքը 1995թ.-ից մինչև օրս բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործվում է իր կողմից: Վերաքննիչ դատարանից խնդրեց հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն 21քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Էրեբունի□ տարածքային ստորաբաժանման կողմից 27.10.2000թ. Գոհար Հակոբյանի անվամբ տրված թիվ 0257862 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 21քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Լսելով կողմերին, վերլուծելով և գնահատելով քաղ. գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին ենթակա է մերժման, իսկ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ: Գործի նյութերով հիմնավորված է, որ Գոհար Հակոբյանը 13.10.2000թ.-ի նոտարական կարգով կնքված առուվաճառքի հիման վրա գնել է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 286 տունը և 27.10.2000թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից ստացել է թիվ 0257862 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Գ. Հակոբյանը 02.11.2005թ.-ին դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ին Երևանի, Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստանալու համար, սակայն 04.11.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ առանց իրավահաստատող փաստաթղթերի քանդված են օրինական շինությունները, պակասել է հողամասի չափը, տեղում առկա են ինքնակամ շինություններ և չեն կատարված սահմանված վճարումները: Ըստ 13.06.1995թ. առուվաճառքի պայմանագրի ես` Աբաջյան Շուշիկս, ապրել եմ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում: 1995թ.-ին Ռուսաստանից եկա ծնողներիս տեսնելու, գումար չունեի, որ հետ գնայի: Կարիքից ելնելով վաճառեցի ինձ պատկանող 21քմ տուալետը Հրածին Վարդանյանին 200 ԱՄՆ դոլարով, տոմս առա գնացի ամուսնուս մոտ: Առք ու վաճառքին ներկա են եղել հարևանները: Որի համար պատասխանատու եմ: 07.07.2006թ. շինարարատեխնիկական փորձաքննության թիվ 1460607 եզրակացության համաձայն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող տան ըստ հատակագծի թիվ 3 շինության դիմացի պատը, որը փորձաքննության կատարման դրությամբ ծառայում է որպես պարիսպ, ըստ օգտագործված շինանյութերի, պատում առկա տարաբնույթ ճաքերի, ֆիզիկական մաշվածության աստիճանի ունի կառուցման մոտ 30 տարվա վաղեմություն, այն չի քանդվել, սակայն նրանում նախկինում առկա երկու դռան բացվածքները լցոնվել են պեմզաբետոնյա բլոկներով, որոնք շարված են ցեմենտ ավազային շաղախով և ծախսված շինանյութերի չափերի ու կառուցման տարրերի ոճի կարող են ունենալ 7-15 տարվա վաղեմություն: Նշված որպես պարիսպ օգտագործվող նախկին բետոնյա պատը իր կառուցվածքով, օգտագործված շինանյութերով, կոնստրուկտիվ տարրերով չափերով տարբերվում է դրան երկու կողմերից կից տուֆե և պեմզաբետոնե բլոկներով շարված պարիսպներից: Սակայն պետք է նշել, որ պարսպի նշված հատվածի նախկինում առկա բացվածքների լցոնված շարվածքում օգտագործված շինյանութերը նմանատիպ են Գ. Հակոբյանի և Հ. Վարդանյանի կողմից օգտագործվող հողատարածքները տարանջատող պարիսպում առկա փայտյա դռան Գ. Հակոբյանի հողամասից դիտելու դեպքում, ձախ գտնվող 15 տարուց ավելի վաղեմություն ունեցող պարիսպում օգտագործված շինություններին: Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող տան ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծի թիվ 3 խորդանոցի երեք հատ պատերը կարող էին ունենալ քանդման 5-8 տարվա վաղեմություն: Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում գտնվող Գ. Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքի մակերեսը կազմում է` 385.9 քմ, որի մեջ չի ընդգրկվել և վերջինիս կողմից չի օգտագործվում ըստ հատակագծի թիվ 3 խորդանոցի զբաղեցված մակերեսը` 25.0քմ: Հարկ է նշել, որ Գ. Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքի մակերեսը կազմում է` 385.9 քմ. փոքր է վերջինիս սեփականության իրավունքով հասանելիք հողամասի մակերեսից` 400.0քմ-ից, 14.1 (400.0-385.9) քմ-ով, իսկ ըստ հատակագծի թիվ 3 խորդանոցի զբաղեցրած մակերեսի` 25.0քմ-ի, հաշվարկմամբ Գ. Հակոբյանի հողատարածքի մակերեսը կգերազանցի վերջինիս սեփականության իրավունքով հասանելիք հողատարածքի մակերեսը` 10.9քմ-ով: Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 30.12.2006թ. տեղեկանքի` համաձայն Արշակունյաց 286 տան հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի տվյալների` նշված հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայագրում նշված հ. 3 շինության ներքին մակերեսը կազմում է 21.0քմ արտաքինը` 23.68քմ: ՀՀ Կառավարության 10.02.1992թ. □Հայաստանի Հանրապետության նախարարների խորհըրդի 1991թ. հունիսի 24-ի □Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին□ թիվ 420 որոշումը լրացնելու մասին□ թիվ 99 որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ տնամերձի, այգեգործական (ամառանոցային) նպատակներով տրված հողամասերի և այգետակների ու այդ հողամասերում գտնվող մյուս կառույցների օտարման (վաճառք, նվիրատվություն և այլ) կամ փոխանակման ու ժառանգման փաստաթղթերը վավերացվում են նոտարական կարգով և գրանցվում դրանց գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում: Ըստ գործող քաղաքացիական օրենսգրքի 562 հոդվածի 2-րդ կետի անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, 563 հոդվածի 1-ին կետի` անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման: ՀՀ ուժը կորցրած քաղաքացիական օրենսգրքի 239 հոդվածի համաձայն առուծախի պայմանագրով վաճառողը պարտավորվում է գույքը հանձնել գնորդին ի սեփականություն, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել գույքը և որոշակի դրամական գումար վճարել նրա համար: ՀՀ ուժը կորցրած քաղաքացիական օրենսգրքի 92 հոդվածի համաձայն սեփականատիրոջն են պատկանում գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները` օրենքով որոշված սահմաններում: ՀՀ քաղ. դատ. օր-ի 187 հոդվածի համաձայն քաղաքացիական կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Տվյալ դեպքում 13.06.1995թ. Շուշիկ Աբաջյանի և Հրածին Վարդանյանի միջև կնքված 21քմ հողամասի առուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացում և համապատասխան գրանցում չի ստացել: Ըստ կադաստրային գործի նյութերի տնատիրության սեփականատերն է հանդիսացել Իշխան Աբաջյանը, և Շուշիկ Աբաջյանը վիճարկվող գույքը տնօրինելու` վաճառելու իրավունք չի ունեցել: Հողամասը բարեխղճորեն տիրապետելու վերաբերյալ Հրածին Վարդանյանը դատարանին որևէ ապացույց չներկայացրեց, իսկ ՀՀ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: 49 հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: ՀՀ քաղ. օր-ի 274 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: ՀՀ քաղ. օ-րի 277 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս պարագայում Հրածին Վարդանյանն առանց որևէ օրինական հիմքերի տիրապետում է Գոհար Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ըստ սեփականության իրավունքի վկայականի հատակագիծ թիվ 3 հողակտորը և սկզբնական հայցով հայցվորի սեփական հողամասի վրա կատարել է ինքնակամ շինարարություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Գոհար Հակոբյանի անվամբ 27.10.2000թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0257862 վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: □Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: □Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին□ ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտը հանդիսանում է անշարժ գույքի գրանցամատյանում գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթուղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 218 հոդվածով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել:

Հրածին Վարդանյանի ապօրինի տիրապետումից Գոհար Հակոբյանին վերադարձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող թիվ 0257862 սեփականության իրավունքի գրանցման վկայականի 3 համարի տակ գտնվող տարածքը և վերացնել Գոհար Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա Հրածին Վարդանյանի կողմից կառուցված ապօրինի շինությունը: Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցը ձեռքբերման վաղեմության ուժով 21քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին` մերժել: Հրածին Վարդանյանի հակընդդեմ հայցը Գոհար Հակոբյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղ. գործի վարույթը կարճել: Պետական տուրքի հարցը համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավոր` Տ. Սահակյան

Դատավոր` Ն. Հովսեփյան