Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
2-2268/2007թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
08.10.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
քարտուղարությամբ` Ա.ԴԵՄԻՐՃՅԱՆԻ

2007թ. հոկտեմբերի 8-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում, քննեց քաղ. գործն ըստ հայցի Վարդան Օհանյանի /անձնագիր ..../ ընդդեմ Լիլիթ և Սուրեն Բալայանների, Արմիդա Միրզոյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին:

 

Հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել կողմերի կողմից ստորագրված հաշտության համաձայնություն` խնդրելով այն հաստատել և գործի վարույթը կարճել: Պատասխանողների կողմից դատարանին են ներկայացվել գրավոր դիմումներ, որոնցով խնդրել են գործը քննել իրենց բացակայությամբ, հաստատել իրենց կողմից ստորագրված հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճել: Դատարանը, հաշվի առնելով, որ հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, գտնում է, որ ՀՀ քաղ. դատ. օր-ի 33 հոդվածով և 109 հոդվածի 7-րդ կետի հիմքով հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ գործի վարույթը` կարճման: Ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 110,130-133 հոդվածներով, դատարանը

ՎՃՌԵՑ

Ըստ հայցի Վարդան Օհանյանի ընդդեմ Լիլիթ և Սուրեն Բալայանների, Արմիդա Միրզոյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին քաղ. գործի վարույթը կարճել` հաստատելով կողմերի հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.

Հաշտության համաձայնություն ք. Երևան 02 հոկտեմբերի 2007թ.

Մենք, ներքոստորագրողներս, մի կողմից Լիլիթ Սուրենի Բալայանը, անձնագիր ....; Արմիդա Միրզոյանը, անձնագիր ....; Սուրեն Բալայանը, անձնագիր ...., փաստացի բնակվող` .... հասցեում, մյուս կողմից Վարդան Օհանյանը, անձնագիր ...., փաստացի բնակվող` ...., կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. Լիլիթ Բալայանը, Արմիդա Միրզոյանը, Սուրեն Բալայանը պարտավորվում են մինչև 2007թ-ի նոյեմբերի 15-ը ներառյալ Վարդան Օհանյանին հանձնել ք. Երևան, Ա. Ավետիսյան փողոց 70 շենքի թիվ 76 բնակարանը, հակառակ դեպքում այն կկատարվի հարկադիր կարգով օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության միջոցով:

2. Մինչև 2007թ-ի նոյեմբերի 15-ը ներառյալ Լիլիթ Բալայանի կողմից Վարդան Օհանյանին 12.700.000 դրամ գումար վճարելու դեպքում Վարդան Օհանյանը պարտավորություն է վերցնում 5 աշխատանքային օրվա ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան, Ա.Ավետիսյան փողոցի 70 շենքի թիվ 76 բնակարանը վաճառելու Լիլիթ Բալայանին:

3. Սույն համաձայնության 2-րդ կետի պահանջի կատարման դեպքում ուժը կորցրած է ճանաչվում սույն համաձայնության 1-ին կետը:

4. Սույն համաձայնության 1-ին կամ 2-րդ կետերից մեկի կատարման դեպքում համաձայնությունը համարվում է ամբողջովին կատարված և կողմերը հետագայում միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չեն ունենալու: 5. Կողմերը ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 7-րդ կետի հիմքով դիմում են դատարան` հաստատելու սույն հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճել: /ստորագրություն/ /ստորագրություն/ Լիլիթ Բալայան Վարդան Օհանյան /ստորագրություն/ Արմիդա Միրզոյան /ստորագրություն/ Սուրեն Բալայան: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տեղեկանք` Սույն վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ