Գործ հա. ԵԿԴ/3151/02/16 Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12.01.2018թ. ք.Երևան ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Նախագահությամբ` դատավոր Ա. Մելքումյանի Քարտուղարությամբ Ա. Բագդատյանի Մասնակցությամբ` Հայցվորներ` Ն. Մանուկյանի Ա. Ոսկանյանի Գ. Ամիրզադյանի Հայցվորների ներկայացուցիչ` Լ. Բաղդասարյանի լիազորագիր`տրված` 16.06.2016 թվականին, փաստաբանական գործունեության արտոնագիր` 88
ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Պատասխանողի ներկայացուցիչ` Ա. Ղազարյանի լիազորագիր` տրված 02.05.2017 թվականին, փաստաբանական գործունեության արտոնագիր` 43 Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Հայկ Բագրատի Մնացականյանի, Արմեն Ալեքսեյի Հարությունյանի, Նարինե Հարությունի Սիմոնյանի, Գևորգ Միխայելի Ամիրզադյանի, Արթուր Վազգենի Ոսկանյանի, Իրինա Լազարի Թավրիզյանի, Բորիս Տոֆիկի Ալավերդյանի, Նելլի Զավենի Մանուկյանի և Զոյա Վարդիկի Հակոբյանի ընդդեմ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցի` հօգուտ Նելլի Զավենի Մանուկյանի 685.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանի 500.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի 415.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի 313.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի 1.300.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի 74.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի 406.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի 120.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի 345.000 ՀՀ դրամ գումարի և սկսած 20.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր գումարի նկատմամաբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջի մասին. Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը Հայցվորների ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցիª հօգուտ Նելլի Զավենի Մանուկյանի 685.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանի 500.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի 415.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի 313.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի 1.300.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի 74.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի 406.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի 120.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի 345.000 ՀՀ դրամ գումարի և սկսած 20.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր գումարի նկատմամաբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումը տրամադրվել է դատավոր Ա. Մելքումյանի աշխատակազմին 15.09.2016 թվականին: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.09.2016 թվականի որոշմամբ վերոգրյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատական նիստ, մեկ այլ որոշմամբ բավարարվել է պետական տուրքի վճարումից ազատելու և հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.06.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները մասնակի վերացվել են: Քանի որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, ուստի ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին: Գործի դատաքննությունն ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին և 2018 թվականի հունվարի 12-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը Հայցվորների ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցիª հօգուտ Նելլի Զավենի Մանուկյանի 685.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանի 500.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի 415.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի 313.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի 1.300.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի 74.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի 406.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի 120.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի 345.000 ՀՀ դրամ գումարի և սկսած 20.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր գումարի նկատմամաբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջի մասին: Գործի քննության ընթացքում Հայցվորների ներկայացուցիչը հայցը պնդել է ամբողջությամբ: Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը Պատասխանողներ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցի ներկայացուցիչը հայցի դեմ առարկել է և խնդրել է այն ամբողջությամբ մերժել: ՀՀ քաղաքացիական դատավարության 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալը արգելք չէ գործի քննության համար: Տվյալ դեպքում գործը քննվել է վերջիններիս բացակայությամբ: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը 1. Համաձայն 06.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Հայկ Մնացականյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես այգեպան, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72.751,0 ՀՀ դրամ գումար, Հայկ Մնացականյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 120.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Գևորգ Ամիրզադյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես պահակ, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72.751,0 ՀՀ դրամ գումար: Գևորգ Ամիրզադյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 415.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Զոյա Հակոբյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես հավաքարար, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 79365 ՀՀ դրամ գումար: Զոյա Հակոբյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 500.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Բորիս Ալավերդյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես պահակ, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72751 ՀՀ դրամ գումար: Բորիս Ալավերդյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 313.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 07.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Նելլի Մանուկյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես խոհանոցի աշխատող, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 79365 ՀՀ դրամ գումար: Նելլի Մանուկյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 685.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Արթուր Ոսկանյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես անձնակազմի խորհրդատու, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 132.540 ՀՀ դրամ գումար: Արթուր Ոսկանյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 1.300.000 ՀՀ դրամ գումար: Նարինե Հարությունյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես հավաքարար: Նարինե Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 74.000 ՀՀ դրամ գումար: Իրինա Թավրիզյանը ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես ադմինիստրատոր: Իրինա Թավրիզյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 406.000 ՀՀ դրամ գումար: Արմեն Հարությունյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես վարպետ: Արմեն Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 345.000 ՀՀ դրամ գումար: Դատարանի իրավական վերլուծությունները Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, գտավ, որ Հայկ Բագրատի Մնացականյանի, Արմեն Ալեքսեյի Հարությունյանի, Նարինե Հարությունի Սիմոնյանի, Գևորգ Միխայելի Ամիրզադյանի, Արթուր Վազգենի Ոսկանյանի, Իրինա Լազարի Թավրիզյանի, Բորիս Տոֆիկի Ալավերդյանի, Նելլի Զավենի Մանուկյանի և Զոյա Վարդիկի Հակոբյանի ընդդեմ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցիª հօգուտ Նելլի Զավենի Մանուկյանի 685.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանի 500.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի 415.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի 313.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի 1.300.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի 74.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի 406.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի 120.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի 345.000 ՀՀ դրամ գումարի և սկսած 20.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր գումարի նկատմամաբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ենթակա է մասնակի բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների և oրինական շահերի պաշտպանության համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական իրավունքներն իրականացնելու uահմանները և նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապեu այլ անձի վնաu պատճառելու մտադրությամբ, ինչպեu նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածը ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքների համապատասխան: ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից: Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն: Տվյալ պարագայում, հայցվորները, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրենց ընձեռված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել են դատարան` չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջներով, ուստի, այս պարագայում, դատարանը պետք է պարզի, թե առկա են արդյոք ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հայցվորների նման իրավունքներ, թե` ոչ, բխում են արդյոք հայցվորների նման պահանջները ներպետական իրավական, մասնավորապես` գործող աշխատանքային իրավական նորմերից, թե` ոչ, և դատաքննությամբ վերջիններս ապացուցել են արդյոք նշված իրավունքների առկայությունը, թե` ոչ, և միայն այդ դեպքում հայցվորներն իրավասու կլինեն պատասխանողից պահանջելու վերականգնել իրենց` օրենքից բխող իրավունքներն ու վճարել պահանջվող գումարները, ինչը հնարավոր է միայն, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորների պահանջերն իրավաչափ են և բխում են գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, uույն oրենuգրքով, այլ oրենքներով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող` Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով: Նույն օրենսգրքի 38 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը: Նույն օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14 հոդվածը սահմանում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենuդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: ՀՀ Սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականին կայացրած թիվ 1038 որոշմամբ որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, 298-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 16 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձևավորվում և գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության և նրա հաստատած (ընդունած) իրավական ակտերի հիման վրա: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94 հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ: Գործի փաստերով հաստատվել է, որ համաձայն 06.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Հայկ Մնացականյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես այգեպան, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72.751,0 ՀՀ դրամ գումար, Հայկ Մնացականյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 120.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Գևորգ Ամիրզադյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես պահակ, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72.751,0 ՀՀ դրամ գումար: Գևորգ Ամիրզադյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 415.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Զոյա Հակոբյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես հավաքարար, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 79365 ՀՀ դրամ գումար: Զոյա Հակոբյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 500.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Բորիս Ալավերդյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես պահակ, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 72751 ՀՀ դրամ գումար: Բորիս Ալավերդյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 313.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 07.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Նելլի Մանուկյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես խոհանոցի աշխատող, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 79365 ՀՀ դրամ գումար: Նելլի Մանուկյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 685.000, ՀՀ դրամ գումար: Համաձայն 01.07.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրիª Արթուր Ոսկանյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես անձնակազմի խորհրդատու, վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 132.540 ՀՀ դրամ գումար: Արթուր Ոսկանյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 1.300.000 ՀՀ դրամ գումար: Նարինե Հարությունյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես հավաքարար: Նարինե Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 74.000 ՀՀ դրամ գումար: Իրինա Թավրիզյանը ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես ադմինիստրատոր: Իրինա Թավրիզյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 406.000 ՀՀ դրամ գումար: Արմեն Հարությունյանն ընդունվել է աշխատանքի ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունումª որպես վարպետ: Արմեն Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 345.000 ՀՀ դրամ գումար: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարևոր նպատակներից է պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: Վերոգրյալի հիման վրաª դատարանն արձանագրում է, որ գործով քննության առարկա է հանդիսանում ազատման հիմքով վճարման ենթակա գումարների գանձման իրավաչափության հարցը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23 հոդվածի 1-ին մասը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի և նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դատարանի կողմից վերևում վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող ունի իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ ստանալու իրավունք: Աշխատավարձի վճարման օրվանից աշխատողի մոտ ծագում է գործատուից այն պահանջելու իրավունք: Այսինքն` աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետից դրա նկատմամբ ծագում է աշխատողի սեփականության իրավունքը (սույն իրավական խնդրի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178 հոդվածը սահմանում է, որ աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեuված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը: Աշխատողի աշխատավարձը կախված է աշխատանքի քանակից և որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից և աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից: Աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության փողով (արժույթով)` Հայաuտանի Հանրապետության դրամով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192 հոդվածի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամuական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի: Աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 193 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուն բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիu պետք է ներկայացնի հաշվարկային թերթիկներ, իսկ 2-րդ մասը սահմանում է, որ հաշվարկային թերթիկում նշվում են հաշվարկված, աշխատողին վճարված և պահված գումարները: Դատարանը փաստում է, որ գործով իրավաբանական նշանակություն ունեցող վերը թվարկված էական փաստերը (այդ փաստերի համակցությունն էլ գործով համարվում է ապացուցման առարկան) որոշելուց հետո անհրաժեշտ է սահմանել հիշյալ փաստերն ապացուցելու բեռը դատավարության կողմերի միջև բաշխելու կարգն ու այդ կարգին համապատասխան` պարզել դատավարության մասնակից կողմերի վրա դրված ապացուցման պարտականությունը կատարելու փաստը` ելնելով ներքոհիշյալ իրավական նորմերի պահանջներից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, ուստի նշված հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Առաջնորդվելով հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի ու հիմքի սահմաններով` դատարանը պարզել է, որ հայցվորի պահանջն (հայցի հիմնական առարկան) ուղղված է չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձմանը, և աշխատավարձը հայցվորին պետք է վճարվեր վերջնահաշվարկ կատարվելու արդյունքում: Այն փաստերը, որ վերջնահաշվարկ կատարվել է և հայցվորին վճարվել են աշխատավարձի գումարները, ենթակա են ապացուցման գործատուի կողմից, այսինքն` այս դեպքում, հայցվորի պնդման հակառակ պնդումը` աշխատավարձը հայցվորին նշված ժամանակահատվածում գործատուի կողմից վճարված լինելու կամ վճարման ենթակա չլինելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է ոչ թե աշխատողը, այլ` գործատուն, քանի որ վերջինս է տիրապետում անհրաժեշտ փաստաթղթերին, որոնց միջոցով կարող է ապացուցվել հակառակը: Ապացուցման բեռի նման բաշխման կարգը բխում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192 հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 193 հոդվածի վերլուծությունից, քանի որ ըստ այդ հոդվածների իրավանորմերի` աշխատավարձը գործատուի կողմից աշխատողին վճարված լինելու հանգամանքը կարող է հաստատվել նշված հոդվածներով սահմանված փաստաթղթերով, որոնք որպես աշխատավարձը վճարված լինելու փաստը հաստատող գրավոր ապացույցներ պետք է ներկայացվեին գործատուի կողմից: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե uույն oրենuգրքով, oրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան: Սույն պարագայում Դատարան է ներկայացվել հայցվորների չվճարված աշխատավարձի հաշվարկը, որի համաձայն` Հայկ Մնացականյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 120.000, ՀՀ դրամ գումար, Գևորգ Ամիրզադյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 415.000, ՀՀ դրամ գումար, Զոյա Հակոբյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 500.000, ՀՀ դրամ գումար, Բորիս Ալավերդյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 313.000, ՀՀ դրամ գումար, Նելլի Մանուկյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 685.000, ՀՀ դրամ գումար, Արթուր Ոսկանյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 1.300.000 ՀՀ դրամ գումար, Նարինե Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 74.000 ՀՀ դրամ գումար, Իրինա Թավրիզյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 406.000 ՀՀ դրամ գումար, Արմեն Հարությունյանին չվճարված աշխատավարձի գումարը կազմում է 345.000 ՀՀ դրամ գումար: Տվյալ դեպքում, դատաքննության ընթացքում հաստատվել է, որ պատասխանողի կողմից խախտվել է հայցվորների` վերը նշված նորմերից բխող աշխատավարձ ստանալու իրավունքը, պատասխանող ընկերությունն չի ընդունել, սակայն հակառակը ապացուցող որևէ ապացույց Դատարան չի ներկայացրել, ուստի վերոգրյալն ամփոփելով, Դատարանը գտնում է, որ հայցն աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասով ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջին, ապա այն ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը կիրառելի է միայն այն դեպքում, երբ վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ հայցապահանջն այս մասով ենթակա է մերժման: Հայցվորները չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջ ներկայացրել են նաև Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցի դեմ, որը նույնպես ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60 հոդվածի համաձայն` իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը: Վերոգրյալ իրավանորմերի համապարփակ վերլուծությունից հետևում է, որ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով և ընկերության ո'չ հիմնադիրը /մասնակիցը/ և ո'չ գործադիր մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել ընկերության չկատարված պարտավորությունների համար, ուստի հայցապահանջն այս մասով ևս ենթակա է մերժման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Տվյալ դեպքում հայցը բավարարվել է, հետևապես կիրառված հայցի ապահովման միջոցները պետք է պահպանել մինչև վճռի կատարումը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածով սահմանված է, որ աշխատանքային վեճերով դատական ծախuերը կատարվում են oրենքով uահմանված կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71 հոդվածի համաձայն` դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Համաձայն ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 22 հոդվածի 1-ին մասի ՙա՚ ենթակետի` դատարանում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013թ. թիվ 129 որոշման 27-րդ կետի համաձայն` օրենքի տրամաբանությունն այն է, որպեսզի վերջնական դատական ակտ կայացնելիս դատարանն անդրադառնա դատական ծախսերի բաշխման և փոխհատուցման խնդրի քննարկմանը` անկախ գործին մասնակցող անձանց կողմից նման պահանջ ներկայացվելուց: Նույն որոշման 35-րդ կետի համաձայն` եթե ներկայացվել է հայցապահանջ, որի համար հայցվորը ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն կամ այլ հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, ապա տվյալ գործերով հայցը մերժվելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ բավարարվելու դեպքում` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի պետք է գանձել պետական տուրք` բավարարված հայցապահանջներին համամասնորեն` բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ: ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի համաձայն, դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Տվյալ դեպքում, դատարանն արձանագրում է որ հայցվորներն օրենքի ուղղակի պահանջով ազատված են պետական տուրքի վճարումից, իսկ պատասխանողը հայցվորի կողմից ներկայացված` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման պահանջի մասով պետական տուրքի վճարումից ազատված չէ, և միաժամանակ, գործը քննվել է դատարանում ու հայցվորի պահանջը բավարարվել է, ուստի վերոթվարկյալ հոդվածների իրավակարգավորող դրույթներից ելնելով` դատարանը գտնում է, որ պատասխանող ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բավարարված` 4.158.000,0 ՀՀ դրամ գումարի բռնագանձման գույքային պահանջի մասով պետք է բռնագանձել նշված գումարի 2 տոկոսի չափով գումար: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածով, 101, 124, 130-132, 134 և 140-1401 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց Հայկ Բագրատի Մնացականյանի, Արմեն Ալեքսեյի Հարությունյանի, Նարինե Հարությունի Սիմոնյանի, Գևորգ Միխայելի Ամիրզադյանի, Արթուր Վազգենի Ոսկանյանի, Իրինա Լազարի Թավրիզյանի, Բորիս Տոֆիկի Ալավերդյանի, Նելլի Զավենի Մանուկյանի և Զոյա Վարդիկի Հակոբյանի ընդդեմ ՙԷվոլա՚ ՍՊ ընկերության, Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցիª հօգուտ Նելլի Զավենի Մանուկյանի 685.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանի 500.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի 415.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի 313.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի 1.300.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի 74.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի 406.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի 120.000 ՀՀ դրամ գումարի, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի 345.000 ՀՀ դրամ գումարի և սկսած 20.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր գումարի նկատմամաբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել մասնակի: ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվոր Նելլի Զավենի Մանուկյանի բռնագանձել 685.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Զոյա Վարդիկի Հակոբյանիª բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Գևորգ Միխայելի Ամիրզադյանի բռնագանձել 415.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Բորիս Տոֆիկի Ալավերդյանի բռնագանձել 313.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Արթուր Վազգենի Ոսկանյանի բռնագանձել 1.300.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Նարինե Հարությունի Սիմոնյանի բռնագանձել 74.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Իրինա Լազարի Թավրիզյանի բռնագանձել 406.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Հայկ Բագրատի Մնացականյանի բռնագանձել 120.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ Արմեն Ալեքսեյի Հարությունյանի բռնագանձել 345.000 ՀՀ դրամ գումար` որպես չվճարված աշխատավարձի գումար, հայցը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջի մասով և ընդդեմ Արա Պարույրի Խուդաշյանի և Հենրիխ Վահանի Զախարյանցիª աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասով մերժել: ՙԷվոլա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 4.158.000,0 ՀՀ դրամ գումարի երկու տոկոսըª որպես բավարարված պահանջների մասով պատասխանողի կողմից վճարման ենթակա պետական տուրքի գումար: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.09.2016 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնել վճռի կատարումից անմիջապես հետո: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
|