2018 թվականի դեկտեմբերի 27-ին, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Հայկ Անդրանիկի Վարդանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության` պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 17.10.2018 թվականին դատարանը կայացրել է որոշում նախնական դատական նջստ նշանակելու մասին։ 19.11.2018 թվականին դատարանը կայացրել է որոշում ապացուցման պարտականությունը բաշծելու մասին։ 22.11.2018 թվականին դատարան է մուտքագրվել պատասխանող կողմի առարկությունը։ 06.12.2018 թվականին դատարան է մուտքագրվել հայցվորի ներկայացուցչի դիրքորոշումը և առարկությունը պատասխանողի դիրքորոշման դեմ։ 2. Հայցվորի իրավական դիրքորոշումը. Հայցվոր կողմը, ներկայացված հայցադիմումով հայտնել է՝ 26.11.2015 թվականին առավոտյան ժամը վեցին դիմակավոր անձինք ներխուժեցին ք. Երևան« Խաղաղ Դոնի 19/1շ.« բն. 38 հասցեի բնակարան« որտեղ հայցվորը բնակվում էր ծնողների« եղբոր« եղբոր կնոջ և նրանց նոր ծնված երեխայի հետ« խուզարկում են տունը« ձերբակալում« այնուհետև կալանավորում նրան։ Նրա նկատմամբ 26.11.2015 թվականին մեղադրանք է առաջադրվում ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 3-րդ մասով։ 26.11.2015 թվականին որպես խափանման միջոց կիրառվում է կալանավորումը։ 25.01.2016 թվականին խափանման միջոց կալանավորումը փոփոխվում է և որպես խափանման միջոց կիրառվում է ստորագրություն` չհեռանալու մասին։ Հարցաքննվելով որպես կասկածյալ« հետագայում նաև` մեղադրյալ« չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը և իրեն մեղավոր չի ճանաչել։ Շուրջ երկուսուկես տարի ընթանում է նախաքննությունը և 07.06.2018 թվականի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի որոշմամբ Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է`արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով« իսկ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին« վերացվում է։ 26.11.2015 թվականին որպ»ս խափանման միջոց կիրառվում է կալանավորումը։ 25.01.2016 թվականին խափանման միջոց կալանավորումը փոփոխվում է և որպ»ս խափանման միջոց կիրառվում է ստորագրություն` չհ»ռանալու մասին։ Հարցաքննվ»լով որպ»ս կասկածյալ« հ»տագայում նաև` մ»ղադրյալ« չի ընդուն»լ իր»ն մ»ղսագրվող արարքը և իր»ն մ»ղավոր չի ճանաչ»լ։ Շուրջ »րկուսուկ»ս տարի ընթանում է նախաքննությունը և 07.06.2018 թվականի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պ»տի որոշմամբ Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ քր»ական հ»տապնդումը դադար»ցվում է`արարքի մ»ջ հանցակազմ չլին»լու հիմքով« իսկ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհ»ռանալու մասին« վ»րացվում է։ Հայցվորը հանիրավի երկու ամիս գտնվել է կալանքի տակ` բանտային /խցային/ փակ ռեժիմի պայմաններում` զրկված հարազատներին տեսակցելու« հեռախոսային կապի միջոցով խոսելու իրավունքից։ Հայցվորի հայրը` հաշմանդամ« անաշխատունակ« մայրը` հիվանդ« անաշխատունակ« եղբորը ևս իր հետ միասին ձերբակալում« կալանավորում են նույն հոդվածներով` ինչպես հայցվորին« մեղադրանք են առաջադրում` զրկելով ընտանիքին միակ կերակրողից։ Հայցվորը կալանքը կրելիս գտնվել է բանտային փակ ռեժիմով խցային պայմաններում« 6 հոգու համար նախատեսված խցում գտնվում էին 12 հոգի« նստում« քնում են մյուս խցակիցների հետ հերթով« իսկ շաբաթական մեկ անգամ ընտանիքը տանում է հանձնուք« փոխարինող շորեր« յուրաքանչյուր անգամ վճարելով դրա համար 30.000-40.000 ՀՀ դրամ։ Խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո« սկսած 25.01.2016 թվականից մինչև 07.06.2018 թվականը` երկու տարի հինգ ամիս« որպես խափանում ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին« որով հայցվորը զրկված է եղել ինչպես ազատ տեղաշարժվելուց« արտագնա աշխատանք կատարելուց« այնպես էլ տեղում աշխատելու իրավունքից` մեղադրվելով ծանր հանցագործությունների մեջ« ունենալով մեղադրյալի կարգավիճակ« որով խախտվել է հայցվորի կյանքի իրավունքը« խոշտանգման« անմարդկային« ինչպես նաև պատժի չենթարկվելու իրավունքը« անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։ Նշվել է, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել օրենքով նախատեսված սահմանային շեմը« եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։ Որպես ծանր հետևանք հայցվորի ընտանիքի ունեզրկումն է« որպես ընտանիքի միակ կերակրողի պարտքերի կուտակումը« ողջ նախաքննության ընթացքում փաստաբանի հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցմամբ նախատեսված գումարը վճարելու պարտավորությունը« ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելը« աշխատելու հնարավորությունից զրկելը« ինչպես նաև շուրջ երեք տարի կրած հոգեկան տառապանքը։ Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է դատարանին ՀՀ Ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 25.000.000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ« որպես ոչ նյութական վնաս։ Հայցվորի ներկայացուցչի կողմից նախնական դատական նիստի ժամանակ կատարվել է հայցի հստակեցում« և ներկայացված պահանջը վերաբերում է և՛ նյութական վնասի հատուցմանը և ոչ նյութական վնասի հատուցմանը։ Ապացուցման բեռի վերաբերյալ ներկայացված դիրքորոշմամբ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայացված ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 07.06.2018թ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշմամբ հաստատվել է Հայցվորի Սահմանադրական և Կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը. Հայցվորն արդարացվել է քրեական հետապնդման մարմնի կողմից։ Հայցվորն ապրումներ է ունեցել« սպասելով դատական կարգով իր գործի լուծմանը« այդ անորոշությունը« որը տևել է 26.11.2015 թվականից մինչև 07.06.2018 թվականը« իր նկատմամբ նախաքննական մարմինների կողմից կատարվող գործողությունների և որոշումների արդյունքում խախտվել են մեր վստահորդի՝ 1. անձնական ազատության և անձեռմխելիության իրավունքը՝ այսինքն հայցվորը ձերբակալման պահից զրկված է եղել անձնական ազատությունից« ազատ տեղաշարժվելու իրավունքից սկսած 25.11.2015 թվականից մինչև 25.01.2016 թվականը /նշվածը հիմնավորվում է հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերով« ինչպես նաև կից ներկայացվող անձին բերման ենթարկելու մասին 25.11.2015 թվականի արձանագրությամբ« 25.11.2015 թվականի ձերբակալման արձանագրությամբ 26.11.2015 թվականի խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշմամբ/« 2. անձնական և ընտանեկան կյանքը հարգելու« բնակարանի աձեռնմխելիության իրավունքը` այսինքն՝ վերջինս զրկվելով անձնական ազատությունից զրկվել է իր հարազատներին տեսակցելու իրավունքից« հեռախոսազրույցները արգելվել են /հիմք՝ 25.11.2015 թվականի ձերբակալված անձի տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին որոշումը/« 3. սեփականության իրավունքը՝ այսինքն հայցվորը ստիպված է եղել կատարելու ֆինանսական ծախսեր« ինչպես նաև չստացված եկամուտները՝ այդ թվում աշխատավարձը« որը նույնպես համարվում է նրա սեփականությունը և որը կորցրել է նախաքննական մարմինների անարդարացի որոշումների արդյունքում /հիմք՝ 30.11.2015 թվականի ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիրը« 26.11.2015 թվականի պաշտպանին արձանագրություն ներկայցնելու մասին արձանագրությունը« 26.11.2015 թվականի պաշտպան ունենալու իրավունքը բացատրելու մասին արձանագրությունը։ Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Հայկ Անդրանիկի Վարդանյանը ողջամտորեն կարող էր առնվազն ունենալ հոգեկան տառապանքներ անկախ նրանից՝ պետական մարմինը վերջինիս կալանքի տակ պահելով գործել է դիտավորությամբ« թե՝ ոչ։ Հայցվորի իրավունքների պաշտպանության նպատակով համաձայնագիր է կնքվել« որոնց արդյունքում կատարվել են ընդհանուր առմամբ`4.800.000 ՀՀ դրամի ծախսեր։ Այս դեպքում Հայցվորի իրավունքների պաշտպանությունն արդյունավետ չի լինի« եթե չհատուցվի իր կրած ծախսերը։ Հայտնվել է, որ հայցվորը« մնալով կալանքի տակ« իսկ կալանքից ազատվելուց հետո հաշվի առնելով« որ վերջինիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց« որի արդյունքում վերջինիս անձնագիրը գտնվել է վարույթն իրականցնող մարմնի մոտ« զրկված է եղել աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել« որի արդյունքում զրկվել է անգամ նվազագույն ամսական աշխատավարձ ստանալու հնարավորությունից։ Հայցվորը« անհիմն մնալով կալանքի տակ երկու ամիս« վերջինիս անձնագիրը գտնվելով վարույթն իրականցնող անձի մոտ« 26.11.2015 թվականից մինչև 07.06.2018 թվականի քրեական գործի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը« զրկվել է նվազագույն ստացվող եկամտի աղբյուրից« աշխատավարձ ստանալու հնարավորությունից« որը վերը նշված օրենքի իմաստով երեսուն ամսվա համար կազմում է 1.650.000 ՀՀ դրամ։ Հայցվորն իր գործերը վարելու համար պաշտպանին ծառայությունների դիմաց վճարել է ընդհանուր 4.800.000 ՀՀ դրամ գումար /հիմք՝ գործում առկա ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը« համաձայանգրի պատշաճ վավերացված պատճենը/։ Հայցվորի ներկայացուցիչը հստակեցրել է պահանջի հաշվարկը, հայտնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Հայցվորի ենթակա է ընդհանուր բռնագանձման 25.000.000 ՀՀ դրամ« որից 4.800.000 ՀՀ դրամը որպես փաստաբանին վճարված վարձատրության գումար« 1.650.000 ՀՀ դրամը՝ կալանքի տակ գտնվելու արդյունքում այլ եկամուտ ստանալուց զրկվելու համար փոխհատուցում« մնացածը որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Ներկայացված դիրքորոշման դեմ առարկությամբ հայցվորի ներկայացուցիչը վկայակոչել է թիվ ԵԿԴ/3185/02/16 քաղաքացիական գործը և թիվ ԵԿԴ/3214/02/16 քաղաքացիական գործը՝ դատական պրակտիկան վկայակոչելու նպատակով։ Նախաքննական մարմինների կողմից կատարվող գործողությունների և որոշումների արդյունքում խախտվել են մեր վստահորդի՝ 1. անձնական ազատության և անձեռմխելիության իրավունքը՝ այսինքն հայցվորը ձերբակալման պահից զրկված է եղել անձնական ազատությունից« ազատ տեղաշարժվելու իրավունքից« 2. անձնական և ընտանեկան կյանքը հարգելու« բնակարանի աձեռնմխելիության իրավունքը` այսինքն գաղտնալսվել է հայցվորի հեռախոսը« հեռախոսային բոլոր խոսակցությունները« 3. սեփականության իրավունքը՝ այսինքն հայցվորը ստիպված է եղել կատարելու ֆինանսական ծախսեր« ինչպես նաև չստացված եկամուտները՝ այդ թվում աշխատավարձը« որը նույնպես համարվում է նրա սեփականությունը և որը կորցրել է նախաքննական մարմինների անարդարացի որոշումների արդյունքում։ նախաքննական մարմինն»րի կողմից կատարվող գործողությունն»րի և որոշումն»րի արդյունքում խախտվ»լ »ն մ»ր վստահորդի՝ 1. անձնական ազատության և անձ»ռմխ»լիության իրավունքը՝ այսինքն հայցվորը ձ»րբակալման պահից զրկված է »ղ»լ անձնական ազատությունից« ազատ տ»ղաշարժվ»լու իրավունքից« 2. անձնական և ընտան»կան կյանքը հարգ»լու« բնակարանի աձ»ռնմխ»լիության իրավունքը` այսինքն գաղտնալսվ»լ է հայցվորի հ»ռախոսը« հ»ռախոսային բոլոր խոսակցությունն»րը« 3. ս»փականության իրավունքը՝ այսինքն հայցվորը ստիպված է »ղ»լ կատար»լու ֆինանսական ծախս»ր« ինչպ»ս նաև չստացված »կամուտն»րը՝ այդ թվում աշխատավարձը« որը նույնպ»ս համարվում է նրա ս»փականությունը և որը կորցր»լ է նախաքննական մարմինն»րի անարդարացի որոշումն»րի արդյունքում։ Փաստաբանական ծառայություններից օգտվելու« թե հանրային պաշտպանի իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունքն այնուամենայնիվ գտնվում է Հայցվորի հայեցողության տակ Անդրանիկ Վարդանյանը հանդիսանում է ի շահ Հայկ Վարդանյանի պայմանագիր կնքող անձը /պատվիրատուն/« ով որևէ վնաս չի կրել և որևէ փոխհատուցում պահանջելու իրավունք ունեցող անձ չէ։ Ավելին ՀՀ քաղաքացիակն դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը« բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նույն հոդվածի 2-րդ մասի ուժով գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները։ Ընդ որում Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 1.4-րդ կետի համաձայն՝ վստահորդ է հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձ (պետություն կամ համայնք)« որը դիմել է փաստաբանի օգնությանը. վստահորդը նաև հանդիսանում է պատվիրատու« իսկ պատվիրատու է հանդիսանում վստահորդ չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ« որը փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի հետ կնքել է պայմանագիր վստահորդի շահերը ներկայացնելու համար։ Սույն փաստաթղթով ևս հայցվորի ներկայացուցիչը պնդել է հայցն ամբողջությամբ։ 3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը. Պատասխանող կողմը ներկայացված առարկությամբ, հայտնել է, որ թիվ 58216515 քրեական գործի նախաքննության ընթացքում հայցվորը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, չի դատապարտվել, վարչական տույժի չի ենթարկվել։ Հայցվորը ձերբակալվել է, վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանավորումը, որն այնուհետև փոխարինվել է՝ ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև նշված գործով հայցվորը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նշվել է, որ միայն համապատասխան սուբյեկտի առկայությունը բավարար չէ իրավահարաբերության առաջացման համար, խոսքը վերաբերում է վնասի առկայությանը։ Ըստ պատասխանող կողմի՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված օրենքով լիազորությունների շրջանակում և թույլ չի տվել անօրինականություններ, հետևաբար՝ հայցվորի պնդումն առ այն, որ իրեն վնաս է պատճառվել անհիմն մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց կիրառելու պատճառով, անհիմն են։ Պատասխանող կողմը նշել է, որ հայցվորի պնդումը ֆիզիկական տառապանքի ենթարկվելու վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում, քանի որ հայցվորի կյանքի իրավունքը չի խախտվել, հայցվորը պատժի, խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի չի ենթարկվել, նրա անձնական կամ ընտանեկան կյանքի նկատմամբ անհարգալից դրսևորումների իրականացման փաստեր չեն արձանագրվել։ Հայցվորի՝ 2 ամիս անազատության մեջ գտնվելու վերաբերյալ, նշվել է, որ հետաքննության և նախաքննության մարմինները գործել են օրենքի տառին համապատասխան, հետևաբար՝ դրանց խախտված լինելու մասին եզրահանգումներն անհիմն են։ Ըստ պատասխանող կողմի, եթե անգամ հայցվորի մոտ առկա լիներ հոգեկան տառապանք, դա դեռևս չէր կարող հիմք հանդիսանալ ոչ նյութական վնասի հատուցման համար։ Անդրադառնալով հայցվորի՝ հոգեկան տառապանքներ կրելու հանգամանքին, պատասխանող կողմը գտել է, որ նման ապացույց դատարան չի ներկայացվել, առավելևս չեն ներկայացվել այդ տառապանքների առաջացման կապը շարադրվածի հետ հավաստող ապացույցներ։ Հայցվորի ներկայացուցչի կողմից նշված հետևանքները դուրս են ծանր հետևանքներ հասկացությունից։ Պատասխանող կողմը գտել է, որ հայցվորը չի կարող հանդիսանալ սույն քաղաքացիական գործի շրջանակներում փաստաբանի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասով պատշաճ հայցվոր, քանի որ ենթադրյալ վնասներ է կրել ոչ թե հայցվորը, այլ՝ Անդրանիկ Վարդանյանը. շահագրգիռ անձ կարող է հանդիսանալ միայն պայմանագրի կողմը։ Բացի այդ՝ պահանջվող փաստաբանի ծախսը ողջամիտ չէ։Հայտնվել է նաև, որ փաստաբանի մասնակցությունը նշված քրեական գործին չի ապացուցվել հայցվորի կողմից։ 4. Գործի համար նշանակություն ունեցող փաստերը. Դատաքննությամբ հետազոտված ապացույցների ուսումնասիրությունից դատարանը փաստել է հետևյալը` 1. Համաձայն 07.06.2018թ. թիվ 58216515 քրեական գորշի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննչական ծքբի ղեկավար, գնդապետ Մ.Համբարձումյանի որոշման՝ որոշվել է Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ թիվ 58216515 քրեական գործի մասը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ 2. Համաձայն Լևոն Բաղդասարյանի և Անդրանիկ Վարդանյանի միջև 30.11.2015թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ և իր որդիներ՝ Հայկ Անդրանիկ Վարդանյանի, Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համաձայնությամբ ստանձնել վերջիններիս շահերի պաշտպանությունը՝ կապված ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործի հետ և կատարել համապատասխան ծառայությունները։ Համաձայն նույն պայմանագրի 2.2 կետի՝ պատվիրատուն պարտավորվում է՝ վճարել կատարողին կատարված ծառայությունների համար սույն պայմանագրի 3-րդ գլսում նշված կարգով և չափով։ Նույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն՝ սույն պայմանագրի գինը կազմում է 9.600.000 ՀՀ դրամ, որից՝ 4.800.000 ՀՀ դրամ Հայկ Անդրանիկի Վարդանյանի և 4.800.000 ՀՀ դրամ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար։ Սույն պայմանագրի գինը պատվիրատուն վճարում է փոխանցման եղանակով կատարողի բանկային հաշվեհամարին։ 3. Համաձայն Լևոն Բաղդասարյանի, Անդրանիկ Վարդանյանի և Հայկ Անդրանիկի Վարդանյանի՝ որպես ծառայությունը ստացողի, միջև 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերը և կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրով ծառայություն ստացող Հայկ Անդրանիկի Վարդանյանը համաձայնվում են, որ Հայկ Անդրանիկի Վարդանյանը համաձայնությամբ թիվ 58216515 քրեական գործով վերջինիս շահերի պաշտպանությունը ստանձնելու համար կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի 3 կետի 3.1 ենթակետով սահմանված գնի՝ Հայկ Անդրանիկի Վարդանյանի համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը ևս ստանձնում է Հայկ Անդրանիկի Վարդանյանը։ 4. Համաձայն Հայկ Անդրանիկի Վարդանյանի կողմից Բաղդասարյանին ուղղված շնորհակալական նամակի՝ Հայկ Անդրանիկի Վարդանյանի կողմից Բաղդասարյանին հայտնվել է երախտագիտություն՝ իր կողմից կատարված աշխատանքի համար։ 5. Համաձայն անձին բերման ենթարկելու մասին որոշման՝ հանցավոր համագործակցության մասնակցելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12։00 ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկվեցին՝ Հայկ Անդրանիկի Վարդանյանին։ 6. Համաձայն 25.11.2015թ. ձերբակալման արձանագրության՝ ՀՀ ԱԱԾ վարչական շենքի թիվ 479 աշխատասենյակում, թիվ 58216515 քրեական գործով, ժամը 13։30-ին ձերբակալվեց Հայկ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանքի վայրը՝ չի աշխատում, որը կասկածվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելուն, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ 7. Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Կարապետյանին վարչության պետ Մ.Մարուքյանի կողմից ուղղված գրության՝ վերջինս խնդրել է Կարապետյանի ցուցումը ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործով 25.11.2015թ. ձերբակալված Հայկ Անդրանիկի Վարդանյանին ընդունել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ։ 8. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի 25.11.2015թ. ձերբակալված անձի տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին որոշման՝ որոշվել է արգելել թիվ 58216515 քրեական գործով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՎՊ-ում պահվող, կասկածյալ Հայկ Անդրանիկի Վարդանյանի տեսակցությունները և հեռախոսազրույցները, որի մասին գրավոր իրազեկ պահել ՁՎՊ-ին։ 9. Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, լեյտենանտ Ռ.Մարտիկյանի պաշտպանին ներկայացնելու մասին 26.11.2015թ. արձանագրության՝ Հայկ Վարդանյանը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի իր շահերը ներկայացնի հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանը, այլ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի իր հարազատների կողմից հրավիրված փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ 10. Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.11.2015. որոշման՝ որոշվել է թիվ 58216515 քրեական գործով Հայկ Վարդանյանին ներգրավել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք առաջադրել հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ 11. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, լեյտենանտ Ռ.Մարտիկյանի պաշտպան ունենալու իրավունքը բացատրելու մասին 26.11.2015թ. արձանագրության՝ Հայկ Վարդանյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ հետագա քննության ընթացքում իր շահերը պաշտպանի Լևոն Բաղդասարյանը։ 12. Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ռ. Մարտիկյանի կողմից 26.11.2015թ. կազմված մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննվել է Հայկ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանք՝ չի աշխատում, վերջինս ծանոթացել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը և մեսագրվող արարքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչել։ 13. Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, գնդապետ Մ.Մարուքյանի կողմից 26.11.2015թ. կայացված խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդության հարուցման մասին որոշման՝ որոշվել է թիվ 58216515 քրեական գործով միջնորդություն հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ նշված քրեական գործով մեղադրյալ Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար 2 ամիս ժամկետով, որը դատարանի /դատավոր՝ Էդ. Ավետիսյան/ 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է։ 5. Դատարանի իրավական վերլուծություններն ու եզրահանգումը. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի հետևյալ պատճառաբանությամբ. Դատարանն առաջին հերթին անդրադարձ է կատարում վնասների հատուցման պահանջին. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի` «Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը« եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով։ Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն« բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։»։ Սույն քաղաքացիական գործով դատարանն ապացուցման բեռը բաշխել է հետևյալ կերպ՝ հայցվորի կողմից պետք է ապացուցվեն հետևյալ փաստերը՝ 1. հայցվորին ոչ նյութական վնասի պատճառումը« որը եղել է ֆիզիկական կամ հոգեկան տառապանք և առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական և ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ գործողությամբ կամ անգործությամբ, 2. քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով անձի խախտված իրավունքը, 3. որպես ոչ նյութական վնաս 25.000.000 ՀՀ դրամի սահմանման իրավաչափությունը։ Սույն քաղաքացիական գործով բարձրացված իրավական հարցադրումներն են՝ 1. արդյոք ապօրինի դատապարտման համար փոխհատուցման ենթակա է միայն այն վնասը, որի առաջացման հիմքը ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է, այլ նախաքննական մարմնի և դատարանի որոշումը, 2. արդյոք ոչ նյութական վնասի փոխհատուցման համար բավարար է ենթադրյալ բարոյական վնասի /հոգեկան տառապանք/ առաջացած լինելու կանխավարկածը, 3. արդյոք նախաքննական մարմնի որոշումը հանգեցրել է սույն քաղաքացիական գործով հայցվորի մոտ ծանր հետևանքների առաջացման, 4. արդյոք փաստաբանին վճարված ծախսը ենթակա է փոխհատուցման ՀՀ-ի կողմից ամբողջ ծավալով։ Անդրադառնանք ներկայացված ապացուցման բեռին և բարձրացված հարցերին առանձին-առանձին, դատարանը նախ հարկ է համարում պատասխանել առաջին հարցին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ապօրինի դատապարտելու« քրեական պատասխանատվության ենթարկելու« որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու« վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը« օրենքով սահմանված կարգով« լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության« նախաքննության« դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։»։ Այսինքն՝ սույն հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի վնասը պատճառված լինի անձին ապօրինի դատապարտելու« քրեական պատասխանատվության ենթարկելու« որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու« վարչական տույժի ենթարկելու հետևանքով, իսկ նախաքննության մարմնի մեղքի առկայությունն էական հանգամանք չէ և նախատեսված չէ նույն հոդվածի դիսպոզիցիայով։ ՀՀ Վճռաբել դատարանը թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետում սահմանել է պետության մեղքից անկախ պատասխանատվության ինստիտուտը` պետության ոչ իրավաչափ գործունեության հետևանքով վնասի հատուցման համար որպես նախապայման չսահմանելով կոնկրետ պաշտոնատար անձի մեղքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է« որ նախ՝ արդարացվածն իրավունք ունի պահանջելու ինչպես հետաքննության« նախաքննության« դատախազության« այնպես էլ դատարանի պաշտոնատար անձանց ապօրինի գործունեության հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում` ամբողջ ծավալով« և երկրորդ՝ ապoրինի դատապարտելու« քրեական պատաuխանատվության ենթարկելու« որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու« վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը« oրենքով uահմանված կարգով« լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության« նախաքննության« դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։ Պետության մեղքից անկախ պատասխանատվության վերաբերյալ առկա իրավակարգավորման հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը« որ պետության հետ հանրային իրավական հարաբերություններում մասնավոր անձանց ավելի մեծ պաշտպանության հիմնավորված անհրաժեշտություն գոյություն ունի« քանի որ պետություն-մասնավոր անձ մի շարք հարաբերություններում պետության փաստացի և ընդգծված գերակայությունն օբյեկտիվորեն պահանջում է ուժերի ակնհայտ անհավասարակշռությունը հաղթահարելու նպատակով պետության ավելի խիստ պատասխանատվություն մասնավոր անձի առջև իր ոչ իրավաչափ վարքագծի իրավական հետևանքները վերացնելու համար։ Վերը նշված խնդրի արդյունավետ լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը մեղքի առկայությունը՝ որպես իրավահավասար կողմերի միջև իրավահարաբերություններում պատասխանատվության անհրաժեշտ տարր« չի նախատեսել իր իրավական բնույթով լիովին այլ` պետության պատասխանատվության դաշտում։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է« որ պետության մեղքից անկախ պատասխանատվության սահմանումը չի նշանակում« որ պետությունն առանց մեղքի պատասխանատվություն է կրում բոլոր ոլորտներում վնաս պատճառելու համար։ Առանց մեղքի պատասխանատվության նախատեսումը և կիրառումը հիմնավորված և արդարացված է միայն անձի համար կենսական նշանակություն ունեցող իրավական բարիքների հանդեպ պետության միջամտության դեպքում« մասնավորապես« երբ խոսքը գնում է անձին ապoրինի դատապարտելու« նրան քրեական պատաuխանատվության ենթարկելու« որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու կամ տույժի ենթարկելու մասին։ Նշվածը տարածելով սույն քաղաքացիական գործի փաստերի վրա՝ դատարանն արձանագրում է, որ 07.06.2018թ. թիվ 58216515 քրեական գորշի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննչական ծքբի ղեկավար, գնդապետ Մ.Համբարձումյանի որոշման՝ որոշվել է Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ թիվ 58216515 քրեական գործի մասը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք« ով« ի խախտումն նույն հոդվածի դրույթների« ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել« իրավունք ունի հայցի ուժով oժտված փոխհատուցման։ Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք« ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են« ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք« նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար« և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով« որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը« ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն« եթե չապացուցվի« որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման« այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը« որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով« կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման« կալանավորման« որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները։ Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին« 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը« թոշակը« նպաստները« այլ եկամուտներ« որոնցից նա զրկվել է« ինչպես նաև վճարված դատական ծախսերը« փաստաբանին վճարված գումարները։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով։ Դատարանը փաստում է, որ հայցվորի նկատմամբ նախ կիրառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որպիսի պայմաններում վնասի փոխհատուցման իմաստով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետը, այսինքն՝ տվյալ պարագայում նույնիսկ այն դեպքում, եթե քննիչի կողմից կատարված գործողություններն ապօրինի չեն եղել, միևնույն է հայցվորն իրավունք ունի պահանջել պատճառված վնասի փոխհատուցում։ Ընդ որում, փոխհատուցման ենթակա է ոչ միայն դատարանի, այլև՝ նախաքննության մարմնի գործողությունների հետևանքով պատճառված վնասը՝ անկախ տվյալ գործողությունների օրինական լինելու հանգամանքից։ Դատարանն անդրադառնում է երկրորդ հարցին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ «Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը« որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար« նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս)« չստացված եկամուտները« որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում« եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)« ինչպես նաև ոչ նյութական վնասը։ Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում։»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է« որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ« գործողությամբ կամ անգործությամբ։ 2. Անձը« իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը« ծնողը« որդեգրողը« երեխան« որդեգրվածը« խնամակալը« հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում« եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է« որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման« գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. ...անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 1-7-րդ կետերի համաձայն՝ «1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը« հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան։ 2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից։ 3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից։ 4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից« ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին։ 5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության« արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան։ 6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը« աստիճանը և տևողությունը« պատճառած վնասի հետևանքները« վնասը պատճառելիս մեղքի առկայությունը« ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները« ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ։ 7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում։»։ Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման հիմք նշվել է անձի՝ հոգեկան տառապանք կրելու փաստը և խոշտանգման« անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ինչպես նաև անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։ Դատարանը հարկ է համարում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրի կիրառելիությանը. Դատարանը փաստում է, որ համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.11.2015. որոշման՝ որոշվել է թիվ 58216515 քրեական գործով Հ այկ Վարդանյանին ներգրավել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք առաջադրել հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները« որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը։»։ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։»։ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները« որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով։»։ Ստացվում է, որ հայցվորին մեղսագրվող արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին։ Դատարանն արձանագրում է, որ հայցվորին մեղսագրվող արարքները ծանր հանցագործությունների շարքին դասվելու, հայցվորի՝ 2 ամիս կալանավորված լինելու, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության ու զանգերի սահմանափակման իսկ հետագայում իր մասով հարուցված քրեական գործը կարճվելու պարագայում, անձն օբյեկտիվորեն կարող էր ունենալ հոգեկան տառապանքներ։ Դատարանն առանձնապես ընդգծում է այն հանգամանքը, որ ոչ նույթական վնասը չի դասվում ոչ իրական վնասի, ոչ էլ բաց թողնված օգուտի շարքին, հետևաբար՝ դրա առկայության փաստը հավաստելու համար բավարար է միայն անձի՝ հոգեկան տառանք ունենալու կանխավարկածը, որը շարադրված փաստերի արդյունքում, օբյեկտիվորեն կարող էր առաջանալ։ Ինչ վերաբերում է դրա տեսակներին, այսինքն՝ խոշտանգման« անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի խախտման փաստերին, ապա դատարանն արձանագրում է, որ հայցվորի վկայակոչած՝ իր նկատմամբ խոշտանգման« անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, պատժի չենթարկվելու իրավունքի խախտման դեպքեր դատարանը չի կարող արձանագրել, քանի որ նման ապացույցներ դատարան չներկայացվեցին. հայցվոր կողմը վկայակոչել է անձի ձերբակալում այլ անձանց ներկայությամբ, նվաստացուցիչ հանգամանքներում, սակայն նշվածը հիմնավորող ապացույցներ դատարան չեն ներկայացվել։ Ինչ վերաբերում է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստին, ապա դատարանը, հաշվի առնելով այն, որ որոշվել է Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ թիվ 58216515 քրեական գործի մասը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, գտնում է, որ խախտվել է անձի ինչպես անձնական ազատության, այնպես էլ՝ անձեռնմխելիության իրավունքը։ Անձին ազատությունից զրկելը նրա մեկուսացումն է հասարակությունից« ընտանիքից« ինչը ենթադրում է« ի թիվս այլոց« ծառայողական պարտականությունների կատարման« իր հայեցողությամբ տեղաշարժվելու և անսահմանափակ թվով անձանց հետ շփվելու անհնարինություն։ Այսինքն` ձերբակալման կամ կալանավորման միջոցով ազատությունից զրկումը« որպես պարտադիր հատկանիշ« ի թիվս այլոց« ներառում է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում։ Սահմանադրական դատարանը գտել է« որ եթե որևէ իրավական ինստիտուտի կիրառում անհրաժեշտաբար և անխուսափելիորեն ենթադրում է այս կամ այն իրավունքի իրավաչափ սահմանափակում« ապա նման ինստիտուտի կիրառումը չի կարող ենթադրել նաև տվյալ իրավունքի խախտում։ Այս հիմքով սահմանադրական դատարանը գտնում է« որ Սահմանադրության 16 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման շրջանակներում Սահմանադրության 25 հոդվածով սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի ենթադրյալ խախտումը չի կարող սահմանադրական դատարանում դառնալ քննության առարկա։ Այն դիրքորոշումը« որ Կոնվենցիայի 5 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում չի կարող վիճարկվել նաև տեղաշարժի իրավունքի ենթադրյալ խախտումը« արտահայտված է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (մասնավորապես« Գուզարդին ընդդեմ Իտալիայի գործով 1980թ. նոյեմբերի 6-ի վճիռը« կետ 92« Gսzzardi v. Italy)։ Սահմանադրական դատարանը ևս անդրադարձել է նշված հոդվածի կիրառման չափորոշիչներին. անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ« - անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով« - ոչ ուշ« քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձի հետագա պահելու հարցը որոշում է դատարանը« - անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը« - ազատությունից զրկելու իրավաչափության հարցը դատարանը որոշում է սեղմ ժամկետում։ Սահմանադրական դատարանն արձանագրել է« որ. - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով են (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված անձին ազատությունից զրկելու կարգն ու պայմանները« երբ առկա է անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակ« նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած« կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է՝ կանխելու համար հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի հնարավոր փախուստը (285-րդ հոդված)« ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության ընդհանուր պահանջներին« - օրենսգրքով է նախատեսված՝ ոչ ուշ« քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձին հետագա պահելու հարցի քննության դատավարական ընթացակարգը (283-րդ հոդված)« ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 4-րդ մասի ընդհանուր պահանջներին« - օրենսգրքով նախատեսված է անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու և սեղմ ժամկետում (երեք օր) համապատասխան որոշում կայացնելու ընթացակարգ (278-րդ հոդվածի 3-րդ մաս« 288-րդ հոդված)« ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին« - անձին դատական կարգով ազատությունից զրկելու բոլոր ընթացակարգերում երաշխավորված է հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք (285-րդ և 288-րդ հոդվածներ)« ինչը համահունչ է դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին։ Դատարանը փաստում է, որ հայցվորը, վկայակոչած որոշման շրջանակներում որոշակի ժամանակահատվածով մեկուսացվել է հասարակությունից, ընտանիքից« սահմանափակվել է վերջինիս տեղաշարժվելու իրավունքը, այդ թվում՝ երկրից չհեռանալու մասով, վերջինիս առաջադրվել է ծանր հանցագործության համար նախատեսված մեղադրանք, քննիչի կողմից կայացվել է որոշում տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին, որպիսի պարագայում անձի մոտ կարող էր առաջանալ հոգեկան տառապանք, ինչպես նաև վերջինս զրկվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքից, որպիսի պարագայում դատարանը ողջամիտ է համարում Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվորի բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով հատուցման գումար։ Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի որոշումը սույն քաղաքացիական գործով հայցվորի մոտ ծանր հետևանքների առաջացմանը, ապա դատարանը փաստում է, որ արդեն իսկ արձանագրվել է հայցվորի մոտ հոգեկան տառապանքների առաջացում ։ Նշված հիմքերով, դատարանը փաստում է, որ անձի՝ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցումը չի կարող գերազանցել օրենքով նախատեսված շեմը։ Դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստաբանի ծախսի բռնագանձման հարցին, դրա ողջամտության չափին, օրինականությանը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օրենսդիրը սահմանել է« որ փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են կասկածյալի« մեղադրյալի« նրա օրինական ներկայացուցչի« ազգականի« ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով։ Այսպիսով« օրենսդիրը սահմանել է« որ քրեական գործով վարույթին փաստաբանը՝ որպես պաշտպան« կարող է ներգրավել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հրավերով« այլ նաև կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի« ազգականի« ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով։ Հետևաբար պետական իշխանության մարմինների գործողությունների արդյունքում« մասնավորապես՝ անձին ապօրինի դատապարտելու արդյունքում նյութական վնաս կարող է պատճառվել նաև այն անձանց« ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար փաստաբան հրավիրելու։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժողի»՝ որպես հանցագործության զոհի« հասկացության միջազգային իրավական բովանդակությունը« համաձայն որի` հանցագործության զոհ է (են) այն անձը (անձինք)« ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս« ներառյալ՝ մարմնական կամ բարոյական վնասը« հուզական ապրումները« նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները« որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով։ Այդպիսով« անօրինական գործողությունների« հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են« և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք։ ՀՀ սահմանադրական դատարանը« հաշվի առնելով միջազգային իրավունքում առկա վերը նշված մոտեցումները« 14.12.2010 թվականի իր թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը« որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական« այլև քրեադատավարական« վարչական« քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ուստի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ։ Այսպես, դատարան են ներկայացվել հետևյալ ապացույցները՝ Համաձայն Լևոն Բաղդասարյանի և Անդրանիկ Վարդանյանի միջև 30.11.2015թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ և իր որդիներ՝ Հայկ Անդրանիկ Վարդանյանի, Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համաձայնությամբ ստանձնել վերջիններիս շահերի պաշտպանությունը՝ կապված ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործի հետ և կատարել համապատասխան ծառայությունները։ Համաձայն նույն պայմանագրի 2.2 կետի՝ պատվիրատուն պարտավորվում է՝ վճարել կատարողին կատարված ծառայությունների համար սույն պայմանագրի 3-րդ գլսում նշված կարգով և չափով։ Նույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն՝ սույն պայմանագրի գինը կազմում է 9.600.000 ՀՀ դրամ, որից՝ 4.800.000 ՀՀ դրամ Հայկ Անդրանիկի Վարդանյանի և 4.800.000 ՀՀ դրամ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար։ Սույն պայմանագրի գինը պատվիրատուն վճարում է փոխանցման եղանակով կատարողի բանկային հաշվեհամարին։ Համաձայն Լևոն Բաղդասարյանի, Անդրանիկ Վարդանյանի և Հայկ Անդրանիկի Վարդանյանի՝ որպես ծառայությունը ստացողի, միջև 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերը և կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրով ծառայություն ստացող Հայկ Անդրանիկի Վարդանյանը համաձայնվում են, որ Հայկ Անդրանիկի Վարդանյանը համաձայնությամբ թիվ 58216515 քրեական գործով վերջինիս շահերի պաշտպանությունը ստանձնելու համար կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի 3 կետի 3.1 ենթակետով սահմանված գնի՝ Հայկ Անդրանիկի Վարդանյանի համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը ևս ստանձնում է Հայկ Անդրանիկի Վարդանյանը։ Դատարանը, գնահատելով նշված ապացույցները, փաստում է, որ պատասխանողի դիրքորոշումն առ այն, որ պատշաճ հայցվոր փաստաբանի ծախսի փոխհատուցման մասով հայցվորը պատշաճ հայցվոր անհիմն է, քանի որ 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրով հայցվորը ստանձնել է կատարված և կատարվելիք փաստաբանական ծախսերի հատուցումը։ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավական նորմը, փաստել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը։ Ուստի, փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով։ Որպես դատական ծախս` թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց։ Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը« անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին« արձանագրել է` փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս« Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը) Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում նույնպես բազմիցս անդրադարձել է ծախսերի և ծախքերի խելամտության հարցին և նշել« որ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով« որքանով ապացուցվում է« որ դրանք իրականում կատարվել են« անհրաժեշտ են եղել« և դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս« Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.01.2015 թվականի վճիռը« կետ 48)։ Ընդ որում« իրական նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն« որ վնասն իրականում գոյություն ունի« վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների« շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։ Անհրաժեշտ նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի« որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և« որ ամենակարևորն է« պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։ Ողջամիտ նշանակում է« որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի այդ վնասներին« ինչը հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով՝ բացառելով ենթադրությունները և շահարկումները։ Վերահաստատելով նախկինում իր կողմից կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ փաստաբանի վարձատրության չափի՝ որպես դատական ծախսի խելամտության հարցի վերաբերյալ« Վճռաբեկ դատարանը գտնում է« որ դրանք նմանապես կիրառելի են նաև փաստաբանի վարձատրության չափի՝ որպես արդարացվածին պատճառված նյութական վնասի հատուցման խելամտության որոշման հարցի նկատմամբ« քանի որ փաստաբանին վճարված գումարները` անկախ այն հանգամանքից« թե դատական ծախսեր են« թե պատճառված նյութական վնասներ« ինչ դատավարության ընթացքում են վճարվել՝ քաղաքացիական« վարչական« թե քրեական« պետք է լինեն իրականում կատարված և անհրաժեշտ« ինչպես նաև դրանց չափը պետք է լինի ողջամիտ։ Ընդ որում« քրեական դատավարության ընթացքում փաստաբանին` պաշտպանին« վճարված գումարների իրական լինելը« դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության առանձնահատկությունները« ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում կատարած աշխատանքի համար փաստաբաններին վարձատրելու վերաբերյալ արդեն իսկ ձևավորված և արմատավորված դատական պրակտիկայի առանձնահատկությունները։ Դատարանը« հիմք ընդունելով վերը շարադրվածը« ուսումնասիրելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, այն է՝ փաստաբանը հայցվորի շահերը ներկայացրել է քրեական գործի շրջանակներում, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պայմանգրի գինը, այն է՝ 4.800.000 ՀՀ դրամ« գտնում է« որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պահանջվող 1.650.000 ՀՀ դրամին՝ որպես կալանքի տակ գտնվելու արդյունքում այլ եկամուտ ստանալուց զրկվելու համար փոխհատուցում բռնագանձելու հարցին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ։ Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են՝ այլ անձին վնաս պատճառելու հետևանքով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասները հատուցելով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնաuների հատուցման ավելի պակաu չափ նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով, իսկ համաձայն նույն հոդված 2-րդ կետի՝ վնաuներ են` իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաև չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ)։ Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Սույնի կապակցությամբ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկումներին« մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է« որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը։ Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել հանգամանալից անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին և, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է։ Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը։ Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով։ Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք։ Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ։ Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով։ Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը։ Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)։ ԻՆչպես դատարանն արդեն իսկ փաստել է՝ համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, գնդապետ Մ.Մարուքյանի կողմից 26.11.2015թ. կայացված խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդության հարուցման մասին որոշման՝ որոշվել է թիվ 58216515 քրեական գործով միջնորդություն հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ նշված քրեական գործով մեղադրյալ Հայկ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար 2 ամիս ժամկետով, որը դատարանի /դատավոր՝ Էդ. Ավետիսյան/ 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է։ Այսինքն՝ հայցվորն անազատության մեջ է գտնվել և ֆիզիկապես զրկված է եղել աշխատելու հնարավորությունից միայն 2 ամիս, մնացած ամիսները վերջինիս նկատմամբ կիրառվել է միայն խափանման միջոց՝ երկրից չհեռանալու մասին, որը չէր կարող հանգեցնել աշխատանքից զրկվելուն։ Բացի այդ, բաց թողնված օգուտ պահանջելու պարագայում, կողմը պետք է հիմնավորի իր կողմից տվյալ օգուտը ստանալու իրական հնարավորությունը և դրա բացթողումը՝ վնաս պատճառողի ապօրինի գործողության կամ անգործության հետևանքով։ Տվյալ պարագայում հայցվորը չի ներկայացրել որևէ տեղեկանք կամ հարկային հաշիվ, ըստ որի՝ վերջինս եղել է գրանցված աշխատող կամ կատարել է այլ վճարովի աշխատանք։ Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ առաջարկ գործատուի կողմից և դրա պատասխանն առ այն, որ ինքը գտնվում է անազատության մեջ, հետևաբար՝ այս մասով հայցը ենթակա է մերժման։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` «Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։»։ Անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը` դատարան դիմելու համար պետական տուրքի հարցին« դատարանը գտնում է« որ կողմերն ազատված են սույն հայցի ներկայացման պարագայում պետական տուրքի վճարման պարտականությունից, հետևաբար՝ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։»։ Շարադրվածը ընդունելով հիմք և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188« 189« 191« 192 հոդվածներով« դատարանը` Վ Ճ Ռ Ե Ց Հայկ Անդրանիկի Վարդանյանիընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության` պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը բավարարել մասնակի։ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Հայկ Անդրանիկի Վարդանյանի բռնագանձել 3.500.000 ՀՀ դրամ, որից՝ 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի ծախս, 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։ ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
|