Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Գործ թիվ Արդ1/0119/02/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում հետևյալ կազմով`
30.04.2009թ. ք. Էջմիածին
նախագահությամբ դատավոր` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
քարտուղարությամբ` ԺԵՆՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Դիմողի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Երրորդ անձ` ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ /անձնագիր` .... /

քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի Լաուրա Գևորգյանի /անձնագիր` ..../ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը Ճանաչելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.

10.03.2009թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Լաուրա Գևորգյանը`գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Դատարանի 11.03.2009թ.որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն: Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավար Բագրատ Հովհաննիսյանը սույն գործով ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

2.Հայցվորի իրավական դիրքորոշումը .

Դիմելով դատարան դիմողը հայտնել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի նախկին բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի տունը տնօրինվել է նրա կողմից մինչև վերջինիս մահը`1985թ.-ը: Վահագն Շողերյանի մահից հետո Հայկաշեն գյուղի տունը տնօրինվել է հանգուցյալի կնոջ` Աստղիկ Ավետիսի Ազատյանի կողմից մինչև վերջինիս մահը` 1997թ.-ը: Ծնողների մահից հետո սկսած 1997թ.-ից վերջիններիս բնակարանը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ օգտագործվել և տիրապետվել է իր կողմից, որի փաստը վկայում են 2008թ-ի Հայկաշեն համայնքի ղեկավարի տեղեկանքները: Իր կողմից կատարվել են վերոնշյալ գույքի բոլոր պահպանման ծախսերը, այն է` կատարվել են վերանորոգման և մի շարք վերակառուցողական աշխատանքներ, ինչպես նաև ժամանակին և պատշաճ կերպով կատարվել են տան և հողերի նկատմամբ հարկային պարտավորությունները, ինչպես նաև ծախսված էլեկտրոէներգիայի վճարումները: Դիմողը դատարանին խնդրել է տիրազուրկ ճանաչել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի նախկին բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի կողմից մինչև նրա մահը` 1985թ. տնօրինած, այնուհետև վերջինիս կնոջ` Աստղիկ Ավետիսի Ազատյանի կողմից մինչ նրա մահը` 1997թ. տնօրինած տունը, և ճանաչել իր սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ: Դիմողն իր պահանջը հիմնավորում է հետևյալ փաստերով և դրանց նկատմամբ կիրառելի իրավական նորմերով. - Ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ 03.04.2009թ.տեղեկանքի համաձայն` դիմող Լաուրա Գևորգյանի ծնողներն են. մայրը` Աստղիկ Ավետիսի Շողերյանը և հայրը` Վահագն Գևորգի Շողերյանը: - Վահագն Գևորգի Շողերյանը մահացել է 19.11.1985թ. /համաձայն 05.11.1986թ. տրված թիվ I-հխ 475066 մահվան վկայականի պատճենի/: - Աստղիկ Ավետիսի Ազատյանը մահացել է 22.06.1997թ. /համաձայն 04.08.1997թ. տրված թիվ ԱԱ 053422 մահվան վկայականի պատճենի/: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 26.09.2008թ. տրված թիվ 321 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի տունը տնօրինվել է վերջինս կողմից մինչև նրա մահը /1985թ./, որից հետո այն տնօրինել է նրա կինը` Աստղիկ Ավետիսի Ազատյանը մինչև իր մահը /1997թ./: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 2008թ. տրված տեղեկանքի համաձայն` Հայկաշեն համայնքի Աստղիկ Ավետիսի Ազատյանին պատկանող տունը վերջինիս մահից հետո /1997թ.-ից/ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետվել է որպես սեփական գույք իր աղջկա` Լաուրա Վահագնի Գևորգյանի կողմից: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 10.10.2008թ. տրված թիվ 333 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ Աստղիկ Ավետիսի Ազատյանի մահից հետո /1997թ./ նրա բնակարանի և հողերի նկատմամբ հարկային պարտավորությունները, ինչպես նաև ծախսված էլեկտրաէներգիայի վճարները կատարել է իր դուստրը` Լաուրա Վահագնի Գևորգյանը: 10.10.2008թ.-ի դրությամբ Հայկաշենի գյուղապետարանի հետ պարտք ու պահանջ չունի: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 09.04.2009թ. տրված թիվ 21 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ /այժմ հանգուցյալ/ Վահագն Շողերյանի բնակելի առանձնատունը ըստ իրենց ունեցած տվյալների կառուցվել է 1965-1970թթ-ին: - Դատարանին են ներկայացվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող առանձնատան գույքահարկի և հողի հարկի վճարման անդորրագրերը: Դիմողն իր պահանջի հիմքում դրել է հետևյալ իրավական հիմքերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 187-րդ, 273-րդ, 280-րդ հոդվածները: Դատաքննության ընթացքում դիմողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը պնդեց և խնդրեց այն բավարարել:

3.Երրորդ անձի դիրքորոշումը.

Դատաքննության ընթացքում ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձ, Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավար Բագրատ Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ ծնողների մահից հետո նրանց գույքին տիրապետել է նրանց դուստրը` Լաուրա Գևորգյանը, չնայած այն հանգամանքին, որ նա ապրել է Երևան քաղաքում: Լաուրա Գևորգյանը բարեխղճորեն ժամանակին վճարել է գույքի նկատմամբ բոլոր վարձերը, գույքահարկը: Սեփականության իրավունքի վկայական չի հանվել միայն այն պաճառով, որ նշված հարցով զբաղվող չի եղել: Դատարանին հայտնեց, որ չի առարկում դիմումի դեմ: 4 Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը. - Ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ 03.04.2009թ. տեղեկանքի համաձայն դիմող Լաուրա Գևորգյանի ծնորղներն են` մայրը` Աստղիկ Ավետիսի Շողերյանը և հայրը` Վահագն Գևորգի Շողերյանը: - Վահագն Գևորգի Շողերյանը մահացել է 19.11.1985թ. /համաձայն 05.11.1986թ. տրված թիվ I-հխ 475066 մահվան վկայականի պաճենի/: - Աստղիկ Ավետիսի Ազատյանը մահացել է 22.06.1997թ. /համաձայն 04.08.1997թ. տրված թիվ ԱԱ 053422 մահվան վկայականի պաճենի/: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 26.09.2008թ.տրված թիվ 321 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի տունը տնօրինվել է վերջինիս կողմից մինչև նրա մահը /1985թ./, որից հետո այն տնօրինել է նրա կին` Աստղիկ Ավետիսի Ազատյանը մինչև իր մահը /1997թ./: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 2008թ. տրված տեղեկանքի համաձայն` Հայկաշեն համայնքի Աստղիկ Ավետիսի Ազատյանին պատկանող տունը վերջինիս մահից հետո /1997թ.-ից/ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետվել է որպես սեփական գույքի իր աղջկա` Լաուրա Վահագնի Գևորգյանի կողմից: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 10.10.2008թ. տրված թիվ 333 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ Աստղիկ Ավետիսի Ազատյանի մահից հետո /1997թ./ նրա բնակարանի և հողերի նկատմամբ հարկային պարտավորությունները, ինչպես նաև ծախսված էլեկտրաէներգիայի վճարները կատարել է իր դուստրը` Լաուրա Վահագնի Գևորգյանը: 10.10.2008թ.-ի դրությամբ Հայկաշենի գյուղապետարանի հետ պարտք ու պահանջ չունի: - Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավարի կողմից 09.04.2009թ. տրված թիվ 21 տեղեկանքի համաձայն` նույն գյուղի նախկին բնակիչ /այժմ հանգուցյալ/ Վահագն Շողերյանի բնակելի առանձնատունը ըստ իրենց ունեցած տվյալների կառուցվել է 1965-1970թթ.-ին: - Դատարանին են ներկայացվել Արմավիրի մարզի Հայկաշեն գւյուղում գտնվող առանձնատան գույքահարկի և հողի հարկի վճարման անդորրագրերը: - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ/ Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումից 08.04.2009թ. ստացված գրության համաձայն` Վահագն Շողերյանի և Աստղիկ Ավետիսի Ազատյանի անվամբ տարածքային ստորաբաժանումում անշարժ գույք գրանցված չէ: - Հայաստանի ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղից 20.04.2009թ. ստացված թիվ 171 տեղեկանքի համաձայն` Արմավիրի մարզային մասնաճյուղի արխիվային փաստաթղթերից` Էջմիածնի շրջանի Ն.Խաթունարխ գյուղսովետի Ղարղաբազար /այժմյան Հայկաշեն/ գյուղի 1957-1959թթ. հմ.1 տնտեսությունների գրքից տեղեկացվում է, որ բնակելի մասի կառույցը կատարվել է 1947թ., ավարտվել է` 1956թ.: Իրական խնդիրը . արդյոք պետք է տիրազուրկ ճանաչել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի նախկին բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի կողմից մինչև նրա մահը` 1985թ. տնօրինած, այնուհետև վերջինիս կնոջ` Աստղիկ Ավետիսի Ազատյանի կողմից մինչ նրա մահը` 1997թ. տնօրինած տունը, և ճանաչել դիմող Լաուրա Գևորգյանի սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ:

4. Դատարանի իրավական վերլուծությունները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Նույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: Դատարանն ապացուված է համարում այն փաստը, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող նույն գյուղի բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի կողմից մինչև նրա մահը` 1985թ. տնօրինած, այնուհետև վերջինիս կնոջ` Աստղիկ Ավետիսի Ազատյանի կողմից մինչև նրա մահը`1997թ. տնօրինած տունը սեփականատեր չունի` այսինքն տիրազուկ է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճոչեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Դատարանն ապացուցված է համարում այն հանգամանքը, որ դիմող Լաուրա Գևորգյանը շուրջ 12 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է իր ծնողների մահից հետո մնացած անշարժ գույքը` Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող տունը` որպես սեփական գույք, վճարում է բնակարանի կոմունալ վարձերը, գույքահարկը, այսինքն դրա նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք: Լսելով դիմողի ներկայացուցչին, երրորդ անձին, ուսումնասիրելով գործի նյութերը, նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը

ՎՃՌԵՑ

Հայցը բավարարել:

1. Տիրազուրկ ճանաչել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Վահագն Գևորգի Շողերյանի կողմից մինչև նրա մահը`1985թ. տնօրինած, այնուհետև վերջինիս կնոջ` Աստղիկ Ավետիսի Ազատյանի կողմից մինչ նրա մահը` 1997թ. տնօրինած տունը:

2. Ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Լաուրա Գևորգյանի սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ:

3. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով`պարտապանի հաշվին: 5.Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ծանոթություն ` Վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՎՈՐ ` Հ.ՄԵԼՔՈՆՅԱՆ