Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին: Այս իրավանորմով է ղեկավարվում "Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակն իր հիմնադրման պահից:
"Լեվ Գրուպ "` Ձեր լավագույն պաշտպանն իրավունքների խախտման պահից մինչև խախտման վերացումը:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ...
Հարց: 30 տարեկան եմ, ցանկանում եմ որդեգրել մահացած եղբորս և հարսիս միակ երեխային, որը 13 տարեկան է, սակայն ինձ մերժում են տվել: Ճիշտ են վարվել: Գայանե Պատասխան: Այո, ճիշտ են վարվել, քանի որ օրենսդիրն արգելում է, որպեսզի որդեգրողի և որդեգրվողի միջև տարբերությունը լինի 18 տարուց պակաս: Սույն իրավանորմը չի վերաբերում միայն խորթ հոր կամ մոր կողմից կատարվող որդեգրությանը: Գայանեն կարող է դիմել երեխայի բնակության վարչական շրջանի խնամակալության հանձնաժողովին` ստանալու համապատասխան թույլտվություն (որոշում) երեխայի հետագա խնամքի և դաստիարակության հետ կապված:
Որդեգրության հետ կապված վերջերս գրասենյակ էր զանգահարել արական սեռի մի քաղաքացի, որը ցանկություն ուներ ընկերոջ հետ միասին որդեգրելու երեխա: Տեղեկացնեմ, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով (1-ին կետ) ամուսնության համար անհրաժեշտ են հակառակ սեռերի փոխադարձ համաձայնությունը և նույն օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ կետի ուժով արգելվում է ամուսնության մեջ չգտնվող անձանց որդեգրել միևնույն երեխան:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեվ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ |
ԶԱԳՍ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԶՐԿԻ՞ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
- 90-ական թվականներին փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն ԶԱԳՍ-ով այն հաստատված չի եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք մեկ տղա: Ամուսինս վերջերս հանկարծամահ եղավ: Նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը ես եւ տղաս կարո՞ղ ենք ժառանգել: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի պահանջի. առաջին հերթին ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ամուսին եզրույթի տակ պետք է հասկանալ օրենքի ուժով, իսկ դա մեր ներպետական իրավանորմով ամուսնության գրանցումն է պետական լիազոր մարմնի` ԶԱԳՍ-ի կողմից, որը Դուք չունեք: Ինչ վերաբերում է Ձեր երեխայի պահով ժառանգություն ընդունելու դրվագին, ապա եթե մահացողի կողմից հայրություն չի ընդունվել, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի ուժով Դուք կարող եք դիմել Ձեր գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը` կապված անձանց ազգակցական հարաբերությունների հետ: Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ օրինական ուժ ստացած դատարանի վճիռը հիմք է հանդիսանում համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:
|
ամբողջը...
|
ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎԱՉԱՓ ԵՆ
Կոոպերատիվի անդամ եմ , որը զբաղվում է առևտրով: Օրեր առաջ հարկադիրից եկան մեր տուն, ցույց տվեցին դատական թղթեր և ասացին, որ կոոպերատիվի պարտքի փոխարեն արգելանք են դնելու նաև իմ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Որքանո՞վ է օրինական կոոպերատիվի պարտքի փոխարեն այն փորձեն ստանալ իմ անձնական միջոցների հաշվին:
Պատասխան Ի տարբերություն այլ իրավաբանական անձանց, կոոպերատիվի անդամները նրա չկատարած պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում, ուստի դատարանի` արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման առկայության դեպքում նաև կոոպերատիվի անդամի անձնական գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը տվյալ դրվագով եղել է իրավաչափ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ |
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
- Մասնագիտությամբ բժիշկ եմ: Տարիներ առաջ իմ ծանոթին պարտքով 5.000 դոլարի չափով գումար տվեցի: Երբ ծանոթս չվերադարձրեց տվածս գումարը, դիմեցի դատարան, եւ մինչև վճիռ կայացնելը դատարանն արգելանք դրեց նրա սեփական տան վրա: Դատարանի վճռից հետո պարզվում է, որ ծանոթս դատապրոցեսի ընթացքում արդեն վաճառել է իր տունը: Դիմեցի ոստիկանություն, պարզվեց, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի մեղքով է, որ արգելանք չի դրվել տան վրա: Հարուցվում է քրեական գործ, հետո էլ վաղեմությունն անցնելու հիմքով գործը կարճվում է: Ո՞րն է լինելու իմ հետագա քայլը:
|
ամբողջը...
|
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ԲԱՆԿ-ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Բանկիրն անձ է, ով մեկնում է քեզ հովանոցը, երբ արեւ է եւ հետ է վերցնում այն, երբ սկսվում է անձրեւը: Մարկ Տվեն
Բանկը, լինելով փող վաճառող կառույց, ինքն է դնում ու պարտադրում խաղի կանոնները` ամրագրելով այն գործող իրավանորմով: Օրենքի ուժով կողմն ազատ է բանկից փոխառությամբ վերցնելու կամ չվերցնելու գումար եւ, որպես կանոն, կողմն է գնում բանկի դուռը` կնքելու փոխառության եւ վարկային պայմանագրեր: Հետագայում, մտնելով վարկային փոխառության պարտավորությունների տակ, այնուհետեւ չկատարելով կամ թերի կատարելով պայմանագրային պարտավորությունները` արդյունքում կորցնում է ամենն ու համալրում օրենքով բոմժերի քանակը:Պետությունն այս հարաբերություններում ընդունում է չեզոք դիրք եւ չի միջամտում: Ըստ էության, իրավաչափ է ե՛ւ բանկի, ե՛ւ քաղաքացու (իրավաբանական անձի) պայմանագրային իրավահարաբերություններն ու պայմանագրային պարտավորությունների չկատարման ժամանակ իրավական հետեւանքների առաջացումը եւ պետության չմիջամտելու քաղաքականությունը մինչեւ այն պահը, երբ նմանօրինակ գործերը մասշտաբային առումով չնչին տոկոս են կազմում: Բայց, երբ դատական գործերի հրապարակային սակարկությունների առյուծի բաժինը կազմում են գումարի բռնագանձման գործերը, երբ ամբողջ գյուղերով ու թաղամասերով պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով կորցնում են սեփականության իրավունքով իրենց պատկանող միակ տունը, հողը, բիզնեսը, այդտեղ պետության միջամտությունը պետք է լինի պարտադիր պայման: Մասնավորապես.
|
ամբողջը...
|
«ԴԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆՍ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼ»
- 800.000 դրամի չափով գումարի բռնագանձման վճիռ կա իմ դեմ: Գործը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, որը ցանկանում է տունս աճուրդով վաճառել: Պարտատիրոջ հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որպեսզի ամսական 100 դոլարի չափով վճարեմ: Ի՞նչ անենք, որպեսզի տունս աճուրդի չգնա:
ՍԵՐՈԲ, ք. Երեւան
-Օրենսդիրը հնարավորություն է տալիս կողմերին հաշտության համաձայնություն կնքել նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու, այն է՝ դատարանի վճռի հարկադիր կատարման փուլում: Դրա համար անհրաժեշտ է հաշտության համաձայնությունը պատրաստել գրավոր, ստորագրել եւ ներկայացնել հարկադիր կատարողին, որը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել կատարողական թերթ տված դատարան: Հարկադիր կատարողի դիմումը հիմք է, որպեսզի դատարանն արագացված դատաքննության կարգով վերանայի նախկինում կայացրած վճիռը եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի ուժով կայացնի նոր դատական ակտ, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում շարադրել կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
|
ամբողջը...
|
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ: Սեդա -Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297 հոդվածի` բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձեւով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջեւ եւ քաղաքացիների հետ գործարքները, իսկ նույն օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործարքի նոտարական վավերացումը պարտադիր է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ կողմերից մեկի պահանջով: Այնքանով, որքանով պարտավորագիրը համարվում է հասարակ գրավոր ձեւով կնքվող միակողմանի գործարք, դրա հասարակ գրավոր ձեւի պահպանված լինելու հանգամանքը բավարար է` պարտավորագիրը ստորագրած անձի նկատմամբ դրանում նշված պարտավորության ծագման եւ առաջացող իրավական հետեւանքների համար:
|
ամբողջը...
|
ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՌԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԴԻՄԱՑԻՆԻՆ ՃՆՇԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ
Նկատե՞լ եք, թե ինչքան ուսանելի եւ իմաստուն են ժողովրդական հեքիաթները: Պատկերացնում եք, եթե «Մի կաթիլ մեղր» հեքիաթի վաճառողը եւ զըռ չոբանը լինեին մի փոքր հանդուրժող, երկու երկրների պատերազմ չէին հայտարարի, որ խաղաղություն հաստատելուց հետո էլ միմյանց հարցնեին՝ ինչի՞ համար: Ավելի առարկայական դրվագ. ո՞վ է տվել այն հարցի պատասխանը, թե ինչի համար սկսվեցին երկու համաշխարհային պատերազմները եւ արդյոք արդարացվա՞ծ էին դրանք, երբ արդյունքում ունեցանք տասնյակ միլիոնավոր զոհվածներ ու պատերազմի համատարած թշվառությունը:Հեքիաթի հայտնի հերոս Ձախորդ Փանոսը փախչում է իրականությունից, քանի որ չի մերվում այդ իրականությունում տիրող բարքերի հետ՝ դառնալով, իրավամբ, ձախորդ եւ օտարված… Իսկ մեր իրականությունում որքա՞ն նման ձախորդներ կան, որոնք, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ստեղծվել են Աստծու կողմից մերկ եւ հավասար: Ահավասիկ ելման կետ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր իրավունքների եւ պարտականությունների մասին, որն առանց բարոյականության դառնում է գործիք՝ դիմացինին ճնշելու, ստորացնելու եւ ոչնչացնելու համար:
Իսկ ո՞րն է բարոյականության սահմանումը, եւ որքանո՞վ է այն պարտադիր օրենքի կիրառման դաշտում: Եվ վերջապես կարո՞ղ է բարոյական արժեքներից զուրկ անձը լինել արդարադատ: Բարոյական բառի իմաստը շատ լավ արտացոլված է հայերենում, որտեղ բարի եւ բարոյական բառերը նույն արմատն ունեն:
|
ամբողջը...
|
ԵՐԲ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՉԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՈՇԻԿԻ ՏԱԿ
Կա՞ մեկը Հայաստանում, որ այսօր գոհ է դատական իշխանությունից. դժվար: Իհարկե, չկա մի երկիր, որտեղ բոլորը գոհ լինեն իշխանություններից, այդ թվում` դատական: Բայց երբ այն դժգոհությունը համատարած բնույթ է կրում, կարող է կործանարար լինել:Օրենքի կիրառման, պահպանման, պաշտպանության համար լավագույն մոդելն է համարվում դատական իշխանությունը: Մարդկությունը ոչ միայն արդարադատություն իրականացնելու հետ կապված այլընտրանք չի գտել, այլ այն, կարծում եմ, աստվածային իրավանորմ է: Ավելին, աստվածաշնչյան աղբյուրները հուշում են, որ դատական գործառույթի տիպիկ օրինակ ու կրող է եղել Մովսեսը, որը հետո նշանակեց դատավորներ եւ առանձնացրեց ու անկախացրեց դատական իշխանությունը: Պետք է փաստել, որ իշխանության կառուցվածքի աստվածաշնչյան առանձնահատկությունը դատական իշխանության առանձնացումն ու անկախությունն է: Եվ դա ինքնանպատակ չէ. օրենքը դա այն գրված խաղի կանոնն է, որն ընդունում է տվյալ հասարակությունը: Ուստի, տվյալ հասարակության կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում, դատարանը ոչ միայն պետք է վեր հանի այդ խախտումները, որը կատարվել է տվյալ անձի կողմից, այլ նաեւ գլոբալ առումով բարձր ատյանը պետք է տա գնահատական` կապված հասարակության բարոյական հիմքերի քայքայման եւ դրա արդյունքում՝ օրենքները խախտելու վերաբերյալ: Ահավասիկ, սա է դատական իշխանության առաքելությունը, որը նմանատիպ տարբեր ձեւաչափերով ներմուծված է աշխարհի իմ իմացած բոլոր պետությունների դատական համակարգերում: Հայաստանը եւս մաս է կազմում այն երկրների, որի դատական համակարգը օրենքի ուժով անկախ է եւ դրան է տրված արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավունք: Արդյոք Հայաստանում առկա՞ են այն բոլոր գործիքները, որի հիման վրա էլ դատավորը պատրաստ է արդարադատություն իրականացնել: Կարծում եմ` այո: Դատական բարեփոխումները Հայաստանում տեղի են ունեցել, սակայն աննշան թվացող մի բացառությամբ… Հայաստանում դատական անկախությունը թվացյալ է, նա գտնվում է գործադիր իշխանության կոշիկի տակ եւ ցանկացած պահի կարող է անցնել գործադրի ծանր մամլիչի տակով` կորցնելով դատական իշխանությանը բնորոշ բոլոր իշխանական լծակները: Այդ թվում նաեւ՝ արդարադատություն իրականացնող անձին բնութագրող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են մտածելու, արտահայտվելու, վերջապես արդարադատություն իրականացնելու կարողությունները: Ինչ խոսք, դրան նպաստում են նաեւ դատական իշխանության բոլոր այն պատասխանատու պաշտոնյաները, որոնց հետ դրվել է այդ խաղի կանոնը` մշտապես գտնվելու գործադիր իշխանության կոշիկի տակ: Տվյալ պարագայում դատական իշխանության ամեն մի ներկայացուցիչ կա՛մ պետք է ընդունի այդ խաղի կանոնը, կա՛մ պետք է հեռանա այդ համակարգից, իսկ նրա տեղը արագ կհամալրեն ուրիշները:
|
ամբողջը...
|
ՆԱԽԱՊԵՍ ՄՏԱԾԵԼՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերջին ժամանակներս խմբագրությունը հաճախակի է ստանում հարցեր, որոնցով քաղաքացիները ցանկանում են որոշակի մանրամասներ ճշտել այսպես կոչված ամուսնական պայմանագրերի մասին: Ուստիեւ, չկոնկրետանալով որեւէ հարցի վրա, փորձենք, ընդհանուր առմամբ, բավարարել այդ թեմայի շուրջ ընթերցողներին հետաքրքրող հարցերը: Թե որքանով է հարիր մինչեւ ամուսնությունը նորապսակների կողմից կնքվող ամուսնական պայմանագիրը, որտեղ խոսք է գնում ամուսնալուծվելիս յուրաքանչյուրին փոխանցվող գույքի մասին, այլ թեմա է: Հայաստանի ներպետական օրենսդրությամբ կարգավորված է սույն իրավանորմը, եւ օրենսդիրը թույլ է տալիս ամուսիններին, դեռ չամուսնացած, նախապես մտածել ոչ միայն «մի բարձի ծերանալու», այլ նաեւ ամուսնալուծվելու մասին:
|
ամբողջը...
|
|
|