ՏԱՔՍՈՒ ՇՈՖԵՐՆ ԻՐ ՄԱՇԿԸ ՉԻ ՓՈԽԻ
- Տաքսի նստելիս` նստատեղի վրա գտա տոպրակ՝ մեջը մրգեր: Քանի որ առաջինը ես էի հայտնաբերել, որոշեցի սեփականաշնորհեմ, էս տաքսու վարորդը կպել է, թե իմ մեքենայի մեջ է հայտնաբերվել, ուրեմն` տերը ես եմ: Վերջում էդ միրգը իրար մեջ արինք:
-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180 հոդվածի ուժով. տրանսպորտում կորցրած գույք գտնողը պարտավոր է այն հանձնել տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին, որը ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները, ինչպես նաեւ կրում է պարտականությունները:
|
ամբողջը...
|
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
- Մասնագիտությամբ բժիշկ եմ: Տարիներ առաջ իմ ծանոթին պարտքով 5.000 դոլարի չափով գումար տվեցի: Երբ ծանոթս չվերադարձրեց տվածս գումարը, դիմեցի դատարան, եւ մինչեւ վճիռ կայացնելը դատարանն արգելանք դրեց նրա սեփական տան վրա: Դատարանի վճռից հետո պարզվում է, որ ծանոթս դատապրոցեսի ընթացքում արդեն վաճառել է իր տունը: Դիմեցի ոստիկանություն, պարզվեց, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի մեղքով է, որ արգելանք չի դրվել տան վրա: Հարուցվում է քրեական գործ, հետո էլ վաղեմությունն անցնելու հիմքով գործը կարճվում է: Ո՞րն է լինելու իմ հետագա քայլը:
|
ամբողջը...
|
ՎՐԱՑԱԿԱՆ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Օրեր առաջ Վրաստանում ջրհեղեղը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Որպեսզի նույնը մեզ մոտ չլինի, անձրեւի ժամանակ բացել եմ հեղեղատար լյուկը, որպեսզի ջուրը լավ քաշի գետնի տակը: Անձեւի ժամանակ հարեւանիս տուզիկ շունը գալիս ընկնում է այդ լյուկի մեջ ու սատկում, կամ էլ մինչեւ էդ է սատկել, ջուրը քշել, գցել է լյուկի մեջ: Հիմա հարեւանս, սուտի ինտիլիգենտ, ինձ սպառնում է դատարանով, կամ էլ` երկու հարյուր հազարդրամ փող է ուզում` որպես վնաս:
|
ամբողջը...
|
«ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ԱՅԴ ՓՆԹՓՆԹԱՆ ԾԵՐԱԿՈՒՅՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՊՐԵԼԸ»

Դժբախտություն եմ ունեցել լինելու տնփեսա: Տունը, որտեղ ապրեցի յոթ տարի, սեփականության իրավունքով պատկանում էր կնոջս (նվիրատվություն էր ստացել տատիկից): Այդ տանն ապրում էին զոքանչս, նրա մայրը, հայրը եւ կինս: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցանք մեկ աղջիկ երեխա, որից հետո կինս հրաժարվեց այլեւս ծննդաբերել: Այդ տարիների ընթացքում իմ միջոցների հաշվին տունը վերանորոգեցի, մեկ հարկը դարձրի երկու հարկանի, սակայն անհնարին էր այդ փնթփնթան ծերակույտի հետ շարունակ նույն հարկի տակ ապրելը: Առաջարկեցի կնոջս՝ առանձին տեղ ապրել, զոքանչս էնպես վրա տվեց, որ ասածիս համար փոշմանեցի, իսկ զոքանչիս մայրը խռովեց հետս: Մի խոսքով, տնից դուրս արեցին, թե ես դուրս եկա, արդեն էական չի: Ցանկանում եմ բաժանվել, իսկ զոքանչս հայտարարում է, թե էդ չփլաղին, այսինքն ինձ, ոչ մի բան չի հասնում: Արդյո՞ք դա էդպես է:
|
ամբողջը...
|
"ԲԱՐԱԹԸ" ՊԵՏՔ Է
Բանավոր պայմանավորվածություն էի ձեռք բերել մի քաղաքացու հետ, որպեսզի վաճառի Սեւանի մայրուղու հարեւանությամբ գտնվող 500քմ հողատարածքը: Կան նաեւ վկաներ: Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, գնացի նոտարական գրասենյակ, որտեղ մյուս կողմը հրաժարվեց գործարքը կատարելուց: Կարո՞ղ եմ դատարանով պարտավորեցնել, որպեսզի հաստատված համարվի մեր առքուվաճառքի գործարքը: Սեդրակ -Օրենքի ուժով, իսկ դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածն է, բանավոր կնքվում է այն գործարքը, որտեղ սահմանված չէ գրավոր ձեւը: Մինչդեռª հողատարածքը համարվում է անշարժ գույք, եւ օրենսդիրը պարտադիր պայման է դիտել այն վաճառելու գործարքը կնքել գրավոր ձեւով, մասնավորապեսª կազմել գրավոր պայմանագիր, ստորագրել, վավերացնել նոտարական կարգով եւ ծագող իրավունքը ենթարկել պետական գրանցման: Ուստի Ձեր կողմից այնքանով, որքանով վիճարկվում է բանավոր համաձայնությամբ նախատեսված պարտավորության չկատարումը, չի կարող վավեր ճանաչվել, որպես անշարժ գույքի առուվաճառքի գործարք:
ԳՈՐԾԱՏՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՉՍՊԱՍԵԼ
ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԻՆ
- Փորձաշրջանով աշխատանքի անցա մի ձեռնարկությունում, որտեղ մինչեւ փորձաշրջանի ավարտը, առանց դրա արդյունքների ամփոփման, ինձ հետ խզեցին աշխատանքային պայմանագիրը` արգելելով գալ աշխատանքի: Ճի՞շտ են վարվել: Հասմիկ -Օրենքի ուժով, եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում աշխատողի համար սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալն աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին 3 օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով նրան:
Փաստեմ, որ աշխատողին առաջադրած պահանջներին համապատասխանության հարցը որոշվում է փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով: Օրենքը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման որեւէ կարգ, պայման կամ չափանիշ: Բայց նաեւª յուրաքանչյուր գործատու ազատ է սահմանել այն անհրաժեշտ գիտելիքները, ունակությունը, վարքը, որն աշխատողը պարտավոր է ունենալ` տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար:
Ամփոփեմ. ՀՀ Աշխատանքային օրենսգրքով փորձաշրջանի ընթացիկ արդյունքերի ամփոփման հատուկ կարգ կամ չափանիշ նախատեսված չէ, այն դրված է գործատուի վրա:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
|
ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԷԼ "ՄԵԿ-ՄԵԿ" ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ
Հողի վարձակալության պայմանագիր եմ կնքել գյուղապետարանի հետ: Պայմանագրի ժամկետը մինչեւ 2017թ. է: Օրեր առաջ նամակ եմ ստացել գյուղապետարանի կողմից, որ հողի վարձակալության պայմանագիրը լուծվել է:
Գուրգեն -Վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հանդիսանալով քաղաքացիաիրավական գործարք, որով դրսեւորվում են կողմերի կամքը եւ կամարտահայտությունները, լոկալ իրավական ակտ է, առաջացնում է իրավունքներ եւ պարտականություններ: օրենքի ուժով, որն իմպերատիվ է, չի կարող լուծվել միայն մեկ կողմի, տվյալ դեպքումª գյուղապետի կամքով:
|
ամբողջը...
|
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Օրեր առաջ տոնվեց մայիսի 1-ը` Աշխատավորների տոնը: Իշխում է այն կարծիքը, որ այս տոնը նախկին ԽՍՀՄ տոներից է եւ ընդունվում է ոչ միանշանակ, թեպետ մայիսմեկյան տոնակատարության թելերը տանում են Եվրոպա` Իտալիա: Անկախ այն բանից, թե ով է մայիսմեկյան տոնի, որպես աշխատավորների օրվա, կնքահայրը, փաստենք, որ այն վերաբերում է աշխատանքին եւ աշխատավորությանը: Թե որքանով են իրենց դեմոկրատական եւ սոցիալական համարող պետությունները պաշտպանում աշխատողի կամ գործատուի (գործատուն եւս համարվում է տվյալ ոլորտի բաղկացուցիչ մասը) իրավունքները, որքանով է աշխատողն իր թիկունքում զգում պետության աջակցությունը, դա այլ թեմա է: Ունեմ իմ ուրույն կարծիքը, որ աշխատավորների պաշտպանության լավագույն մոդելը երբեւիցե եղել է նախկին ԽՍՀՄ-ում: Երկիր, որտեղ ավելի քան պաշտպանված էր մարդու աշխատանքային իրավունքները, սկսած վնասակար պայմաններում աշխատելու հետ կապված տրվող արտոնություններից, վերջացրած հեռակա սովորող ուսանողների աշխատանքային իրավունքներով եւ աշխատող կանանց հղիության եւ հետհղիության շրջանում տրվող արտոնություններով:
|
ամբողջը...
|
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
- Տարիներ առաջ վրաերթի ենթարկեցի մի քաղաքացու: Վրաերթի ենթարկելու փաստի առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Տուժողին պետական պատվերի շրջանակներում ցուցաբերվեց անհետաձգելի բուժօգնություն, որի գումարը կազմել է 242.906 ՀՀ դրամ: Այժմ դատախազությունն այդ գումարը պահանջում է ինձանից:
-Դատախազության պահանջը գտնում եմ չհիմնավորված եւ անօրինական` հետեւյալ պատճառաբանությամբ: Արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կատարված ծախսերը ենթակա՞ են փոխհատուցման պետությանը:
|
ամբողջը...
|
ԿԳՆԱ ԱՇԽԱՐՀԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒՆ, ԿՈՒՆԵՆԱ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Օրեր անց նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչու եմ ասում նշվելու է, այլ ոչ թե նշելու ենք, որովհետեւ այն արդեն դուրս է եկել հայ համայնքի շրջանակներից, տարածվել աշխարհով մեկ: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ես եւս ցանկանում եմ այնպիսի մի բան գրեմ, ասեմ, հիշեցնեմ, ցույց տամ, որ ես ավելին կարող եմ ասել, քան ձեզանից յուրաքանչյուրը, բայց… մինչ այդ ցանկանում եմ ասել հետեւյալը. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԼԻՆԵԼ
1. Շնորհակալ եմ Աստծուն, որ ստեղծել է ինձ հայի կերպով եւ ինձ է վերապահված նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տալ գնահատականներ, հայտնել կարծիք, անել քննադատական դատողություններ: 2. Խոնարհվում եմ Հայոց պետականության, իմ երկրի թագավորի առջեւ, պատրաստ եմ ծառայել երկրիս հզորացման համար, պայքարել երկրում տիրող թուրքից էլ բեթար անօրինականություններ անողների դեմ: Հայր, տուր համբերություն, ուժ, որպեսզի չարտագաղթեմ, ուրիշի երկիրը հզորացնելու համար չօգտագործվեմ որպես գոմաղբ, այլ կրողը լինեմ Արեւային Հայաստանի հզորացմանը:
|
ամբողջը...
|
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով, ամենաշատը թարգմանված, ամենա-ամենա… գիրքը` Աստվածաշունչն է: Ընդ որում, դա փաստում են ինչպես քրիստոնեական համայնքը, այնպես էլ` մնացյալ: Այդքանից հետո ձեռնպահ ենք մնում` օգտվելու այդ անսպառ հարստությունից:
Ժամանակին Ջորջ Վաշինգտոնը, հասկանալով աստվածաշնչյան հզորության խորհուրդը, հրապարակել Է հետեւյալ թեւավոր խոսք դարձած, ես կասեի, կարեւորագույն իրավանորմը. "Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել, առանց Աստծո եւ Աստվածաշնչի":
|
ամբողջը...
|
|
|