Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ


Ես Անի Սարգսյանն եմ, 35 տարեկան: 1996թ. ամուսնացել եմ սիրածս տղայի հետ: Ամուսնական կյանքի ընթացքում ունեցա 2 երեխա: 2-րդ տղայիս ծնվելուց հետո, դեռ երեխայի քառասուն օրը չլրացած, ինձ ՙբարի կամեցող մեկը՚ զանգահարեց եւ տեղեկացրեց, որ ամուսինս ինձ դավաճանում է եւ տվեց այդ կնոջ անունը: Ես ծանր տարա եւ չներեցի ամուսնուս: Մի խոսքով` բաժանվեցինք: Հրաժարվեցի նրա տված ամեն օգնությունից, ինչպես նաեւ արգելեցի, որպեսզի հանդիպի երեխաների հետ: Բաժանվելուց հետո չամուսնացա, սակայն չդադարեցի սիրել նրան (մինչեւ հիմա էլ սիրում եմ), սակայն միեւնույն ժամանակ ատում եմ ողջ տղամարդկային ցեղը: Ամուսինս երկրորդ անգամ ամուսնացավ (Տարիներ անց միայն ինձ հայտնի դարձավ, որ ինձ զանգող ՙբարի կամեցող՚ կինը եղել էր ամուսնուս ընկերուհին, իսկ հետագայում` կինը): 2011թ. ապրիլին ամուսինս հանկարծամահ եղավ: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց նրա երկրորդ կինը և հայտնեց, որ ամուսինս իր ողջ գույքը (երկու տուն, ամառանոց, մեքենաներ) կտակել է իրեն եւ իմ երեխաներին ոչինչ չի հասնում:

ամբողջը...
 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՙՆԱԶԻՐ-ՎԵԶԻՐՆԵՐԸ՚ ՀՐԱՄԱՅԵԼ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ 40 ՏԱՐՎԱ ԱՎՏՈՏՆԱԿՍ


Ես բնիկ Երեւանից եմ, իմ հայրն էլ, իմ պապն էլ ծնվել են Երևանում: Մեր շենքի բակում դեռևս 1970-ականներից հորս անունով տեղադրված է մետաղյա ավտոտնակ, որի վերաբերյալ ունեմ տեղադրման թույլտվություն: Քաղաքային իշխանությունները վերջերս գրավոր ծանուցում են ուղարկել, որ այն խանգարում է բակի բարեկարգման աշխատանքներին եւ որպես շարժական գույք ենթակա է տեղափոխման: Պատկերացնու±մ եք, քառասուն տարի անշարժ կանգնած օրինական ավտոտնակը հանկարծ Երեւանի քաղաքապետի կողմից դիտվում է շարժական գույք, իսկ նրա ՙնազիր-վեզիրներն՚ էլ հրամայում են, որ տեղափոխեմ: Հիմա իմ գույքը շարժակա±ն է, թե` անշարժ:

ամբողջը...
 

ՄԵՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է


Հարգելի ՙԻրավունք՚, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և բոլոր լրատվամիջոցներին, որոնք լուսաբանեցին ֆուտբոլի հավաքականի մրցելույթները: Այս օրերին ողջ հայությունը մի մարդու պես երկրպագում էր սիրելի թիմին, որոնցից յուրաքանչյուրն արժանի է գովասանքի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ունեցանք այն թիմը, ինչը պատիվ է բերում: Իսկ այն, ինչ կատարվեց Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ, այն անարդար դատավարությունը, որը կատարեց խաղի գլխավոր մրցավարը, թողնում եմ վերջինիս խղճին: Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ ճշտել. արդյոք դատավարական սխալը, որը կատարվեց այդ խաղի ընթացքում, որն էական նշանակություն ունեցավ եւ ազդեց խաղի ելքի վրա, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրեց, քրեորեն պատժելի արարք չէ:

ամբողջը...
 

ԿԻՆՍ ՇԱՏ Է ԾԱԽՍՈՒՄ


Ես 32 տարեկան եմ, մասնագիտությամբ` ծրագրավորող: Մեկ տարի առաջ ես ամուսնացել եմ (ոչ բարով): Նախ ամուսնության արարողության ժամանակ հարսանիքի հիմնական ծախսը ես եմ կատարել: Հարսանիքից հետո հարսանեկան ճանապարհորդության ժամանակ ես ծախսեցի իմ կուտակած գուրմարից 900$: Այնուհետեւ հիփոթեքով ձեռք բերեցի 2 սենյականոց բնակարան: Տան ամբողջ ծախսը ես եմ հոգում: Կինս շատ է ծախսում: Վերջերս էլ հայտարարեց, որ երեխա ենք ունենալու: Օրս անցնում է լարված, ցանկանում եմ բաժանվել: Խնդրում եմ տեղեկացնել. բաժանման դեպքում կարող եմ ետ բերել իմ բոլոր ծախսած գումարները, որոնք ծախսել եմ կնոջս վրա:

ամբողջը...
 

ՈՐ ՕՐ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵՄ


Հարգելի Իրավունք թերթի խմբագրություն Միայնակ թոշակառու եմ: Ստանում եմ 31 000 դրամ ծերության թոշակ, որը հազիվ բավարարում է դեղերի և կոմունալ վարձերը վճարելուն: Ապրում եմ միայնակ: Իմ վերևի հարևանն առաջարկում է ինձ ամսական տրամադրել 100 000 դրամ` պայմանով, որ իմ մահանալուց հետո նա կկազմակերպի նաեւ իմ թաղման ծախսերը, իսկ բնակարանը կանցնի իր սեփականության տակ: Ես նրա հանդեպ ոչինչ վատ բան չեմ մտածում, սակայն ցանկանում եմ այնպիսի փաստաթուղթ ձեռքիս ունենամ, որ օր ծերության հանկարծ փողոցում չհայտնվեմ: Խնդրում եմ օգնեք:

ամբողջը...
 

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ ԳԼՈՒԽԸ ԾԱԿ Է


2009թ.-ի նոյեմբերի 23-ին տեգրս համոզեց ամուսնուս, որպեսզի իր բիզնեսի համար երաշխավոր կանգնի, որից հետո տեգրս 130.000 դոլարի չափով վարկստացավ բանկից, իսկ սեփականության իրավունքով ինձ պատկանող տունը եւ հողամասը գրավադրվեց բանկում: Այս ընթացքում տեգրս Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում ստեղծեց իր ֆերման, իսկ բանկին էլ տեղեկացրեց, որ անհնարին է դառնում ստանձնած վարկային պարտավորությունների մարումը: Այժմ բանկից ինձ ուղարկվել է բռնագանձման ծանուցում, որ շուտով ուղղակի վաճառքի եղանակով սեփական տունը եւ հողամասը հանձնվելու են երրորդ անձի: Ճիշտ են ասում, որ լավություն անողի գլուխը ծակ ա: Ամբողջ կյանքումս ստեղծած տունն ու հողը տեգորս պատճառով պետք է հանձնեմ ուրիշի: Այդ ինչպես, որ օրենքով:

ամբողջը...
 

ԻՄ ԲԱԼԵՔԻՆ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԻ ՏԱՄ


Օրերս ընկերության գրասենյակ էր եկել ութսունամյա մի կին, որը բողոքում էր, որ պետության տված թոշակով անգամ չի կարողանում կոմունալ վճարները վճարել, իսկ երեխաների կողմից (ունի երեք տղա, մեկ աղջիկ) չի ստանում համապատասխան օժանդակություն, քանի որ յուրաքանչյուր երեխան պայման է դրել օգնել միայն այն դեպքում, եթե սեփականության իրավունքով իրեն պատկանող տունը նվիրատվություն արվի ամբողջն իրեն, իսկ ծեր կինը ցանկանում էր, որպեսզի իր մահից հետո յուրաքանչյուրը հավասար բաժիններով ստանա: Արդյունքում հայտնվել էր ծայրահեղ վիճակում և խորհուրդ էր ցանկանում լսել, թե ինչպես վարվի:

ամբողջը...
 

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԿԵՆԴԱՆԻ ԻՐ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ


Մի շաբաթ առաջ կանգառներից մեկում գտա մեծ թղթապանակ, մեջը` փաստաթղթեր, որոնցից մի մասն` օտարալեզու ( երևի պարսկերեն): Հաջորդ օրը հեռուստատեսությամբ լսեցի, որ այդ փաստաթղթերը գտնողին խոստանում են մեծ գումար, և նշված էր հեռախոսահամար: Անմիջապես զանգահարեցի: Պայմանավորվեցինք գնի համար: Փաստաթղթերի տերը, որը հետո պարզվեց, պարսկահայ էր, ինձ խոստացավ 500 դոլար: Նա հանդիպման վայր եկավ տեղացի մի հայի հետ, որը ներկայացավ Ավիկ անունով: Վերցրեց փաստաթղթերը, համոզվեցին, որ ամբողջն է, ինձ տվեց 5000 դրամ, պատճառաբանելով, որ գումար չունեն, իսկ պարսկահայի խոստումն էլ` 500 դոլար վճարելու վերաբերյալ, ըստ իրեն, ՙասնավանի՚ չի: Խնդրում եմ ասել, ինձ հետ ճիշտ են վարվել, թե ոչ:

ամբողջը...
 

ԳՈՐԾԱԴՈՒԼ. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ


Գործադուլը մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է: Գործադուլ (ներառյալ` նախազգուշական) հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը և հայտարարվում է այն դեպքում, երբ կոլեկտիվի վեճը չի լուծվում, բանակցությունները չեն կայանում կամ հաշտեցման հանձնաժողովի կողմից կայացված որոշումը չի կատարվում: Գործադուլ հայտարարվում է, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից:

ամբողջը...
 

ԿՐՈՆԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԿՊՆԵՍ


Մարդու պատվի, արժանապատվության պաշտպանությունն ուղիղ համեմատական է մարդու պատմությանը: Դարերի ընթացքում պատվի, արժանապատվության հետ կապված են եղել այլ չափորոշիչներ, ինչպես նաև դրանց պաշտպանությունը եղել է տարբեր: Միջնադարում մարդն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար իրավունք ուներ ձեռնոց նետելու և հրավիրելու մենամարտի: Խորհրդային շրջանում պատվի, արժանապատվության հետ կապված գործում էին իրավական նորմատիվային բազմաթիվ և բազմապիսի ակտեր (օրենք էթիկայի և էսթետիկայի մասին, բարոյականության օրենսգիրք և այլն):

ամբողջը...
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 Հաջորդ > Վերջ >>