Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ... ՆՎԵՐԻՑ


- Ժողովրդական խոսք է, որ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում: Տատիկս ցանկանում է ինձ նվիրել 600 քմ հողակտոր: Նվիրատվության պայմանագիրը կնքել ենք, պետական գրանցում կատարել, որից հետո պարզվեց, որ միայն այդ հողակտորի գույքահարկի պարտքը կազմում է մոտ 1 000 000 ՀՀ դրամ:

Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել նվերից:

ամբողջը...
 

"ԱՆՏԵՐ" ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է


- Շուրջ քսան տարի աղբանոց դարձած 1000քմ հողամասն օգտագործում եմ: Դիմել եմ քաղաքապետին, որպեսզի ճանաչի իմ սեփականությունն այդ հողատարածքի նկատմամբ: Մերժեց: Դիմեցի դատարան, մերժեցին, ասում ենª թուղթ չունես: Լավ, եթե ես թուղթ չունեմ, այդ հողի նկատմամբ ոչ մեկն էլ չունի, բայց իմ կողմից է օգտագործվում, չեղա՞վ, որ դա իմն է:

Սարգիս

- Ոչ, չեղավ:

ամբողջը...
 

ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾԸ ԹՈՂԵՑ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ...


-Դիմում եմ տվել դատարան` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու իմ սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ: Ամուսնուս քույրն այդ գործում ներգրավվեց որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ, իսկ դատարանն էլ գործը թողեց առանց քննության:

ամբողջը...
 

"ՈՒՆԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻՑ"


- Այն եզակի իրավապաշտպաններից եք, ով բարձրաձայնում է դատապարտյալի իրավունքների թեման, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Տարօրինակ չե՞ք համարում, որ Հայաստանի արդարադատությունը "չի սխալվում"  ի տարբերություն ավելի իրավական երկրների, ինչպիսին են Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ այլն: Առավել եւս, որ դատական սխալները վերանայելու հարցում էլ ենք, մեղմ ասած, կաղում:

Դատապարտյալի մայր

Շատ արդիական թեմա եք շոշափում: Համարձակություն չունենալով վերանայելու դատական սխալը, ոչ միայն պետությունն է հայտնվում ծիծաղելի վիճակում, այլ նաեւ դատական իշխանությունն ընդհանրապես: Իսկ այդ կառույցի ղեկավարները, մասնավորապես, դառնում են ատելի հասարակության համար` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

ամբողջը...
 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՎՈՎ Է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ


- Կապալի պայմանագիր եմ կնքել շինարարական ընկերության հետ: Իմ կարծիքով` վերջինս պարտավորությունները թերի է կատարել, իր ձեւով է մեկնաբանում պայմանագրի այն կետը, որը վերաբերում է իր պարտավորությունների կատարմանը` կապված աշխատանքի կատարման որակին:
Վազգեն

-Հարգելի Վազգեն, պայմանագիրը, լինելով Ձեր երկուսի միջեւ համաձայնություն, ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն: Օրենքի ուժով Դուք ազատ եք եղել պայմանագիր կնքելիս, ուստի պայմանագրային այն կետը, որը վերաբերել է տվյալ շինարարական ընկերությանը, կապված նրա կատարած աշխատանքի որակի հետ, անհրաժեշտ էր, որպեսզի պարզ եւ հասկանալի ձեւով գրվեր: Այն դեպքում, երբ պայմանագրային կողմերի միջեւ պայմանագրի կետերի հետ կապված առաջանում է վեճ, որը մտնում է դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447 հոդվածի ուժով հաշվի է առնվում պայմանագրում բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ եթե հնարավոր չէ որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը, ինչպես նաեւ գործարար շրջանառության սովորույթները:

ամբողջը...
 

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ

-Չեք կարծում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության մեջ գործող այն իրավանորմը, որ հանրահայտ փաստերն արդարացման ենթակա չեն, հակաիրավական է, խախտում է մյուս կողմի մրցակցային դատավարական իրավունքը:

Ուսանողներ

-Օրենքի ուժով հանրահայտ և նախադատելի փաստերը ապացուցման առարկայի մեջ չեն մտնում և չեն ապացուցվում: Դրանով չի խախտվում կողմերի մրցակցային և հավասարության սկզբունքը: Իրավունքը ևս դիտում եմ ճշգրիտ գիտությունների թվում և ինչպես երկրաչափության մեջ <Ա> կետից մինչև <Բ> կետը հավասար է <Բ> կետից մինչև <Ա> կետը և աքսիոմա լինելով հանդերձ ապացուցման ենթակա չէ, այնպես էլ հանրահայտ փաստերը մաթեմատիկայի լեզվով ասած աքսիոմաներ են և ենթակա չեն ապացուցման:

ամբողջը...
 

ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ


Քրիստոնեական աշխարհում ընդհանրապես, իսկ Հայ առաքելական եկեղեցու կանոններով մասնավորապես, գարնան գալուն զուգահեռ` պահքի շրջան է:
Դրա խորհուրդն ու մեկնումը ցանկալի կլինի ստանալ հոգեւոր դասից, սակայն յուրաքանչյուրս գիտակցում է, որ առավել եւս այս շրջանում ոչ միայն խնդիր ունի ինչպես մաքրվելու, այլեւ պարտավորությունª իր մասով մի բարի գործ անելու:
Հայերենն այն բացառիկ լեզուն է, որով մարդկանց հաշվում են ոչ թե քանակով, այլ` հոգիով: Փաստորեն յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ խոսակցական լեզվում, ընդունված է, որ կա հոգի, որը Աստծո կողմից դրված է տվյալ մարդու մեջ...
Այս թեմայի "թիրախը" մարդկային մի կոնտինգենտ է, որն ըստ էության` մոռացված ու լքված է հասարակությունից. նրանք դատապարտյալներն են: Մարդիկ, ովքեր ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ծնվել են Աստծո կամքով մերկ եւ հավասար: Մարդիկ, որոնց մեջ թեկուզ մի մութ անկյունում, բայց առկա է աստվածայինը, որը կարիք ունի արթնացման, մարդ լինելու` Աստծո կողմից իր նմանը ստեղծելու գաղափարին:

ամբողջը...
 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՍԸ


-Ցանկանում ենք երեխա որդեգրել, տեղեկացված ենք ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված այն բոլոր գործողություններին, որոնք պետք է կատարենք: Կխնդրեինք ներկայացնել որդեգրման դատական փուլերը:

-Որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է բարդ ընթացակարգով և դա ինքնանպատակ չէ: Ինչ վերաբերում է դատական մասին, ապա այն կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 291 գլխի կանոններով:

ամբողջը...
 

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Բարոյականությունը գիտություն է ոչ թե այն մասին, թե ինչպես դարձնել քեզ երջանիկ, այլ` ինչպես մենք երջանիկ լինելու արժանի լինենք:

Ի. Կանտ

Տարիներ առաջ Մոսկվայում, հրեա մի ակադեմիկոս, բաժակ բարձրացնելով` խմեց հայ ազգի կենացը եւ հայտնեց, որ անձամբ բնագրից է կարդացել, որ ՔՐԻՍՏՈՍՆ աղոթել է հայերեն, իսկ թե ինչի է աշխարհը դրա մասին լռում, դա արդեն այլ թեմա է: Հայտնի է, որ հանճարեղ հումանիստ գրող Բայրոնն աղոթել է հայերեն եւ իր շրջապատին խորհուրդ է տվել սովորել այդ լեզուն եւ այդ լեզվով աղոթել, որպեսզի զգացվի աղոթքի ողջ հմայքը եւ ուժը:

Ի տարբերություն շատ լեզուների, հայերենում "բարոյականություն" եւ "բարի" բառերն ունեն նույն արմատը: Եթե իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ապա ստեղծվող օրենքներն ու իրավական ակտերը պետք է լինեն բարոյականության չափանիշներով:

ամբողջը...
 

ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ ՓՈՓՈԽԵԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

 

-Ունեմ 2 երեխա, ամուսնալուծված եմ: 2012 թվականին դատարանը, յուրաքանչյուր երեխայիս համար որպես ալիմենտ սահմանեց 8.000 դրամ, հաշվի առնելով, որ նախկին ամուսինս չի աշխատում: Այժմ նա աշխատւմ է, ունի բարձր աշխատավարձ, սակայն կրկին վճարում է ամսական 8.000 դրամ: Դիմել եմ խորհրդատվության, ասում են քանի որ օրինական ուժ ստացած դատարանի վճռով նախատեսված է 8.000 դրամ, ոչինչ անել չեն կարող: Դա այդպե՞ս է:

ամբողջը...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>