Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

- Հայրս մահանալուց հետո ժառանգությունից զրկել է երկու քույրերիս եւ ամբողջը կտակել է ինձ եւ եղբորս, սակայն չի նշել, թե ո՞ւմ` ինչքան: Ինչպե՞ս պետք է բաժանենք, եթե ունենք տարաձայնություններ:

Վազգեն
-Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1234 հոդվածի առաջին կետի` կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու եւ ավելի ժառանգների, առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները, ապա ժառանգության բացման օրվանից ժառանգության ողջ զանգվածը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:

ամբողջը...
 

ՆԻՍՏԸ ԵՆԹԱԿԱ Է ՀԵՏԱՁԳՄԱՆ

 

-Հայց եմ ներկայացրել դատարան: Դատական նիստի ընթացքում ոչ ցենզուրային բառ ասացի, դատավորն ինձ հեռացրեց դահլիճից և առանց ինձ դատ արեց: Ճի՞շտ է վարվել դատավորը, թե` ոչ:

Հակոբ

-Հարգելի Հակոբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ կետի ուժով հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը ենթակա է հետաձգման:

ամբողջը...
 

ԴԱՏԱՎՈՐԸ ՃԻՇՏ ՉԷ՞

- Քաղաքացիական գործ կա իմ դեմ: Դատական նիստի ժամանակ դատավորն ասաց` քանի որ հայցադիմումին պատասխան չեմ գրել, որ առարկում եմ, ուրեմն հայցին համաձայն եմ: Հիմա ի՞նչ, պետք է հայցը բավարարվի՞, դա այդպե՞ս է:
Սուրեն
-Ոչ, միայն այդ հիմքով հայցի բավարարելը եւ դատական ակտ կայացնելը, կարծում եմ, կլինի ոչ իրավաչափ:

Նախ հայցին չառարկելը դեռ չի նշանակում, որ անձը համաձայն է հայցապահանջին, քանի որ համաձայնությունը ենթադրում է տվյալ անձի կողմից ակտիվ վարքագիծ, այն է. կամահայտնության դրսեւորում, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Ավելին, դատարանը վճիռ կայացնելիս իր կողմից պարզված փաստերի, ապացույցների, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկների, ինչպես նաեւ տվյալ գործի հետ կապ ունեցող օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի հիման վրա է կայացնում դատական ակտը:

ամբողջը...
 

"ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ" ԱՄԵՆԱԶՈՐ ՉԷ


Բազմաթիվ են ահազանգերը, որով քաղաքացիները բողոքում են, որ էլեկտրաեներգիայի տեսուչները սպառնում են հոսանքազրկել քաղաքացիների տները, եթե մեկ կամ երկու օրվա մեջ վճարումները չկատարեն: "Այնքան սարսափելի չէ դրանից հետո մթին, նոր ծնված երեխայի հետ սենյակի մի անկյունում կուչ գալը, ինչքան վիրավորական է այդ անձանց սպառնալիքները, ձայնային ինտոնացիան",- ահազանգում են քաղաքացիները:
Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանում արտագաղթը խթանում է ոչ այնքան նյութական պայմանները, որքան յուրաքանչյուր քայլափոխի երկրի քաղաքացու արժանապատվությունը վիրավորելը, պետական չինովնիկի պաշտպանությունը ոչ միայն չգտնելը, այլ նաեւ անտարբերությունը, անգործությունը:

ամբողջը...
 

ԿԱՏԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ


Պետական մի մարմնի կողմից կատարվել են ստուգումներ իմ հիմնարկությունում: Ստուգման վերաբերյալ հանձնարարագրում նշված են այլ անձինք, սակայն ստուգման այլ հատվածում մասնակցեցին և արձանագրությունն էլ ստորագրեցին այլ պաշտոնատար անձինք:

Արամ

Պատասխան

Կատարվել է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>>

ամբողջը...
 

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԻՐԱՎԱՉԱՓ Է ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐ


Հայրս ժամանակին սեփականության իրավունքով իրեն պատկանող տան մի հատվածը վաճառել է, սակայն այդ տան տնամերձ հողամասը ամբողջովին եղել է մեր տիրապետության տակ: Հորս մահանալուց հետո` հարևանս մտավ դատարան և ճանաչեց հողամասի նկատմամբ նաև իր սեփականության իրավունքը: Դատարանի վճիռը ճիշտ է:

ամբողջը...
 

ՇԻՆԾՈՒ ԳՈՐԾԱՐՔ


Տոկոսով փող վերցրեցի, որն ինձ տվեց պայմանով, որ ամառանոցս, որի արժեքը տասն անգամ գերազանցում էր վերցրածս գումարը, ձևակերպեմ երրորդ անձի անունով: Սահմանված ժամկետից գումարն ուշ վճարելու պատճառաբանությամբ հրաժարվում են գումարն ընդունել, ամառանոցն էլ վերաձևակերպել իմ անվամբ:

Աշոտ

Պատասխան

Նամակից տպավորություն է ստացվում, որ դիմումատուն ընկել է վաշխառուի և խարդախի ճանկը` բխող բոլոր իր համար բացասական հետևանքներով: Սակայն անլուծելի ոչինչ չկա: Առաջարկում եմ խնդիրը բաժանել երկու մասի:

ամբողջը...
 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԱԾ ԾՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


Ամուսնալուծված եմ, ունեմ երեք տարեկան երեխա, որն ապրում է նախկին կնոջս հետ: Ամուսնալուծությունից հետո կինս երեխայի հետ բնակություն հաստատեց Լոռու մարզում: Ընդհանուր հայտարարի չեկանք երեխայիս տեսակցելու հարցում, դատարանն էլ վճիռ կայացրեց, թույլատրեց տեսակիցել միայն մոր ներկայությամբ շաբաթ և կիրակի օրերին երեքական ժամով:  Ապրում եմ Երևանում, այդ երկար ճանապարհը կտրել-անցնելուց հետո ընդամենը երեք ժամ, այն էլ նախկին կնոջս ներկայությամբ, իրենց տանը: Որքանով իմ` ծնողի իրավունքը չի ոտնահարվում: Ես ինձ զգում եմ ստորացված վիճակում:

Արամ

Պատասխան

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասի ուժի. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի ոչ միայն երեխայի հետ շփվելու, այլ նաև մասնակցելու երեխայի դաստիարակությանը, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու և այլն: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե այդ շփումը վնաս չի պատճառում  երեխային, մասնավորապես, նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

ամբողջը...
 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ


Հեռախոսազանգ է ուղարկել X քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, որը ցանկանում է տեղեկանալ, թե ինչ կանոններով է իրականացվում դատապարտյալի հարցաքննությունը:

ամբողջը...
 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈԻ ԿԱՐԳԸ


Խնդրում եմ տրամադրել հարցաքննության կանչելու կարգի մասին տեղեկություն: Իրավունք ունեն ինձ հեռախոսով հրամայելու, որ անհապաղ ներկայանամ քննիչի մոտ, հակառակ պարագայում բերման կենթարկեն:

Մերի

Պատասխան

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության համապատասխան իրավանորմը (205 հոդված) կարծում եմ, սպառիչ պատասխան է տալիս հարցաքննության կանչելու կարգի վերաբերյալ: Մասնավորապես.

ամբողջը...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>