Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Ո՞Ր ԵՐԿՐՈՒՄ  ԵՎ Ո՞Ր ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԵՏՔ Է  
ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ


Բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Պերմյակովի կողմից կատարված հանցագործությունների հետ կապված, քաղաքացիները ցանկանում են իմանալ, թե որ երկրում և որ երկրի օրենքներով պետք է դատապարտվի հանցագործություն կատարած անձը:

 

Հարգելի ունկնդիր.

Խորը ցավակցություն եմ հայտնում Գյումրիում դաժանաբար մորթված այդ ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին, ՀՀ քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը: Բավական է մտնել համացանց, որտեղից պարզ կդառնա, թե հազարավոր մեր հայրենակիցիները ինչպես են սգում և բռնադատում տվյալ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց:

ամբողջը...
 

ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ


Ավարտվում է 2014 թվականը: Ավարտվում է նաեւ "Իրավունք" թերթի "Իրավաբանի ընդունարան" էջի վերջին թողարկումը:

Դժվարանում եմ ասել, թե ինչ իրավական օգտակար խորհուրդներ ստացավ ընթերցողը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ "Իրավաբանի ընդունարան" էջն ունի իր ընթերցողը:

Ցանկանում եմ, որ 2015-ին ոչ թե իրավական հոդվածներն ու խորհրդատվությունը լինեն մանր կենցաղային, սոցիալական, պարտավորությունները չկատարելու, սնանկ ճանաչվելու հարցերի շուրջ, այլ գյուտերի, հեղինակային իրավունքի, գործարար շրջանակներում ձեւավորվող տարբեր տեսակի ու տիպի հարցերի շուրջ:

ամբողջը...
 

ԳՆՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ


Բնակարանի (սեփական տան) համասեփականատեր եմ: Եղբորս գումարի պարտքի պատճառով դատարանի վճռի հիման վրա եղբորս բաժինը պետք է հրապարակային սակարկություններով վաճառվի, ինչի հիման վրա հարկադիր կատարողը որոշում է կայացրել: Կարող եմ որպես տան համասեփականատեր եղբորս բաժինը գնելու նախապատվություն ունենալ:

ամբողջը...
 

ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԻՄՆ Է


Հարգելի պարոն Բաղդասարյան

Ես հանդիսանում եմ լրատվական կայքի հիմնադիրն ու ղեկավարը: Մեր կայքում վերջերս հրապարկվել էր հոդված մի պաշտոնատար անձի մասին, ով դատի է տվել ոչ թե հոդված գրողին, այլ` լրատվական կայքին, այն դեպքում, երբ կայքում հրապարակված հոդվածն ունի հեղինակ, ստորագրված է վերջինիս կողմից: Որքանով Է պահանջը կայքի մասով հիմնավոր:

ամբողջը...
 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ


Հայրս բնակարանն ու ավտոտնակը կտակել է եղբորս, իսկ մնացած գույքը` 1 հա հողակտոր, ամառանոց, կտակի մեջ չկան: Եղբայրս, որպես առաջին հերթի ժառանգ, ունի իրավունք մասնակցելու մնացած գույքի ժառանգության ստացմանը, թե` ոչ: Նշեմ, որ մենք երկու քույր և մեկ եղբայր ենք:

ամբողջը...
 

ԽՆԱՄԱԿԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ


Եղբայրս դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ես նրա խնամակալն եմ:

Բնակարանը, որի սեփականատերն եմ, համասեփականատեր է նաև եղբայրս: Ցանկանում եմ գրավի տակ դնել և գումար վերցնել: Ունեմ իրավունք, որպես խնամակալ, նաև եղբորս անունից համաձայնություն տալ, որպեսզի այն դառնա գրավի առարկա:

ամբողջը...
 

"ԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՎԱՍԱ՞Ր ԵՆ"


- Շատ են խոսում դատական նախադեպերի մասին: Դրանք ե՞ւս օրենքին հավասար են:
Վազգեն, ապագա իրավաբան

Դատական նախադեպերի ճանաչումը եւ կիրառումը, որպես իրավունքի աղբյուր, կիրառվում է եւ ռոմանո-գերմանական իրավական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվում է Հայաստանը, եւ անգլո-սաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում: Որպես կանոն, այդ թվում նաեւ Հայաստանում, դատական նախադեպերի ստեղծումը վերապահված է բարձր ատյաններին: Ո՞րն է դրա իմաստը. նոր դատական վեճերը լուծելու այնպես, ինչպես լուծվել են նախկինում: Թեպետ այն կրում է իմպերատիվ բնույթ, այսինքն, դատարանը պարտավոր է ընդունել ի գիտություն դատական նախադեպը, բայց հաշվի առնելով որոշակի գործոններ, կարծում եմ, այն չպետք է լինի բացարձակ: Դրա լավագույն օրինակն է դեռեւս 20-րդ դարի երկրորդ կեսերից Անգլիայում, անհրաժեշտության դեպքում, հեռանալու ավելի վաղ ստեղծված նախադեպերից:

ամբողջը...
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ


Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքով պետական լիազոր մարմնին իրավունք են վերապահել հսկել հասարակական կազմակերպությունների ցանկացած քայլերը: Արդյոք դրանով պետությունը չի միջամտում, որպեսզի հ/կ-ների ինքնուրույնությունը սահմանափակվի:

ամբողջը...
 

ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
ԻՐԱՎԱՉԱՓ ԵՆ


Կոոպերատիվի անդամ եմ , որը զբաղվում է առևտրով:

Օրեր առաջ հարկադիրից եկան մեր տուն, ցույց տվեցին դատական թղթեր և ասացին, որ կոոպերատիվի պարտքի փոխարեն արգելանք են դնելու նաև իմ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Որքանով է օրինական կոոպերատիվի պարտքի փոխարեն այն փորձեն ստանալ իմ անձնական միջոցների հաշվին:

ամբողջը...
 

Ո՞Վ Է ԿՐԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Ես բնակվում եմ մերձմոսկովյան Բալաչիխա քաղաքում: Հարևանս խրոնիկ հարբեցող է: Օրեր առաջ դոզայի տակ երկրորդ հարկի պատշգամբից ուղիղ ընկել էր ներքևում կանգնած ամուսնուս մեքենայի վրա` պատճառելով նյութական վնաս: Փորձեցինք վնասի հետ կապված խոսակցություն անել, մերժեց` պատճառաբանելով, որ ինքը սահմանափակ գործունակ անձ է, իր նկատմամբ նշանակված է հոգաբարձություն մոր կողմից, իր ֆինանսները տնօրինվում է մոր կողմից, մեզ ոչինչ չունի տալու: Գրեցի ոստիկանություն, թաղայինը եկավ, իր ասելով պրոֆիլակտիկ զրույց է ունեցել, որ հետագայում նման բան չկրկնվի: Եթե դժվար չէ, խնդրում եմ ասեք, արդյոք այդ խրոնիկ հարբեցողը, որը թուղթ է գնել սահմանափակ գործունակ ճանաչվելու վերաբերյալ, պետք է ազատվի վնասը կրելու պատասխանատվությունից:

ամբողջը...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>