Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԻՌ


Դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունը, սակայն վճռով չի անդրադարձել դատական ծախսերին, մասնավորապես, պետական տուրքին:

Պատասխան

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142 հոդվածի. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե չի լուծել դատական ծախսերի հարցը:

ամբողջը...
 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ

 

Երկար տարիների իրավաբան եմ, աշխատել եմ տարբեր նախարարություններում, գերատեսչություններում, որպես իրավախորհրդատու: Դատի եմ տվել հարևանիս, քանի որ ճշտել եմ, որ հողազավթում է կատարել իմ հողամասից: Գործը գտնվում է դատարանում: Նիստի ժամանակ միջնորդեցի, որպեսզի դատական նիստը գրավոր արձանագրվի, այլ ոչ թե համակարգչի կողմից ձայնագրվի, քանի որ չեմ վստահում համակարգիչներին: Դատավորը միջնորդությունս մերժեց, որն ինձ կասկած հարուցեց և դատավորին բացարկ հայտնեցի, որը ևս մերժեց: Ուներ դատավարական իրավունք միջնորդությունս, նիստերն արձանագրելու հետ կապված, մերժելու:

ամբողջը...
 

"ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ՏԱԼ"

- Ցանկանում եմ քաղաքապետարանին դատի տալ, սկսած դիմում-բողոքներիս չպատասխանելով, վերջացրած անօրինական գործողություններով: Ամեն պահանջի համար առանձի՞ն պետք է հայց ներկայացնեմ:

Գրիգոր Եղիազարյան,

Վայոց Ձորի մարզ

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70 հոդվածի պահանջի. հայցվորը կարող է մեկից ավել պահանջներ միավորել մեկ հայցում, պայմանով, եթե այն վերաբերելի է նույն պատասխանողին, իսկ պահանջները փոխկապակցված են մեկմեկու: 

ամբողջը...
 

ԳՐԱՎԸ ԾԱԳՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺՈՎ


Փոխառության պայմանագիր ունեմ` կնքված մեկ տարի առաջ երեք տարով: Այժմ ինձ փող տվողը ստիպում է, որպեսզի տունս գրավ դնեմ, պատճառաբանելով, որ եթե կամավոր չանեմ, դատական կարգով կպարտավորեցնի: Ճի՞շտ է ասում:

Սաքո, ք. Երևան

Պատասխան

Ոչ, ճիշտ չի ասում: Այնքանով, որքանով մեկ տարի առաջ կնքած փոխառության պայմանագրում չի ներառվել գրավի առարկայի մասին պարտավորություն, մեկ տարի անց, առանց Ձեր համաձայնության, չի կարող այն միակողմանի, անգամ դատական կարգով, դառնալ քննարկման առարկա, առավել ևս` ստանալ պայմանագրի ուժ:

ամբողջը...
 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ 

ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՑԸ


Դատարանը հայցս մերժեց` պատճառաբանելով, որ ես այդ տանը փաստացի չեմ բնակվել, ուստի չեմ կարող ձեռքբերման վաղեմության ուժով դառնալ այդ տան սեփականատերը: Մինչդեռ, այդ տանը կատարել եմ շինարարական աշխատանքներ, տասը և ավել տարի իմ կողմից է վճարվում այդ տան գույքահարկը, կոմունալ վճարները և այլն:

Արմեն

Պատասխան

Հարգելի Արմեն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածում ամրագրված է հետևյալ իրավանորմը. քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:

ամբողջը...
 

ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՊԱՀԱՆՋԻ  ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ


Մեր բժշկական կենտրոնի հաճախորդներից մեկի հետ կնքված պայմանագրով, թեպետ ծառայությունը կատարվել է պատշաճ, սակայն ամիսներ անց հաճախորդի դիմումի հիման վրա, նաև հաշվի առնելով տվյալ անձի տարիքն ու այլ հիվանդության հետ կապված գործոններ, ամբողջ գումարը ետ վերադարձվեց: Այժմ տվյալ անձը կրկին դիմում է գրել, որ վնաս է կրել, կրկին գումար է ուզում: Իրավաչա՞փ է վերջինիս պահանջը:

Պատասխան

Դժվար է միանշանակ տալ պատասխան, այնքանով, որքանով կարիք կա ուսումնասիրել տվյալ գործը:

ամբողջը...
 

ՀԱՅՑՎՈՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՆԱԵՎ ՎԿԱ ԼԻՆԵԼ


- Քաղաքացիական գործով հարց է քննվում, որտեղ հանդես եմ գալիս որպես պատասխանող: Հայցվորի կողմից հանդես է գալիս փաստաբան: Հայցվորն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցել, իսկ նրա փաստաբանը հայցվորի անունից խոսում է փաստացի հանգամանքների մասին, որն իրականություն չէ: Միջնորդել եմ, որպեսզի հայցվորը եւս գա դատարան, դատարանը մերժել է` պատճառաբանելով, որ հայցվորի անունից հանդես է գալիս պատշաճ ներգրավված ներկայացուցիչ, որը շատ հարցերի պատասխանը կամ չի տալիս, կամ էլ պատասխանում է, որ դա իրեն հայտնի չէ: Վերջին նիստի ժամանակ իմ փաստաբանը միջնորդեց, որպեսզի հայցվորին դատակոչեն որպես վկա, դատարանը մերժեց: Ես իրավունքից հեռու մարդ եմ, մաթեմատիկոս եմ, սակայն առանց այդ կարեւոր հարցերի պատասխանն ստանալու` ինչպե՞ս պետք է դատարանն արդարադատություն իրականացնի:

ամբողջը...
 

ԶԱԳՍ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԶՐԿԻ՞ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

 

- 90-ական թվականներին փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն ԶԱԳՍ-ով այն հաստատված չի եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք մեկ տղա: Ամուսինս վերջերս հանկարծամահ եղավ: Նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը ես եւ տղաս կարո՞ղ ենք ժառանգել:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի պահանջի. առաջին հերթին ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:

ամբողջը...
 

ՄԻԱՅՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԸ
ԿԱՐՈՂ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԱՆՈՒՆԻՆ


Մամուլով և համացանցով հետևում ենքՇանթհեռուստաընկերություն ևԻրավունք Մեդիադատական վեճերին: Արդեն մի քանի նիստ է, ինչ տարբեր դատարաններում քննվող երկու ընկերությունների միջև ընթացող դատական նիստերը հետաձգվում են: Դուք ներկայացնում եքԻրավունք Մեդիաընկերության շահերը: Ասացեք, նման ձգձգումներով արդյո՞ք չի խախտվում դատարանի կողմից ողջամիտ ժամկետներում գործը լսելու վերջինիս պարտականությունը:

ամբողջը...
 

"ԴԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆՍ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼ"

 

- Գումարի բռնագանձման վճիռ կա իմ դեմ 800.000 դրամի չափով: Գործը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, որը ցանկանում է տունս աճուրդով վաճառել: Պարտատիրոջ հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որպեսզի ամսական 100$ չափով վճարեմ: Ի՞նչ անենք, որպեսզի տունս աճուրդի չգնա:
ՍԵՐՈԲ, ք. Երեւան

Օրենսդիրը հնարավորություն է տալիս կողմերին հաշտության համաձայնություն կնքել նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու, այն է. դատարանի վճռի հարկադիր կատարման փուլում:

ամբողջը...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>