ՈՐԴՈՒ ՄԵՂՔՈՎ ԿԱՐՈՂ Է ՀՈՐ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ
Տղաս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Օրեր առաջ քննիչի որոշմամբ կալանք է դրվել սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարանի վրա, որտեղ 1/3-ի չափով բաժնեմաս ունի նաեւ տղաս: Ճի՞շտ է վարվել քննիչը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի պահանջի. գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագանձումը եւ դատական ծախսերն ապահովելու համար:
|
ամբողջը...
|
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր դատարաններում գտնվող գործերի մի զգալի մասը վերաբերում է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներին: Դրանք հիմնականում վերաբերում են համատիրության դիմումներին` բնակիչների կողմից ենթադրյալ պարտքերը գանձելու ուղղությամբ, էլեկտրացանցերի դիմումների վերաբերյալ, կապված սպառած էներգիայի, գազի գրասենյակների, բանկերի, բջջային օպերատորների և այլն:
Հասարակության զգալի հատվածը, սույն իրավանորմի հետ կապված չունենալով պատշաճ գիտելիքներ, հետագայում խնդիրներ է ունենում պետական լիազոր մարմնի` հարկադիր կատարողների հետ, երբ ժողովրդական լեզվով ասած, բանը բանից անցած է լինում:
|
ամբողջը...
|
"ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԵՂՔՈՎ ՄԵՌՆԵԼՈՒՑ ՊՐԾԱ, ՍԱԿԱՅՆ ԴԱՐՁԱ ՀԱՇՄԱՆԴԱՄ"
- Տարիներ առաջ գործատուի մեղքով մեռնելուց պրծա, սակայն դարձա անաշխատունակ հաշմանդամ: Այդ հիմքով գործատուն գրավոր պարտավորություն է ստանձնել` մինչեւ իմ կյանքի վերջն ամսական վճարել 30.000 դրամ: Օրեր առաջ դիմեցի նրանց` խնդրելով, որպեսզի գումարը բարձրացնի, մերժեցին: Ապրուստը դժվարացել է, ինչպե՞ս վարվեմ:
Գեղամ, ք.Երեւան
Օրենքի ուժով Դուք պաշտպանված եք, որի հիմքով պետք է իմանաք Ձեր իրավունքները եւ կատարեք հետեւյալ գործողությունները.
|
ամբողջը...
|
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԸ
"Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակ է դիմել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասի թիվ 126 վագոն-տնակի բնակիչ Ռազմիկ Նազարյանը, տեղեկացնելով, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է բնակարանը, սակայն ոչ միայն մինչեւ հիմա բնակարան չի ստացել, այլեւ պետական լիազոր մարմինը, ի դեմս քաղաքաշինության նախարարության, մերժել է դիմումը:
|
ամբողջը...
|
ՈՐՔԱՆՈՎ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մի շարք անձանց հետաքրքրում է, թե որքանով է իրավաչափ ՀՀ նախագահի անակնկալ հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու, այնուհետեւ` ստորագրելու Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, արդյոք դրա հետ կապված անհրաժեշտություն չկար` անցկացնել հանրաքվե:
ՀՀ Սահմանադրությամբ հանրապետության նախագահն իրավամբ համարվում է երկրի գլուխը:
|
ամբողջը...
|
ԿՈՎԵՐԻ ԽԵՐԸ
- Կովերս բարձրացել են հարեւանիս գոմի երթիկը, որը հին շինություն էր եւ հողածածք: Ծանրությունից ծածկը, գերանները փլվել են: Հարեւանս էլ կպել ա, թե` ծածկի փողը` 100.000 դրամ, տուր, թե չէ` դատի կտամ:
Լոռու մարզ, Սպիտակի տարածաշրջան, Գագիկ
|
ամբողջը...
|
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
- Որքանով է իրավաչափ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը ոստիկանություն` զրկելով ազատությունից: Մի խումբ ակտիվիստներ
Ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ գործին, գործ, որի շրջանակներում, ենթադրում եմ, պարոն Գասպարին անցնում է կա°մ որպես վկա, կա°մ` տուժող, կա°մ էլ` կասկածյալ...
|
ամբողջը...
|
ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԳԱՅԼԵՐ ԵՆ
- Կառավարության կողմից արգելված է գայլերի որսը: Այսօր ավելի շատ գայլ կա, քան վարազ ու եղնիկ: Դա է պատճառը, որ գայլերը դուրս են եկել ընտանի կենդանիների վրա: Դրա ահից երեկոները դուրս չենք գալիս տնից, քանի որ պետության կողմից դրանց վերացնելու արգելք կա:
Մի խումբ լոռեցիներ` Ավո, Սամվել, Ռուբիկ...
|
ամբողջը...
|
ԶԳՈՒՇԱՑԵ°Ք, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ձայն են բարձրացրել. Ճանապարհային ոստիկանության կողմից անտեսվել է, որ անձը վճարել է վերջիններիս որոշմամբ նախատեսված վարչական տուգանքները, եւ այդ որոշումները, հնգապատկվելով, ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից ուղղարկվել են ԴԱՀԿ մարմիններին: Նրանք էլ հարուցել են կատարողական վարույթներ` արգելանք դնելով քաղաքացիների գույքի եւ դրամական միջոցների վրա:
|
ամբողջը...
|
ԾԽԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱ
- Օրեր առաջ լրատվական միջոցներից մեկը նկարահանել էր հարցազրույց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ, ով սիգարը ձեռքին հարցազրույց էր տալիս: Հայաստանյան օրենքները թույլ տալիս են եթեր դուրս գալ ծխախոտը ձեռքին, եթե ոչ` ով է դրա համար պատասխան տալու, եւ ով պետք է հսկողություն սահմանի:
|
ամբողջը...
|
|
|