ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ ՈՒ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ
Տանյան գրում է, որ մայրը հայրենական պատերազմի տարիներին եղել է Լենինգրադի բլոկադայի մասնակից: Պատերազմից հետո սովորել և զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ, ստացել կառավարական պարգևներ ու շքանշաններ, հուշամեդալներ և նշաններ: Մահանալուց հետո Տանյան եկել է Երևան, դիմել նոտարական գրասենյակ՝ ընդունելու համար ժառանգությունը, հայտարարագրելով ինչպես անշարժ գույքը, այնպես էլ՝ պետական պարգևները, շքանշանները և հոբելյանական հուշամեդալներն ու նշանները: Նոտարը տեղեկացրել է, որ բոլոր պետական պարգևները, մեդալներն ու շքանշանները, այդ թվում՝ հոբելյանական նշանները, Տանյան չի կարող ժառանգել:
|
ամբողջը...
|
<<ԲԱՐԻ ԿԱՄԵՑՈՂ>>-Ը
Հաջորդ նամակը կարող է նաև լավ սցենար լինել սերիալ նկարահանելու համար: Դիմումատուն՝ Անին, 35 տարեկան է: Նա գրում է. 1996թ. ամուսնացել եմ սիրածս տղայի հետ: Ամուսնական կյանքի ընթացքում ունեցա 2 երեխա: 2-րդ տղայիս ծնվելուց հետո, դեռ երեխայի քառասուն օրը չլրացած, ինձ <<բարի կամեցող մեկը>> զանգահարեց եւ տեղեկացրեց, որ ամուսինս ինձ դավաճանում է եւ տվեց այդ կնոջ անունը: Ես ծանր տարա եւ չներեցի ամուսնուս: Մի խոսքով` բաժանվեցինք: Հրաժարվեցի նրա տված ամեն օգնությունից, ինչպես նաեւ արգելեցի, որպեսզի հանդիպի երեխաների հետ: Բաժանվելուց հետո չամուսնացա, սակայն չդադարեցի սիրել նրան (մինչեւ հիմա էլ սիրում եմ), սակայն միեւնույն ժամանակ ատում եմ ողջ տղամարդկային ցեղը: Ամուսինս երկրորդ անգամ ամուսնացավ (Տարիներ անց միայն ինձ հայտնի դարձավ, որ ինձ զանգող <<բարի կամեցող>> կինը եղել էր ամուսնուս ընկերուհին, իսկ հետագայում` կինը): Ամուսինս հանկարծամահ եղավ: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց նրա երկրորդ կինը և հայտնեց, որ ամուսինս իր ողջ գույքը (երկու տուն, ամառանոց, մեքենաներ) կտակել է իրեն եւ իմ երեխաներին ոչինչ չի հասնում:
|
ամբողջը...
|
<<ԵՎՐՈՊԱՑԻ>> ՀԱՐԵՎԱՆՍ
Նախկին հարեւանս 1990-ական թվականներին ընտանիքով բնակություն հաստատեց Գերմանիայում: Նրա Հայաստանի տանը ոչ մեկը չէր ապրում: 2013 թվականի փետրվարին տան տանիքը երկար տարիներ չվերանորոգվելուց` ձյան ծանրությունից <<նստեց>>: Զանգահարեցի, տեղեկացրեցի: Նա խնդրեց տանիքը վերանորոգեմ` մինչեւ գա: Ուղարկեց 1000 եվրո: Մոտ մեկ միլիոն դրամի շինանյութ եմ գնել` տանիքը վերանորոգելու համար, չհաշված բանվորական ուժը: Մի ամիս առաջ հարեւանս եկավ, հրաժարվեց մնացած գումարը վճարել` պատճառաբանելով, որ տունը պետք է հիմնովին քանդվի եւ նորից վերանորոգվի, քանի որ նախկին տանիքից ջուր է հոսել եւ խոնավացրել է պատերն ու հատակը: Իրեն էլ եվրոպացու տեղ է դրել, այս թեմայի շուրջ հետս իրավաբանով է խոսում:
|
ամբողջը...
|
ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ
Օրինակա՞ն է արդյոք Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու վերաբերյալ:
Մի խումբ քաղաքացիներ, ստորագրված է` Արմեն, Մարգարիտա և ուրիշներ
Քիչ անց ես կանդրադառնամ այն իրավանորմին, որից պարզ կդառնա սույն որոշումն իրավաչափ է, թե ոչ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն հարցը ստացել է հրապարակային հնչեղություն և չգիտես ինչու մոդայիկ է դարձել մոռանալ կամ չընդունել այն, ինչը որ մեր պատմության մի մասն է, կարծում եմ, որ ոչ միայն չպետք է մոռանալ այն, ինչը որ մեր պատմությունն է, այլ նաև պետք է տերը լինել և կրողը մեր պատմության:
|
ամբողջը...
|
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՕՏԱՐՎԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
ՙՀԱՐԵՎԱՆՈՒՀԻՍ ՄԱՔՈՒՐ ԳԻԺ Է՚
Երեւանից Սեդան գրում է. ՙՄեր հարեւանուհի Աննան մաքուր գիժ է, բայց ոչ մեկի պետքը չէ: Թաղապետարանն ասում է` մեր գործը չէ, քաղաքապետարանն ասում է մեր գործը չէ, Ոստիկանությունն էլ ասում է, որ տվյալ անձն իրավախախտում չի կատարել եւ խելոք գիժ է: Վախենում եմ, որ մի օր բակի երեխեքին վնաս է տալու:
|
ամբողջը...
|
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Երկար տարիներ ամուսինս աշխատել է գործարանում:Գործարանը պարտք էր մոտ մեկ ու կես միլիոն դրամի ամիսներով կուտակված աշխատավարձ, որ չի ստացել:Նրա մահանալուց հետո դիմել եմ տնօրինությանը, մերժել են: Ճի՞շտ են վարվել:
Հարցը ներկայացրել է Տիկին Գոհարը՝ Երևանից
|
ամբողջը...
|
ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
Սկիզբը` նախորդիվ
Յուրաքանչյուր դատապարտյալ պետք է աշխատի, ընդ որում, իր ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունների համապատասխան: Ազատազրկման վայրերում աշխատանքը դիտվում է որպես ուղղման ներգործության դրական տարր, որն ամրագրված է եվրոպական երկրների ներպետական օրենքներում:
|
ամբողջը...
|
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՐԵԽԱՅԻ.....
30 տարեկան եմ, ցանկանում եմ որդեգրել մահացած եղբորս և հարսիս միակ երեխային, որը 13 տարեկան է, սակայն ինձ մերժում են տվել: Ճիշտ են վարվել:
Գայանե
Պատասխան
Այո, ճիշտ են վարվել, քանի որ օրենսդիրն արգելում է, որպեսզի որդեգրողի և որդեգրվողի միջև տարբերությունը լինի 18 տարուց պակաս: Սույն իրավանորմը չի վերաբերում միայն խորթ հոր կամ մոր կողմից կատարվող որդեգրությանը:
|
ամբողջը...
|
ԵԹԵ ԿԱՆ ԲԱՆՏԵՐ, ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՆՏԵՂ ՆՍՏԱԾ
Վերջերս Դուք մամուլում անդրադարձել եք ցմահ դատապարտյալների թեմային: Չեք կարծում, որ ցմահներն այնպիսի հանցագործներ են, որ արևի լույս անգամ չպետք է տեսնեն:
Լիա
Պատասխան
Բեռնարդ Շոուն մի առիթով ասել է. <<Եթե կան բանտեր, կարևոր չէ, թե ովքեր են այնտեղ նստած>>:
|
ամբողջը...
|
ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել. արդյոք չի կարելի արդարացում գտնել: Լիխտենբերգ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ
Դատապարտվում են այն անձինք, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ… Կան երկրներ (նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, Եվրոպա), որտեղ այն չի տարածվում անչափահասների, կանանց, 65-ն անց տղամարդկանց վրա: Որպես կանոն, ցմահ դատապարտումը գործում է այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացված է, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ գործում է մահապատիժը, բայց որպես այլընտրանքային պատժի ձեւ, գործում է նաեւ ցմահ դատապարտումը: Կան երկրներ (Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի որոշ պետություններ), որտեղ երկրի ղեկավարին, կամ տվյալ նահանգի նահանգապետին իրավունք է վերապահված օրինական ուժ ստացած դատական ակտով մահապատիժը փոխարինել ցմահ դատապարտմամբ: Հին աշխարհում ցմահ դատապարտվածները, որպես կանոն, դատապարտված էին դանդաղ մահվան:
|
ամբողջը...
|
|
|