“ԻՐԱՎՈւՆՔ” օրաթերթ 19.01.2016 թ.
2015 Թվականի լավագույն փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔ թերթը ներկայացրել է 2015 թվականի լավագույն փաստաբանին, ըստ իր ընթերցողների և փորձագետների կարծիքի, համաձայն որի ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ տարիներ շարունակ իրավապաշտպան ոլորտում պաշտպանում է հայ ազգի արժեհամակարգի իրավական հիմքերը՝ զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների և քաղաքացիների՝ ազատ արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունքը, որով և ճանաչվել է տարվա լավագույն փաստաբան:
|
|
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ՝ ՈւՂՂՎԱԾ <<ԼԵՎ ԳՐՈՒՊ>> ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ
Շնորհակալություն եմ հայտնում ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակի ողջ անձնակազմին, որոնց շնորհիվ վերականգնվեցին իմ խախտված իրավունքները:
Աստված Ձեզ հետ Ձեր կարևոր գործում:
Լյուբա Վարդանյան ք.Երևան, Բակունցի 3 շենք, բն. 23 28.12.2015 թ. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացու տարրական իրավունքները շարունակ ոտնահարվում են պետական բազմաթիվ ու տարաբնույթ պաշտոններ զբաղեցնողների՝ թաղապետարանի, համատիրության կամ ավելի հայտնի ԺԵԿ-ի կողմից, որոնց գործողությունների <<շնորհիվ>> ես, ինչպես նաև ինձ նման շատերը, հայտնվում ենք անուժ և անպաշտպան իրադրության մեջ:
Շնորհակալություն եմ հայտնում Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի աշխատակազմին, ի դեմս գրասենյակի ղեկավարի՝ հմուտ և մարդասեր իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի, ում, որպես պրոֆեսիոնալ փաստաբանի պաշտպանության արդյունքում վերականգնվել են իմ խախտված իրավունքները:
ԼՈւՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ դասախոս 09.12.2015 թ |
Հարգարժան պարոն Բաղդասարյան
Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունս և խոնարվում Ձեր տիեզերքից էլ մեծ հոգու առջև:
Մնաք խաղաղությամբ Աստծո հովանու ներքո:
ՆԵԼԼԻ ՍՈՒՐԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
27.12.2014 թ.
<<ԼԵՎ ԳՐՈՒՊ>> փաստաբանական գրասենյակն իրավապաշտպան ոլորտում ապացուցեց, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Շուրջ մեկուկես տարվա դատական պաշտպանության արդյունքում վերականգնվեցին իմ` մանկավարժիս, խախտված իրավունքները: Ի դեմս <<ԼԵՎ ԳՐՈՒՊ>> փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ և հմուտ, մարդկային բարձր հատկություններով օժտված հզոր աշխատակազմի` ես ինձ զգում եմ պաշտպանված և իմ երկրի լիիրավ քաղաքացի:
Շնորհակալություն, որ Դուք կաք, որով հավատ եք ներշնչում վաղվա պայծառ Հայաստանի համար:
ԷՄՄԱ ԿԱՏԻՆՅԱՆ
ք. Ստեփանավան, Մատրոսովի փող., տուն 63
20.05.2014 թ. |
2013-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
ՙԻրավունքը՚ ավանդաբար ամփոփեց տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով մեր ընթերցողների կարծիքը, այժմ ամփոփումը ներկայացնում ենք ստորեւ:
ԼԱՎԱԳՈՒՅՆ պետական գործիչ ճանաչվել է ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ճշգրտորեն հաշվարկված պահին հայտարարելով Հայաստանի` Մաքսային ու Եվրասիական միություն մուտք գործելու մտադրության մասին:
ՎԱՏԱԳՈՒՅՆ պետական գործիչ է ճանաչվել փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Մաքսային միության հարցում սեփական դիրքորոշումը սրընթաց տրամագծորեն հակառակի փոխելու համար:
|
ամբողջը...
|
62/3910/ 7 ապրիլի 2011 հինգշաբթի
“ԱՌԱՎՈՏ” օրաթերթ
Հարգելի խմբագրություն.
87 տարեկան միայնակ հաշմանդամ թոշակառու եմ և մի գեղեցիկ օր ինձ գրավոր տեղեկացնում են, որ իբր ունեմ չկատարված պարտավորություն, որի գումարը կազմում է իմ մի քանի ամիսների թոշակն իրար հետ վերցրած: Մի պահ ինձ համակեց անզորության և անպաշտպանվածության զգացումը, սակայն որոշեցի դիմել փաստաբանի օգնությանը և դիմեցի <<Լեվ Գրուպ>> իրավաբանական գրասենյակ: Կարճ ժամանակ անց իմ խախտված իրավունքները վերականգնվեցին: Շնորհակալություն Ձեզ պարոն Լևոն Բաղդասարյան, որ Ձեր մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում ես զգացի ինձ պաշտպանված: Շնորհակալություն եմ հայտնում նաև Ձեր աշխատակիցների ջերմ և սրտաբաց վերաբերմունքի համար:
ԱՐԱՔՍՅԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
Թիվ 96 (1908) 17-20 Դեկտեմբեր 2010 ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՉԲՌՆԵՑԻՆՔ ՕՏԱՐ ԱՄԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Հարգելի խմբագրություն, երբ մարդու տարրական իրավունքը խախտվում է, մարդ դառնում է անզոր, անկանխատեսելի: Նրա համար բոլոր գույները դառնում են սև, իսկ կյանքը` միապաղաղ: Մենք` "Ռուսալ-Արմենալ" գործարանի 117 աշխատակիցներս, չէինք ստացել 2004-2006թթ-ի վնասակար աշխատանքի համար տրվող վնասակարության գումարները, ինչի վերաբերյալ դիմել էինք գործարանի գլխավոր տնօրենին (այժմ` նախկին) և մերժում ստացել: Ընդ որում, մերժումը համեմված էր հետևյալ կերպ, որ շատ խոսելու դեպքում կհեռացվենք աշխատանքից:Ստիպված որոշոցինք դիմել իրավաբանի օգնությունը և մեր ընտրությունը կանգ առավ "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակի վրա: Այդ պահից սկսած մեզ համար տեղի ունեցան ինչ-որ տեղ անհասկանալի իրավաբանական գործառույթներ, որի արդյունքում գործը մտավ դատարան:Դատական առաջին իսկ օրվանից "Իրավունք" թերթը լուսաբանեց այս գործի հետ կապված դեպքերը և հանրությանը ներկայացրեց այն պատկերը, ինչը որ կար:
|
ամբողջը...
|
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
231/3833/ 3 դեկտեմբերի 2010թ. ուրբաթ
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում <<Լեվ Գրուպ>> իրավաբանական գրասենյակին` ի դեմս Լևոն Բաղդասարյանի, Սեյրան Գրիգորյանի, Վահե Հովհաննիսյանի, Կարինե Կարագյոզյանի` իմ խախտված իրավունքները պաշտպանելու համար:
|
ամբողջը...
|
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
89/3205/28 մայիսի 2008թ.
Իմ շնորհակալությունն եմ հայտնում "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակին, գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին, փաստաբան Վահե Հովհաննիսյանին, աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանին, ինչպես նաև ողջ աշխատակազմին, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ վերականգնվեցին իմ խախտված իրավունքները և արդարությունը վերականգնվեց:
ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
"ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ"
N 126 (19356) 22 նոյեմբերի 2005թ.
"Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին հայտնում եմ խորին շնորհակալությունս որակյալ և բարձրակարգ անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու, ինչպես նաև ջերմ մարդկային վերաբերմունքի համար:
Գ.ՄԻՆԱՍՅԱՆ |
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
235/2369/21 դեկտեմբեր 2004թ
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորմանը` ի դեմս գլխավոր տնօրեն, Փաստաբանների միջազգային միության փաստաբան Լևոն Բաղդասարյանին, օտար երկրում օտարի ձեռքով դաժանաբար սպանված եղբորս հարազատների շահերը տարբեր ատյաններում և Եվրոպական միջազգային դատարանում բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելու համար:
Զոհված Անջիլ Սանասարյանի քույր` ՔՆԱՐԻԿ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
|
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
93/2227/ 18 մայիս 2004թ.
"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի կոլեկտիվն իր շնորհակալությունն է հայտնում "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" ՓԲԸ-ին`պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրավական աջակցություն ցուցաբերելու համար:
"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ |
Ա Ռ Ա Վ Ո Տ ՕՐԱԹԵՐԹ
190/1840/ 17 հոկտեմբեր 2002թ.
"Ավտոսիրող" հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորման" ողջ անձնակազմին, որի անշահախնդիր, բանիմաց, բարձր մասնագիտական մակարդակի իրավաբանական խորհրդատվական օժանդակության շնորհիվ կարողացանք հաղթահարել շուրջ 3 տարի տևած բյուրոկրատական քաշքշուկները, վերականգնել և պաշտպանել "Ավտոսիրող" կենտրոն ՍՊԸ-ի ոտնահարված իրավունքները: Մեր պետության կայացմանը անհրաժեշտ են հատկապես Լևոն Բաղդասարյանի նման հմուտ, պրոֆեսիոնալ, մարդկային բարոյական հատկանիշներով օժտված մասնագետներ: Հաջողություն եմ մաղթում պարոն Բաղդասարյանին` սկսած գործի կայացման և ամրապնդման համար:
"Ավտոսիրող" հասարակական կազմակերպության նախագահության նախագահ` Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
|
|
|