24․02․2023 թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՓԱԿՑՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հաագայի դատարանի որոշումն անհապաղ միջոցառումներ կիրառելու, անհապաղ Լաչինի միջանցքով հայերի տեղաշարժն Ադրբեջանի կողմից չխոչընդոտելու պահանջին Ադրբեջանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել, որ երբևիցե չի խոչընդոտել, այսուհետ ևս չի խոչընդոտելու։
Հայաստանն ու Արցախի իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել միջազգային դատարանի որոշումն ի կատար ածելու համար:
Ընդ որում, տեղաշարժվող յուրաքանչյուր մեքենայի դիմապակուն հայերեն ու անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով պետք է փակցնել դատարանի որոշումը։
Հակառակ պարագայում, իրավամբ, ոչ մի սահմանափակում էլ չկա հարևան մելիքության կողմից։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
28.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Անհապաղ փոխել Սահմանադրությունը և կիրառել օրենքի դիկտատուրա՝ իրավունքի գերակայությամբ
Առաջնորդն իրավունք չունի զենք բարձացնել, խոսել բարկության կամ վրեժի պատճառով։ Այն պետք է լինի պայմանավորված միայն պետության շահերից ելնելով, որովհետև բարկությունը կարող է փոխվել ուրախության, վրեժը՝ բարյացակամության։ Պետության խաղաղությունն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, նաև բանակի անխախտությունը պահելու ճշմարիտ ճանապարհը սա է։ Շնորհավոր Հայոց Բանակի Ծնունդը։ Անհապաղ փոխել Սահմանադրությունը և կիրառել օրենքի դիկտատուրա՝ իրավունքի գերակայությամբ։
Լևոն Բաղդասարյան Լեվ Գրուպ փաստաբանական գրասնյակի գլխավոր տնօրեն
|
25.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Չես կերակրի սեփական բանակիդ, պարտավոր կլինես կերակրելու օտարի բանակը.միանում եմ ապաքաղաքական նախաձեռնությանը
<<ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ>> ՆԱԽԱԳԾԻ ԱՅԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ միասնական ճակատով շարունակում է համալրվել ամենատարբեր հայտնի եւ ազգընտիր անհատներով: Նախաձեռնությանը իր մասնագիտական գործունեության սահմաններում աջակցությունը հայտնելու պատրաստակամություն է հայտնել նաեւ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
-Չես կերակրի սեփական բանակիդ, պարտավոր կլինես կերակրելու օտարի բանակը: Միանում եմ պրոֆեսիոնալ լրագրողի՝ ապաքաղաքական «Քեզ համար զինվոր» նախաձեռնությանը։
|
22.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Անգամ ապիկար իշխանավորիդ ,զորավարիդ կոշիկի տակի ցեխը չպետք է փոխես օտարի հետ. Փաստաբանը ահազանգում է տարածված արատավոր երեւույթի մասին
Այսօր տարբեր երկրներից,այդ թվում նաեվ Ռուսաստանից,Եվրոպայից ժամանած շահագրգիռ փորձագետների հետ քննարկվում էր զեկույցս Եվրոպական կոնվեցիան եվ քսանմեկերորդ դարի թուրքիան,նաեվ ռուս թուրքական Կարսի առոչինչ պայմանագրի իրավական հետեվանքները,,,
Զզվանք ապրեցի,տեսնելով ,թե ինչպես են որոշ ,թող ներվի գրանտածիծ հայ բջեր մեծարում դրսի երկրներից ժամանած տվյալ երկրի ղեկավարի օգնականի,իգնականի սափրիչին,կամ սուրհանդակին։Միեվնույն ժամանակ առիթը բաց չեն թողնում տպավորություն թողնելու,որ անձամբ են ճանաչում Հայաստանի նախկին,ներկա ղեկավարներին եվ ,իբր,այնքան մոտ են,որ հիշում էին անուններով։
Չեմ հանդիպել մի այլ ազգի ներկայացուցչի,ով իր երկրի ղեկավարին հրապարակային հարթակում հիշի անունով,որքան էլ,որ մոտ եղած։ լինի հետը։
Իրավամբ,նման պահվածքով ի հայտ է գալիս սին եվ օտարամոլ լինելը։
Հարկավոր է իմանալ։
Որպեսզի օտարը հարգի,վստահի քեզ ու երկիրդ,ընկերություն անի ,հաճախ էլ հենվի քո վրա ,առաջինն ինքդ քո չափով պետք է լինես կրողն ու պատասխանատուն անցյալիդ,ներկայիդ ու հավատաս ու պայքարես վաղվա պայծառ ապագայիդ համար։Հարկադրաբար խլված արժանապատվությունը, ինքդ պետք է ետ բերես ։ Դա ամրագրված է Աստծո Օրենքով։
Իսկ անգամ ապիկար իշխանավորիդ ,զորավարիդ կոշիկի տակի ցեխը չպետք է փոխես օտարի հետ։
<<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեվոն Բաղդասարյան
|
20.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Բանակային կորպուսի հրամանատարին ազատելը պետք է ունենա շատ լուրջ իրավական հիմք.Փաստաբանը 15 զինվորի կյանք խլած հրդեհի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին
Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը եւ այլ պաշտոնյաներ։
Պաշտոնական միակ վարկածը, թե հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով հանրության մի ստվար զանգված կասկածի տակ է դնում: Վերը նշված վարկածի, պաշտոնանկություններ եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
-Նախ արձանագրեմ, որ նման դեպքում պաշտոնական պետք է ընդունել ոչ թե պետական լիազոր մարմնի, վարչապետի կամ այլ պաշտոնյաի հնչեցրած վարկածը, այլ բացառապես վարույթ իրականացնող մարմնի կամ Դատախազության պաշտոնական տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է առաջ քաշված վարկածին, ապա պետք է ընդգծեմ, որ որպես կանոն, նման դեպքերում, երբ վարույթ է նախաձեռնվում պետք է լինեն մեկից ավել տարբերակներ: Մասնավորապես, պետք է գնահատական տրվի, թե արդյո՞ք շենքի-շինությունը, որտեղ տեղակայված էին զինվորները համապատասխանում էին զորանոցի պայմաններին: Երկրորդ, հանրությանը միանգամից ասել, որ հրդեը արգելված միջոցի հետ ոչ ճիշտ վարվեցողության արդյունքում է կատարվել, ուրեմն պետք է տրվեր նաեւ միանգամից այն հարցի պատասխանը, որ գիշերվա 1-ին ի՞նչ վառարան վառելու մասին էր խոսքը:
Ընդ որում մամուլում հրապարակվեցին կադրեր, որտեղ երեւում է, որ քարե ամուր պատն է փլվել, իսկ միգուցե տեղի է ունեցել պայթյո՞ւն: Սրանք բոլորը վարկածներ են, որոնք պետք է ուսումնասիրվեն վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Ինչ վերաբերում է հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասին (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ), ապա ես կարծում եմ, որ ՔՐ. օրենսգրքում կան այլ հոդվածներ, որոնք եւս պետք քննարկվեն:
Անդրադառնալով պաշտոնանկություններին փաստաբանը նկատում է.
-Բանակային կորպուսի հրամանատարին ազատելը պետք է ունենա շատ լուրջ իրավական հիմք: Տեղի է ունեցել ողզբերգություն, զորամաս կոչվող հաստատությունում զոհվել է 15 զինծառայող, եւ դրա իրավական գնահատական պետք է լինի օբյեկտիվ եւ խորը ուսումնասիրված: Անհրաժեշտ է նաեւ բարոյական հարթակում կանգնել ծնողների եւ վիրավոր տղաների կողքին, պետական պաշտոնյանները պետք է լինեն այսօր ծնողների կողքին ինչպես ֆիննանսական, այնպես էլ բարոյական տեսանկյունից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|
18.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր
Աշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը։
Այն եղել է հին աշխարհում, միջնադարում, այսօր։ Այն ակնհայտ դրսեվորվել է տոտալիտար կամ վասալային երկրներում ու որպես հետեվանք պատճառ դարձել կայսրությունների, վասալային մարիոնետ երկրների, դրանց միապետերի ու վասալապետերի կործանման պատճառ։ Իմա' Մակեդոնացի, Կեսար, Նապոլեոն, Հիտլեր ,Ստալին, Սադամ, ապագայում էրդողան, հարեվան մելիքության մելիք եվ այլն։
Այն լայն տարածում է գտել նաեվ մեզ մոտ՝ Հայաստանում։ Բուրգային անսխալականության բարդույթը բերել է նրան, որ դրանց առերեվույթ սխալները քննադատող ոլորտի պատասխանատուներն ու նվիրյալները դուրս են մղվել իրենց ոլորտներից, որոնց փոխարինել են իրենց տիրոջը փառաբանող ու մեծարող անձինք, որոնք, անգամ առերեվույթ լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, ունակ եվ ընդունակ չեն ունենալու ինքնուրույն ձեռագիր, պատասխանատվությունն իր վրա վերցնելու պարտավորություն եվ այլն։
Արձանագրում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի համար այն, իրավամբ, աղերս ունի եղած պետականության կորստի հետ եվ որպես հետեվանքզ հնարավոր է դառնա բաժինը կամ համով թիքյա տարածաշրջանում խաղացողների համար։
Լուծման բանալին մեկ անձի վրա գրված սահմանադրության անհապաղ փոփոխությունն է։
«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Լեվոն Բաղդասարյան
|
10.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Ցույցի կազմակերպիչներից քանի տոկոսն է մասնակցել քառասունչորս օրյա պատերազմին. Փաստաբանի հարցադրումը
Արդարությունն ու ազգային շահը պահանջում է արձանագրել,որ Գյումրու ռազմաբազայի դիմաց կազմակերպած ցույցը եվ Լաչինի միջանցքի փակված ճանապարհն իրար հետ կապ ունեին այնքանով,որքանով ,ասենք ԱՄՆ ի հնդկական ցեղերի եվ Ռուսաստանի չուկչաների առերեվույթ խախտված իրավունքների նմանությունը ։
Արդարությունն ու ազգային շահը պահանջում է արձանագրել,որ երեսուն տարիների ընթացքում հայ թուրքական սահմանին մեկ կրակոց չի եղել եվ,եթե ոմանք դա պատճառաբանում են միջազգային հանրության եվ գերտերություններով պայմանավորված,ապա Արցախում 120000 բնակչի պատանդ վերցնելու,ցեղասպանելու տոտալ գործողություններն ու այդ հանրության ու գերտերությունների խոսքից գործի չանցնեը լավագույն պատախանն է այդ հարցին։
Արդարության շահը պահանջում է լրագրողական հետաքննություն անցկացնել եվ հանրությանը տեղեկացնել,թե այդ ցույցի կազմակերպիչներից քանի տոկոսն է մասնակցել քառասունչորս օրյա պատերազմին։
Իրավամբ,եթե ցանկանում եք ,որպեսզի բացվի ճանաարհը,քայլ արեք դեպի Արցախ,պահանջեք,որպեսզի ճանապարհն ազատեն,եթե իհարկե ձեր պատվիրատուների ցանկությունը,ոչ թե ճանապար բացելն է ,այլ պետության ու հայության վերջնական բնաջնջումը բնօրրանից։
Լեվոն Բաղդասարյան,փաստաբան
|
04.01.2023թ.
«IRAVUNK. com» լրատվական կայք
Ողջ ազգի երեսն ամոթից պիտի որ կարմրեր, բայց իրավամբ չկարմրեց
Արցախցիների մոտ մեկ ամսյա պատանդի կարգավիճակով պայմանավորված ողջ ազգի երեսն ամոթից պիտի որ կարմրեր,բայց,իրավամբ ,չկարմրեց,որովհետեվ ազգի երեսը վերացել է , չկա։ Այն ժամանակավոր ազգային երանգ է ստանում ,երբ անհատ հայորդիներ դրա մասին բարձրաձայնում ու իրենց շուրջն են համախմբում իրենց նման խելառների,իսկ հետո դառնում են ազգի դավաճաններ ,որպեսզի հարյուր տարի անց սրբադասվեն։ Օրինակնե՞ր եք ուզում, տոհմերով կասեմ, Արշակունիներ, Բագրատունիներ,Արծրունիներ․․․ Վերացել են, չկան ու վերացել են բացառապես հայերի դավերով։
Անհատնե՞ր եք ուզում,
Մխիթար սպարապետ,Անդրանի ,Դրո,Նժդեհ,Վազգեն, Նորատ տեր Գրիգորյանց ․․․
Վերացել կամ հեռացել են բացառապես հայերի դավերով ։ Իսկ այսօր,այսօր մենք, ոչ, արդար չի, դուք վայելեք ձեր բաժին խոզի բուդը ,ձեր զավակներին տարեք, գրանցեք Ռուսաստան , Եվրոպա ,Ամերիկա , անգամ՝ Թուրքիա, որ բանակ չծառայեն։
Եվրոպաներում, Ռուսաստանում, ԱՄՆ ում ապրող, յան ազգանունը կրողներ, շարունակեք պարարտացնել օտարի հողը, հարյուր հազար արցախցի մեծ ու փոքր պատանդի կարգավիճակում հայտնված անձանց ճակատագիրը ձերը չի։ Շարունակեք, թանկարժեք խմիչքներ խմել, կենացներ ասել, որ ինչ անում եք՝ երեխաների համար եք անում, որ իշխանությունն ու տեղի հայությունն է ամենի մեղավորը․․․
Իրավամբ, Արցախցիների մեկ ամսյա պատանդի կարգավիճակով պայմանավորված, աշխարհի հայության ողջ երեսն ամոթից պիտի կարմրի ու այնպես կարմրի, որ աշխարհն այս ապիկար զարհուրի։
Լեվոն Բաղդասսրյան,փաստաբան
|
07․12.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ԱՆՀՐԱՊՈՒՅՐ, ԱՆՀԵՌԱՆԿԱՐ, ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է
Խոհեր կամ հաշվետվություն
Երեկ փաստաբանների մասնագիտական օրն էր։ Դե, օր էր, անցավ, սովորական օրերի պես։ Անգամ գրասենյակում չնշեցինք կամ աշխատակազմի ղեկավարը մոռացավ կամ հավես չուներ, իմ սրտով էլ էր։ Կարծես, իշխանությունն էլ էր անտարբեր, չորորդ իշխանությունն էլ՝ վրադիր։ Իսկ եթե անկեղծ, քառասունչորսօրյա անհասկանալի բոլոլայից հետո ցանկացած տոնակատարություն այն չի, ինչ մինչ այդ էր, գոնե ինձ համար։
2000 թվականին, երբ որոշում կայացրեցի մտնել իրավապաշտպան ոլորտ, ոլորտի ընկերներս խորհուրդ չէին տալիս՝ արձանագրելով, որ անհրապույր, անհեռանկար, անշնորհակալ գործ է։ Արձանագրեմ, որ հիմնադրման օրից փաստաբանական գրասենյակս եղել է քաղաքի էլիտար թաղամասերում՝ Կասկադ, Մոսկվայի տուն, այժմ՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Հայտնի դառնալու գրավականը եղել է հետևյալը. լինել արժանապատիվ, չկախվել ոչ իշխանության, ոչ օլիգարխի, ոչ վստահորդի փեշերից։ Բոլոր այն գործերը, որոնք թվում էին անհնարին, վերցնում էի պաշտպանության, որոնք էլ տևական պայքարից հետո դառնում էին հնարավոր, իմա, բազմաթիվ Բարձր Ատյանի նախադեպային որոշումները։ Առերևույթ ինքնագովազդ թվացող խոսքերս չեմ համարում ոչ պատշաճ, քանի որ հաղթական արդյունքին հասել եմ ազնիվ պայքարի արդյունքում, որը բացառապես իմ և իմ կողմից ղեկավարվող կառույցի հեղինակային իրավունքն է: Պայքարելով իշխանավորի տոտալ ապօրինությունների դեմ, պայքարելով փողոցի խուժանի դեմ, հաճախ կանգնելով միայնակ, անտեր, բոլորից լքված, մոռացված, ունեզրկված անձանց կողքին՝ մղելով անհավասար պայքար անգամ պետական մեքենայի դեմ և վերականգնելով արդարությունը:
Իրավամբ, փաստաբանն այն հեգեմոն ուժն է, ով ունակ և ընդունակ է փոխելու իշխանավորի գիտակցությունը, դատավորի գիտակցությունը, իր վստահորդի հակառակ կողմի գիտակցությունը, իրար դեմ դուրս եկած, իրար կոկորդ կրծող եղբայրներին, քույրերին, նրանց ծնողներին բերելով հաշտության դաշտ: Վերջապես, երջանկություն, ժպիտ պարգևել տունը կորցրած-ետ բերած, աշխատանքը կորցրած- վերականգնված, ընտանիքը կորցրած-ետ բերած մարդկանց: Իսկ դուք գիտեք այն զգացողությունը, երբ չորս-հինգ տարեկան երեխան, արցունքն աչքերին, խնդրում կամ պահանջում է, որ իր հայրիկին կամ մայրիկին, պապիկին կամ տատիկին բանտից տուն բերես։ Իսկ գիտեք ի՞նչ զգացողություն է ապրում փաստաբանը, երբ անհնարին թվացող գործի բարենպաստ ելքից հետո մի ամբողջ գերդաստան օրհնում է քո յոթը պորտը։
Միայնակ վերցնել պատասխանատվության բեռը և անհնարին թվացող խնդիրը դարձնել հնարավոր, անլուծելի թվացող խնդիրը դարձնել լուծելի, իրավամբ, հրաշքներ գործել։ Իմ պատկերացրած փաստաբանի մոդելը դա է։
Շնորհավորելով հանդերձ մասնագիտական տոնս՝ փաստում եմ, որ Աստվածների երկիր Հայաստանում իրավունքը եղել է գիտություն բարու և արդարի մասին, և անհրաժեշտությունն եմ տեսնում միացյալ ուժերով այն վերականգնելու:
Հ.Գ.
Կարծես շատ խոսեցի, կարո՞ղ է թոշակիս ժամը եկել է:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
14․11.2022թ.
«ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ»
Անթույլատրելի են որոշ իրավաբանների, հասարակական, քաղաքական գործիչների հայտարարությունները՝ վառելու, մոխրացնելու հանցագործություն կատարած անձանց յոթը պորտը. Լևոն Բաղդասարյան
Օրեր առաջ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանություններից հետո, թեպետ անթույլատրելի, սակայն հասկանալի է սպանվածների հարազատների, համագյուղացիների առերևույթ ցանկությունը՝ ինքնադատաստանի ենթարկել ձերբակալված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին, ապա անթույլատրելի է որոշ իրավաբանների, հասարակական, քաղաքական գործիչների դրդիչ հայտարարությունները՝ վառելու, մոխրացնելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց յոթը պորտը։ Ձևավորեք, վերջապես, որպես առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած, այսօր էլ իրավական պետություն կոչվող երկիր, որ անթույլատրելի է փողոցային արդարադատությունը, իսկ իրավաբանի, քաղաքական կամ հասարակական գործիչների բերանից հնչող նման կոչերը կարող են անդառնալի բացասական իրավական հետևանքներ թողնել։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ մեղքն ապացուցվելու դեպքում գործող իրավանորմով կատարողներին սպառնում է ցմահ ազատազրկում, որը, կարծում եմ, այդ մեղադրանքի լույսի ներքո ավելի ծանր պատիժ է, քան գնդակահարությունը։
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, փաստաբան
|
13.10.2022թ.
<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ
Հայաստանին ահաբեկչության մեջ մեղադրող անձանց պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկել պատասխանատվության.
Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է.
«Ղրիմի կամրջին պայթեցված բեռնատարի անցումը Հայաստանով որոշ միջազգային, տեղական լրատվամիջոցներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ փորձեցին Հայաստանին ներքաշել միջազգային ահաբեկչության մեջ, Հայաստանի քաղաքացուն՝ դրա կատարման մեջ, իսկ հայաստանյան բրոքերական գրասենյակին՝ այն կազմակերպելու մեջ։ Ցավոք, համացանցում դա նայում ու լսում են միլիոնավոր օգտատերեր՝ ձևավորելով խեղաթյուրված իրականություն։ Իրավամբ, դրանց հեղինակները իրավաբանորեն կամ տգետ են, կամ էլ՝ թշնամի դոնորներից սնվողներ։ Ամեն դեպքում պետական լիազոր մարմինների պարտավորությունն է հարուցել քրեական վարույթ՝ տալու դրանց քրեաիրավական գնահատականը։
Արձանագրում եմ, որ տվյալ բեռնատարը, մուտք գործելով Հայաստան, օրենքով սահմանված կարգով, ըստ պետական լիազոր մարմնի տրամադրած ապացույցների, անցել է ռենտգեն ստուգում։ Անցակետում գործող ռենտգեն սարքավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, իսկ համապատասխան քննչական փորձարարության արդյունքում կփաստվի, որ ռենտգեն սարքերը ցույց չեն տալիս գլանափաթեթների մեջ թաքցված պայթուցիչները։ Նման դեպքում Հայաստանին ահաբեկչության մեջ մեղադրող անձանց պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկել պատասխանատվության, ընդհուպ՝ քրեական։
ՀՀ քաղաքացի վարորդի մասով.
Իրավաբանական միջին հեղինակություն ունեցող բարձրագույն դպրոցի ուսանողին, ով անցել է օպերատիվ հետախուզական գործունեություն առարկան, քննելով հայ վարորդի առերևույթ կատարած հանցագործությունը տվյալ գործով, անվերապահորեն կհանգի այն իմպերատիվ եզրահանգմանը, որ կազմակերպիչները հատուկ վարձել են երրորդ երկրի բեռնափոխադրողի, որպեսզի գլանափաթեթներն Ա կետից գումարի դիմաց տեղափոխի Բ կետ, ինչը որ կատարել է։ Իսկ որ գլանաթիթեղի մեջ թաքնված իր կա, հայ վարորդը չէր կարող իմանալ, քանի որ կազմակերպիչները լավ գիտեն, որ թաքնված իրը սահմանակետերում հայտնաբերվելու դեպքում վարորդը պատմելու ու տալու էր կազմակերպիչների կամ դրանց ներկայացուցիչների անունները։ Հայաստանի վարորդ քաղաքացին մեղավոր չէ, իսկ նրա վրա վայրահաչողներին պետք է ենթարկել պատասխանատվության, ինչպես քաղաքացիաիրավական այնպես էլ՝ քրեաիրավական։
Միջնորդ ծառայության հայաստանյան բրոքերական գրասենյակի մասով.
Առերևույթ, հնարավոր է, որ Հայաստանյան տվյալ միջնորդ ընկերությունը կատարած լինի որոշակի օրենսդրական խախտումներ, որպեսզի Եվրոպայից եկած ապրանքը գնա Ռուսաստան, այնքանով, որքանով Ռուսաստանը միջազգային սանկցիաների տակ է, բայց դա բացառապես չի կարող աղերս ունենալ տվյալ արգելված իրի և կատարված ահաբեկչության հետ, ուստի ռուսական իրավապահ մարմինների հայտարարությունը, որ Հայաստանում ինչ-ինչ կեղծիքներ են կատարել, որպեսզի ապրանքը հասնի Ռուսաստան, կարող է վերաբերել վերը նշված փաստաթղթային ձևակերպումներին, որը վերաբերել է բացառապես գրանցված ապրանքներին’ գլանաթիթեղներին։ Ո՞վ է ահաբեկչական ակտի պատվիրատուն. Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են պատերազմական իրավիճակում, ռմբակոծվում են ուկրաինական բնակավայրեր։ Իրավամբ, Ուկրաինան հրաժարվեց ստանձնելու տվյալ ակտի պատասխանատվությունը, մինչդեռ որպես պատերազմող, ռուսական ռմբակոծություններից տուժած երկիր, իրավաբանորեն կարող էր հիմնավորել, եթե իր կողմից էր պատվիրվել։ Մինչդեռ, պաշտոնապես հրաժարվեց։ Արձանագրենք, որ նման ֆորմատով, այն է՝ Հայաստանի քաղաքացիով, հայկական բեռնափոխադրումով, հայաստանյան միջնորդ կազմակերպությունով ահաբեկչությունը, այսինքն, մի գնդակով երկու նապաստակ խփելը, ձեռնտու է բացառապես թուրք ադրբեջանական տանդեմին»։
|
03.10.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻՋՈՑԸ ՈՒԺՆ Է
Իրավամբ, հայ գերիների հրապարակային գնդակահարության կադրերն Ադրբեջանի կողմից մեսիջ էր մասնավորապես արևմուտքին ու ԱՄՆ-ին՝ հասկանալու համար վերջիններիս ռեակցիան, որպեսզի հետագայում հասկանա անելիքը։ Մինչ այս պահը չկա դիրքորոշում, իսկ հայ դիվանագիտությունն ավելի ինտենսիվ պետք է բարձրաձայնի միջազգային ատյաններում։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
19․09.2022թ.
«IRAVUNK»․com լրատվական կայք
Դատապարտում եմ Գայանե Զարգարյանի դեմ տեղի ունեցած անօրինականությունը. իսկ ակցիայի կազմակերպիչները եւս պետք է ասեն իրենց խոսքը եւ դատապարտեն.Հայտնի փաստաբանի անդրադարձը
«Չորրորդ իշխանության ներկայացուցիչների` տվյալ դեպքում ի դեմս պետականամետ լրագրող` Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը կարգավորվում է օրենքով` ընդհուպ Քր. օրենսգրքով նախատեսված նորմ կա: Լրագրողական համայնքը պետք է այս առումով միասնական լինի, եւ համատեղ պայքարի նման անօրինականությունների դեմ, որովհետեւ նման նախադեպերը կարող են կրել խրոնիկ բնույթ, եւ հետագայում եւս լրագրողը մասնագիտական գործառույթներ իրականացնելիս ենթարկվի, այսպես ասած, հաշվեհարդարի»,-անդրադառնալով օրեր առաջ հանրահավաքի ժամանակ մեր գործընկեր, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությանը, ասաց ՀՀ լավագույն մի շարք նախադեպային հնչեղ գործերով հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
- Միանշանակ ես գտնում եմ, որ իրավապահ համակարգը պետք է հստակ գնահատական տա լրագրող Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձեւով խոչընդոտելուն: Պետք է ընդգծեմ, որ Գայանեի նման լրագրողներն են, ովքեր կարողանում են զարգացնել ինչպես իրավունքը, այնպես էլ լրագրողական մշակույթ են ձեւավորում , թե ինչպիսին պետք է լինի իրական լրագրողը: Դատապարտում եմ Գայանեի նման լրագրողի մասնագիտական գործունեությունը կոպտագույն ձեւով խոչընդտոտելու փաստը եւ գտնում, որ հանրահավաքի կազմակերպիչը եւս պետք է ասեն իրենց խոսքը, եւ դատապարտեն նման գործառույթները:
Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը նկատում է.
-Գիտեք, ՀՀ-ում նման երեւույթների մենք կանատես ենք եղել 15-20 տարի առաջ, երբ խմբագրություններ էին ջարդում, այսօր այդ երեւույթը կարծես թե կրկնվում է, եւ դրա տոտալ գնահատականը պետք է տրվի լիազոր մարմինների կողմից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|
14․07.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ՈՒ ՊՈԶԻՏԻՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԾ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երևան քաղաքում օտարերկրացիների աննախադեպ հոսքի պատճառով անհրաժեշտ է, որպեսզի քաղաքային իշխանությունը ոստիկանության հետ համագործակցելով դնի բարեվարքության հստակ խաղի կանոններ և հետևի դրա իրականացմանը, ընդ որում, դրանք հնարավորինս պետք է հասանելի լինեն օտարերկրացիների համար, ինչպես լրատվական, այնպես էլ քաղաքում տեղադրված գովազդային վահանակների միջոցով։
Իրավամբ, Հայաստանն, ի տարբերություն շատ երկրների, հյուրընկալ երկիր է, սակայն դա չպետք է լինի ի հաշիվ երկրում ապրող քաղաքացիների։ Յուրաքանչյուր օտարերկրացի պետք է ընդունի քաղաքում գործող բարեվարքության կանոնները, իսկ խախտելու դեպքում ենթարկվի ֆինանսական պատասխանատվության, որով կշահի ինչպես քաղաքային բյուջեն, այնպես էլ քաղաքամայր Երևանը չի նմանվի ծովափնյա կամ անհասկանալի մի բնակավայրի, որ ով ինչ ուզենա՝ անի, ի հաշիվ մեր քաղաքացիների։ Դրա կանխարգելումն ու պոզիտիվ պարտականությունն ընկած է քաղաքային իշխանության վրա։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
08․06.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Արցախյան վերջին պատերազմից հետո հարևան մելիքության կողմից իրականացվել և իրականացվում է հայերի և հայկական պատմա-մշակութային արժեքների համակարգված ոչնչացում, այն է՝ ցեղասպանություն, վանդալիզմ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գիտագործնական կենտրոնը սկսել է իրավական գործընթաց, միջազգային ատյաններում ,այդ թվում՝ քրեական հարթակում տալու դրա իրավական գնահատականը։ Բոլոր նրանք, ովքեր հարևան մելիքության բարբարոսությունների հետ կապված ունեն փաստեր, նկարներ, տեսաերիզներ, մինչև սույն թվականի օգոստոսի մեկը կարող են ուղարկել ընկերության Էլ.հասցեին
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
29․05.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԱՅՍ ԱՄԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Ֆանտոմային ցավը բժշկական տերմին է, որն իրավաբանության մեջ ունի հետևյալ բացատրությունը։ Զգացողություն, երբ ոտքի կամ ձեռքի վիրահատական հեռացումից հետո հիվանդին թվում է, որ ցավեր ունի մարմնի այն հատվածում, ինչը հեռացվել է, գոյություն չունի այլևս։ Եթե գիտական հարթակներում նախկինում կարծում էին, որ դա հոգեբանական խնդիր է և պետք է հետվիրահատական շրջանում հոգեբանի աշխատանք հիվանդի հետ, այժմ գիտականորեն ապացուցված է, որ դա իրական զգացողություն է, որ հիվանդն այդ ազդանշանը ստանում է գլխուղեղից, ողնուղեղից, որը ոտք, ձեռք կորցրած մարդուն ստիպում է, այն էլ իմպերատիվ, գիտակցելու, որ Աստծո կողմից պարգևված ձեռքը, ոտքը հարկադրաբար, թեկուզ առողջապահական կանոններից ելնելով, հեռացրել են, ուստի անհրաժեշտ է այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Դա է պատճառը, որ մարդը խոր ցավ է ապրում տեսնելով դրանց չլինելու փաստը եվ ակտիվ միջոցների է դիմում, օրինակ, արհեստական ձեռք, ոտք և այլն։
Սա առողջապահության ոլորտում։
Ինչ ունենք իրական կյանքում։
Արցախյան, ըստ իս, ցեղասպան պատերազմից հետո, իրավամբ, ողջ հայությունը, մեկի մոտ շատ, մյուսի մոտ քիչ, ի հայտ է եկել նման զգացողություն, ցավ, ափսոսանք, տառապանք, անզորության զգացողություն, մեղավորներ փնտրելու և այլն, քանի որ ողջ հայությունից հարկադրաբար խլվել է Աստծո կողմից յուրաքանչյուրին տված արժանապատվությունը, ինչը բնական իրավունքի նորմ է։ Այն ետ բերելու համար տարբեր ձևաչափերով, անհատական, խմբային, կուսակցական, պետական, կա մեծ ցանկություն այն ետ բերել, ինչը յուրաքանչյուրինս է, որը նման ձևաչափով ոչ միայն հնարավոր չէ , այլ հետագայում կարող է նոր ցավերի ու կորուստների տեղիք տալ, քանի որ ազգ, պետություն, իշխանություն միակամ չեն, ու դրա պատասխանատուն գործող իշխանությունն է, որն ունի պարտավորություն դնել խաղի կանոն, միավորել ազգային գաղափարի շուրջ, այն իրագործել օրենքի դիկտատուրայի շրջանակում։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
26․05.2022թ.
ArmLur.am լրատվական կայք
<<ԺՈՂՈՎՈՒՐԴ>> ԹԵՐԹ
Անթույլատրելի է ԶԼՄ-ներին օրենքով կախվածության մեջ դնել. փաստաբան
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրավանորմ, որի ուժով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմիններին զրկելու լրագրողին հավատարմագրումից, եթե լրագրողը գրավոր նախազգուշացվելուց հետո խախտում է աշխատանքային կանոնները: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը:
Սույն իրավանորմն ռիսկեր է պարունակում։ Մասնավորապես, ի՞նչ ասել է աշխատանքային կանոններ, երբ տրված չէ դրանց լրիվ սահմանումն ու սահմանը։ Տվյալ օրինագծով հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնին դնելու իրեն ձեռնտու խաղի կանոնները, որով ուղղակի խոչընդոտ է հանդիսանալու լրագրողին իր մասնագիտական պարտականությունները լրիվությամբ կատարելու ուղղությամբ։ Լրագրողի նկատմամբ նման վարչարարությունն անթույլատրելի է, առավել ևս այն ավելորդ ծանրաբեռնելու է առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգը։
Արձանագրում եմ, որ ժողովրդավարական պետությանն անհարիր է սահմանափակել և դժվարացնել, կախման մեջ դնել լրագրողի բարդ և պատասխանատու գործնեությունը:
|
24․05․2022թ․
ArmLur.am լրատվական կայք
<<ԺՈՂՈՎՈՒՐԴ>> ԹԵՐԹ
Դատավոր Նառա Հովսեփյանի որդին հերոսի մահով անմահացավ Շուշիի պատերի տակ, խոնարհվում եմ Ձեր առաջ. փաստաբան
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել.
Ընդունված չէ, երբ իրավապաշտպանը, փաստաբանը խոսում է դատավորի մասին և գովեստի կամ մեծարանքի խոսքեր է շռայլում: Խախտում եմ այդ «օրենքը» և խոսելու եմ դատավոր Նառա Հովսեփյանի մասին: Իրավամբ, հերոսի մայր, ում որդին՝ Գևորգը, կամավորագրվելով Արցախյան երկրորդ պատերազմում, որպես վաշտի հրամանատար, հերոսի մահով անմահացավ Շուշիի պատերի տակ:
Ֆիզիկապես կորցնել միակին, չխելագարվել, չչարանալ աշխարհի, մարդկության, ինքդ քո վրա, շարունակել ապրել, արարել, արդարադատություն իրականացնել «Իրավունքը գիտություն է բարու ու արդարի մասին» սկզբունքով, հատուկ է բացառապես եզակի հզոր և հերոս մայրերին: Թույլ տվեք խոնարհվեմ Ձեր առաջ:
|
12․05.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔՆ ԱՊՐՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԴՐՍՈՒՄ
Անընդունելի է այն հայի տեսակը, ով իննսունականներից սկսած մինչ օրս ամենավերջին վախկոտի պես թռնում է երկրից, ապրում օտարության մեջ՝ մի փոր հացի ու կաշին փրկելու համար, գալիս է Հայաստան մի քսան օրով, Արագածի լանջին խաշ է ուտոմ, Արա լեռան վրա հետ տալիս ու Հայաստանցիներին հրապարակային դասեր տալիս։
Որպես կանոն, դրսի և ներսի այն հայի տեսակը, ով, իրավամբ, գործ է անում, արածի մասին չի բարձրաձայնում և լուռ, սիրով ու արժանապատիվ տանում է իր խաչը։
Արձանագրեմ, որ հայի տականքն ապրում է ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում։
Անհրաժեշտ է Մարդուն ճանաչել բացառապես կատարած աշխատանքով, աշխատանքի քանակով ու որակով։
Հ.Գ. Հեղինակային իրավունքն այս Մեծանուն Հայինն է, խմբագրել, արդիականացրել եմ:
Lևոն Բաղդասարյան, փաստաբան
|
21․03.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՐՈՆԻԿՈՆ
Իրավամբ, պետական մակարդակով առաջին պարտությունը գրանցվեց իննսունականների սկզբին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո իշխանության բուրգին հայտնված անձանց թողտվությամբ, հանցագործ գործնեությամբ կամ անգործությամբ սկսվեց պետական գույքի տոտալ թալան, ընտրովի արդարադատություն, զոռբաների ինստիտուտի ձևավորում:
Իրավամբ, պետական մակարդակով հաջորդ պարտությունը գրանցվեց 96-97 թվականներին, երբ համապետական ընտրությունների անվան տակ գործող իշխանությունը վերարտադրվեց, ուժային կառույցի ղեկավարը հայտարարեց, որ չեն պատրաստվում իշխանությունը փոխանցել, իսկ մյուս ուժային կառույցի ղեկավարը հայտարարեց, որ նախագահի նստավայրի վրա գնացող ցուցարարները հարյուրներով պետք է գնդակահարվեն։
Իրավամբ, հերթական պետական մակարդակով պարտությունը գրանցվեց հոկտեմբերի քսանյոթին, երբ գլխատվեց ժողովրդի քվեով ձևավորված քաղաքական ուժ:
Իրավամբ, հաջորդ պետական մակարդակով պարտությունը մարտի մեկի ցնցումներն էին, երբ իշխանության բուրգի գլխին նստած և ցնցումներ հրահրող անձինք, թող ներվի, արժանի էին միմյանց։
Իրավամբ, հաջորդ պետական մակարդակով պարտությունը տեղի ունեցավ 2018 թվականին, երբ համազգային զարթոնքի ազդեցությամբ ձևավորված իշխանությոնը զարկ տվեց սև-սպիտակ քաղաքականությանը, ընտրովի արդարադատությանն ու ատելության քարոզին։ Երբ մեկ անձի վրա կարված սահմանադրությունը հարմարացրեց իր հագին՝ բխող բոլոր կործանարար հետևանքներով։
ԵԼՔԸ
Բացառապես իրավական գործիքակազմով դնել խաղի կանոններ, մինչ այդ փոխելով Սահմանադրությունը, հայտարարելով օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն։
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն իրացնելու իր իրավունքը, ետ բերելու իննսունականներից առ այսօր պետական թալանը, բայց ոչ այն գործիքակազմով, ինչն արվում է այսօր, որն անթույլատրելի է։
Պարտությունների այս շարանի առանցքային պատճառը նեղ անձնային կամ կուսակցական շահերն են, որը բարձր է դասվում պետական շահից, ինչն անթույլատրելի է և կործանարար:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
03.03.2022թ․
NewsMedia.am լրատվական կայք
Հայաստանի գործող սահմանադրությունն այնպես կարեցին մի անձի հագով,որ նախագահի ինստիտուտն ածանցվեց ու դարձավ տասներորդական կարգի ինստիտուտ,բխող բոլոր բացասական հետեւանքներով
Հայաստանի գործող սահմանադրությունն այնպես կարեցին մի անձի հագով,որ նախագահի ինստիտուտն ածանցվեց ու դարձավ տասներորդսկան կարգի ինստիտուտ, բխող բոլոր բացասական հետեվանքներով։Դա է պատճառը,որ այսօր Հայաստանում տեղի ունեցող նախագահի ընտրություններն անցան անաղմուկ։ Արձանագրենք, որ այսօր Հայաստանն ընտրեց հանրապետության նախագահ։
Լավագույն մաղթանքներն, Աստծո օրհնությամբ Հայաստաին։
Լեվոն Բաղդասարյան
|
02.03.2022թ.
NewsMedia.am լրատվական կայք
Եւ այսօր իրապես մեծ է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի նման հանուն իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը՝ հանրային օրակարգում
Տարածված կարծիք կա, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։ Հենց այդպիսի փաստաբան է մեր ժամանակներում իր մասնագիտական գործունեությունը ծավալող մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, "Լեւ Գրուպ" փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը: Ով այս դժվարին անցումային փուլում իր մասնագիտության կարեւորությունն ավելի է ընդգծում, ավելին՝ առանձնահատուկ դերակատարում է ստանձում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում։ Փաստաբան, ով պաշտպանում է մարդկանց եւ օգնում նրանց նրանց ամենադժվարին օրերին: Եվ այդ ճանապարհին գերպրոֆեսիոնալ ջանք ու եռանդ չի խնայում արդարության հասնելու համար: Եւ այսօր իրապես մեծ է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի նման հանուն իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը՝հանրային օրակարգում:
|
24.02.2022թ.
NewsMedia.am լրատվական կայք
ԱՄՆ ն ու Արեվմուտքը կույր ու խուլ էին, երբ թուրք ազերիները պակիստանյան ահաբեկիչների հետ ցեղասանում էին արցախցուն
Ռուսաստանի առերեվույթ ագրեսիան ուկրաինայի նկատմամբ դատապարտող ԱՄՆ-ն ու Արեվմուտքը կույր ու խուլ էին, երբ թուրք ազերի բաշիբոզուկները պակիստանյան ահաբեկիչների հետ ցեղասանում էին արցախցուն, որի արդյունքում խլեցին ամբողջ ազգի արժանապատվությունն : Մի ազգի, որն, իրավամբ, աշխարհի քաղաքակրթության, գիտության ու տեխնիկայի կրողն է, ով ցավոք, այդպես էլ չի գիտակցում, որ ուրիշի ծառը ջրելուց առաջ իր ծառը պիտի ջրի։
Ուժն է ծնում իրավունք, իսկ երեսպաշտ դեմոկրատիա խաղացող դուրսպրծուկները պետք է իմանան բումերանգի օրենքի ճշգրիտ լինելու գիտության մասին։
Հ. Գ. Երդվում եմ պատվովս, որ հոդվածը պատվերով չէ, ինքս էլ ոչ ռուսոֆիլ եմ, ոչ էլ` արեվմտամետ։ Իսկ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ունենալու հստակ դիրքորոշում։ Կիսահղի ապրելու քաղաքականությունը հարիր չէ։
Լեվոն Բաղդասարյան
|
15.02.2022թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ
Դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների լսումներն անհրաժեշտ է իրականացնել դռնփակ
ԲԴխ ի կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների լսումներն անհրաժեշտ է իրայանացնել դռնփակ ռեժիմով,հաշվի առնելով , որ առերեվույթ խախտում կատարած դատավորն իր վարույթում ունի հազարավոր գործեր եվ բդխ ի լսումներից հետո տվյալ գործերով հանդս է գալիս որպես դատարան եվ իրականացնում է արդարադատություն, իսկ հրապարակային խարազանվող դատավորի իրականացվող արդարադատությունը կասկածի տակ է դնում վերջինիս մասնագիտական ունակություններն ու անաչառությունը եվ չի բխում արդարադատության շահից։
Lեվոն Բաղդասարյան
|
01.02.2022թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ
Հայտնի փաստաբանը նախագահի հրաժարականի եւ դրա իրավական հետեւանքների մասին. Բացառիկ վերլուծություն
ՀՀ նախագահի հրաժարականի, այդ համատեքստում հրապարակված պատճառների եւ մամուլում շրջանառվող լուրերի մասին առ այն, թե ի՞նչ իրավական գնահատականի կարող է հանգեցնել նախագահի, ըստ նույն լուրերի, այլ երկրի քաղաքացի լինելու մասին տեղեկատվությունը փորձել ենք հետաքրքրվել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Նախ, նախագահի հրաժարականի հետ կապված շատ տարօրինակ եմ համարում դրսում հրաժարական տալու փաստը: Որովհետեւ դրսում, սովորաբար, հրաժարական են տալիս այն նախագահներ, երբ իրենց երկրում տեղի է ունենում հեղափոխություն կամ իշխանափոխություն: Տվյալ դեպքում տարօրինակ եմ համարում նման ֆորմատով հրաժարականի փաստը:
Ինչը վերաբերում հրաժարականի տեքստում նշված այն պատճառաբանությունը, որ հնարավորությունները քիչ են եղել ՀՀ սահմանադրությամբ, ցանկանում եմ արձանագրել, որ այո, Սահմանադրությունը գրված է եղել մի անձի վրա: Բայց միեւնույն ժամանակ լավագույն ցանկության դեպքում նախագահը կարող էր իրականացնել իր գործառույթները, մասնավորապես այն ֆորմատով, որ նա համարվում է պետության գլուխը եւ ունի պարտավորություն հետեւելու սահմանադրությանը:
Փաստաբանը փաստում է նաեւ.
-Ինչ վերաբերում մամուլում տեղ գտած տեղեկատվությանը եւ եթե ապացուցվում է, որ նա այլ երկրի քաղաքացի է եւ, որ նրա բոլոր ստորագրած իրավական ակտերը համարվում են ուժը կորցրած, ըստ իս, դա տարբերակ է, որը իրավունք ունի քննարկման ենթարկվելու: Սակայն, ես համաձայն չեմ դրա հետ, որովհետեւ նման իրավական գնահատական տալիս պետք է նաեւ ոչ միայն տվյալ առերեւույթ անձանց խախտված իրավունքը, այլ պետք է համալիր փորձաքննություն անել բոլոր իրավանորմերի հետ` արդյունքում ճիշտ գնահատական տալու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|
31.01.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՍՏԱՑՎՈՒՄ Է՝ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԾԽԵԼՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ՝ ՈՒՌԵԼԸ
Մի քանի ամսից գործելու է փակ տարածքներում, հանրային վայրերում ծխելու արգելքը, որը զանցողների համար նախատեսվում է վարչական տույժ բազային մինիմալ աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը, այսինքն՝ 250000 ՀՀ դրամ։ Ընդ որում, այսպես ասած պլանքյաշները, ենթարկվում են վարչական պատասխանատվության բազային մինիմալ աշխատավարձի երկու հարյուրաատիկի չափով, այսինքն՝ 200000 ՀՀ դրամ։ Ստացվում է, որ օրենսդիր մարմինը գտնում է, որ ծխելն ավելի վտանգավոր է, քան՝ ուռելը։
Ինչ վերաբերում է ծխելու արգելքի վերաբերյալ ընդունված իրավանորմին, նման ընդունված օրենքը, կարծում եմ, պատուհաս է դառնալու գործադիրի համար, իսկ վարչական ակտերն, իրավամբ, հանգրվանելու են դատական ատյաններում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Լևոն Բաղդասարյան
|
25.01.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԹՈՒՐՔԵՐԻՆ ՎՍՏԱՀՈՂ ՀԱՅ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆ
Ժամանակին թուրքերին վստահող հայ մեծահարուստներն ու պատգամավորներն անգամ գերեզմաններ չունեցան։ Զոհրապը, ով երիտթուրքերի մասին վատ խոսող կամ քննադատող հայերին անվանում էր չարակամներ, թուրքերը քարով գլուխը ջարդեցին, մարմինն էլ թողեցին անգղերին փայ։ Վարուժանը, ով հայերին հորդորում էր իրենց քվեն տալ երիտթուրքերին, մաշկազերծ արեցին ի տես հայ կանանց, երեխաների։ Բոլոր գործարարները, այսօրվա մեծահարուստները, պատգամավորները, ովքեր սին հույսեր ունեն թուրքերի հետ քիրվայություն անելու, թող իմանան պատմության դասերը չսովորելու կործանարար հետևանքների մասին։
Կողմ լինելով ցանկացած ազգի ու ազգությունների, այդ թվում հարևանների հետ բաց ու շիտակ շփման, պարտադիր պայման եմ դիտում այն իրականացնել խլված արժանապատվությունը ետ բերելու պայմանով։
Լևոն Բաղդասարյան
|
21.01.2022թ.
<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ
Վերացական դատողություններով կալանքի տակ վերցնելու սովորությունը պետք է արմատախիլ անել, իսկ կալանքի հիմքերի առկայության դեպքում կիրառել գրավի ինստիտուտը. Լևոն Բաղդասարյան Անձանց վերացական դատողություններով կալանքի տակ վերցնելու արատավոր անցյալից եկած սովորությունը պետք է իրավամբ արմատախիլ անել, իսկ կալանքի հիմքերի առկայության դեպքում կիրառել գրավի ինստիտուտը։ Չեմ ցանկանում անտարբեր մնալ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կալանքին։ Նախաքննությունն ավարտվել է, եթե կապացուցվի վերջինիս առերևույթ մեղսագրված, իրավամբ զազրելի արարքը, թող ենթարկվի խստագույն պատասխանատվության, սակայն մինչ այդ անձին տևական ժամանակ անազատության մեջ պահելը, այն էլ ԱԱԾ-ի նկուղում, կարող է դիտվել խոշտանգում։ Արձանագրում եմ, անձամբ ականատեսն եմ եղել Դավիթ Տոնոյանի նախարար աշխատած ժամանակաշրջանում, ի տարբերություն որոշ անատամ գեներալների, վերջինիս կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելու, երբեմն քաղաքական իշխանության կարծիքին հակառակ կարծիք հայտնելու նրա կամահայտնությանը, ի շահ պետության։
Լևոն Բաղդասարյան
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ
|
05.01.2022թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՄԱՆ ՁԵՒԱՉԱՓՈՎ ՈՐԱԿ ՉԵՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
Եթե օրենսդիրը ցանկանում է քրեական գործերով սահմանափակել պաշտպանական կողմի իրավունքները, ունի պարտավորություն նույն կերպ սահմանափակելու մեղադրանքի կողմի իրավունքները։
Դատավորին տալով նման իրավասություն՝ անհրաժեշտ է իմանալ, որ Հայաստանը գտնվում է ռոմանո- գերմանական իրավական համակարգում, ուստի լոկալ առումով անգլո-սաքսոնական իրավական համակարգի լիազորությունները նման լղոզված ձևով դատավորներին փոխանցելով՝ կասկածի տակ է դրվելու դատական ակտի իրավաչափությունն ու դատավորի անաչառությունը։
Իրավամբ, նման ֆորմատի փոփոխությունները կատարելիս գլխավոր պլան պետք է մղել դատական հարթակում գործող իրավագետների կարծիքը, ընդ որում, առավելությունը տալով ոչ պետական ոլորտի մասնագետներին։
Արձանագրում եմ, որ ինչքան մրցակցային հավասարությունը ճշգրիտ պահվի պաշտպանական և մեղադրանքի կողմերի միջև, ընդ որում, առերևույթ նժարը թեքելով դեպի պաշտպանությունը, այնքան դատավարական կողմերը կապահովեն բարձր որակ, ինչը և պահանջում է արդարադատության շահը, պետության շահը։
Նման փոփոխությունները նման ձևաչափով որակ չեն ապահովելու արդարադատություն իրականացնելիս։
Լևոն Բաղդասարյան
|
29.12.2021թ.
<<ԱՌԱՎՈՏ>>ՕՐԱԹԵՐԹ
Գերիները օրեր, ժամեր, անգամ վարկյաններ են հաշվել՝ հայրենիք վերադառնալու համար, իսկ վերադառնալուց հետո դավաճանի խարանով նետվել են զնդանները. Լևոն Բաղդասարյան
Այն, որ վերադարձած գերիները հարևան մելիքությունում տոտալ ձևով խոշտանգվել են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ հայրենիք վերադառնալով ունեցել են հոգեպես և ֆիզիկապես վերականգնվելու խնդիր, դա ևս հանրահայտ փաստ է: Հիմա, երբ որպես ծայրահեղ միջոց խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, այն ևս դիտում եմ խոշտանգում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով: Ծանոթ չլինելով կալանքի հիմքերին՝ կալանավորման իրավաչափության վերաբերյալ չունեմ դիրքորոշում, սակայն այն գրավով փոխարինելու պարտավորությունը, իրավամբ, կարող էր և պետք է կիրառեր ինչպես վարույթ իրականացնող մարմինը, այնպես էլ՝ դատարանը: Դա է պահանջում պետության շահը, դա է պահանջում արդարադատության շահը: Մեղքն ապացուցվելու դեպքում, ընդ որում, անհրաժեշտ է համալիր, բազմակողմանի քննություն իրականացնել՝ պարզելու համար բոլոր հանգամանքները, թող դատապարտվեն ազատազրկման, սակայն նման ֆորմատով կալանքը ոչ այլ ինչ է, քան պատիժ: Գերիները օրեր, ժամեր, անգամ վարկյաններ են հաշվել՝ հայրենիք վերադառնալու համար, իսկ վերադառնալուց հետո դավաճանի խարանով նետվել են զնդանները: Դա անթույլատրելի է: Եթե սա քաղաքական որոշման արդյունք է, անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ վերանայվի, եթե՝ ոչ, վարույթ և հսկողություն իրականացնող մարմինները գլոբալ առումով պետք է վերանայեն իրենց նախկին որոշումները:
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ
|
23.12.2021թ.
<<ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ>>
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Արձանագրում եմ որպես իրավապաշտպան.
Երբ անձը պաշտոնյա է և իր լիազորություններն իրացնելիս իր կամ իր ենթակաների կողմից թույլ է տալիս քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներ, կամ բացառապես մեխանիկական աշխատանք կատարելով ստորադասում է իրավունքի գերակայությունը, թվում է, թե նորմալ է, նա անփոխարինելի է, չի լսում, չի տեսնում ինչպես իրավապաշտպանների բարձրաձայնած խնդիրները, այնպես էլ չորրորդ իշխանության արձագանքը։ Երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հեռացվում է աշխատանքից, իր մաշկի վրա է զգում իր նկատմամբ իրականացված առերևույթ անարդար վերաբերմունքը, սկսում է արտահայտվել, անգամ ցեխ շպրտել իր թիմի կամ յուրայինների վրա։
Հարկավոր է իմանալ.
Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Մաթեմատիկական ճշգրտությամբ գործում է բումերանգի օրենքը։
Լևոն Բաղդասարյան
|
18.11.2021թ.
<<ՀՐԱՊԱՐԱԿ>> ՕՐԱԹԵՐԹ
ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
Վախենում եք մեր ուժից, որովհետև ձեզ վարժեցրել եք օտարի ուժի։ Լավ հպատակ ու բարեխիղճ կատարող եք։ Թշնամի եք յուրայինների մեջ փնտրում և ուրախանում եք, որ կա մեղավոր, որին պետք է խաչել։ Հավատում եք, թե թշնամին մեզնից ուժեղ է, այդպես էլ չգիտակցելով, որ թշնամուն ուժեղացնողը ձեր վախն է, մեր ցավն է, որի հետ պետք է ապրել կարողանալ, ձեր տգիտությունն է, որ այդպես էլ չեք հասկանում, որ անհնարին ոչինչ չկա, հնարավոր դարձնելն ընդամենը պետք է վաստակել, որտեղ պարտադիր պայման է դիտվում միասնական լինելն ու ազնիվ խաղալ։
Այսքանից ետ հետևությունը մեկն է, թշվառ ու անբախտ, բարոյական հաղթանակների մեռած։
Աստծո կամոք ես իրավապաշտպան եմ, հեռու քաղաքական գործիչ լինելուց, դա իմը չի։ Միևնույն ժամանակ իրավական գործիքակազմը թույլ է տալիս օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով վերոգրյալ կարծրատիպերը փոխել, եթե ոչ՝ ՀՀ քրեական օրենսգրքի փունջը նվիրաբերվելու է ձեզ։ Մի ամբողջ ազգի արժանապատվության հետ խաղալն անթույլատրելի է ։
Հ.Գ. Չքաղաքականացնել, վերաբերում է իշխանական, ոչ իշխանական այն ուժերին, ովքեր կրողն ու պատճառն են այսօրվա իրավիճակի։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
|
15.11.2021թ.
<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ
Պետական իրավասու մարմինները միջազգային հարթակներում անհապաղ պետք է իրավական գործառույթներ ձեռնարկեն սկսված անկանխատեսելի հումանիտար աղետի կապակցությամբ. Լևոն Բաղդասարյան Հայաստանի «անկլավ» կոչվող բնակավայրերում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու արդյունքում, իրավամբ, մեկուսացվում են շրջակա հայկական բնակավայրերը, սահմանափակվում են մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ չհաշված անվտանգությունը։ Պետական իրավասու մարմինները միջազգային հարթակներում անհապաղ պետք է իրավական գործառույթներ ձեռնարկեն սկսված անկանխատեսելի հումանիտար աղետի կապակցությամբ, իսկ ՀՀ հիմնական օրենքի ուժով պարտավոր են հարուցել քրեական գործեր։ Նման անօրինական ուղեկալների տեղադրումը բացահայտ սպառնալիքով, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, ընդ որում, ազատ տեղաշարժման սահմանափակման, կյանքի իրավունքի տոտալ խախտման, հումանիտար աղետի պայմաններում։ Իրավական ներպետական և միջազգային հարթակներում անպատժելիության մթնոլորտն արյան հոտ առած գազանին դարձնում է հանդուգն, իսկ թերհավատությունն ու հավատքի պակասը նրա ընտրած զոհին դարձնում է վախկոտ։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
|
27.09.2021թ.
<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ
Հերթական ՄԻԵԴ-ի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը հարկատուների հաշվին իմ վստահորդին պետք է վճարի 100.000 եվրո փոխհատուցում. Լևոն Բաղդասարյան Իրավապաշտպանները ժամանակին բազմիցս են բարձրաձայնել պետության կողմից գերակա շահ համարված տարածքների տոտալ չարաշահումների մասին՝ պետական լիազոր մարմինների, կառուցապատողների կողմից, ինչպես նաև դատարանների վայ արդարադատության հետևանքով ունեզրկվել են քաղաքացիներ և իրավաբանական անձինք:
☝ Իրավապաշտպանները բազմիցս են բարձրաձայնել, որ դրա իրավական հետևանքների կրողը ապագայում լինելու է Հայաստանի Հանրապետությունը:
➡ Հերթական ՄԻԵԴ-ի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը հարկատուների հաշվին իմ վստահորդին երեք ամսվա ընթացքում պետք է վճարի 100.000 Եվրո փոխհատուցում:
Փաստաբան Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
16.09.2021թ. «ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ»
Լևոն Բաղդասարյան. Որպես իրավապաշտպան արձանագրում եմ՝ նժարը թեքվում է դեպի մարդ, բժիշկ Արմեն Չարչյանը
Չեմ անդրադառնում Արմեն Չարչյանի քաղաքական, նախընտրական, պատգամավորական գործունեությանը։ Անդրադառնում եմ բժիշկ-հրաշագործ, մարդ Արմեն Չարչյանի անցած ճանապարհին։ Եթե նժարի վրա դրվում է Արմեն Չարչյանի ընտրությունների նախընտրական փուլում կատարածն ու պետական լիազոր մարմինների՝ դրան տված քրեա-իրավական գնահատականը, որը դեռ ճանապարհ ունի անցնելու եռաստիճան դատական համակարգում, իսկ մյուս նժարին դրվում է Արմեն Չարչյանի ողջ գիտակցական կյանքում ապրածն ու արածը, որպես իրավապաշտպան արձանագրում եմ՝ նժարը թեքվում է դեպի մարդ, բժիշկ Արմեն Չարչյանը, պրոֆեսորը կալանքի «մատերիալ» չէ։ Իշխանություն, արա քայլդ, որը կոչվում է մարդասիրություն։
Փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
|
15.09. 2021թ.
«ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ»
Քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չկան, խոսք լինել չի կարող սահմանազատման մասին, քանի դեռ սահմանազատում չկա, ցանկացած տարածքի առաջխաղացում անթույլատրելի է. Լևոն Բաղդասարյան
Իրավամբ, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չկան, խոսք լինել չի կարող սահմանազատման մասին, քանի դեռ սահմանազատում չկա, ցանկացած տարածքի առաջխաղացում անթույլատրելի է, հանցագործություն է։ Պետությունն այստեղ ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացու, նաև քաղաքացու գույքի անվտանգությունը, ինչպես նաև ապահովելու հասարակական կարգը, ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ի՞նչ է անհրաժեշտ անել պետական լիազոր մարմիններին. հարուցել քրեական գործ Հայաստանի մայրուղիներում, բնակավայրերում հանցագործություն իրականացնող բոլոր անձանց նկատմամբ, որոնք ոստիկանների, մաքսավորների անվան տակ հանցագործություններ են կատարում, անկախ ազգությունից անհապաղ իրականացնել օպերատիվ միջոցառումներ, ձերբակալել, մեղադրանք առաջադրել, ենթարկել պատասխանատվության։ Պետական մարմինների կողմից իրենց վրա դրված պարտավորությունները չկատարելու դեպքում հետագա ողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե հանցագործների, այլ իրավասու պաշտոնյաների վրա, որոնք իրենց հանցագործ անգործությամբ կլեգալացնեն այս հանցագործների պիղծ գործողությունները։
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ
|
06.09.2021թ.
«ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ»
Վերացական դատողություններով՝ իբր, առկա են կալանքի հիմքեր, անձինք հանիրավի հայտնվում են կալանավայրերում.
Լևոն Բաղդասարյան «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
Վերացական դատողություններով՝ իբր, առկա են կալանքի հիմքեր, հանիրավի, անձինք հայտնվում են կալանավայրերում։ Լոկալ առումով լուծելով ինչ-ինչ խնդիրներ, գլոբալ առումով՝ արդարադատությունը գրանցում է նահանջ։ Այս ամենն իշխանության կողմից տարվող ոչ ճիշտ քաղաքականության արդյունքն է։ Անձի կյանքի իրավունքի դեմ անօրինական խաղացողը, լինի՝ դատավոր, թե՝ պաշտոնյա, հանցագործ է և այլևս կապ չունի, թե անձին հանիրավի պահում են կալանքի տակ ինքնախոստովանական ցուցմունք կորզելո՞ւ, թե հաշվեհարդար տեսնելու համար։
Լևոն Բաղդասարյան
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ
|
25.08.2021թ.
<<ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ>>
ՎԵՐՋ ՏԱԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՐԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԼԵՎ ԳՐՈԻՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի գլխավոր իրավական, քաղաքական ամբիոնում` Ազգային ժողովում, տեղի ունեցող խոսքի ազատության սահմանափակումը, առերևույթ բռնությունների իրականացումն անթույլատրելի է: Նման պայմաններում, անկախ նրանից, ԱԺ-ի փոքրամասնությունն է այն սադրում, թե` մեծամասնությունը, դրա իրավական, քաղաքական պատասխանատուն ԱԺ-ում մեծամասնություն հանդիսացող իշխանությունն է: ԱԺ-ում է ձևավորվում մշակույթ` ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական, որի ուժով անհրաժեշտ է անհապաղ տալ դրա իրավական, քաղաքական գնահատականը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, վերջ տալ զինվորականների անհարկի միջամտությունը` ԱԺ դահլիճում տեղի ունեցող գործառույթներին:
Լևոն Բաղդասարյան
|
20.08.2021թ.
<<ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ>>
«Առաջնային մանդատ» նշանակում է առաջնային ծառայություն
երկրին, պետությանը, այն իր մեջ պարունակում է պատասխանատվություն, այդ թվում՝ քրեական օրենսգրքով նախատեսված. Լևոն Բաղդասարյան
Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը ոչ թե պետք է ցույց տա իր առավելությունն ու ԱԺ-ի փոքրամասնությանն առերևույթ ստորացնելու, ոչնչացնելու կարողությունը, այլ, իրավամբ, ստեղծի օրենքներ` բարելավելու համար իրեն առաջնային մանդատ տված քաղաքացու վիճակը, օրինակ ծառայի բարեվարքության կանոնները պահելուն։ Ազգային ժողովի օպոզիցիոն բլոկը ոչ թե պետք է լինի իշխանության ցանկացած գործառույթ մերժելու, հանրությանը սիրաշահելու գործիք, այլ սատարելու իշխանության ազգանպաստ ցանկացած գործառույթ, պարտադրելու իշխանությանն աշխատելու, գործ անելու։ Պարտադրելու իշխանությանն իրենց կողմից իսկ ժամանակին մեկ մարդու համար կարված սահմանադրությունը, որն այս իշխանության քիմքին ևս դուր եկավ, անհապաղ փոխելու, ինչը դարձավ մեր դժբախտությունների և պարտությունների պատճառ: Քննարկելու Հայրիկյանին հեղինակային իրավունքով պատկանող սահմանադրության նախագիծը և արձանագրելու, որ քանի սահմանադրությունը գրվում է ընտրովի, ունենալու ենք ընտրովի տնտեսություն, ընտրովի արդարադատություն, արդյունքում ՝ ապիկար իշխանություն: Հարկավոր է իմանալ. Առաջնային մանդատ եզրույթն, իրավամբ, նշանակում է առաջնային ծառայություն երկրին, պետությանը, անկախ պատգամավորի իշխանական կամ ոչ իշխանական ստատուսից։ Այն իր մեջ պարունակում է պատասխանատվություն, այդ թվում՝ նախատեսված քրեական օրենսգրքով։ Ընտրողն արել է իր ընտրությունը ոչ թե նրա համար, որ քաղաքական, իրավական գլխավոր հարթակից ատելության կամ բռնության կոչեր անեք, ցույց տաք միմյանց հոշոտելու կարողությունը, այլ կատարեք ձեր պարտավորությունները ձեզ ընտրած ընտրողների առջև։
Հիշեք, ամենահզոր գիշատիչն անգամ վերջում դառնում է միջատների բաժին։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն |
16.08.2021թ.
<<ԼԱՅՎ ՆՅՈՒՍ>> ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
Առանց Ալիևի և Ադրբեջանի գործողություններին ու հայտարարություններին իրավական, քաղաքական գնահատականներ տալու, Արցախյան հարցը չի լուծվելու
Ավելին` պարարտ հող է նախապատրաստվելու Ալիևի համար` իր պատկերացրած արդարությունը վերականգնելու
Վերնագրում նշված և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համեմատաբար վերջերս պաշտոնապես հայտարարել է Արցախի հարցի լուծման ավարտի մասին, ի՞նչ կարծիքի եք այս հարցի կապակցությամբ:
– Այո, հայտարարել է, բայց արցախյան տարածքները բռնազավթելուց և էթնիկ զտումներ անելուց հետո, որով, իրավամբ, իրագործել է ցեղասպանություն, ինչը կամ չի գիտակցում, կամ միտումնավոր լռում է։
–Իսկ ի՞նչ է անում քաղաքակիրթ աշխարհը:
– Խոսում է Արցախյան հարցի կարգավորման մասին։ Մինչդեռ առանց իրավական և քաղաքական գնահատականներ տալու Ալիևի կամ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ կատարելու, այնուհետ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և այս պահին էլ ՀՀ տարածքի մի մասը բռնազավթած լինելու, Հայաստանի մի հսկայական մասն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելու փաստերին, Արցախյան հարցը ոչ միայն չի լուծվելու, այլ նաև պարարտ հող է նախապատրաստվելու Ալիևի համար` իր պատկերացրած արդարությունը վերականգնելու:
Հայաստանը պատերազմում, ցավոք, պարտվեց, սակայն նրա հետ պարտվեց նաև քաղաքակիրթ աշխարհը` թուրք-ադրբեջանական բարբարոսներին թույլ տալով հաղթել Հայաստանին։ Իսկ Հայաստանը մոտ ապագայում դուրս է գալու այս իրավիճակից և ետ է բերելու իր խլված արժանապատվությունը:
|
ամբողջը...
|
03.08.2021թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ԴԱ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է. ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Պետական լիազոր մարմինների կողմից կան պոզիտիվ պարտավորություններ, որոնց չկատարման կամ թերի կատարման համար տվյալ պաշտոնատար անձը կամ բարձր դուռը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Մնացած քաղաքական հայտարարությունները, որ մենք ժողովրդի իշխանություն ենք, ժողովրդի մանդատ ունենք, չի կարող վերջիններիս ազատել պատասխանատվությունից։
Զորօրինակ Հայաստանյան գիշերային մայրուղիների չլուսավորվածությունը, առավել ևս, երբ այդ մայրուղիներն անցնում են նաև բնակավայրերով, օրինակ, Երևան-Սևան մայրուղին, այսօրվա գերծանրաբեռնված վիճակով գիշերային ժամերին հղի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ վթարներից, վրաերթերից հետո իրավապահ մարմինները բացարձակ գնահատական չեն տալիս, որ հիմնական պատճառը մայրուղու չլուսավորված լինելու հանգամանքն է։
|
ամբողջը...
|
27.07.2021թ.
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ»
ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍՆԵՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ, ԴԱԴԱՐԵՔ ՎԱԶԵԼ ՓՈՂԻ ԵՏԵՎԻՑ
Չեմ կարող պնդել կամ հերքել, թե այսօրվա ընտանիքը, փողոցը, դպրոցը, բուհը տալիս են այն մինիմում դաստիարակությունն ու կրթությունը, որպեսզի կյանք մտնող երիտասարդը մարտահրավերներին դիմակայի և փորձություններից ավելի հզոր դուրս գա։
Ինքս ինձ համարում եմ երջանիկ, հարուստ, հաջողակ մարդ, որին հասել եմ նաև ունենալով կյանքի լավ ուսուցիչներ։ Ընդ որում, ցանկացած ուսուցչի կյանքի դասը սերտելուց, կիրառելուց առաջ այն դրել եմ նժարի վրա, որտեղ դրված է եղել իմ գլխավոր գիրքը՝ Աստվածաշունչը և եթե այն աղերս ունեցել է Աստվածաշնչյան իրավանորմերի հետ, սերտել եմ, կիրառել այդ դասերն ու ինձ բռնել այն գիտակցության մեջ, որ կյանքիս բոլոր ոլորտներում՝ անձնական, ընտանիք, սշխատանք, ես հաջողակ եմ։ Սիրով ցանկանում եմ կիսվել ուսուցիչներիս մտքերի հետ, այն ամբողջական չէ, որոնցով ապրել ու ապրում եմ։
|
ամբողջը...
|
23.07.2021թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Մեղադրողը պետք է հրաժարվի մեղադրանքից, որովհետեւ այլեւս պարզ է, որ գործով անցնողները ոչ թե ահաբեկիչներ, այլ զտարյուն հայի տեսակներն են.
Լեւոն Բաղդասարյան
Շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով աղմկահարույց դատավարությունը: Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Այս պահին բոլորի խափանման միջոցները փոխված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատարան բերվեցին քրեական գործի հիմքում ընկած իրեղեն ապացույցները: Որքանով էին այդ ապացույցները էական եւ առհասարակ դատավարության մանրամասների մասին <<Իրավունքը>> փորձեց տեղեկատվություն ստանալ Արթուր Վարդանյանի փաստաբան, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
|
ամբողջը...
|
22.07.2021թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԻՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱՉԱՓ` ԱՎԵԼԻՆ ՈՒՇԱՑԱԾ
Երեկ երեկոյան ուժայիններն ուժեղացված ծառայություն էին իրականացնում քաղաք մտնող տարբեր ճանապարհներին` ստուգվում էին ավտոմեքենաները, մարդիկ: Ավելի ուշ Ոստիկանությունը տեղեկացրեց, որ պլանային ստուգումներ էին ընդամենը: Իսկ հանրության շրջանում սկսվեց դժգոհություն, որ իրավապահները իրավունք չունեին առանց համապատասխան փաստաթղթերի խուզարկություններ իրականացնել ավտոմեքենաններում: Ոքանո՞վ է իրավաչափ վերոնշյալը փորձեցինք հետաքրքրվել հայտնի «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ վերջին շրջանում երկրում առկա անպատժելիության իրավիճակին. - Նախ ուզում եմ արձանագրել, որ վերջին շրջանում ականտես եղանք այնպիսի իրադարձությունների, որ օր ցերեկով բանուկ վայրերում կատարվում էին խուլիգանություններ` ընդհուպ զենքի գործադրմամբ: Ականատես եղանք նաեւ մահափորձերի, սպանությունների, ինչը խոսում է այն մասին, որ եթե նախկինում քրեական աշխարհը նման ռազբորկանները իրականացնում էր բանուկ վայրերից հեռու, այսօր արդեն հակառակ պատկերին ենք ականատես լինում: Դա խոսում է այն մասին, որ կա՛մ պետական լիազոր մարմինները չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին, որպեսզի կանխարգելման գործառույթներ իրականացնեն: Կա՛մ կարող ենք մտածել, որ կան հովանավորներ պետական լիազոր մարմիններում: Այսօր կարելի է արձանագրել, որ մեր երկրում քաղաքացին այլեւս պաշտպանված չէ:
|
ամբողջը...
|
09.07.2021թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Գաղտնալսումներով` քր. գործով առաջադրված մեղադրանքների «փուչիկը» պայթեց. Ուշագրավ մանրամասներ Նորք-Մարաշի աղմակահարույց գործով
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօր կայացած հերթական դատական նիստի ընթացքում շարունակվեց հրապարակվել եւ ներկայացվել գործում առկա ապացույցները:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում հրապարակվեց այն գաղտնալսումը, որտեղ ամբաստանյալ Արթուր Վարդանյանը ներկայացնում է ազգային գաղափարախոսական ծրագիր, ինչպես ներքին, այնպես էլ ատաքին բոլոր այն մարտահրավերները, որոնք սպասվում են Հայաստանին: Խոսվում է այդ մարտահրավերին դիմագրավելու ծրագրի մասին եւս: Նկատենք, որ դա եղել 2015թվականի նոյեմբեր ամիսին, որից ամիսներ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:
Այսօրվա դատական նիստի մանրմասների շուրջ «Իրավունքը» մեկնաբանություն խնդրեց Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, հայտնի «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, մի շարք աղմկահարույց գործով հայտնի փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նկատեց.
|
ամբողջը...
|
04.05.2018 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԱՐԴՅՈՔ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ
Վերջին օրերին երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կաթվածահար էին արել ոչ միայն ճանապարհները, կրթական համակարգը, աշխատանքի գնալու հնարավորությունը, այլեւ հետաձգվել էին դատական նիստերը: Երկրում սպասվող նոր փոփոխությունների եւ սպասվող նոր իշխանությունների հետ կապված` հետաքրքիր է իմանալ, թե ինչպես այն կանդրադառնա աղմկահարույց դատավարությունների վրա: Այս առիթով զրուցեցինք 2015 թվականին նոյեմբերին Նորք -Մարաշում զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի փաստաբան «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
- Պարոն Բաղդասարյան, մեր երկրում, ըստ էության, քաղաքական իրավիճակ է փոխվում, եւ այդ առումով ինչպե՞ս այն կանդրադառնա Ձեր պաշտպանյալի գործի վրա:
- Ստեղծված իրավիճակով, այո, անհարմարություններ էր ստեղծվել դատական պրոցեսների եւ կալանավորներին, զուտ անվտանգության տեսանկյունից, դատարան բերելու մասով: Ինչ վերաբերում է նրան, թե մայիսի 8-ից հետո ինչպես այն կանդրադառնա Նորք-Մարաշի զինված խմբի գործի վրա, ապա փաստեմ հետեւյալը, որ իմ պաշտպանյալը, ըստ էության, ում վրա մեղադրանք է առաջադրվել քաղաքական հոդվածներով` այսինքն հանցախումբ ստեղծելը եւ իշխանափոխություն կատարելը, որը ի սկզբանե իմ պաշտպանյալը հայտնել է, որ դրանք հնարովի մեղադրանքներ են, եւ այն հոդվածով, որով մեղադրում են իմ պաշտպանյալին, այս մի քանի օրերի ընթացքում ամբողջ ժողովրդի ձայնով տեղի ունեցավ համակարգային փոփոխություն, եւ կարծում եմ, որ օրենքով սահմանված կարգով կարժանանա գնահատականի: Բայց միեւնույն ժամանակ ես ավելի կարեւորում եմ ընդհանրապես այդ խմբի հետ կապված խափանման միջոցը փոխելը: Պետք է գիտակցել հետեւյալը, որ շուրջ 2,5 տարի ԱԱԾ-ի մեկուսարանում կալանքի տակ է գտնվում իմ պաշտպանյալը` իր առողջության համար բավականին բացասական հետեւանքներով: Կարծում եմ, որ խափանման հետ կապված փոփոխություններ կարվեն, եւ լավ կլինի, որ` հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է դատապրոցեսներին, ցանկանում եմ հավատալ, որ ավելի քան օբյեկտիվ քննություն կարվի, եւ կպարզվի այդ հոդվածների շինծու լինելու հանգամանքը, եւ վերջինս անպարտ կճանաչվի:
|
ամբողջը...
|
14.03.2018 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Եվրոպական դատարանը չեմ համարում բացարձակ կառույց. ղեկավարվում են երկակի ստանդարտներով. Փաստաբան
Երեկ hetq.am կայքէջում փաստաբան Արա Ղազարյանը, որը մեզ անհայտ դրդապատճառներով հետևողականորեն պաշտպանում է դեստրուկտիվ փոքրամասնությունների շահերը, հանդես է եկել հոդվածով, որտեղ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի և լրագրող Հովհաննես Գալաջյանի 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն, ըստ հոդվածի, կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) և իրավունքների չարաշահման արգելքի (հոդված 17): Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի «Եվրատեսիլ» մրցույթին Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը, ով ֆիզիոլոգիապես տղամարդ է, սակայն ներկայացավ կնոջ կերպարովՙ չսափրված դեմքով, կամ ինչպես ինքն է ասել «Մորուքով կին», համացանցում, այդ թվում հայաստանյան, մեծ քննարկման, քննադատության առիթ հանդիսացավ: Հայ երգչուհիներ, քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները իրենց բացասական կարծիքն էին հայտնել վերջինիս կերպարի վերաբերյալ, որի արդյունքում հենց Արշակյաններ քույրերը անշնորք որակավորումներով տեղեկատվական հալածանքի ենթարկվեցին ամենայն հավանականությամբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, կամ դրանց համակիրների կողմից, որոնց նպատակն էր հարկադրել քույրերին հրաժարվել իրենց կարծիքից: Արշակյան քույրերին եղան նաեւ պաշտպանողներ, որոնց շարքում էր նաեւ ՙ«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ով, ընդամենը, պաշտպանել էր վերջիններիս խոսքի ազատությունը: Համացանցային իրավիճակը ստիպեց, որպեսզի հոդվածներ գրվեն այդ թեմաներով: Լույս տեսավ նաեւ հոդվածՙ 17.05.2014թ. «Iravunk.com» էլեկտրոնային թերթում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր: Սա անչափ զայրացրեց ոմանց , որի արդյունքում քաղաքացիական հայց ներկայացվեց դատարան: Նշենք, որ թերթը եւ խմբագիրը արդարացվեցին հայաստանյան բոլոր դատական ատյաններովՙ ԼԳԲՏ լոբիստներն ընդդեմ «Իրավունք» թերթի վերտառությամբՙ գործի առնչությամբ: Թերթի խմբագրի եւ թերթի շահերը այդ տարիներին պաշտպանում էր «ԼԵՎ ԳՐՈՒՊ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Ուստիՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմունիկացիայի եւ ընդդեմ «Իրավունք» թերթի ու գլխավոր խմբագրի Հովհաննես Գալաջյանի ուղղված գործի առնչույթամբ զրուցեցինք փաստաբանի հետ:
- Պարոն Բաղդասարյան ի՞նչ կասեք այս առնչությամբ:
|
ամբողջը...
|
15.02.2018թ.
<<ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ>> օրաթերթ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
ՆՄԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ
-Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների մասնակցությամբ։ -Զերծ մնալով կողմերից մեկին դատապարտելուց կամ չդատապարտելուց, զուտ իրավական տեսանկյունից ներկայացնեմ իմ դիտարկումը:
Նախ՝ եթե իրականում 25 տարի է, ինչպես ասում էին ԵԾ անդամները, այդ կոյուղաջրերը լցվում են մարդկանց բակերը, ապա, կարծում եմ, քաղաքային իշխանությունը վաղուց պետք է այդ հարցով զբաղվեր ու պարզեր, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիներն ապրում են նման պայմաններում: Այսօր բավականաչափ խնդիրներ կան քաղաքում, որոնք պետք է լինեն քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում:
Սակայն անընդունելի է «Երկիր ծիրանիի» անդամների քայլը. դա դիտում եմ որպես շատ վատ PR ակցիա եւ ոչ թե Նուբարաշենի բնակիչների խնդիրը լուծելու տարբերակ: Եթե ԵԾ անդամները շահագրգռված էին տվյալ հարցի լուծմամբ, ապա նրանք ոչնչով կաշկանդված չէին դրան հասնելու համար։ Կարող էին գրավոր հարցում անել, ավագանու նիստի օրակարգում հարցը քննարկելու, ինչու ոչ, նաեւ հասնել նրան, որ համայնքի բյուջեից գումար հատկացվեր, որպեսզի այդ խնդիրը իրոք լուծվեր:
Բայց նման կերպ մտնել դահլիճ ու տարաների պարունակությունը՝ կոյուղաջուրը, դնել քաղաքային իշխանության առաջ, դիտում եմ ոչ միայն ոչ իրավաչափ, այլեւ ոչ կոռեկտ քայլ: -Հարկ է արձանագրել, որ ԵԾ անդամների նման պահվածքը դարձավ քաշքշուկի պատճառ: -Այո, դրան հաջորդեց քաշքշուկ, քանի որ երբ անձին փորձում են ոչ համարժեք պահվածքով ցնցել, ապա նրա մեջ առաջանում է ինքնապաշտպանվելու ցանկություն՝ դրանից բխող բացասական հետեւանքներով: Դահլիճում կային մի քանի տասնյակ մարդիկ, յուրաքանչյուրն իր մտածողությամբ ու նման իրավիճակներում որոշակի քայլեր անելու հակվածությամբ: Եվ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ նման կերպ հարցեր լուծելն ու նման նախադեպեր ստեղծելը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ մեր երկրի համար: -Եթե տղամարդը կնոջ սանձարձակ քայլը կանխելու նպատակով ու դահլիճում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար այդ կնոջը գրկած դուրս է բերում ու դրանով նպաստում լարվածության թուլացմանը, սա սեռական բռնությո՞ւն է տվյալ կնոջ հանդեպ, ինչպես պնդում են ոմանք։
|
ամբողջը...
|
15.02.2018 թ.
<<ՏԵՍԱԿԵՏ>> մամուլի ակումբ
tesaket.info/am/
Փետրվարի 15-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ովքեր անդրադարձան Ավագանու նիստի միջադեպին, դրա հոգեբանական ու իրավական կողմերին:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով ինքը շատ է կարևորում 4-րդ իշխանության՝ մամուլի դերը, ինչու: 2-3 օր է, ինչ դեպքը տեղի է ունեցել, և այսպես ասած բարիկադային խոսք ու զրույց է ընթանում, ու մամուլն իր ուղղակի, կամ անուղղակի ազդեցությունն ու դերն ունի: Ըստ փաստաբանի, կարևոր է, որ ոչ միայն մամուլը պարզապես լուսաբանի դեպքը, այլև տա գնահատական, այնքանով, որքանով, որ եթե դա լինի նախադեպային, խրոնիկ, ապա մենք կունենանք խանութներում նման իրավիճակ, այսինքն՝ սնունդը անորակ է, և տեղի ունենա բռնություն այդ անորակ սնունդը վաճառողի նկատմամբ, կունենանք դպրոցներում՝ մեկի երեխան մյուսին թարս նայեց և այլն: Ըստ բանախոսի՝ մենք ոչ Սիցիլիա ենք, ոչ ԱՄՆ: Ավելին, ովքեր եղել են Եվրոպայում, Ֆրանսիայում, տեսել են, թե ինչ աղբի մեջ է կորած Եվրոպայի սրտում գտնվող մայրաքաղաքը: «Բացարձակ ցանկություն չունեմ դառնալու քաղաքային իշխանության իրավապաշտպանը, բայց նույն ժամանակ փաստեմ, որ Երևանը այսօր համարվում է աշխարհի ամենաանվտանգ, և գուցե ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքային իշխանության շատ դեպքերում մեղմ ասած անփույթ, փնթի աշխատանքը, օրինակ մեկի մտքով կարող է անցնել շինարարական աղբ բերել-թափել, մյուսի մտքով՝ ասֆալտը քանդել և խողովակ փոխել, որից հետո նման քանդված վիճակում թողնի ասֆալտն ու գնա, դա միանշանակ իր դերակատարությամբ պետք է դեմն առնի քաղաքային իշխանությունը, ոչ թե քաղաքացին զանգի քաղաքապետարան, ասի, թե՝ ասֆալտը քանդել են, պատասխան ստանա՝ «Ես չեմ քանդել, ջրային տնտեսությունն է քանդել, իրենց դիմեք» »,- ասաց բանախոսը:
Ըստ իրավապաշտպանի՝ կոնկրետ դեպքի առումով տեղի է ունեցել այն, որ տասնյակ տարիներ քաղաքացիները շնչել են և անցել են կոյուղաջրերի վրայով, կոյուղաջջուր, որի ուղղակի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է՝ անկախ նրանից, թե դա ում բալանսում է գտնվում: Նման պայմաններում պետք է օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկեին այն պետական լիազոր մարմնին կամ լիազորված անձին, ով ուղղակի պարտավոր էր վերացնել այդ կոյուղաջրերը: Սակայն նման բան չի արվել: Իրակավակն լեզվում կա դիմադրության իրավունք ասվածը: Եվ երբ որ օրինակ, Երկիր Ծիրանի կուսակցության անդամները ցանկանում էին ինչ-որ անհայտ տարողության բանկաներ կամ սրվակներ փոխանցել կամ շպրտել հակառակորդ դաշտի անդամների ուղղությամբ, այստեղ նաև պարզ չէ նրանց միտումները, բնականաբար, եղել է դիմադրություն և վերածվել քաշքշուքի:
Ըստ իրավաբանի՝ ԵԾ խմբակցության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է եղել հակառակ պատասխան տվող անձանց գործողությունները:
|
ամբողջը...
|
05.12.2017 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՉՆԱՅԱԾ ԲԱՑԱՀԱՅՏ ՓԱՍՏԻՆ` ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող աղմկահարույց Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական վերջին նիստում հրապարակվեց խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի եւ գործից անջատված մասով` որպես մեղադրյալ անցնող Լիլիթ Թ.-ի մասնակցությամբ մի խոսակցության ձայնագրության վերծանում: Ըստ ներկայացվածի` զրույցը տեղի է ունեցել Շիրխանյանի տանը:
Ձայնագրության բովանդակությունն անգամ սկանդալային համարելը մեղմ կլիներ: Այսինքն, ըստ դրա, ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ոչ միայն տեղյակ է եղել զինված խմբի կազմակերպած հեղաշրջման ծրագրերից, այլ այդ ամբողջ պատմության մեջ նա իր առանձնահատուկ դերն է ունեցել: Այն է, պետք է ապահովեր, որ բանակը չմիջամտեր հեղաշրջմանը: Վերջապես, հաջորդ ելքի դեպքում, ինչպես ձայնագրության մեջ է Շիրխանյանն ասում. «Ամեն ինչ անցնում ա Սեյրանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով...»: Այսպիսով՝ Արթուր Վարդանյանի խումբը Ս.Օհանյանի համա՞ր էր դեպի իշխանություն տանող ճանապարհը բացում: Ի՞նչ է մտածում այս ձայնագրության մասին Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Հարցի հետ կապված պարոն Բաղդասարյանի պատասխանն էլ իր հերթին է մտորումների տեղիք տալիս. «Քրեական գործի նյութերում տվյալ անձնավորության հետ կապված բացարձակ նման բան չկա: Ավելին, ոչ մի ապացույց չկա, որ ինքը տեղյակ է եղել կամ իր հովանավորչության տակ է գտնվել այդ ամենը»: Այսինքն` ի՞նչ է ստացվում, ՀՀ պաշտպանության երբեմնի փոխնախարար Շիրխանյանը բաց տեքստով հեղաշրջման փորձը կապում է նախկին պաշտպանության նախարար Օհանյանի հետ, իսկ նախաքննական մարմինը, թեկուզեւ այս ձայնագրության հետ կապված, նրան անգամ վկա՞ չի հրավիրել: Տարօրինակ պատկեր է ստացվում, որից դեռ կփորձենք առաջիկայում գլուխ հանել: Իսկ մինչ այդ, պարոն Բաղդասարյանի հետ մեր զրույցը շարունակեցինք դատարանում տեղի ունեցած մեկ այլ աղմկոտ թեմայով: Հիշեցնենք՝ վերջին նիստում Լեւոն Բաղդասարյանը նիստը նախագահող դատավորին միջնորդություն էր ներկայացրել՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու մասին: Բանն այն է, որ դատական վերջին նիստերից մեկի ժամանակ ապացույցները ներկայացնելիս` մեղադրողը, մատնանշելով զոհված ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի՝ Եռաբլուրում գտնվող գերեզմանի նկարը, երկու անգամ շեշտեց, որ Ա. Վարդանյանը նկարվել է «ինչ-որ «Շռամ» Վալերիկի» գերեզմանի մոտ՝ առանց դատարանին իրազեկելու, որ Վալերիկը զոհված ազատամարտիկ է եւ Արթուր Վարդանյանի հայրը: Նման հարցադրմանը Ա.Վարդանյանն արձագանքեց. «Ինչ-որը դու ես», որի համար մեկ ժամով հեռացվեց դահլիճից: Մինչդեռ մեղադրող դատախազը, դիմելով Վարդանյանին, ասել էր. «Ականջներդ կկտրեմ», ինչը սակայն նախագահող դատավորի կողմից չարժանացավ համապատասխան գնահատականի: Մեկնաբանելով տեղի ունեցածը` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸնկատեց.
|
ամբողջը...
|
13.11.2017 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«Լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունը բերելու է ընտանիքի թուլացմանը եւ քանդմանը». փաստաբան 1
Շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Չնայած չդադարող բացասական կարծիքներին, նախագծի հեղինակները համառորեն պնդում են, որ Հայաստանում կա նմանատիպ օրենքի անհրաժեշտություն: Սակայն բացի կողմ կամ դեմ կարծիքներից, մեկ էական մոտեցում եւս կա` որքանո՞վ է իրավաչափ ՀՀ-ում նման օրենքի կիրառումը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
- Ըստ էության, մի փոքր ձեռնպահ կմնամ օրենքի նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում ներկայացնելուց, որովհետեւ այս օենքի կիրառման հետ կապված ավելի կարեւոր խնդիրներ եմ տեսնում, որոնց կցանկանայի անդրադառնալ: Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀ-ում գործող ոչ մի օրենք չպետք է լինի աննպատակ: Ցանկացած օրենք ոչ թե պետք է համապատասխանեցվի եվրոպական ինչ-ինչ ստանդարտների, այլ պարտադիր կերպով պետք է համապատասխանեցվի իրավունքին: Իսկ իրավունքը ես դիտում եմ որպես երկնային իրավանորմ, եւ եթե երկրային օրենքները չեն համապատասխանեցվելու երկնային օրենքներին, ապա երկրային օրենքը կա՛մ չի գործելու, կա՛մ դառնալու է կործանարար տվյալ երկրի համար:
|
ամբողջը...
|
09.11.2017 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Փաստաբանն ահազանգում է «Դատական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ
Հայտնի է, որ «Դատական օրենսգրքում» նախատեսվում են փոփոխություններ, ըստ որի, դատարանը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել նաեւ տուգանք` 100 հազար դրամի չափով: Որքանո՞վ է այդ փոփոխությունն ընդունելի եւ կիրառելի, ինչպես նաեւ այս օրերին ամենաշատը քննարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծ հետ կապված զրուցեցինք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության նախագահ, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով «Դատական օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններին մասնավորապես ընդգծեց.
- Այո, դատական օրենսգրքում եւս նախատեսված է հոդված, ըստ որի, օրենքն իրավունք է վերապահում գործը նախագահող դատավորին՝ սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Օրենքի առումով գուցե դա կարելի է դիտել իրավաչափ, բայց կոնկրետ Հայաստանի
|
ամբողջը...
|
09.11.2017 թ.
<<advocates.am>> կայք
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ
2017 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել ՀՀ դատական և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի նախագծերի քննարկման ակումբի նիստ։ Նիստը վարել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Արա Զոհրաբյանը, ներկայացնելով ՀՀ դատական օրենսգրքի՝ սանկցիային վերաբերող փոփոխությունները, նշել է, որ դրանցով առաջարկվում է այսօր գոյություն ունեցող 4 դատական սանկցիայի փոխարեն սահմանել 3-ը՝ հանվում է փաստաբանի կամ դատախազի վարքագծի վերաբերյալ համապատասխան կառույցին դիմելու դատական սանկցիան, այսուհետ հնարավոր է համարվելու փաստաբանին նաև տուգանել: Մինչև հարցի քննարկմանն անցնելը նա վիճակագրական տվյալներ է ներկայացնել: 2015 թվականին դատական սանկցիաների հիմքով հարուցվել է 6 կարգապահական վարույթ, 2016-ին՝ 21, 2017-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ 80: 2015-ին ՓՊ խորհուրդը քննել է 5 գործ, 2016-ին՝ 16, իսկ 2017-ին՝ 21 գործ: 2015 թվականին խորհուրդը քննված 5 գործից 4-ը կարճել է, 2016 թվականին քննված 16 գործերից 13-ը կարճվել է, իսկ 2017-ին քննված 21 գործերից կարճվել է 16-ը: Պալատի նախագահը նշել է, որ օրենսդրական այս դրույթի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված չէ: Ինչու է օրենսդիրը որոշել փաստաբանի նկատմամբ անմիջականորեն կիրառել տուգանքը, որպես դատական սանկցիա, երբ գոյություն ունի փաստաբանի վարքագծի հարցը բարձրացնելու հստակ հնարավորություն՝ փաստաբանների պալատի միջոցով: Ընդ որում, դատական սանկցիան պարտադիր հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար: Ելույթ են ունեցել ներկա փաստաբանները, այդ թվում՝ Սեդրակ Ասատրյանը, Հենրիկ Մաղաքյանը, Լևոն Սահակյանը, Սոս Քարամյանը, Սամվել Միրզոյանը, Էդուարդ Չինարյանը, Լևոն Բաղդասարյանը, Սեյրան Գրիգորյանը, Վահան Հովհաննիսյանը, Գայանե Դեմիրչյանը, Միհրան Մինասյանը, Բաբկեն Մարտոյանը և Ռոման Ահարոնյանը:
|
ամբողջը...
|
16.06.2017 թ
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Զինված խմբի գործով դատավորը մերժեց Ալումյանի միջնորդությունը ներկայացված Արթուր Վարդանյանի եւ Թութունջյանի փաստաբանների առնչությամբ
Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է աղմկահարույց զինված խմբի գործով դատավարությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա դատական նիստը կայացավ ընդհատումներով: Նախ ամբաստանյալ Շիրխանյանի համար շտապ օգնություն էր հրավիրվել, այնուհետեւ Շիրխանյանը եւ իր փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նիստը նախագահող դատավոր Բեկթաշյանին, որը խորհդակցական սենյակում քննարկվելուց հետո մերժվեց:
Նիստի ընթացքում դատարանը ներկայացրեց ամբաստանյալներին իրենց իրավունքները ու պարտականությունները, անդրադարձավ նաեւ ամբաստանյալների պաշտպաններին:
Այստեղ, սակայն, եւս փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դատարանը ամբաստանյալ Արթուր Վարդանյանի շահերի ներկայացուցիչ հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ նույն ամբաստանյալի փաստաբան, համատեղության կարգով նաեւ Անտոն Թութունջյանի փաստաբան Սիրանուշ Աղվալյանը այլեւս չներկայացնեն ամբաստանյալների շահերը` պատճառաբանությամբ, որ վեջիններս պաշտպանում երկու ամբաստանյալների, որոնց նախաքննական ցուցմունքները հակասել են մինյանց:
Խոսքի իրավունքով հանդես եկան երկու փաստաբաններն էլ:
|
ամբողջը...
|
19.05.2017 թ
<<TERT>>.am
Լրագրող Վահե Մակարյանը հնարավոր է բարոյական վնասի փոխհատուցում պահանջի Ռուբիկ Հակոբյանից
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մակարյանի… Լրագրող Վահե Մակարյանը հնարավոր է բարոյական վնասի փոխհատուցում պահանջի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մակարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Հնարավոր է, որ օրենքով սահմանված կարգով իմ վստահորդի հետ բարոյական վնասի փոխհատուցման հարցը քննարկելուց հետո որոշում կայացնենք և հայցի ավելացում կատարենք՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,- ասաց փաստաբանը: Նա նաև հայտնեց, որ դատարանը հայցադիմումի պատասխանը ստացել է, սակայն դրա բովանդակության հետ իրենք դեռևս ծանոթ չեն: Ինչ վերաբերում է դատական նիստերին, Բաղդասարյանն ասաց, որ առաջին դատական նիստը հետաձգվել է, որովհետև պատասխանող կողմ հանդիսացող Ռուբիկ Հակոբյանը չի ներկայացել դատական նիստին: Փաստաբանը հայտնեց, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 4-ին:
|
ամբողջը...
|
18.05.2017 թ.
<<ARAVOT>>.am
<<Չուզեցի նրան նույն ոճով պատասխանել>>. Վահե Մակարյանի և նախկին պատգամավորի գործով նիստը հետաձգվեց
Լրագրող Վահե Մակարյանի եւ արդեն նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով նախնական դատական նիստն այսօր չկայացավ: Պատասխանող կողմը՝ Ռուբեն Հակոբյանը, ներկա չէր: Հիշեցնենք, որ Վահե Մակարյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար դատի է տվել Հակոբյանին: Մեկ այլ նախնական նիստ նշանակվեց՝ հոկտեմբերի 4-ին, 12:15-ին: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Վահե Մակարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց. «Պատասխանող կողմից դատարանը հայցադիմումի պատասխան է ստացել, որին մենք դեռեւս չենք ծանոթացել: Այդ պատճառով անհրաժեշտ էր, որպեսզի լրացուցիչ նախնական նիստ նշանակվի: Չի բացառվում, որ այդ ընթացում հայցի ավելացում կատարենք՝ կապված բարոյական վնասի փոխհատուցման հետ»: Մեզ հետ հեռախոսազրույցում լրագրող Վահե Մակարյանն էլ գործի առնչությամբ հետեւյալն ասաց. «Չուզեցի նրան նույն ոճով պատասխանել, որովհետեւ դաստիարակությունս եւ արժեհամակարգս այլ բաներ են թելադրում: Ռուբիկ Հակոբյանն ինձ տգետ ու խուլիգան է անվանել, մինչդեռ հասարակությունը շատ լավ գիտի` ո՞վ եմ ես և իրականում ովքե՞ր են տգետներն ու խուլիգանները, կամ ո՞րն է խուլիգանությունը:
|
ամբողջը...
|
05.05.2017 թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«ԽՂՃԻ, ԿՐՈՆԻ, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԱՀԵՐԸ»
2017 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում կայացրեց՝ ՌԴ-ում Եհովայի վկաների կողմից օգտագործվող բոլոր իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ: Մասնավորապես՝ «Եհովայի վկաների Վարչական կենտրոն Ռուսաստանում» կրոնական կազմակերպությունը մտցրել են այն հանրային եւ կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը դադարեցվել է ծայրահեղականության պատճառով:Ընդդեմ Եհովայի վկաների՝ ՌԴ Գերագույն դատարանի կայացված որոշման համաձայն, այսուհետ նրանց կողմից դավանանքի ցանկացած դրսեւորում կդիտվի որպես քրեորեն դատապարտելի արարք: Նշենք, որ նախկինում ՌԴ-ում մի քանի անգամ դատավարություն է անցկացվել «Եհովայի վկաների» համայնքների դեմ, որոնք գործում է այդ երկրում 1991-ից, եւ որոնց մշտապես մեղադրել են ծայրահեղական գործունեության համար: Իրավական տեսանկյունից ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի մի օր «Եհովայի վկաների» գործունեությունը արգելվի նաեւ Հայաստանում, փորձեցինք հետաքրքրվել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ: Անդրադառնալով մեր երկրում Եհովայի վկաների գործունեությանը` փաստաբանը նախ նկատեց. - Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է կրոնի ազատությունը: Այսինքն, յուրաքանչյուր անձ ազատ է որոշելու իր դավանանքը: Բայց, միաժամանակ, դա չպետք է հակասի ՀՀ Սահմանադրությանը եւ գործող օրենքներին: Այսինքն, եթե տվյալ կազմակերպության գործունեությունը պետական լիազոր մարմնի կողմից դիտվում է հակաօրինական, հակաիրավական, ապա այդ մարմինը օրենսդրորեն կաշկանդված չէ իրականացնելու որոշակի գործառույթներ: Այդ թվում` այն, որը կատարեց Ռուսաստանի Դաշնությունը:
|
ամբողջը...
|
24.03.2017 թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՄԼԻՉԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՐԻՐ ՉԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննություն է սկսել Հայաստանի դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանության վերաբերյալ, որի հիմքում «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթի հրապարակումն է: Դիմումատուներն են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը եւ կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանը: Իսկ Եվրոպական դատարանում նրանց շահերը ներկայացրել է փաստաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ներպետական ատյաններում վերոնշյալ դատական գործընթացի ժամանակ թերթի ներկայացուցիչ, «Լեվ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Փաստաբանը նախ ընդգծեց, որ «Կյանքի խոսքի» հետ կապված այս դատական գործընթացի վերաբերյալ լուրջ իրավական գործառույթներ են իրականացվել ներպետական դատարաններում:
- Այնքանով, որքանով ես էի տիրապետում այդ ժամանակ տեղեկատվությանը, «Կյանքի խոսքը» շատ հզոր կրոնական կազմակերպություն էր, որի արմատները տարածված էին ԱՊՀ բոլոր երկրներում (Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան եւ այլն): Եվ ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը` պարզեցի, որ դատական ատյաններում վերջիններս բացարձակ որեւէ անգամ պարտություն չեն կրել: Ավելին` գործի հետ կապված մեր դատապրոցեսների ընթացքում իրենց եզրակացությունը տվեցին մի քանի պրոֆեսորներ, դոկտորներ, կրոնի մասնագետներ, այդ թվում եւ «Կյանքի խոսքի» անդամներից: Իսկ խնդիրը հետեւյալն էր` ՀՀ հիմնական օրենքով` Սահմանադրությամբ, ակնհայտ է, որ կա կրոնի ազատություն եւ բացարձակ խոչընդոտ չէ ինչպես «Կյանքի խոսքի», այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելը: Բայց երբ այդ կրոնական կազմակերպությունը կատարում է մի գործառույթ, որը լուսաբանում է չորրորդ իշխանությունը, սա չի նշանակում, որ վերջիներս պետք է փշերով ընդունեն այն եւ փորձեն իրենց ֆինանսական, իշխանական լծակներով ազդեցություն ունենալ մամուլի խոսքի ազատության վրա: Նաեւ տեղեկացնեմ, որ դատական պրոցեսների ընթացքում ինձ` որպես ԶԼՄ ներկայացուցչի, փորձել են մեծ դրամական հոնորար առաջարկել, որպեսզի դատական գործընթացից դուրս գամ: Ընդ որում` բավականին մեծ, որից հետո փորձել են նաեւ իշխանական օղակներում աշխատող անձինք առաջարկել, որպեսզի ընդհանրապես դուրս գամ գործընթացից: Ինչու սա հատկապես շեշտեցի, որովհետեւ այն, որ տվյալ կրոնական կազմակերպությունն ունի ֆինանսական լծակներ կամ իշխանական բուրգում իր մարդկանց, դեռ չի նշանակում, որ սվիններով պետք է դիմավորի ազատ խոսքը: Ըստ էության, մենք ունեցանք հետեւյալ պատկերը` ազատ խոսք մամուլում, որն, այո՛, իր խոսքն ասելու, ինչու ոչ, նաեւ ցնցելու իրավունք ուներ` առերեւույթ բացասականը տեսնելով տվյալ կազմակերպությունում: Արդյունքում շատ արդար դատաքննություն իրականացվեց, եւ դատարանը պարզեց, որ եղել է ընդամենը քննադատություն: Ի դեպ, հետաքրքիրն այն էր, որ «Իրավունք» թերթը տվյալ դեպքում քննադատել էր այդ կրոնական կազմակերպությանը` ցույց տալով վերջինիս գործունեությունը, մասնավորապես այն, որ ամուսնացնում է մարդկանց, ՔԱԳԿ թղթեր է տալիս, սանհանգույցում նստած կրոնական քարոզ է կարդում եւ այլ գործողություններ է իրականացնում, որոնք, ուղղակի, հարիր չեն այն մշակույթին, որի կրողն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Ընդամենը դրա մասին էր բարձրաձայնվել թերթում:
|
ամբողջը...
|
17.03.2017 թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«Մեղադրող կողմի միջնորդությունը ոչ իրավաչափ է». Արթուր Վարդանյանի փաստաբան
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2015 թ-ին ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի դատական նիստը: «Իրավունք»-ը զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան, «Լեվ գրուպ» փաստաբանական ղեկավար Լևոն Բաղդասարյանից տեղեկացավ, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց բժշկական համալիր փորձաքննություն նշանակել զինված խմբի անդամ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար: «Դատարանը բավարարեց միջնորդությունը, որը, ըստ իս, ոչ իրավաչափ է, քանի որ արդար դատաքննությունը ներառում է ոչ միայն օբյեկտիվ քննություն իրականացնելն ու դատական վճիռ հրապարակելը, այլեւ ողջամիտ կատարել դատալսումներ: Մեր օրենքով դա դրված է դատական իշխանության վրա: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, նախադեպ է ստեղծում: Եթեե, օրինակ, չեմ հավատում որ Վահան Շիրխանյանը խցից չի կարողանում դուրս գալ, դատական իշխանությունն էլ չի կարողանում ոչ մի գործողություն անել, ապա այս նախադեպով այլ քրեական գործերով կալանավորը դուրս չի գա խցից, կտապալի նիստերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ կասեցրեց դատական նիստերը մինչեւ փորձաքննության արդյունքները»,- մանրամասնեց Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանը տարօրինակ է համարում նաև, որ անգամ դատաքննության փոլում կասեցրել էին կալանավորների` հարազատների հետ տեսակցելու, հեռախոսով շփվելու իրավունքը: «Իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ հնչի, բայց կալանավորվել են մարդիկ, որոնք իրենց ուրույն տեղն են ունեցել մեր երկրում»,- եզրափակեց Արթուր Վարդանյանի փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
|
24.02.2017 թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Պարսիկների կողմից «քցված» եզդիները դիմել են « Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերությանը
Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր բազմաթիվ ու բազմապիսի գործարքներ են տեղի ունենում, եւ թեպետ գործարքների հետ կապված պատասխանատվության կրողը, որպես այդպիսին լինում են գործարքի կողմերը, բայց պետությունն իր հերթին պետք է իր դրած խաղաղի կանոններով՝ օրենքներով իրականացնի այնպիսի գործառույթներ, որպեսզի գործարքի կողմերը հասկանան, որ գործարքի հետ կապված պարտավորությունները չկատարելու դեպքում, պետությունը՝ ի դեմս պետական լիազոր մարմինների, կանգնած է տուժողի կողքին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, առանց որի այսօր ներդրումներ, որպես այդպսին չեն արվի երկրում՝ եթե գործարքի կողմը վստահություն չունենա դեպի պետական լիազոր մարմինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ի դեմս դատական իշխանության։
Նմանատիպ խնդրի առաջ են այսօր կանգնել մի խումբ ազգությամբ եզդի քաղաքացիներ, ովքեր սպառելով բոլոր պետական մարմինները, բայց խնդրի լուծումը այդպես էլ չգտնելով դիմել են <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերությանը՝ լիահույս լինելով, որ ընկերության հմուտ եւ բարեխիղճ փաստաբանների օգնությամբ կկարողանան վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։ Իսկ նրանց հայկական տարբերակով ասած՝ <<քցել են>> պարսիկները։
Թե ինչպե՞ս են եզդիները հայտնվել պարսիկների եւ մեր հայրենակցի կողմից հյուսված սարդոստայնում եւ գործի վերաբերյալ այլ մանրամասներ փորձեցինք պարզել <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր, բազմաթի հանրային հնչեղություն ունեցող գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով գործի նախապատմությանը նկատեց․
|
ամբողջը...
|
07.02.2017 թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆ ՈՒՆԻ ԱՂԱՂԱԿՈՂ ՓԱՍՏԵՐ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԽԱՂ ԱՌՆԵԼ-ԾԱԽԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ»
Անցել է մեկ տարուց ավել, երբ հնչեց պաշտոնական հայտարարություն, թե՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում խաղեր են առնում-ծախում: Այս ամենի հիման վրա ձերբակալվեցին ակումբի մի շարք անդամներ, այդ թվում՝ մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ով այնուհետ կալանավորվեց: Եղավ նաեւ հայտարարություն, թե իբր Գագիկ Սիմոնյանը զբաղված է խաղեր առնել-ծախելով, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, առաջադրվեց մեղադրանք: Սակայն դեռ այն ժամանակներց սկսած` Գ. Սիմոնյանի պաշտպանյալ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը:Եվ ահա մեզ հետ զրույցում պարոն Բաղդասարյանը հայտնեց, որ թեեւ ավարտվել է նախաքննությունը, սակայն հիմա եւս այն կարծիքին է, որ չկա որեւէ ցուցմունք, ապացույց, որոնք կհիմնավորեն իր պաշտպանյալի մեղավոր լինելը: Ավելին, չկա անգամ փոքր կասկածանք, թե իբրեւ Գ. Սիմոնյանին հանձնարարել են կամ ինքն է սեփական նախաձեռնությամբ որոշել՝ խաղ առնել, կամ ծախել: «Կարծում եմ, որ հերթական անգամ պետության լիազոր մարմնի կողմից մարդու գործարար համբավը արատավորող ինչ-որ հայտարարություններ են կատարվել այն առումով, որ ավարտվում է նախաքննությունը եւ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հիմք, ապացույց չկա: Չնայած դրան, նրա նկատմամբ կիրառված է ստորագրությամբ չհեռանալու որոշումը ընդամենը այն բանի համար, որ կա առաջադրված մեղադրանք»:
ԱԿՈՒՄԲԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Լ.Բաղդասարյանը նաեւ տեղեկացնում է, որ քրեական գործն ուսումնասիրելով, որոշակի «տարօրինակ» հանգամանքների է բախվել: Այսպես, ըստ գործի, որոշակի տեղեկությունների, երրորդ անձի հեռախոսալսումներից պարզվել է, որ թիմի խաղերի հետ կապված ոմանք մեծ գումարների խաղադրույք են արել: Սակայն այդ ուղղությամբ գործով զբաղվողի վրա պետական լիազոր մարմինը որեւէ գործողություն չի արել: «Սրանից բացի մի հետաքրքիր փաստ արձանագրեմ: Այդ ֆուտբոլային ակումբում վարչական պաշտոնների աշխատել են տարբեր անձինք: Սակայն նրանք ֆուտբոլիստներին ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարել: Մինչդեռ մեր պետական լիազոր մարմինները, որոնք պետք է վերահսկողություն սահմանեն գործատու-աշխատող հարաբերություններում խախտումները բացառելու ուղղությամբ, տեղներից նույնիսկ չեն շարժվել: Եվ փոխարեն իրավապահ համակարգը ուշադրություն դարձնի, որ ամիսներ շարունակ ֆուտբոլիստը աշխատում է ու աշխատավարձ չի ստանում ¥ի դեպ, ոչ միայն այդ ակումբում է այդպես¤, իր հերթին է անգործության մատնվել»:«Եվ չմոռանանք, որ գործատուն դա ակումբի սեփականատերն է: Սակայն նա, չգիտես ինչու, գործով չի անցնում եւ նրա նկատմամբ որեւէ քննչական աշխատանքներ չի կատարվել: Եթե հարցին գլոբալ նայենք, ապա ուղղակի, թե անուղղակի սեփականատերը պետք է անցնի այս գործով»:
|
ամբողջը...
|
13.01.2017 թ.
ARAVOT. am – ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցման փորձ եղել է, բայց Արթուր Վարդանյանը չի իրագործել. Փաստաբանը հաստատում է
Այսօր «Նորք Մարաշի» զինված խմբի» գործով դատական նիստն էր, եւ, ինչպես տեղեկացրել ենք, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո բղավեց, որ ինչքան էլ փորձեն իրենց ոչնչացնել, չի՛ ստացվելու: Aravot.am-ը զրուցեց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի հետ: Մեր հարցին՝ ԱԱԾ-ն հրավիրած ասուլիսում հստակ ուղղությունները նշեց, թե ինչպիսի հեղաշրջման փորձ են ուզել անել զինված խմբի անդամները, հետեւել են պատգամավորներին, առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինքնաթիռն են ուզել պայթեցնել եւ այլն, Արթուր Վարդանյանն ընդունո՞ւմ է այդ մեղադրանքները: Նա պատասխանեց. «Միանշանակ, չեն ընդունվում: Ավելին՝ իրավաբանության մեջ կա հետեւյալ տերմինը՝ անգամ ենթադրյալ մտադրության բացահայտումը հանցագործություն չէ, չի կարող համարվել»: Մեր հարցին՝ բայց ընդունո՞ւմ եք , որ նման ծրագրեր ունեցել են՝ նա պատասխանեց. «Միանշանակ չի եղել, եղել է ընդամենը կոնկրետ գործառույթ՝ Հայաստանը հզորացնելու ուղղությամբ՝ օրենքով սահմանված կարգով եւ չարգելված եղանակներով»: Մենք ուսումնասիրել ենք Արթուր Վարդանյանի ֆեյսբուքյան էջը եւ այն տեսագրությունները, որոնք տեղադրված էին այդ կայքում: Արթուր Վարդանյանը խոսում է ներքին թշնամուն հաղթելու մասին, ասում, որ եթե իրեն բանտ նետեն, սպանեն էլ, իր համար միեւնույն է, այս իշխանությունները պետք է վերանան եւ այլն: Մեր հարցին՝ Արթուր Վարդանյանը զուտ իշխանափոխությո՞ւն է ուզել, ոչ թե ահաբեկչության նպատակ է դրել՝ Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Բացարձակ: Վերջինիս ցանկությունը ընդամենը եղել է համընդհանուր ուժերով հասնել ազատ, անկախ Հայաստանի եւ ՀՀ-ի հզոր քաղաքացու կայացման գործառույթ իրականացնելը: Դա ոչ մի առնչություն չունի ահաբեկչության հետ, ահաբեկչական փորձ չի եղել բացարձակ»:
|
ամբողջը...
|
17.12.2016 թ.
AYSOR.am ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ, ՈՐ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ
Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ սուտ մատնության համար կարող են պատասխանատվության ենթարկվել, եթե առերևույթ գոյություն չունեցող հանցագործության մասին կեղծ տեղեկություններ հայտնեն իրավապահ մարմիններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հրանտ Անանյանը: Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ Լոռու մարզում Հեղինե Շարբաթյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակից Վահե Ծատուրյանին: Անդրադառնալով դեպքին, փաստաբանն ասաց, որ նշյալ դեպքը սուտ մատնություն կատարելու «կլասիկ» դրսևորումներից է: «Անձը տվել է հաղորդում, հետագայում, հավանաբար որոշել է հրաժարվել այդ մտքից, որպեսզի սոցիալական ապահովության աշխատակիցը քրեական պատասխանատվության չենթարկվի, շատ սխալ կերպով փորձել է ամբողջը «բարդել» ԱԱԾ աշխատակցի վրա, որը հանցագործության մասին հաղորդումն ընդունել է», - ասաց Հրանտ Անանյանը: Նա միաժամանակ նշեց, որ մարդիկ, եթե տեսնում են հանցագործություն, ցանկալի է, որ հաղորդում տան դրա վերաբերյալ՝ առանց վախենալու:
«Մարդիկ հաճախ վախենում են, որ եթե հանցագործության վերաբերյալ հաղորդում տան, արդյո՞ք խնդիրներ չեն ունենա, և այստեղ հետաքրքիր իրավիճակ կա, երբ անձը հաղորդում է տալիս, ու ինչ-որ բան չի հիմնավորում, դա դեռևս չի նշանակում հանցագործության մատնության առկայության մասին: Պետք է հիմնավորվի, որ անձն ի սկզբանե գործել է հենց այդ դիտավորությամբ, որ ինչ-որ մեկին վարկաբեկի կամ նրա համար խնդիրներ ստեղծի, կամ՝ կազմալուծի իրավապահ մարմինների աշխատանքը՝ հավելյալ ծանրաբեռնելով նրանց աշխատանքը», - նշեց նա: Aysor.am-ի հետ զրույցում «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ ասաց, որ Քրեական օրենսգրքով նախատեսված սուտ մատնության հոդվածն ինքնանպատակ չէ:
«Օրենքի տրամաբանությունն այն է, որ անձը, որը առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ կապված հայտարարություն է տալիս, պետք է գիտակցի, որ եթե իր հայտարարության մեջ տեղ գտած փաստերն իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում, ուրեմն, նա սահմանված կարգով պետք է կրի պատասխանատվություն: Տվյալ դեպքում, նախաքննություն իրականացնող մարմինը քննչական օպերատիվ գործողություններ է կատարում, ճշտում է հայտարարության մեջ նշված փաստերի իսկությունը: Եթե պարզվում է, որ միտումնավոր, չարամիտ կերպով անձը երրորդ անձի նկատմամբ հայտարարություն տվեց, որ բացարձակ իրականության հետ կապ չունի, ուրեմն տվյալ անձը պետք է ենթարկվի պատասխանատվության», - ասաց Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այլ խնդիր է, որ հենց նախաքննության ընթացքում օպերատիվ քննչական գործողությունները կարող են լինել սուբյեկտիվ, նեգատիվ, այսինքն, ինչ-որ կերպ տեղի ունենա նաև քննչական կամ դատական սխալ, բայց կոնկրետ սուտ մատնության հոդվածի իմաստը դրանում է:
«Հետևաբար, յուրաքանչյուր անձ, երբ հայտարարություն է տալիս երրորդ անձի կողմից առերևույթ կատարված հանցագործության մասին, պետք է գիտակցի, որ եթե ինքը չարամտորեն սխալ տեղեկատվություն տալիս, որպեսզի տվյալ անձին պատասխանատվության ենթարկեն, ինքը կարող է ենթարկվել պատասխանատվության», - ասաց Լևոն Բաղդասարյանը:
|
15.12.2016թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Պետությունը հերթական անգամ պարտադրված փոխհատուցում կվճարի ունեզրկված քաղաքացուն՝ ՄԻՊ եվրոպական դատարանի վճռի հիման վրա
Ընթերցողը հավանաբար հիշում է տարիներ առաջ ինչպես էին Հյուսիսային պողոտայի կառուցապատման անվան տակ կառուցապատողները ունեզրկում մեր քաղաքացիներին: Դրանցից մեկը Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող լեզվի ինստիտուտի դիմաց գտնվող հայտնի սրճարանն էր, որը եւս գտնվելով կառուցապատողների ցանցում ունեզրկեցին եւ գումար չտվեցին: Մեր տեղեկություններով այդ գործով ՄԻՊ եվրոպական դատարանը որոշում է կայացրել եւ հայրենի կառավարությանը ուղարկել է եռամսյա ժամկետում ներկայացնելու իր առաջարկությունը կապված այդ հարցի հետ: Այսինքն, հերթական անգամ մեր հարկատուներիս հաշվին ականատես ենք լինելու, թե ինչպես պետք է պետությունը փոխհատուցի նախկինում կատարած իր սխալի համար:
Սույն գործով սրճարանի սեփականատերերի շահերը ներկայացնում է ՙՙԼեվ գրուպՙՙ փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեվոն Բաղդասարյանը: Կապ հաստատեցինք նրա հետ, ով ասաց, ար այո վերջերս ՄԻՊ եվրոպական դատարանը կայացրել է որոշում եւ մի քանի ամսնվա ընթացքում կանդրադառնա այդ խնդրին եւ կառավարության պատասխանից հետո սկսեն դատական լսումներ:
- Կարող եք ասել, թե կոնկրետ ինչի՞ն է վերաբերել հարցը:
- Մի կողմ թողնելով, թե որքանով էր իրավաչափ տվյալ սրճարանը կառուցապատման հետ կապված գերակա շահ ճանաչվել էր գործադիրի որոշմամբ, բայց օրենքով նախատեսված պարտավորությունը պետական լիազոր մարմինները ոչ միայն չկատարեցին, այլ նաեւ հողին հավասարեցրին գործող բիզնես-սրճարանը պատճառելով սեփականատիրոջը միլիոնավոր դրամների վնաս: Ցավալին այն է, որ այդպես էլ պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները չգիտակցեցին, որ օրենքի ուժով ուղակի պարտավորություն էին կրում փոխհատուցելու առումով, այլ ոչ թե ունեզրկելու: Կարծում եմ, որ եվրոպական դատարանի վճռով նախատեսված փոխհատուցման գումարը, սույն գործով, լինելու է մինչեւ այժմ նախադեպը չունեցող բարձր: Եվ ժամանակն է, որպեսզի պետական լիազոր մարմինների համար սառը ցնցուղի դեր խաղան խուսափելու հետագա անարդար դատական վճիռներից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
|
19.11.2016 թ.
NEWS.am ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
Խաղադրույք կատարելով շահույթ ստանալու մեջ մեղադրվող մարզչի գործով ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում
«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու մեջ մեղադրվող Գագիկ Սիմոնյանի գործով ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում։ Այս մասին NEWS.am- թղթակցին ասաց Սիմոնյանի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
«Սպասում ենք, թե երբ նախաքննության ավարտ կհայտարարվի»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:
«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:
6 ամիս անազատության մեջ մնալուց հետո Գագիկ Սիմոնյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել:
|
26.08.2016թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«Արայիկ Խանդոյանի առաջադրումը տարօրինակ է քաղաքացիական հարթության վրա». «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար
Ինչպես հայտնի է, ազատամարտիկ, զինված խմբի անդամ, ձերբակալված Արայիկ Խանդոյանն առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի թեկնածու: ԿԸՀ-ն երեկ գրանցել է Խանդոյանի թեկնածությունը: «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` Արայիկ Խանդոյանին որպես թեկնածու գրանցելը իրավականորեն ճի՞շտ էր: «Այնքանով, որքանով տվյալ քրեական գործով վերջինիս մեղադրանք է առաջադրված, գոյություն ունի անմեղության կանխավարկած, (դատարանը պետք է որոշի անձը մեղավոր է, թե ոչ), Խանդոյանի գործողությունները բխում են ՀՀ գործող օրենսդրությունից: Հետեւաբար, Խանդոյանի առաջադրումն իրավաչափ է»,- ասաց «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավարը:
Լեւոն Բաղդասարյանի խոսքով, սակայն, Արայիկ Խանդոյանի առաջադրումը տարօրինակ է քաղաքացիական հարթության վրա: «Եթե անձը հայտարարում է, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ չես կարող փոխել, տարօրինակ է, որ ընտրությունով է ցանկանում փոփոխություններ կատարել»,- ասաց պրն Բաղդասարյանը:
Սոնա Դավթյան
|

27.07.2016թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
« ԼԵՎ ԳՐՈւՊ » ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
«Իրավունք» թերթի հյուրն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Տարոն Բաղդասարյանը: Նա հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում, երբ սահմանադրական բարեփոխումների ժամանակ մի խումբ իրավաբան ուսանողներով հանրությանն իրազեկում էին Սահմանադրության դրույթները եւ, ի տարբերություն որոշ կառույցների կողմից սնվող կազմակերպությունների, ոչ թե քարոզում էին «այո» կամ «ոչ» ասել, այլ պարզապես մարդկանց բացատրում էին սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հոդվածները: Տարոն Բաղդասարյանը մեր տեսադաշտում նաեւ երկրորդ անգամ հայտնվեց, երբ ապրիլյան քառօրյա պատերազմում մի խումբ ուսանողների հետ զինվորագրվեց եւ կամավոր մեկնեց Արցախ: Հենց դրա շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
- Որոշումն իմն էր, որը հեշտ չեմ կայացրել, քանի որ գիտակցում էի դրա պատասխանատվությունը: Նժարի մի կողմում դրեցի ընտանիքս, հարազատներիս, սիրածս աղջկան, իսկ մյուս կողմում` նրանց եւ իմ արժանապատվությունը, որն ավելի ծանր կշռեց:Դրանից հետո ավելի ծանր էր որոշմանս մասին հարազատներիս տեղեկացնելը: Գիտեք` մի բան է, երբ գնում ես, հետո մեսիջ ես ուղարկում որոշմանդ մասին, լրիվ այլ է, երբ նայում ես հարազատիդ աչքերին եւ հայտնում ես մի բան, լավ գիտակցելով դրա թողած բացասական, ինչու չէ` նաեւ կործանարար հետեւանքների մասին: Ի վերջո, մորս զարմացած-վախեցած հայացքի ներքո էլ ստացա հորս համաձայնությունը, որն ինձ համար շատ կարեւոր էր, եւ ընկերներիս հետ, որոնք բոլորն էլ անցել են որոշակի մարտական ուղի եւ նախկինում, ինչպես ես, զինապարտ էինք եղել, մեկնեցինք Արցախ:
- Քանի որ առաջին իսկ օրերից եղել եք պատերազմի կիզակետում, կպատմե՞ք մի փոքր, թե ինչ էր կատարվում պատերազմի դաշտում, եւ ինչպիսի՞ն էր զինվորների մարտական ոգին:
- Եթե զինվորի, կամ այնտեղ ապրող քաղաքացու մարտական ոգին գնահատվի 10 բալանոց սանդղակով, ապա գնահատականը կլինի 10 եւ մի բան էլ ավել: Անգամ հինգ տարեկան երեխաները խրամատային կռիվ-կռիվ էին խաղում: Յուրաքանչյուր զինվոր, շինական, կին թե տղամարդ կենդանի հերոսներ էին եւ գիտակցում էին, որ պաշտպանում են իրենց հողը, տունը, ի տարբերություն ոսոխի:
- Պատերազմին հաջորդող օրերին շատ էր խոսվում, որ մեր բանակն ուներ զենքի խնդիր: Դուք նման խնդիր նկատե՞լ եք:
|
ամբողջը...
|
23.06.2016թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
Իմ պաշտպանյալը կապ չունի Սեֆիլյանի քրեական գործի հետ
Ինչպես հայտնի է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը հունիսի 22-ին որոշել է երկամսյա կալանք կիրառել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Մինչ այդ, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի մասին: Դրա համաձայն, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք կազմակերպել են ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Սեֆիլյանը շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված անձանց հետ, որոնց հանձնարարել է համապատասխան հրամանի դեպքում օգտագործել զենքն ու ռազմամթերքը: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաեւ առերեսման ժամանակ հարցեր ուղղել իր դեմ վկայությունտված անձանց: Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցները, Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Գործով որպես մեղադրյալ ներգրավված է 9 անձ, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանը: Մեղադրյալներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
|
ամբողջը...
|
27.06.2016թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«Իմ պաշտպանյալը բացարձակ առնչություն չի ունեցել խաղ առնել չառնելու մեջ». Լեվոն Բաղդասարյան
iravunk.com-ն արդեն գրել էր, որ «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը գտնվում է ազատության մեջ, եւ լուրի իսկությունը հաստատեց վերջինիս փաստաբան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը` նշելով, որ փոխվել է խափանման միջոցն իր պաշտպանյալի նկատմամբ, եւ նա գտնվում է ազատության մեջ: Փաստաբանին խնդրեցինք, որ մեկնաբանի, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ վերջինիս պաշտպանյալի խափանման միջոցը փոխվեց. «2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քր. օրենսգրքի 201-ի 2-րդ, 3-րդ հոդվածի մասով, իմ պաշտպանյալի` Գագիկ Սիմոնյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ եւ առաջադրվել էր մեղադրանք: Նա, ինչպես գիտեք, «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչն էր եւ առաջին ձերբակալումից, կալանավորումից անմիջապես հետո իմ պաշտպանյալն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին` չի կատարել այնպիսի արարք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Այս ամիսների ընթացքում նախաքննություն էր ընթանում, եւ 2016 թվականի հունիսի 23-ին վերջինիս նկատմամբ խափանման միջոցը փոխվեց եւ նա ազատվեց կալանքից: Նախաքննության արդյունքում շատ հարցերի պատասխան կտրվի եւ, հավանաբար, նա անպարտ կճանաչվի: Չեմ կարծում, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվի մի արարք, որը հետապնդելի կլինի քրեորեն: Վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքը միջին ծանրության մեղադրանք է եւ տվյալ դեպքում 6 ամսվա ընթացքում պարտավոր էին նրան բաց թողնել: Այսինքն` կար նաեւ այդ հիմքը, եւ ինչու չէ հետագա ամիսների ընթացքում ենթադրում եմ նախաքննությունը կհանգի այն եզրակացության, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով»:
|
ամբողջը...
|
31.03.2016թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«Իրավունքը» հաղթեց նաև Վերաքննիչ դատարանում
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հրապարակվեց ազատ խոսքի հետապնդման արշավի ակտիվիստների` համասեռամոլների շահերի լոբբինգով զբաղվող «Նոր սերունդ» հկ-ի բողոքի քննության որոշումը, որով Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ բողոքը` համարեց անհիմն: Հիշեցնենք, որվերջիններս դատի էին տվել «Իրավունք» թերթին եւ «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածի հեղինակին, նշելով, որ իբր հոդվածում տեղ գտած արտահայտությունները վիրավորանք են իրենց հասարակական կազմակերպության հասցեին: Նշենք, որ «Իրավունք» թերթի եւ հոդվածագիր Իլոնա Ազարյանի շահերը դատարանում պաշտպանում էր հայտնի փաստաբան, «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության հիմնադիր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԸ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը մասնավորապես ասաց.
- «Նոր սերունդ» հկ-ն դիմել էր դատական պաշտպանության` գտնելով, որ պատիվը, արժանապատվությունը ոտնահարված է լրագրող Իլոնա Ազարյանի կողմից: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ուսումնասիրելով գործը գտավ, որ վերջիններիս հայցը անհիմն է եւ մերժեց, որի հիմքով հկ-ն` վերաքննիչ բողոքով դիմեց Վերաննիչ քաղաքացիական դատարան: Եվ այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց որոշում, որով գտավ, որ բողոքն անհիմն է և ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով ինչպես նշեցի մերժվել էր վերջիներիս հայցը, թողեց ուժի մեջ: Ես գտնում եմ, որ դատական ակտը իրավաչափ է եւ հեղինակավոր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|
<< Առավոտ>> օրաթերթ 14.01.2016 թ.
Մարզիչն իրավունք ունի՞ իր թիմի խաղի վրա խաղադրույք կատարել:Օրենքը պետք է նայել:
«Ուլիս Երեւան 2» ՖԱ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց. «Ինքը տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ, գործողություն չի իրականացրել: Ավելին, հայտարարել է, որ խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել եւ երրորդ անձի ցուցում էլ չի տվել իր անունից կատարել խաղադրույք»: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ այդ գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Հնարավո՞ր է, որ խոսքը առավել խոշոր չափերի գումարի մասին է: «Այդ հարցի պատասխանը, ճիշտ կլիներ, տրամադրեր պետական լիազոր մարմինը: Բայց գործառույթը այնքանով, որքանով կարգավորվում է մեր պետական օրենսդրությունով, ինչու չէ, մեր պետական օրենսդրությունը թույլատրում է որպեսզի նմանօրինակ գործերի շրջանակներում զբաղվի պետական լիազոր այդ մարմինը: Ինչ վերաբերում է գումարի չափին, այս պահի դրությամբ, ինչպես պետական լիազոր մարմնի մամլո հաղորդագրության մեջ էր, այնպես էլ՝ մեղադրական որոշման մեջ, խոսքը $ 1000-3000-ի մասին է: Թե հետագայում կլինեն փոփոխություններ՝ նվազեցման կամ ավելացման, նախաքննությունը կորոշի», – պատասխանեց Լեւոն Բաղդասարյանը: Aravot.am-ի հաջորդ հարցին, թե օրենքը թույլատրո՞ւմ է գլխավոր մարզչին իր թիմի խաղի, կամ առաջնության, որտեղ հանդես է գալիս թիմը, որեւէ այլ հանդիպման հետ կապված խաղադրույք կատարել, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք տալիս: Օրենքի մեջ պետք է նայել: Իմ սուբյեկտիվ կարծիքով նման սահմանափակում չկա: Գուցեեւ՝ կա: Բայց սույն գործի շրջանակներում ես արդեն տեղեկացրեցի, ինքը խաղադրույք բացարձակ չի կատարել: Օրենքը պետք է նայել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Общественно-политическая газета <<ГОЛОС АРМЕНИИ>>
14.12.2015 г.
МОМЕНТ ИСТИНЫ ДЛЯ "ДИАСОФТ"
К этой теме "ГА" обратился еще в прошлом году ("Грабли для "Диасофт": представительство российской компании в Армении не только не "выросло" в R&D центр, но и само сошло на нет" - 25.03.2014 г.). К моменту выхода указанной статьи в свет российская компания "Диасофт" - производитель программных решений для банков, страховых и прочих финансовых организаций, имевшая амбициозные планы по вхождению на рынок Армении, приняла решение о прекращении своей деятельности в нашей стране.
ОДНАКО ДО СЕГО ДНЯ НЕ ПРЕДПРИНЯТО КАКОГО-ЛИБО ПРАКТИЧЕСКОГО ШАГА ПО РОСПУСКУ ПРЕДСТАВИТЕЛЬСТВА. Может быть, в компании решили, что после того, как упущена еще и крупная американская сделка, не стоит все же упускать и "мелких рыбешек". А может быть, вновь проснулся амбициозный дух и в компании теперь намерены овладеть всеми финансовыми структурами региона...
Тут нелишним будет заметить, что учредителями представительства компании "Диасофт" выступают сама "Диасофт" (51%) и другая российская компания - "АНДА" (49%). Впрочем, последняя, которую возглавляет наш московский соотечественник, никакого отношения к сфере информационных технологий не имеет и, согласно "армянскому варианту" ведения бизнеса, "вложила" в дело... свои связи на местном финансовом рынке, не скупясь на обещания обеспечить россиянам в Армении зеленую дорогу и подписать на программные решения компании "Диасофт" (внедрение и обслуживание) львиную долю действующих в Армении крупных финансовых организаций, хотя последние, опять же по "армянской" привычке, всегда отдавали предпочтение местным, гораздо более дешевым по стоимости банковским решениям. Как бы то ни было, в результате ЗАО "АНДА" палец о палец не ударило в плане продвижения продукции "Диасофта" на армянском рынке, и компания, в частности, проиграла тендер на поставку ПО "Юнибанку" другой российской компании.
Возникает вопрос, неужели "Диасофту" нечего потребовать вернуть от ЗАО "АНДА"... Неужели можно оказаться столь щедрым "напротив ничего", а по отношению к работникам - столь скупым? Неужели столь коротка память "Диасофта"? Попытаемся напомнить, освежить ее же мнение о специалистах армянского представительства, высказанное в интервью CNews.
"Диасофт" высоко оценивает уровень квалификации ИТ- и банковских специалистов, приглашенных для работы в новом филиале. В скором времени в компании планируют "вырастить" представительство до полноценного регионального R&D-центра (Research&Development), где будут проводиться исследовательские работы, а также работы по созданию и модификации новых решений. (Подробнее:http://www.cnews.ru/news/line/diasoft_otkryl_filial_v_armenii).
МОЖЕТ БЫТЬ, ПОСЛЕ ПРОЧТЕНИЯ ЭТИХ СТРОК В КОМПАНИИ ПОЙМУТ наконец что работники представительства не были рабами "Диасофта", после чего найдут в себе силы достойным образом выполнить данные обещания. К месту ознакомить представителей компании с традиционным армянским афоризмом "Если встал танцевать - танцуй!"
Собственно говоря, история в общем-то не слишком уникальная: мало ли компаний строят амбициозные планы, но затем по разным причинам оказываются у разбитого корыта. Отсутствие четкой стратегии и необходимость более тщательно и ответственно прорабатывать свои бизнес-планы - это дело самой компании, будь то "Диасофт" либо любая другая.
|
ամբողջը...
|
02.12.2015թ. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ» «ՓԱՍՏԱԲԱՆ. ԶԵՆՔՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԵՄ»
Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, գրոհի ժամանակ տանը զենք եղել է, բայց դիմադրություն չի ցուցաբերվել։
Նոյեմբերի 25-ին ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ գրոհի ժամանակ որևէ դիմադրություն չի եղել:
«Գրոհի ժամանակ, այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է։ Բայց միևնույն ժամանակ նաև պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, որը, կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել, ապա կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրաապետության քաղաքացու դեմ», - փաստարկեց Բաղդասարյանը։
|
ամբողջը...
|
01.12.2015թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ» «ՀԵՐՔՈՒՄ ԵՄ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԵԼԸ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ»
Վերջերս համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում ենթադրություն տարածվեց, թե նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված հանցավոր խմբավորումը եւ նրանց մոտ հայտնաբերված ահռելի չափով զենք-զինամթերքը իշխանությունների կողմից նախապատրաստված շոու է: Հնչեցին նաեւ հակառակ կարծիքներ` որ դա կապ ունի ընդդիմության հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու համար դիմեցինք վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
Դա հանրահայտ փաստ է, եւ որեւէ շոու չկա: Զենք-զինանոցը եղել է: Հավանաբար, նման հայտարարություն կատարելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից, բայց պետք է կրկնեմ, որ դա հանրահայտ փաստ է: Ես այն փաստաբաններից չեմ, որ կառչեմ նրանից, որ ապացուցման բեռը տվյալ դեպքում պետք է կրի մյուս կողմը: Դա ընդունում է իմ պաշտպանյալը, որ շոու չի եղել: Ավելին, որպես ՀՀքաղաքացի` բարձր եմ գնահատում պետական լիազոր մարմնի` ԱԱԾ-ի աշխատանքը, որը փայլուն է կատարվել այդ քանակի զենք-զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, գտնում եմ, որ նախաքննության մարմինը պետք էուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ գրոհի ժամանակ, տվյալ տանը եղել են մեկ տասնյակից ավել մարդիկ, ովքեր ձեռքի տակունենալով այդքան զենք` որեւէ դիմադրություն չեն ցուցաբերել: Դա խոսում է այն մասին, որ տվյալ զենքն ուղղված չի եղել հայ մարդու կամՀՀ-ի դեմ:
|
ամբողջը...
|
29.11.2015թ. «Իրավունք օրաթերթ» ԴԱ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏ Է ԵՎ ՇՈՈՒ ՉԿԱ. ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Խմբի մեջ եղել են նաեւ կանայք, սփյուռքահայեր: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
|
ամբողջը...
|
27.11.2015թ. «Իրավունք օրաթերթ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ. ՓԱՍՏԱԲԱՆ
ԱԱԾ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանի փաստաբան,«Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ եւ, որ վերջինս ամբողջությամբ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.«Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում ` 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի»:
|
ամբողջը...
|
26.11.2015թ. «Իրավունք օրաթերթ» «ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ»
Ինչպես արդեն հայտնի է, երեկ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք, նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:
Ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
|
ամբողջը...
|
23.10.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
«ԵՎՐՈՊԱՆ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԱՆԿՄԱՆ»
«Նախկինում մի առիթով ասել եմ, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ՄԻԵԴ որոշ դատական ակտերում կիրառում է երկակի ստանդարտներ»: Այս կարծիքը հայտնեց «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի հայտնի որոշման մասին: Շարունակելով միտքը` փաստաբանը նշեց, որ եթե Հոլոքոստի փաստը անձի կողմից կասկածի տակ դնելը Եվրոպական դատարանը նախադեպային որոշումներով դիտվում է որպես ռասիստական մոտեցում, ապա, չգիտես ինչու, Հայոց ցեղասպանությունը կասկածի տալ դնելով` դատական ակտով գտնում են, որ դա տվյալ անձի ազատ արտահայտվելու իրավունքն է: «Կրկնակի ստանդարտով մոտեցումը, կարծում եմ, բերելու է տվյալ դատարանի կայուն, բայց դանդաղ հեղինակազրկմանը: Հետագայում կրկնվելու են ավելի վատթարագույն հանցագործություններ, որոնք կործանարար են լինելու հենց Եվրոպայի համար»:
|
ամբողջը...
|
23.10.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ, ԲԱՅՑ...»
Օրերս ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ որոշել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովին դատի տալ: Սրա հետ կապված` վերջինիս փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ փոխանցեց հետեւյալը.
«Մինչ այդ, կցանկանայի նշել, որ վատ սահմանադրություն դուք չեք գտնի ամբողջ աշխարհում: ՀՀ նախագահի հրամանով ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որը գլխավորում էր Սահմանադրական դատարանը: Այնտեղ կա մի կետ, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է ներկայացնել իր հայեցակարգը` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, իսկ հանձնաժողովը պարտավոր էր քննարկել եւ ներկայացնել կամ դրական, կամ բացասական կողմերը:
|
ամբողջը...
|
24.06.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
Արդարադատ դատարանը ամբողջովին մերժեց Բարդակչյանի հայցն ընդեմ «Իրավունք Մեդիայի» եւ լրագրողի

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ, կայացվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ «Իրավունք մեդիայի եւ լրագրող Հրանտ Սարաֆյանի դատական վճիռը: Սույնի ուժով մերժվեց Աստծո ծառա Լ. Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիայի» եւ Հրանտ Սարաֆյանի, միեւնույն ժամանակ, փաստաբանական ծախսերի համար` յուրաքանչյուրի մասով 100 հազարական դրամ պետք է բռնագանձվի Լ. Բարդակչյանից:
|
ամբողջը...
|
15.06.2015 թ. iravaban.net Ցույց տվեք մեկ ապացույց, որ հիմնավորի իմ մեղքն ու ես կգնամ իմ խուցն՝ այնտեղ մնալով ցմահ. Մհեր Ենոքյան

  
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով նոր վարույթ չի հարուցվի: Նման որոշում կայացրեց այսօր դատարանը: Նուբարաշեն ՔԿՀ-ի կիսախարխուլ միջոցառումների սրահում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ավարտին դատապարտյալը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանում իր շահերը պաշտպանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա այսօր հայտարարեց.
|
ամբողջը...
|
10.06.2015թ.
<<Իրավունք օրաթերթ>>
«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»
Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ շարունակվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գործով դատական նիստը: Հավելենք, որ հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ: Նշենք, որ «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Արթուր Այվազյանը:
|
ամբողջը...
|
Армения нуждается в реформе системы реабилитации пожизненно заключенных
До сих пор в Армении нет прецедентов досрочного освобождения пожизненно осужденных или пересмотра их дел, что говорит о необходимости реформировать систему реабилитации таких заключенных, заявили опрошенные «Кавказским узлом» эксперты. В 1991 году в Армении был объявлен мораторий на смертную казнь, в 2003 году после принятия нового Уголовного кодекса она была упразднена, президент Роберт Кочарян подписал указ о пожизненном заключении для всех осужденных, ранее приговоренных к смертной казни. "В армянской судебной практике выносить пожизненный приговор стало обычным явлением" Армянские суды часто выносят максимально строгий обвинительный приговор, не учитывая всех обстоятельств совершения преступления, заявила корреспонденту «Кавказского узла» председатель общественной организации Армянский проект невиновности, журналистка Заруи Меджлумян. При вынесении пожизненного приговора обязательно нужно учитывать, в частности, возраст обвиняемого и то, какое по счету преступление им совершено. По словам Меджлумян, в европейских странах с плотностью населения, не превышающей три миллиона человек, число осужденных на пожизненный срок не превышает 30, тогда как в Армении таких заключенных 104.
|
ամբողջը...
|
ՈՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ
Այսօր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը միացավ "Իրավունքի" դեմ արդեն երկրորդ տարին ընթացող հալածանքի ալիքին, որի ակունքում, ինչպես վերջերս պարզվեց, կանգնած են նարնջագույն հեղափոխությունների հայտնի ֆինանսավորող Ջորջ Սորոսը եւ համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը: Վերջերս բացահայտվեց այն խայտառակ իրականությունը, որ համասեռամոլության լոբբինգ իրականացնելու համար եւ "Իրավունք" թերթի դեմ բազմաթիվ դատական գործեր նախաձեռնելու պատվերով Սորոսի հիմնադրամը գրանտներ է բաժանել մի շարք հայկական (եթե իհարկե կարելի է այդպիսիններին կոչել հայկական) հասարակական կազմակերպություններին:
|
ամբողջը...
|
22.04.2015թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ» «....ՑԵՂԴ ԿՎԵՐԱՑՆԵՄ» Պերոսյանների ընտանիքը՝ վաշխառուի և դատական համակարգի զոհ
«Իրավունքի»խմբագրություն էր դիմել քաղաքացի Նարինե Պետրոսյանը, ով իր ընտանիքով դարձել է վաշխառուական բանդայի զոհ:
2011 թ-ին դեկտեմբերին` Ամանորից առաջ, տիկին Նարինեն իր որդու` Դավիթ Պետրոսյանի գրպանից պատահաբար գտնում է իր տանն առնչվող առուծախի փաստաթղթեր: Որդու հետ զրույցից Նարինե Պետրոսյանը պարզում է, որ նա ինչ-որ կռվի մեջ է ընկել: Այնպես է ստացվել, որ որդուն այդ «ռազբորկայի» ժամանակ սխալ են հանել եւ պահանջել մեծ գումար: Քանի որ Դավիթը առձեռն այդքան գումար չի ունեցել, կռվի մասնակիցները նրան առաջարկել են համագործակցել ինչ որ վաշխառուի հետ, ով գրավի դիմաց նրան գումար կտա: Որպես գրավ` Դավիթ Պետրոսյանը մորից` Նարինե Պետրոսյանից գաղտնի, տունը գրավ է դրել 55.000 դոլարի դիմաց: «Բայց հարցն այն է, որ տունը որդուս անունով չի եղել, անգամ նա գրանցված չի եղել այդ տանը: Ես եմ եղել սեփականատերը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
|
ամբողջը...
|
11.02.2015թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ» 16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ` Պետրոսյանի, Կարախանյանի եւ Տավարաթյանի նախագահությամբ քննության առնվեց հայտնի տասնվեց համասեռամոլների լոբիստների վերաքննիչ բողոքն ընդդեմ"Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի: Հիշեցնենք, որ հայցվորները, դեռեւս նախորդ տարի, դիմել էին դատարան, պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են «Իրավունք» թերթի կայքէջում տեղադրված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածից:
|
ամբողջը...
|
11.02.2015թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ» ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ
Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նիստ` Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով`ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի,դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ գրուպ»փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Դիանա Գրիգորյանը:Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից»ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն»նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:
|
ամբողջը...
|
11.02.2015թ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ» ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔԸ...
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հայցվորներ Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի միջնորդության քննարկումն ընդդեմ "Իրավունք" թերթի եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Հայցվորները պահանջում են արգելանք դնել Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների վրա` հայցագնի չափով (3-ական մլն դրամ), ինչպես նաեւ արգելել "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի կողմից հրապարակվող "Իրավունք" թերթին ու կայքին` սույն քաղաքացիական գործի վերաբերյալ նյութեր հրապարակել` մինչեւ սույն գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը:
|
ամբողջը...
|
23.01.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Հունվարի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց առաջին դատական նիստը` "համասեռամոլության լոբբիստներն ընդդեմ "Իրավունք" թերթի" գործով: Հիշեցնենք, որ անցյալ տարի դա քանիցս հետաձգվել էր, քանի որ դատարան չէին ներկայանում հայցվորներ Արման Սահակյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Հովհաննես Մկրտչյանը, կամ նրանց փաստաբանը:
Այս անգամ հայցվոր կողմը ներկայացված էր` ինչպես փաստաբանով եւ բուն հայցվորներով, այնպես էլ նրանց "Նոր սերունդ" կազմակերպության անդամներով: Հայցվորները շատ ցինիկ էին իրենց պահում` ամեն ինչին արձագանքելով լպիրշ քմծիծաղներով, եւ ի վերջո, պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ստիպված եղավ նրանց հիշեցնել, որ երբ "Իրավունքը" արդեն ամենապահանջված թերթերից մեկն էր, նրանք դեռեւս "պլեչիկով շալվար էին կրում":
|
ամբողջը...
|
14.01.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԳՅՈՒՄՐԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ՀՀ-ՈՒՄ ԹԵ ՌԴ-ՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ. ՓԱՍՏԱԲԱՆ
Որքանով է իրավաչափ այն, որ ռուս ոճրագործին պետք է քննեն ՌԴ իրավապահ մարմինները հարցին պատասխանելիս <Լեւ Գրուպ> իրավաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նախ իր խորին ցավակցությունը հայտնեց այդ ոճրագործության հետ կապված, որը ըստ փաստաբանի, հարիր չէ որպեսի այն տեղի ունենար ՀՀ-ում. <Երբ նմանօրինակ դեպքերի մենք ականատես ենք լինում եվրոպաներում, ամերիկաներում եւ Ռուսաստանում, ապա, եթե համապատասխան լիազոր մարմինները չկատարեն համապատասխան հետեւություն դրանից, եւ չփորձեն գտնել պատճառահետեւանքային կապը եւ չբացառեն հետագայում նման երեւույթների առկայությունը, ապա Հայաստանի քաղաքացին կդիմի ոչ ստանդարտ գործողությունների` ընդհուպ ինքնադատաստանի>:
|
ամբողջը...
|
04.12.2014թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նիստ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի,դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ: «Իրավունքի»շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ գրուպ»փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը փաստաբան Դիանա Գրիգորյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն»նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողցմի«նողկալի» բառով ոտնահարվել էԱվետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ«Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն Աստծու ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:
|
ամբողջը...
|
«Օգնում եք Թոխմախի Մհերի քրոջ տղուն, օգնեք, բայց ինչո՞ւ եք անմեղ մարդուն նստացնում»
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոռ Պոլեյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:
33-ամյա Գոռ Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
|
ամբողջը...
|
06.11.2014 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՆԱԽ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷԻՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ, ԻՍԿ ՀԵՏՈ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Եվ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի, բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
|
ամբողջը...
|
05.11.2014 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԿՐՈՆԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԿՊՉԵՍ
Սույնի հետ կապված անձամբ եմ զանգահարել այս գործով հայցվորների ներկայացուցիչ փաստաբանին եւ առաջարկել եմ Ա1+ հեռուստաընկերության "Հարց իրավաբանին" հաղորդաշարի հարթակում իրավական հարթության վրա քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սույն գործին` պատվին, արժանապատվությանը, ազատ մամուլին, կայացած դատական ակտին եւ այլն:
|
ամբողջը...
|
30.10.2014 թ.
<<ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ>>
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ
30.10.2014 թ.
Արդարադատ դատարանը ցույց տվեց, որ Հայաստանում համասեռամոլության լոբբինգ իրականացնելը դատապարտելի է եւ մեր երկրում պարարտ հող չկա ԼԳԲՏ համայնքի զարգացման ու տարածման համար: Եվ այսպես` երեկ նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 16 համասեռամոլների լոբիստների հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:
|
ամբողջը...
|
08.10.14թ. iravaban.net «Ո՞վ է ասում, որ դատապարտյալը չպետք է բջջային հեռախոսից օգտվի»
Ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանման հարցում հարկավոր է մի շարք գործընթացներ սկսել: Կարծում է «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նախ նա անդրադարձավ տեխնիկական միջոցների ապահովմանը. «21-րդ դարում, երբ համացանցը սփռված է յուրաքանչյուր անձի բջջային հեռախոսի մեջ, ո՞վ է ասում, որ ազատազրկման դատապարտված անձը չպետք է ունենա այդ հնարավորությունը, և ընդհանրապես` ո՞վ է ասում, որ անձին ազատազրկելով` պետք է նաև վերջինիս զրկել այնպիսի տեխնիկական միջոցներից, որոնք տվյալ շրջանում արդեն դիտվում են պարտադիր»,- նշեց մեր զրուցակիցը:
|
ամբողջը...
|
08.10.2014թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒՑ. ՓԱՍՏԱԲԱՆ
Այսօր Երեւանի Կենտրոն Նորք-մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դաարանում տեղի ունեցավ` Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» մեդիա ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի փոխհատուցման պահանջի մասին:
|
ամբողջը...
|
08.10.2014թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՎ...
Այսօր Կենտրոն Նորք-մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցավ նախագահի նախկին թեկնածում, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյաի դատական գործընթացը:
|
ամբողջը...
|
08.10.14թ. iravaban.net Փաստաբանները ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր արդեն պարզ կլինի ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի անունը: Մեր տեղեկություններով մրցույթային հանձնաժողովը երեկ գիշերը մինչև 03:00-ն աշխատել է: Մինչ հանձնաժողովի անդամները անցկացնում էին մրցույթը, գործընթացին հետևում էին նաև փաստաբանները, նրանցից Ինեսսա Պետրոսյանի կարծիքով` այն օբյեկտիվ է անցնում. «Ես մրցույթին հետևել եմ ԶԼՄ-ների միջոցով, գտնում եմ, որ ճիշտ էր դատավորին ընտրել հենց մրցույթային ֆորմատով` հատկապես, որ գործընթացը հրապարակային է:
|
ամբողջը...
|
28.09.2014թ․
www.elq.am կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 24.09.2014թ․ տրված հարցազրույց.
Սահմանադրական բարեփոխումներ.
Ցանկացած բարեփոխում իր մեջ ցնցումների ալիքի վտանգ է պարունակում.
Յուրաքանչյուր պետության հենարանը Մայր օրենքն է։ Ժամանակ առ ժամանակ այն կանգնում է բարեփոխումների ենթարկվելու խնդրի առջև՝ առավել մարդակենտրոն դարձնելու նպատակով։ Որքանով են բարեփոխումները անհրաժեշտ, արդյոք դրանք արդյունավետ են լինելու մեր հանրության համար, ինչ է ստանալու քաղաքացին այս բարեփոխումներից, արդյոք այն պարունակում է վերարտադրման խնդիր, թե ոչ, արդյոք այս արտագաղթի պայմաններում արդարացի է հսկայական ռեսուրսներ ծախսել մի մոդելի վրա, որի արդարացված լինելը դեռ հայտնի չէ։ Ահա այն հարցերը, որ հետաքրքրում և անհանգստացնում են մեր քաղաքացիներին։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Լեվ Գրուպ Իրավատնտեսական միավորում Փակ Բաժնետիրական Ընկերությունում փաստաբան՝ Վահե Հովհաննիսյանի հետ։ Ցանկացած բարեփոխում իր մեջ ցնցումների ալիքի բարձրացման վտանգ է պարունակում, այսպես սկսեց իր խոսքը Պրն Հովհաննիսյանը, ով լավատեսորեն փոձեց մոտենալ այս հարցին։ Այն, որ մեզ խորհրդարանական մոդել այնքան էլ անհրաժեշտ չէ, դա հստակ է։
|
ամբողջը...
|
|
|