|
գործ ԵԿԴ/0003/01/15
|
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով՝
|
20.12.2017 թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Արմեն Բեկթաշյանի
|
քարտուղարությամբ` |
Կարինե Կարապետյանի Գեորգի Սարգսյանի Անի Ավագյանի
|
Մասնակցությամբ մեղադրող` |
Արմեն Փանոսյանի Հայկ Հակոբյանի Արթուր Մանուկյանի
|
տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ`
|
Երեմ Սարգսյանի
Թադևոս Ալեքսանյանի
ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ
|
պաշտպան` |
Հեկտոր Սարդարյանի |
|
|
|
2017 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի`
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանը /ծնված՝ 07.01.1969թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, դատվածություն չունեցող, աշխատել է՝ ՙՀայաստանի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիա 01554401՚ և ՙԴուքենդո հայկական ֆեդերացիա՚ անվանմամբ հասարակական կազմակերպությունում, որպես պահնորդական ծառայությունների մատուցման գծով ղեկավար: Իսրայել Ռոգլերտի Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի փետրվարի 06-ի որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործի դատավարական նախապատմությունը. 2014 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Տոնոյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասոի հատկանիշներով թիվ 13109214 քրեական գործը հարուցելու մասին: 2014 թվականի փետրվարի 03-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 59100114 և թիվ 13109214 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը թիվ 13109214 համարով շարունակելու մասին: 2014 թվականի փետրվարի 06-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Ռոգլետի Սագսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր գոտկատեղում ապօրինի կրել ակոսափող հրազեն հանդիսացող ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ, որի փամփշտակալի մեջ առկա են եղել ռազմամթերք հանդիսացող թվով 3 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2014 թվականի փետրվարի 03-ինª ժամը 18:00-ին նրան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ընթացքում:
|
Վ Ճ Ռ Ե Ց
|
|
ԵԿԴ/0055/01/13
|
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով՝
|
23.09.2013թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Գ.ՊՈՂՈՍՅԱՆԻ
|
քարտուղարությամբ` |
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ Ա.ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ
|
Մասնակցությամբ մեղադրող` |
Ա.ԱՄԻՐԶԱԴՅԱՆԻ
|
տուժող` տուժողի ներկայացուցիչ `
|
Պ.ՀԱՅՐԻԿՅԱՆԻ Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88 "Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ
|
ամբաստանյալներ` |
Վ.ՍԵԴՐԱԿՅԱՆԻ Խ.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ |
պաշտպաններ` |
Ա.ՍԻՐՈՒՆՅԱՆԻ Լ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Գ.ԳԱԼՈՅԱՆԻ |
դատարանում` դռնբաց դատական նիստում, քննեց գործն ըստ մեղադրանքի` 1. Վարդան Ժորժիկի Սեդրակյանի՝ ծնված 20.08.1967թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ամուսնացած, խնամքին՝ 3 անձ, բարձրագույն կրթությամբ, վատառողջ, չի աշխատել, չդատված, բնակվել է՝ ք.Երևան, Զ.Քանաքեռցու փողոց, հ. 34 տուն, արգելանքի տակ է 2013թ. մարտի 5-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով,
2. Խաչատուր Ալբերտի Պողոսյանի՝ ծնված 12.03.1966թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, իր հայտարարությամբ՝ աշխատել է որպես մասնավոր տաքսու վարորդ, ամուսնացած, խնամքին 2 անձ, միջնակարգ կրթությամբ, վատառողջ, նախկինում դատված՝ Երևան քաղաքի նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատա-րանի 16.02.2006թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասե-րով, 268-րդ հոդվածի 2-րդ ու 271-րդ հոդվածի 1-ին մասերով՝ նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասին համաձայն, դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով և 200.000 դրամ տուգանքի, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 05.09.2008թ-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրա-վասության առաջին ատյանի դատարանի 09.07.2009թ. որոշմամբ Խ.Պողոսյանի վերաբեր-յալ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով ԵԱՔԴ 0054/01/09 քրեական գործի վարույթը կարճվել է՝ ,Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, հաշվառված է՝ ք.Երևան, Ֆանարջյան փողոց, հ. 35 տուն, բնակվել է՝ ք.Երևան, Ֆանարջյան փողոց, հ. 40 տուն, արգելանքի տակ է 2013թ. փե-տրվարի 7-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով։
3. Սամվել Արամայիսի Հարությունյանի՝ ծնված 29.06.1972թ. ք.Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, իր հայտարարությամբ՝ ամուսնալուծված, խնամքին 2 անձ, միջնակարգ կրթությամբ, առողջ, զբաղվել է մասնավոր կարգով բնակարանների վերանորոգման աշխա-տանքներով, չդատված, բնակվել է՝ ք.Երևան, Զ.Քանաքեռցու փողոց, հ. 57 տուն, արգելանքի տակ է 2013թ. փետրվարի 7-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։
|
Վ Ճ Ռ Ե Ց
|
|
|
|
|