Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՐԿՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՍՅԱԼ ՍԵՐՈՒՆԴ


Ես իմ ողջ գիտակցական կյանքը նվիրել եմ մանկավարժությանը: Աշխատել եմ դպրոցում, այնուհետեւ` գործադիր կոմիտեի ժողկրթբաժնում: Սրտի ցավով եմ արձանագրում, որ այն կենտրոնացված ծրագիրը, որը ԽՍՀՄ տարիներին մշակված էր եւ գործում էր, մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում, վերացել է: Անունը դրել են շուկայական հարաբերություններ եւ շուկայի ու բիզնեսի են վերածել կրթության ոլորտը: Այսօր կրթությունն անվճար չէ, իսկ կրթության իրավունքը տրված է ոչ բոլորին: Մինչդեռ երկրին անհրաժեշտ է ուսյալ սերունդ: Ինչու պետությունը կրթության ոլորտն օրենքով այնպես չի կարգավորում, որպեսզի այն բոլորի համար լինի անվճար: Մտեք մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ և տեսեք, թե ինչ խայտառակ կոռումպացված վիճակ է տիրում այդ ոլորտում:

 

Ս.ՄԿՐՏՉՅԱՆ


-Այն, որ ԽՍՀՄ տարիների կրթական համակարգը համարվում էր լավագույնը, ԽՍՀՄ քաղաքացիները` ամենակարդացածն ու զարգացածը, իսկ մասնագետները` ամենակատարյալը, որպես ԽՍՀՄ կրթական համակարգն անցած քաղաքացի, ինքս ցանկանում եմ հավատալ, որ այդպես է:  Այն, որ կրթական համակարգը, մասնավորապես` դպրոցական եւ բուհական, ենթակա է բարեփոխումների, այնքանով, որքանով դպրոցական ծրագրով չես կարող բուհ ընդունվել, իսկ բուհն ավարտելուց հետո չես կարող մասնագիտությամբ աշխատել, եւս արդիական է: Սակայն ասել, որ կրթությունն անվճար չէ, իսկ կրթության իրավունքը տրված է ոչ բոլորին, գործող օրենքը չիմանալու արդյունք է: Համաձայն ՀՀ Հիմնական օրենքի 39 հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Ավելին, Հայաստանի ողջ տարածքում միջնակարգ կրթությունն անվճար է: Օրենքով գործում են նաև վճարովի կրթական օջախներ: Օրենսդիրը հնարավորություն է տվել յուրաքանչյուր քաղաքացու մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու: Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ի նման գերհզոր երկրում առայսօր կան վայրեր, որտեղ բացակայում են անվճար դպրոցները, բուհերը:  Ինչ վերաբերում է նամակում նշված` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող խայտառակ վիճակին, ապա ՀՀ-ում գործող օրենքները, իրավական ակտերը բավարար են դեռեւս ԽՍՀՄ տարիներից եկած այդ բարքերն արմատախիլ անելու համար: ՀՀ-ում գործող մի շարք դպրոցներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ իրենց կրթական մակարդակով և չկոռումպացվածությամբ պատիվ կբերեն ցանկացած զարգացած պետության:
Հարկավոր է գիտենալ, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Հայաստանում գործող ՀՀ հիմնական, կրթության մասին, նախադպրոցական կրթության մասին, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին, կրթության պետական տեսչության մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքները, ինչպես նաեւ քրեական, քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքերը սպառիչ իրավական դաշտում են պահում ողջ կրթական ոլորտը: Անհրաժեշտ է կիրառել օրենքի դիկտատուրա` ուսյալ սերունդ, և կրթական որակյալ համակարգ ունենալու համար: