ԿԻՆՍ ՇԱՏ Է ԾԱԽՍՈՒՄ Ես 32 տարեկան եմ, մասնագիտությամբ` ծրագրավորող: Մեկ տարի առաջ ես ամուսնացել եմ (ոչ բարով): Նախ ամուսնության արարողության ժամանակ հարսանիքի հիմնական ծախսը ես եմ կատարել: Հարսանիքից հետո հարսանեկան ճանապարհորդության ժամանակ ես ծախսեցի իմ կուտակած գուրմարից 900$: Այնուհետեւ հիփոթեքով ձեռք բերեցի 2 սենյականոց բնակարան: Տան ամբողջ ծախսը ես եմ հոգում: Կինս շատ է ծախսում: Վերջերս էլ հայտարարեց, որ երեխա ենք ունենալու: Օրս անցնում է լարված, ցանկանում եմ բաժանվել: Խնդրում եմ տեղեկացնել. բաժանման դեպքում կարող եմ ետ բերել իմ բոլոր ծախսած գումարները, որոնք ծախսել եմ կնոջս վրա:
Գուրգեն, ք.Երևան. Գուրգենի ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ կես էջանոց նամակում վերջինս խոսում է միայն իր մասին: Եթե Դուք միայն անձնական նպատակներ եք դրել Ձեր առջև, ապա դա այնպիսի լարվածություն է, որ Ձեր գիտակցությունը դառնում է շատ նեղ, իսկ Դուք դառնում եք փակ` բխող բոլոր բացասական հետևանքներով: Ինչ վերաբերում է Ձեր ընտանիքի համար ծախսած գումարին, ապա ոչ միայն դա չեք կարող ետ բերել, այլ նաև ամուսնալուծության ժամանակ Ձեր կինը ՀՀ քաղ.օր-ի 201 հոդվածի 1-ին կետի ուժով դառնալու է ամուսնության ընթացքում ձեռք բերած բնակարանի 50% բաժնեմասի սեփականատեր, իսկ երեխայի ծնվելուց հետո օրենքի ուժով Դուք պարտավոր եք վճարել երեխայի համար ապրուստի միջոց Ձեր վաստակի 25%-ի չափով:
|