ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԻ ԽԵՐԸ
Սուսաննա, ք. Երեւան Նախեւառաջ, ցանկալի է ետ բերել ձեր ամուսնուն, որ հիվանդացել է մոլախաղերով եւ այս պահին երեւի ավելի շատ ձեր կարիքն է զգում: Ինչ վերաբերում է խաղատանը տանուլ տվածը ետ բերելուն, ապա դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կարողանաք ապացուցել, որ ձեր ամուսինը մոլախաղերին մասնակցել է խաբեության, բռնության, սպառնալիքի ներքո: Ավելին, օրենքի ուժով քաղաքացիների պահանջները, կապված ռիսկի վրա հիմնված խաղեր ՙմոլախաղեր՚ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության` բացառությամբ շահած գումարն ստանալու դեպքերի: Մոլախաղերի կազմակերպիչները տանուլ տված գումարների հաշվին են գոյատեւում:
|