Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԺԱՄԿԵՏՈՎ ՖՐԱԽՏ


Հաճախակիացել են դեպքերը, երբ օտարեկրյա անձանց անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, սակայն պայմանով, որ դրանց կառավարումը, պահպանումը, տեխնիկական շահագործման ծառայություններն ընկնեն տրամադրող ընկերության վրա, իսկ երրորդ անձանց պատճառած վնասների համար պատասխանատվություն կրեն տրամադրող անձինք:

Ստորեւ ներկայացվող իրավանորմը վերաբերելի է այդ դեպքերին, որը կոչվում է ժամկետով ֆրախտ:

Ըստ էության, սա դասվում է այն հնագույն պայմանագրերի շարքերին, որը ժամանակին գործել եւ գործում է աշխարհի բոլոր ծայրերում, անգամ` Անտարկտիդայում:

Այն օգտագործվել եւ օգտագործվում է մայրցամաքները հայտնագործելիս, բնակավայրերը հետազոտելիս, տարբեր տեսակի եւ ձեւի աշխատանքներ իրականացնելիս, ճանապարհորդելիս եւ այլն: Նմանօրինակ պայմանագրի էությունը կայանում է նրանում, որ կնքվում է անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր, եւ համապատասխան վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնվում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը, որտեղ վարձատուն օրենքի ուժով պարտավորություն է ստանձնում իր ուժերով ծառայություններ մատուցելու, մասնավորապես, կառավարման եւ տեխնիկական շահագործման համար: Ողջ պայմանագրի ժամկետի ընթացքում վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակի պատասխանատուն համարվում է վարձատուն, որի մեջ ներառում է տվյալ տրանսպորտային միջոցի ընթացիկ եւ հիմնական վերանորոգումը: Պայմանագիր կնքելիս կողմերն ազատ են` նշելու օրենքով նախատեսված, ինչպես նաեւ չարգելված մատուցվող ծառայությունների լայն շրջանակ: Քանի որ անձնակազմի աշխատողները համարվում են վարձատուի աշխատողները, վարձատուի վրա է ընկնում ոչ միայն վերջիններիս կողմից մատուցված ծառայությունների վճարումը (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), այլ նաեւ վարձատուն միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի տրանսպորտային միջոցի անձնակազմը եւ նրա որակավորումը համապատասխանի տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:
Հատկանշական է, որ անձնակազմի անդամներն, ըստ էության, գտնվում են երկակի ենթակայության տակ.

1. Նրանք ենթարկվում են կառավարմանը, տեխնիկական շահագործմանը վերաբերող վարձատուի կարգադրություններին:

2. Նրանք ենթարկվում են տրանսպորտային միջոցի առեւտրային շահագործմանը վերաբերող վարձակալի կարգադրություններին:

Հարկավոր է իմանալ. տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածքի դեպքում միայն այն դեպքում է վարձակալը պարտավոր վարձատուին հատուցել պատճառված վնասը, եթե կապացուցվի, որ այն տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնց համար օրենքին կամ վարձակալության պայմանագրին համաձայն պատասխանատվություն է կրում վարձակալը: Վարձակալված տրանսպորտային միջոցով, դրա մեխանիզմներով եւ սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունները կրում է վարձատուն, իսկ այն դեպքում, երբ ապացուցվում է, որ վնասը ծագել է վարձակալի մեղքով , վարձատուն իրավունք ունի երրորդ անձանց վճարած գումարը հատուցելու մասին վարձակալին հետադարձ պահանջ ներկայացնել: Ժամկետով ֆրախտի պայմանագիրը կնքվում է գրավոր: