ԱՐՅՈՒՆՈՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ - Շատերիս հիշողության մեջ վառ է մնացել 90-ականների այն ծանր տարիներին մեր ընտանիքում կատարված դեպքը, երբ եղբայրս նավթավառի մեջի նավթը շուռ էր տվել մորս վրա եւ ցանկացել էր այրել, սակայն վերջում փոշմանել էր եւ ի կատար չէր ածել: Մայրս այդ ժամանակ ոչ մեկին չդիմեց, դեպքն էլ մնաց միայն մեր` հարազատներիս մեջ:
Անժելա ք. Վանաձոր
ՀՀ քաղ. Օր-ի 1191 հոդվածի ուժով անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնում են: Դրանք են. 1. Ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը դիտավորյալ խոչընդոտողները: 3. Հնարավոր ժառանգներից որեւէ մեկին կյանքից դիտավորյալ զրկողները: 4. Վերջիններիս նկատմամբ մահափորձ կատարողները: Այս իրավանորմը կյանքի կոչելու համար պարտադիր պայման է օրինական ուժ ստացած դատական ակտը (վճիռ կամ դատավճիռ): Ընդ որում, դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետեւանքներ: Կոնկրետ այս գործով Անժելային պետք է հիասթափեցնեմ, որովհետեւ եթե պայմանականորեն ընդունենք, որ 90-ականներին մահափորձ է տեղի ունեցել, սակայն տարիներ անց ժառանգատուն իր ողջ գույքը կտակել է իրեն մահափորձ կատարողի վրա, ուստի օրենքի ուժով արգելվում է տվյալ անձին զրկել ժառանգությունը ստանալուց, քանի որ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո, իսկ տվյալ պարագայում օրենսդիրը կտակարարի ցանկությունը դիտում է իրավաչափ եւ ենթակա պարտադիր կատարման: Հարկավոր է իմանալ. Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից մնացած ժառանգներին: 1. Անչափահաս չէ: 2. Հաշմանդամ չէ: 3. Անգործունակ չի ճանաչվել: 4. 60 տարին չի լրացել, ապա զրկվում է ժառագություն ստանալու իրավունքից, քանի որ առկա է կտակ այլ անձի վրա:
|