Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ

1.Հանդերձարաններում գույքի կորստի դեպքում տվյալ կազմակերպությունը պատասխանատվություն կրում է, թե ոչ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 851 հոդվածի 2 կետի. հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ նրանից, պահատվությունը հատուցվող է, թե անհատույց, պարտավոր է պահել  իրեն հանձնած գույքը եւ այն վերադարձնել պահպանված վիճակում:
Սույն իրավանորմը կիրառվում է նաեւ պահատվության նպատակով կազմակերպություններում եւ տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում, քաղաքացիների կողմից թողնված, սակայն ի պահ չհանձնված վերնահագուստի, գլխարկների եւ այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ:
Հատկանշական է, որ օրենսդիրը սահմանել է. եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն օրենքի ուժով պարտավորություն է ստանձնում ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար (հոդվ. 818):

2.
Գրավատան կողմից պահատուի գույքի կորստյան դեպքում ինչ չափով է տրվում հատուցում:

Գրավատանն  ի պահ հանձնված գույքը, կողմերի համաձայնությամբ, ենթակա է գնահատման շուկայական գնին համապատասխան: Օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի գրավատունը, հօգուտ պահատուի, իր հաշվին ապահովագրի  ի պահ ընդունված գույքը`  կողմերի համաձայնությամբ  գնահատված արժեքի չափով: Եթե  գրավատանն ի պահ հանձնված գույքը պահատուն հետ չի պահանջում, գրավատան հետ համաձայնեցված  ժամկետում, գրավատունը պարտավոր է այն մեկ ամիս պահել: Ժամկետը լրանալուց հետո տվյալ գույքը վաճառվում է աճուրդով, իսկ վաճառքից գոյացած գումարից գրավատունը  գանձում է հասանելիք գումարը` մնացյալը վերադարձնելով պահատուին:

3.Արժեքների պահատվությունը բանկում եւ բանկի անհատական պահատեղում:

Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս բանկին քաղաքացիներից կամ իրավաբանական անձանցից ի պահ ընդունել ոչ միայն թանկարժեք գույք ու այլ արժեքներ, այլ նաեւ ցանկացած ձեւի ու բնույթի փաստաթղթեր` հանձնելով բանկի կողմից անվանական պահպանման անդորրագիր, որը հետագայում ներկայացնողի համար հիմք է` պահվող գույքը պահատուին վերադարձնելու համար:
Օրենքի ուժով համապատասխան պայմանագրի առկայության պայմաններում բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման եւ պահպանման համար, որտեղ հաճախորդն իրավունք ունի առանց որեւէ մեկի միջամտության անձամբ արժեքները տեղադրել պահատեղում եւ հանել այնտեղից: Արժեքների կորստի դեպքում այն դեպքում է բանկն ազատվում պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության անհնարին էր որեւէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետեւանքով (օրինակ`այլմոլորակայիններն են տարել):

4.Պահատվությունն ապրանքային պահեստում:

Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն) ստանձնում է պարտավորություն համապատասխան վարձավճարի դիմաց պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն հանձնված ապրանքները եւ դրանք վերադարձնել պահպանված վիճակում: Ապրանքային պահեստը, ի հաստատումն ապրանքն ընդունելու, տալիս է հետեւյալ փաստաթղթերից մեկը.
ա) Հավաստում է օրդերային այն արժեթուղթն ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը (երկակի պահեստային վկայագիր):
բ) Հավաստում է ըստ ներկայացնողի այն արժեթուղթն ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը (հասարակ պահեստային վկայագիր):
գ) Պահեստային անդորրագրի միջոցով:
Երկակի կամ հասարակ պահեստային վկայագրով  ի պահ ընդունված ապրանքը պահատվության ընթացքում կարող է գրավի առարկա դառնալ:
Պահեստային  պահատվության  պայմանագրի  գրավոր  ձեւը համարվում է պահպանված, եթե դրա կնքելը եւ ապրանքը պահեստ ընդունելը հավաստված է պահեստային փաստաթղթերով: