ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ՞ ԵՆ ԺԱՌԱՆԳՄԱՆ
- Մայրս Հայրենական պատերազմի տարիներին եղել է Լենինգրադի բլոկադայի մասնակից: Պատերազմից հետո ուսանել է, այնուհետ և վարել բարձր պաշտոններ, ստացել կառավարական պարգևներ ու շքանշաններ, ինչպես նաև` բազմաթիվ հուշամեդալներ ու նշաններ: Երկու ամիս առաջ հանկարծամահ եղավ: Դիմել եմ նոտարական գրասենյակ, որպեսզի ընդունեմ ժառանգությունը` հայտարարագրելով ինչպես անշարժ գույքը, այնպես էլ` պետական պարգևները, շքանշանները և հոբելյանական հուշամեդալներն ու նշանները: Նոտարն ինձ տեղեկացրեց, որ բոլոր պետական պարգեւները, մեդալներն ու շքանշանները, այդ թվում հոբելյանական նշանները, չեմ կարող ժառանգել: Արդյո՞ք այդպես է: Տանյա, ք. Երեւան
Պետական պարգևները եւ շքանշանները, որոնց ժամանակին արժանացել է Ձեր մայրը, օրենքի ուժով չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Սույն իրավանորմով օրենսդիրն անթույլատրելի է համարում պետության կողմից տրված պարգևները եւ շքանշանները ժառանգել, ուստի այդ դրվագով նոտարի կողմից տրված տեղեկատվությունն իրավաչափ է: Ինչ վերաբերում է հուշանշաններին և այլ նշաններին, որը ժամանակին ձեռք է բերել Ձեր մայրը կամ հանձնվել է վերջինիս, ապա դրանք մտնում են ժառանգության զանգվածի մեջ եւ ենթակա են ժառագման:
|