ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ
- Վեճ ունեմ հարևանիս հետ` կապված տնամերձ հողամասի վրա կառուցված զուգարանի հետ: Դիմեցի թաղապետարան, քաղաքապետարան, կադաստր, պատասխանեցին, որ դիմեմ դատարան: Հիմա էլ դիմել եմ դատարան, որոշում են կայացրել դիմումս ետ վերադարձնելու հետ կապված` գրելով, որ դիմումս դատարանի օրենքներով չի գրված: Դիմեցի փաստաբանի օգնության: Գործին ծանոթանալու համար առանձին գումար ուզեց, դիմում գրելուհամար` առանձին, դատարանում գործը պաշտպանելու համար` առանձին: Թոշակառու եմ, անվճարունակ, ինչքա՞ն պիտի հարևանիս զուգարանի <<բուրմունքը>> շնչեմ:
Գևորգ (ՍարիԹաղ)
Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է հետևյալ իրավակիրառ պրակտիկան: Այնէ` դատարանները պետք է լինեն մատչելի, բայց… Հարգելի Գեւորգ, այն բացարձակ չէ: Օրինակ, եթե հայց, դիմում գրելու համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք, սակայն հայցվորն անվճարունակէ, ապա անհրաժեշտ է ներկայացնել գրավոր միջնորդություն` պետ.տուրքի վճարումը տարաժամկետելու համար և այլն: <<Իրավունքի>>խմբագրակազմը տարիներ շարունակ որդեգրել է հնարավորինս ավել լուսաբանել այնպիսի իրավանորմեր` կոնկրետ օրինակների տեսքով, որոնց հետ առօրյայում առնչվում են նրա ընթերցողները: Հաշվիառնելով, որ բազմաթիվ են դատարան դիմելու համար իրավական տարրական գիտելիքներ չունեցող անվճարունակ քաղաքացիներ` սիրով ներկայացնում եմ ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումի պարզագույն օրինակ, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում հետևյալ հիմնական նշումները:
1. Դատարանի անվանումը, որին հասցեագրված է հայցադիմումը: Որպես կանոն (բացառությամբ որոշ մասնավոր դեպքերի) գրվում է այն դատարան, որի վարչական շրջանի բնակիչ է համարվում այն անձը, որի հետ վեճ ունի հայց գրողը:
2. Հայցվորի (կարող են լինել մի քանիսը) և պատասխանողի (կարող են լինել մի քանիսը) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, հաշվառման, բնակության հասցեն:
3. Ինչպես բոլոր դիմումները, հայցը ևս ունի վերնագիր, ուստի` <<հայցադիմում>> բառի տակ նշվում է, թե հայցն ինչին է վերաբերում: Օրինակ` N հասցեիտան X քմ ինքնակամ կառույցը քանդելու եւ հողամասի նախկին վիճակը վերականգնելու պահանջի մասին:
4. Հնարավորության սահմաններում կարճ, բայց հասկանալի շարադրվում է տվյալ վեճի առարկայի նախապատմությունը և ներկայացվում են փաստեր:
5. Եթե հայցադիմում գրողը տիրապետում է տվյալ վեճի հետ կապված գործող օրենսդրական դաշտին (իսկ դա պարտադիր է), նշում է այն օրենքները, իրավական ակտերը, որի հիման վրա դատարանը պետք է ինպաստ վերջինիս վճիռ կայացնի:
6. Հայցադիմումի եզրափակիչ մասում նշվում է, թե ինչ պահանջ ունի պատասխանողից: Օրինակ` N հասցեի տան X ինքնակամ կառույցը քանդել և վերականգնել հողամասի նախկին վիճակը:
7. Հայցադիմում ըգրվում է մեկ օրինակ հայցվորի համար, մեկ օրինակ դատարանի համար, մեկ օրինակ էլ` պատասխանողի: Դրա հետ կցվում են պետական տուրքի վճարման անդորրագիր և հայցը հիմնավորող ապացույցներ (հատակագիծ, որոշում, համաձայնագիր, սեփականությանվկայական…) բնօրինակ տեսքով, ինչպես նաև հայցվորի անձնագրի պատճենը:
Հայցադիմումը կից փաստաթղթերով պետք է ներկայացնել տվյալ դատարանի գրասենյակ, որտեղ հայցվորի օրինակի վրա արվում է համապատասխան գրառում` ապացույց այն բանի, որ հայցը մուտք է եղել տվյալ դատարան, կամ էլ ուղարկվում է փոստային ծառայության միջոցով (ցանկալի է պատվիրված եղանակով):
Հարկավոր է իմանալ`
Դատարանն այն վայրը չէ, որ ցանկացած քաղաքացիական վեճ անհրաժեշտ է տեղափոխել այնտեղ: Քաղաքացիական վեճերի լուծման լավագույն մոդելը, ինչը մինչև հիմա հայտնի է մարդկանց, վեճը հաշտությամբ լուծելն է, եթեանգամ գործը գտնվում է դատարանում: Որոշ իրավապապաշտպաններ (փաստաբաններ) իրենց գործառույթների մեջ են տեսնում միայն մասնագիտական իրավապաշտպան գործունեությունը և ոչ ավել, այն դեպքում, երբ բազմաթիվ խնդիրներ կարող են հանգուցալուծվել կողմերի հաշտությամբ` բխող բոլոր դրական հետևանքներով` առանց հետագա ագրեսիայի, թշնամանքի, գումարային ծախսերի եւ ժամանակի վատնման` իրավապաշտպանի (փաստաբանի) անմիջական միջամտության շնորհիվ: Ժամանակն է անդրադառնալ և օրենքի ուժ տալ փաստաբանի կողմից դատական պաշտպանության դիմելուց առաջ հաշտության եզրեր փնտրելու վերջինիս պարտադիր միջամտությանը: