Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Երևանում,  70-ականներին, այդ տարիների Երևանի քաղխորհրդի նախագահ Հասրաթյանի կողմից հանձնարարվեց ծառապատել – ծաղկապատել քաղաքը: Միլիոնավոր վարդեր ու ծառեր տնկվեցին քաղաքի տարբեր մասերում: Ամեն առավոտ, աշխատանքի դուրս գալուց առաջ, քաղխորհրդի նախագահը քայլում էր փողոցներով, անձամբ ստուգում փողոցների մաքրությունն ու ծառապատման աշխատանքները: Մի օր քաղաքի վարչական շրջանի ղեկավարներից մեկը զեկուցում է, որ երեկոյան ծաղկապատում են տարածքը, իսկ առավոտյան վարդերն անհետանում են: <<Երևի սատանա կա քաղաքում>>,- զեկուցում է շրջանի ղեկավարը և խնդրում, որպեսզի այդ հարցով զբաղվեն իրավապահ մարմինները: Քաղխորհրդի նախագահն արգելում է ոստիկանությանը բռնել <<հանցագործին>>՝ լավ հասկանալով, որ ծաղիկները ոչ թե ոչնչացնում են, այլ տեղափոխում են այլտեղ՝ կրկին ծաղկապատելու համար, ուստի հանձնարարում է. <<շարունակել ծաղիկ մատակարարել այդ հանցագործներին>>:Այսօր Երևանը քաղաքապետի ջանքերով գեղեցկանում է,բայց …ով է այն անբարոյականը,որը ձեռք է բարձրացնում քաղաքում տեղադրված արձանների վրա:Ի՞նչ պատիժ է հասնում դրանց, ով պետք է դրանց ձեռքը բռնի:

Արմենակ (թոշակառու, ք. Երևան)

 

Երևանն աշխարհի հայության մայրաքաղաքն է և, իրավամբ, ժամ-ժամի գեղեցկանում է,ուստի բոլորիս պարտքն է պահպանել մերքաղաքը և բռնել նրա ձեռքը, ով կհամարձակվի աղտոտել կամ  վնաս տալ: Ուշադրություն դարձրեք, որ երևանցու մեջ վերջին տարիներին շատ բան է փոխվել դեպի դրականը, իսկ Երևանը կեղտոտողները հիմնականում երևանցիներ չեն, որոնց երևանցիաբար անհրաժեշտ է սովորեցնել երևանցիների խաղի կանոնները: Ինչ վերաբերում է քաղաքում տեղադրված արձաններին վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններին, ապա օրենքի ուժով պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդված):

Ավելին, եթե կապացուցվի, որ արձանները դիտավորությամբ են վնասել, ապա պատժվում են մինչև 2 տարվա ազատազրկմամբ,վնասի չափը խոշոր լինելու դեպքում՝ մինչև 4 տարի ազատազրկման, պատմական առանձնակի արժեք ունենալու դեպքում՝մինչև 6 տարի ազատազրկման (ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդված):

Հարկավոր է իմանալ.

Օրենսդիրը պարտադիր պայման է դիտում քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի 500.000 դրամը գերազանցող գումարի հափշտակում, վնասում կամ կորուստ: